TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+14.09 oC

Արխիվ

Ռազմական համալսարանում անցկացվել են դասախոսություններ

19:19 08.07.2022

Հուլիսի 6-ին և 7-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարության «Առաջնորդների զարգացման և քաղաքացիական կրթության կենտրոնի» մասնագետներն անցկացրել են դասախոսություններ, որոնք բխում են ՀՀ պաշտպանության նախարարության և ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագրից։ Բունդեսվերի ներքին առաջնորդության հայեցակարգի շրջանակում ՊՆ ռազմական ոստիկանության, ՊՆ Մարդու իրավունքների և […]

̰
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում 2023 թ. պետական բյուջեի ծրագրերը

18:54 08.07.2022

Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով նախատեսվում է հատկացնել 29,9 մլրդ դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար՝ 2,5 մլրդ դրամ. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը համապատասխան մասով քննարկելու ժամանակ: Քննարկումը եղել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի […]

̰
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ուղերձ է հղել Վճռաբեկ դատարանի հիմնադրման 24-ամյակի առթիվ

18:28 08.07.2022

Այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի հիմնադրման 24-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ինչպես Բարձրագույն դատական խորհրդի անդամները, այնպես էլ տարբեր ատյանների դատավորներ և հյուրեր: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով Վճռաբեկ դատարանի հիմնադրման 25-ամյակի առթիվ. «Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի կազմավորման 24-ամյակի առթիվ: Հարկ եմ համարում նշել, […]

̰
Դատարանը վարույթ է ընդունել Վաչագան Ղազարյանից և նրան փոխկապակցված անձանցից ընդհանուր շուրջ 8.2 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դատախազության հայցադիմումը

18:23 08.07.2022

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մայիսի 31-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 11-րդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանից, նրա հետ […]

̰
Շրջակա միջավայրի նախարարության 2023 թ. բյուջետային հայտը ներառում է 6 ծրագիր և 24 միջոցառում

18:18 08.07.2022

Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ 2023 թ. բյուջետային հայտը ներառում է գործող 6 ծրագիր եւ 24 միջոցառում, համաձայն որի՝ ներկայացված ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով կազմում է 7,496,603.9 հազար դրամ՝ առանց «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի, ինչը, 2022 թ. 6,865,538.4 հազար դրամ ճշտված բյուջեի համեմատ, ավելի է 9.2 տոկոսով: Այս մասին ասել է շրջակա միջավայրի […]

̰
Պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցություն

18:14 08.07.2022

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Զեկույցներով հանդես են եկել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով իրականացված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները, տեղեկացնում են ծառայությունից: Ըստ այդմ, 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է […]

̰
«Կարմիր բլուր» պոլիկլինիկայում նոր ռենտգեն սարքը հանձնվել է շահագործման

20:17 07.07.2022

Համայնքային ենթակայության «Կարմիր բլուր» պոլիկլինիկայում այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան օգտվել ռենտգեն ախտորոշման ծառայությունից: Հետազոտությունների նոր սրահի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ընթացիկ տարում, ի դեպ, քաղաքային բյուջեի միջոցներով երևանյան պոլիկլինիկաները կհամալրվեն շուրջ 237 մլն. դրամի ժամանակակից բժշկական սարքավորումներով: […]

̰
Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Ելփին գյուղի մարտական դիրքերի և ճանապարհի ուղղությամբ․ վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա

19:38 07.07.2022

Հուլիսի 7-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական […]

̰
Արտակ Կրկյաշարյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

19:37 07.07.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ Արտակ Կրկյաշարյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Արտակ Կրկյաշարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին

19:06 07.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Շամխանիի այցը Հայաստան և կարևորել Իրանի հետ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումը:  «Բարձր մակարդակի փոխայցելությունները կարևոր են այդ խնդիրը լուծելու համար: Ուրախ եմ արձանագրել, որ Իրանի նախագահ պարոն Ռայիսիի հետ մեզ հաջողվել է […]

̰
Զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագիրն արդեն գործում է․ ՀՀ ՊՆ

18:45 07.07.2022

2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն բնակարաններ: Ռազմաուսումնական հաստատություն ընդունված քաղաքացիների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվել է 20 տարի, որից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն: Ռազմաուսումնական հաստատությունն […]

̰
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Նուբար Աֆեյանին

17:41 07.07.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է ամերիկահայ գիտնական և գործարար Նուբար Աֆեյանին: Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրին, շնորհավորել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում ստանալու կապակցությամբ: Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր համար պատիվ է Մայր բուհի դոկտորի կոչումը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Նուբար Աֆեյանը քննարկել են Հայաստանում կրթության և գիտության […]

̰
Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է ՌԴ Կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ընկերակցության փորձագետների հետ

16:54 07.07.2022

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 7-ին, «ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների ներդրումային գրավչության բարձրացում՝ կլաստերային քաղաքականության մեխանիզմի կիրառմամբ» միջազգային նախագծի շրջանակներում, հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ընկերակցության միջազգային փորձագետների հետ: Նախագիծն իրականացվում է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության Կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ընկերակցության […]

̰
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կհրավիրի խորհրդարանական լսումներ

16:36 07.07.2022

Հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Լաոսի նորանշանակ դեսպանը

16:05 07.07.2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լաոսի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել: Դեսպան Վիլավան Յապոհերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության սերտացման և զարգացման ուղղությամբ ջանքեր ներդնելու իր պատրաստակամությունը:

̰
Եգիպտոսում ՀՀ դեսպան Փոլադյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ

19:59 06.07.2022

Հուլիսի 6-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Հանդիպման սկզբում Հրաչյա Փոլադյանը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի հավատարմագրման մասին։ Այս առիթով կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության մեջ։ Կողմերը մանրամասն քննարկել են […]

̰
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսությանը

18:57 06.07.2022

Փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 2022 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսությանը։ Միջոցառմանը մասնակցել և ելույթով են հանդես եկել նաև կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, այլք։   Փոխվարչապետը շնորհավորել է […]

̰
Օրենսդրական փաթեթով նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները

18:30 06.07.2022

Կառավարության կողմից ներկայացված ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները: Միջազգային պայմանագրերին համապատասխան՝ հստակ սահմանել ՀՀ տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն, […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների գլխավոր ասամբլեայի նիստին ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդես է եկել ելույթով

18:28 06.07.2022

Հուլիսի 5-ին կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանման նպատակով միջազգային աջակցության տրամադրման որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծապես […]

̰
Քննչական մարմնի ղեկավարի լիազորությունները կհստակեցվեն

17:51 06.07.2022

Ազգային ժողովը հուլիսի 6-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքէջը: Նախաձեռնության մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում քննչական մարմնի ղեկավարի լիազորությունների հստակեցումը: Այդ նպատակով առաջարկվում է օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «որոշմամբ» բառը և երկրորդ նախադասությունը: Քննչական […]

̰
Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը՝ Իսպանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

17:40 06.07.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը՝ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ հանդիպման արդյունքներով: «Հարգելի՛ պարոն նախարար Հարգելի՛ գործընկերներ Տիկնա՛յք և պարոնա՛յք Նախ և առաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Խոսե Մանուել Ալբարես Բուենոյին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար։ Ուրախ եմ Մադրիդ այցելել Հայաստանի և Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների […]

̰
Օրինագծի նպատակը մասնավորեցման միջոցով ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացումն է

17:26 06.07.2022

Ազգային ժողովը հուլիսի 6-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքէջը: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի հավաստմամբ՝ առաջարկվում է 2017-2020 թթ. մասնավորեցման օբյեկտների ցանկում ընդգրկել պետական բաժնեմաս ունեցող «Արմենիկում» ՓԲԸ և ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ ընկերությունները: […]

̰
Արման Դիլանյանը հանդիպել է ՌԴ սահմանադրական դատարանի նախագահի հետ

17:08 06.07.2022

2022 թվականի հունիսի 29-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի հանդիպումը: Ողջունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին՝ Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել այցի համար ու նշել, որ նմանօրինակ շփումները նոր ազդակ են հաղորդում միջդատարանական […]

̰
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Իսպանիա

19:58 05.07.2022

Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Իսպանիայի Թագավորություն: Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

̰
Արցախի նախագահը և «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչները քննարկել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները

18:08 05.07.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի  5-ին ընդունել  է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։   Քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը։   Հանդիպման ընթացքում շոշափվել են նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին […]

̰
Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալը. ԲԴԽ նախագահի պաշտոնակատար

16:20 05.07.2022

Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Դեռևս 1995 թվականին համաժողովրդական հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրությունը, կրելով բազում փոփոխություններ, եղել և շարունակում է մնալ մեր պետականության, երկրի օրինականության խորհրդանիշը: Սահմանադրությամբ ամրագրված օրենքները հանդիսանում են մեր երկրի ներքին համերաշխության, կայունության և բնականոն զարգացման երաշխիքներից մեկը: […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարն անդրադարձել են տարածաշրջանում միջազգային տրանսպորտային հաղորդակցության նախագծեր իրականացնելու հեռանկարներին

19:46 04.07.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային։ Վերջինս Հայաստանում է՝ մասնակցելու առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, այլք։ Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր […]

̰
Նշվել է ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության կազմավորման 30-ամյակը

18:41 04.07.2022

Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության կազմավորման 30-ամյակին։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, բարձրաստիճան զինվորականներ, պետական […]

̰
Կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարարության, անում է հնարավորը, որպեսզի կատարվեն GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները. Կարեն Անդրեասյան

17:55 04.07.2022

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) և Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կազմակերպված բարձրաստիճան համաժողովին՝ Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների ներկայացման վերաբերյալ: ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար, ԵԽ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերի, […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղարին

17:33 04.07.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) գործադիր քարտուղար, Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը, նշելով, որ կոռուպցիայի […]

̰
BACK_TO_TOP