10:40 24.01.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 443 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,55 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.63 դրամ։
21:00 23.01.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների թիրախներին։ Այդ օբյեկտներից մեկը «շահագործվում էր իրանական ուժերի կողմից», հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: «Այսօր ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանում ահաբեկիչների օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական օբյեկտին, որն օգտագործվում է «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից և շահագործվում […]
20:54 23.01.2024
Ադրբեջանի Շիրվան քաղաքում` «Արազ» ՍՊԸ-ում, պայթյուն է տեղի ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով, որի հետևանքով էլ երեք մարդ Է տուժել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով քաղաքի դատախազության տվյալները։ Ըստ աղբյուրի՝ պայթյունը տեղի է ունեցել ձեռնարկության արտադրամասերից մեկում: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել 120 մմ ականանետի արկին մուրճով հարվածելու հետեւանքով: «Արազ» […]
20:46 23.01.2024
Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոն, հանրային մեծ հետաքրքրության և կոռուպցիայի բարձր ռիսկի պատճառով, նախատեսում է ստուգել նաև Վրաստանի խորհրդարանի (Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված) հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանի և Սումբատ Կյուրեղյանի հայտարարագրերը: Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության մեջ նշվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում բյուրոն որոշել է ստուգել 300 պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրերը, այդ թվում՝ Վրաստանի վարչապետի և նրա կաբինետի […]
20:38 23.01.2024
Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Ծովակ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ Ծովակ բնակավայրի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել, դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է […]
20:20 23.01.2024
Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 80-ամյա Էդուարդ Բ․-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 98 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել նշված հասցեի քարե պարսպին Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Էդուարդ Բ․-ն տեղում մահացել […]
20:07 23.01.2024
Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ «Հանրապետության հրապարակ» կայարանում գրեթե ավարտին են մոտենում կայարանի շարժասանդուղքի հիմնանորոգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են մետրոպոլիտենի «Էլեկտրամեխանիկական» ծառայության և «Շարժասանդուղքներ» ուղեմասի վարպետների կողմից։ «Մեր հմուտ աշխատակիցներն անում են ամեն ինչ, որպեսզի օր առաջ վերագործարկեն վերանորոգված ու արդիականացված շարժասանդուղքը։ Պատճառված անհարմարության համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-նշում են մետրոպոլիտենից։
11:56 23.01.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեգնազ Մանուկյանի նախաձեռնությամբ հունվարի 26-ին` ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում եւ լուծման տարբերակները» խորագրով աշխատանքային քննարկում:
11:52 23.01.2024
Հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի և գլխի շրջանի վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի […]
11:42 23.01.2024
Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունվարի 17-ի ՍԴՈ-1709 որոշմամբ անդրադառնալով Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, որոշել է, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը՝ արձանագրելով, որ Արդարադատության նախարարի՝ որպես վարույթ հարուցող լիազոր մարմնի մասնակցությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթին, չի հակասում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման սահմանադրական սկզբունքին: Սահմանադրական դատարանը […]
11:37 23.01.2024
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, հունվարի 19-ին ստանալով տեղեկություններ կալանավորված անձ Հ․Հ․-ին «Արթիկ» բժշկական կենտրոն ուղեկցած պահպանության ապահովման բաժնի ծառայողներից, ժամը 12։25-ի սահմաններում Հ․Հ․-ին բժշկական կենտրոնից վերադառնալուց հետո ենթարկել են անձնական խուզարկության։ Խուզարկությամբ վերջինիս գոտկատեղից հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս։ Նույն օրը՝ ժամը 13։05-ի սահմաններում, «Նուբարաշեն» […]
11:27 23.01.2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականություն է հրահրում Բաքվի նկատմամբ։ «Մենք կտրականապես մերժում ենք Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի անհիմն մեղադրանքները, որոնք հնչել են նրա կողմից հունվարի 22-ին ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։ Ամբողջովին […]
11:20 23.01.2024
Հունվարի 21-ին՝ հաշտարարության միջազգային օրվա առթիվ՝ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի մասնակցությամբ, տեղի է ունեցել միջոցառում, որի նպատակն էր մասնագիտական հանրույթի հետ քննարկել հաշտարարության կարևորությունն ու այն Հայաստանում զարգացած մշակույթ դարձնելու անհրաժեշտությունը։ Տիգրան Դադունցն իր խոսքում նշել է, որ այս ուղղության զարգացումը Հայաստանում քաղաքական առաջնահերթություն է: Այդ իսկ պատճառով հաշտարարության ոլորտի զարգացմանը կարևոր […]
11:13 23.01.2024
Հունվարի 20-ին Ղազախստանում տեղի է ունեցել օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը: Կապանցի մարզիկը 2024-ի առաջին մրցաշարում ցատկել է 16.26մ և արժանացել արծաթե մեդալի: Մրցաշարին մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ: Նշենք, որ 2015 թվականից կազմակերպվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և […]
11:05 23.01.2024
«Բաց դաս» ծրագրի շրջանակում այս շաբաթ Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի ու մայրաքաղաքի հիմնական եւ միջնակարգ մի շարք դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ: Երեւանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին հյուրընկալել է պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: Պատգամավոր Անուշ Քլոյանը Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի […]
10:56 23.01.2024
Անցած գիշեր և հունվարի 23-ի առավոտյան Ղրղզստանի և Չինաստանի սահմանին վեց երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Kabar գործակալությունը՝ հղում անելով Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներին։ Նրա հաղորդմամբ՝ առաջին հզոր երկրաշարժից հետո գրանցվել է եւս հինգը։ Կհստակեցվի, որ ցնցումների ուժգնությունը տատանվել է 5,5-ից 8 բալ։ Տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնել է, որ […]
10:50 23.01.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետարանի՝ Բուզանդի 1/3 հասցեում տեղակայված քաղաքացիների սպասարկման գրասենյակը, աշխատակիցների շրջանում սուր շնչառական վարակների տարածվածությամբ պայմանավորված, ժամանակավորապես չի գործելու: Մինչ գրասենյակի վերագործարկումը քաղաքացիներին կսպասարկի Արգիշտի 1 հասցեում (գլխավոր մասնաշենք) գտնվող գրասենյակը: Ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանից հայցում են ձեր ներողամտությունը:
10:43 23.01.2024
Հունվարի 19-ին, երեկոյան ժամը 10-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում ծառայող Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Մեքենայի դռան գրպանում նկատելով կաթուցիչ` պարեկները Ճամբարակում բնակվող 23-ամյա վարորդին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործեու կասկածանքով, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, տեղափոխել են ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ վարորդը ներկայացրել է կաթուցիչը՝ կանեփանման զանգվածով: Ըստ վարորդի` […]
10:36 23.01.2024
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին ևս հետևողական է եղել մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Նախորդ տարվա ընթացքում ՄԴՊՎ-ն հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը` 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում): Հատկանշական է, որ հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն […]
10:30 23.01.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 405 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 444 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.67 դրամ։
10:19 23.01.2024
Իսրայելն առաջարկել է թույլատրել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարներին լքել Գազայի հատվածը՝ որպես ավելի լայնամասշտաբ հրադադարի մաս, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ երկու պաշտոնյաների: «Իսրայելի առաջարկը, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները կարող են հեռանալ Գազայից, թեև քիչ հավանական է, որ ՀԱՄԱՍ-ը կընդունի այն, քննարկվել է հրադադարի շուրջ բանակցությունների շրջանակներում վերջին շաբաթների ընթացքում առնվազն երկու անգամ», – հաղորդում է […]
10:10 23.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի, Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար (բեռնատարներին խորհուրդ է տրվում […]
09:55 23.01.2024
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում հայտնել է, որ նորություն չի կարող հայտնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Վաշինգտոն այցի և ղարաբաղյան հակամարտության մանրամասները քննարկելու շուրջ: Այնուամենայնիվ, ըստ Պատելի, Վաշինգտոնն ակնկալում է արտգործնախարարների այցը: «Սա այն բանն է, որով հետաքրքրված է Միացյալ Նահանգները և պետքարտուղարը, և մենք շատ ջանասիրաբար կաշխատենք ավարտի գիծը հատելու համար՝ սերտ […]
09:46 23.01.2024
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող Բերդի «Սորաններ» դենդրոպարկը: «Դենդրոպարկում պարբերաբար բարեկարգման աշխատանքներ են իրականացվում, այցելեք և վայելեք այս գեղեցկությունը»,- հորդորում, են նախարարությունից:
09:37 23.01.2024
«Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը, որը ներառում է շիա զինված խմբավորումներ, հայտարարել է, որ հարձակվել է իսրայելական Աշդոդ քաղաքի նավահանգստի վրա, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին: «Իրաքի Իսլամական դիմադրության մարտիկները երեքշաբթի օրը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ գրոհել են օկուպացված տարածքներում Աշդոդ նավահանգիստը», – ասվում է կազմավորումների հայտարարության մեջ:
09:30 23.01.2024
Ղազախստանում կրկին երկրաշարժ է գրանցվել. Ալմաթիի բնակիչները ստորգետնյա ցնցումներ են զգացել 2 բալ ուժգնությամբ: 5,3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ղրղզստանի և Չինաստանի սահմանին, երեքշաբթի հայտնել է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական-մեթոդական կենտրոնը: «Ղազախստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կայանների ցանցը 2024 թվականի հունվարի 23-ին, Ալմաթիի ժամանակով ժամը 10:00 րոպե 21 վայրկյանին երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի […]
09:17 23.01.2024
Ալմաթիում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո 44 մարդ դիմել է բժշկական օգնության, երեքշաբթի հայտնել է Ղազախստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Ալմաթիում 44 մարդ դիմել է բժշկական օգնության տարբեր ձևերի թեթև և միջին ծանրության վնասվածքներով՝ գլխի կապտուկներ, քերծվածքներ, վերջույթների սալջարդ: Տարբեր ցուցումներով տեղափոխվել են քաղաքային հիվանդանոցներ, որոնցից 34-ը չափահաս են, երեքը հոսպիտալացվել է, 31 մարդ ուղարկվել […]