10:32 01.02.2024
«Առավոտը Շանթում» հաղորդման տաղավարում են ՆԳՆ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանը և ՆԳ նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման ու մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից: Նրանք խոսել են նոր ձևավորվող Քրեական ոստիկանություն ընդունելության, Ոստիկանությունում ծառայության […]
10:26 01.02.2024
Փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:17 01.02.2024
Եթե երեխան առողջ է, բավական է տարիքին համապատասխան բուժզննում անցնել, որը ներառում է առողջական վիճակի մոնիտորինգի համար անհրաժեշտ թեստեր։ Երեխաները, ովքեր հաճախ հիվանդ են, պետք է լրացուցիչ հետազոտություն անցնեն: Այս մասին բժիշկ-փորձագետ Դենիս Բաննին պատմել է ձմռանը երեխաների առողջությունը պաշտպանելու մասին հոդվածում: «Առաջին հերթին խորհուրդ է տրվում տարրական հետազոտություններ անցնել՝ մեզի և արյան ընդհանուր անալիզ։ […]
10:08 01.02.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 441 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,46 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.55 դրամ, հայտնում է shantnews.am-ը
09:56 01.02.2024
Որոշ թուրքական բանկեր սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները և խստացնել ֆիզիկական անձանց նկատմամբ պահանջները, այս մասին գրում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով ֆինանսական խորհրդատուներին և բիզնեսի սեփականատերերին։ «Թուրքական բանկերը խստացրել են իրենց քաղաքականությունը ռուս հաճախորդների նկատմամբ. որոշ ֆինանսական հաստատություններ սկսել են փակել ընկերությունների հաշիվները և մեծացրել են պահանջները այն անձանց համար, ովքեր պատրաստվում են քարտ […]
09:49 01.02.2024
Դատախազը 2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Գ.-ի գործով մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 26-ին զանգվածային լրատվության միջոցներում պաշտոնական տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ 2023 թվականի հուլիսի […]
09:44 01.02.2024
«Gemotest» լաբորատորիայի բժիշկ և փորձագետ Դենիս Բաննին ասել է, որ լուծողականների անվերահսկելի օգտագործումը կարող է հանգեցնել դեֆեքացիայի խանգարումների: Gazeta.Ru-ի հետ զրույցում նա նշել է, որ մարդիկ լուծողականներ են օգտագործում՝ անտեսելով առաջարկվող դեղաչափերն ու օգտագործման տեւողությունը։ Հաստ աղիքի մաքրումը սովորաբար օգտագործվում է ուտելու խանգարումներ կամ նյարդահոգեբուժական հիվանդություններ ունեցող մարդկանց կողմից: Եթե մարդու մնոտ աղիքները գործում են […]
09:35 01.02.2024
Բրիտանական Անտարկտիկայի (BAS) գիտնականները հայտնաբերել են պինգվինների նախկինում անհայտ գաղութներ: Այս մասին հաղորդվում է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում։ Որոշ կայսերական պինգվիններ տեղափոխում են իրենց գաղութները, քանի որ կլիմայի փոփոխության պատճառով սառույցների հալչումը Անտարկտիդայում սպառնում է թռչունների բազմացման վայրերին, ասվում է BAS-ի մասնագետ Փիթեր Ֆրետվելի նոր հետազոտության մեջ: Հալլի Բեյի մոտ գտնվող պինգվինների գաղութներից մեկը […]
11:57 31.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահի ու ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ չեխ խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու […]
11:49 31.01.2024
2023 թվականին Վրաստան այցելուների ամենամեծ թիվը՝ 1,2 միլիոն, գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 23,2 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 21,4 տոկոս, երրորդում՝ Հայաստանը՝ 13,5 տոկոս։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականին Վրաստանի տարածք է մուտք գործել 7,1 մլն միջազգային ոչ ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 30,3 տոկոսով ավելի է նախորդ […]
11:45 31.01.2024
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները հունվարի 25-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել. 55 ու 59-ամյա երկու օշականցի և Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի 57-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են թմրամիջոցներ: Նույն օրը Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում օշականցի տղամարդիկ ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Աշտարակի բաժին։ Անձնական խուզարկությամբ 59-ամյա տղամարդու մոտ […]
11:34 31.01.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 30-ին չհայտարարված այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության և Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչները: Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը շրջել է հաստատության տարածքով, ծանոթացել սաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին, ուսումնասիրել մանկատան պայմանները, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակները, բուժկետը: Առանձնազրույցներ են […]
11:29 31.01.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորումին անդրադարձ է կատարել հակակոռուպցիոն կրթության ու հանրային իրազեկմանը, որն ամրագրվել է Հակակոռուպցիոն նոր ռազմավարությամբ և դրանից բխող 2023-2026թթ. գործողությունների ծրագրով որպես հիմնական ուղղություն՝ ընդգծելով վերջինիս հիմնաքարային լինելը հակակոռուպցիոն քաղաքականության հաջողելու հարցում։ Կարեն Կարապետյանն անդրադարձ է կատարել նաև Արդարադատության նախարարի հրամանով հաստատված` Հակակոռուպցիոն […]
11:16 31.01.2024
Հունվարի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի 83-ամյա վարորդը Վարդենիսի Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել կնոջը՝ 74-ամյա Սվետլանա Բոխյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […]
11:03 31.01.2024
Այսօր Իջևանի և Ղազախի հատվածում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովները։ Հիշեցնենք՝ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի էր ունեցել 2013թ.-ի նոյեմբերի 30-ին։ Տարեսկզբին Ադրբեջանի նախագահն ասել էր, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպման օրակարգում Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է։ Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի […]
10:58 31.01.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բարդ և մեծածավալ քրեական վարույթով նախապես պլանավորված անհետաձգելի, գաղտնի քննչական գործողությունների և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ սնանկության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 150 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ սնանկության դատարանի դատավորը սնանկության գործով իր կայացրած վճռով ընկերությանը ճանաչել է սնանկ, […]
10:46 31.01.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 441 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.59 դրամ, հայտնում է shantnews.am-ը
10:38 31.01.2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում և վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տևողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։ Ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք։ ԼՂ-ից […]
20:42 30.01.2024
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցհաշվում արած գրառմամբ տվյալներ է հայտնել 2023-ին իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ իրականացված ռազմագործողությունների վերաբերյալ: Ըստ այդմ՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է 923 քուրդ զինյալ, որոնցից 64-ը եղել է ղեկավար շրջանակից: Ձերբակալվել 7.716 կասկածյալ, որոնցից 1555-ը կալանավորվել են: Ընդհանուր առմամբ կասեցվել է 163 հարձակում, որոնցից […]
20:19 30.01.2024
Հունվարի 30-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների հետ։ Ողջունելով ներկաներին՝ ՆԳ նախարարը կարևորել է ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ հանդիպումները՝ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում նոր կադրեր ներգրավվելու տեսանկյունից, և ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու անդրադարձել Քրեական ոստիկանության ձևավորման աշխատանքներին։ Վահե Ղազարյանը կարևորել է ստեղծվող ստորաբաժանումը նոր կադրերով համալրելը և […]
20:08 30.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը: Հանդիպմանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քայելին, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: Թոբիաս Քայելը մանրամասներ է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների, շահագրգիռ կողմերի […]
11:57 30.01.2024
Հունվարի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծխառայությունից խնդրում են չանհանգստանալ։
11:45 30.01.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում Կիևի համար, սակայն չի հստակեցրել Ուկրաինայի՝ դաշինք մտնելու սպասվող ժամկետները։ «Կարծում եմ, որ գործընթացը, որը մենք տեսանք ռեկորդային ժամանակում՝ սկզբում Ֆինլանդիայի, իսկ այժմ՝ Շվեդիայի, ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում, այդ թվում՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար»,- ասել է Բլինքենը […]
11:37 30.01.2024
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է 2023թ-ին կատարած աշխատանքները: Ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտ. 78 իրականացված ստուգում (75 տնտեսավարող սուբյեկտում) 543 իրավախախտման դեպք (բոլոր ուղղություններով) 146 վարչական տույժ, 16.790.000դր. տուգանք 339.912.663դր. շրջակա միջավայրին պատճառված վնաս 113 ապօրինի ընդերքօգտագործման դեպք 2.787.275խմ հայտնաբերված ապօրինի հանքանյութի ծավալ 1.800.918.616դր. պետությանը պատճառված վնաս (միայն 20 դեպքով) 2 տնտեսավարող […]
11:32 30.01.2024
ՀՀ Ազգային Ժողովի դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հունվարի 24-26-ը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան կոնգրեսականների հետ՝ բարձրացնելով արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի անվտանգությանը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ժամանակ Արթուր Խաչատրյանին ուղեկցում էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարության հետ հարցերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը։ Սենատորներ Ջոն Ֆեթերմանի, Մարքուեյն Մոլընի և […]
11:27 30.01.2024
Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և պետությանն ու համայնքին պատճառել 116 մլն դրամի վնաս: Քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը 2010 թվականին Արարատի մարզի համայնքներից մեկին նվիրատվությամբ հանձնել է Հունաստանի Հանրապետությունից որպես բարեգործություն ստացված՝ նիդերլանդական արտադրության, 95 մլն դրամ գործարանային արժեքով՝ համակցված կերի հոսքագիծ: Հոսքագիծը […]
11:20 30.01.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և ՀԲ-ի միջև համագործակցության կարևորությունը։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Վաչե Տերտերյանը նշել […]
11:16 30.01.2024
Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) հրապարակել է 2023 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ)։ Հայաստանի ԿԸՀ 2023թ. արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 1 միավորով և հավասար է 47-ի (2022 թվականին այն 46 միավոր էր)` 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ Հաշվի առնելով այն փաստը, որ 2023թ․ Հայաստանի ԿԸՀ չափման ստանդարտ սխալի չափը, որը հավասար է […]