10:56 15.02.2024
ԱՄՆ-ի Կանզաս Սիթիում հրաձգության տուժածների թիվը հասել է 29-ի, հայտնում է CNN-ը՝ հղում անելով բժիշկներին։ «Առնվազն 29 մարդ բժշկական օգնություն է ստանում չորեքշաբթի օրը տեղի ունեցած մահացու հրաձգությունից հետո, ըստ տեղական չորս հիվանդանոցների», – ասվում է զեկույցում: Գիշերը Կանզաս Սիթիում, որտեղ տեղի էր ունենում շքերթ՝ ի պատիվ Super Bowl-ի հաղթողների, հրաձգություն է տեղի ունեցել։ Քաղաքի […]
10:47 15.02.2024
«Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի՝ «Ջուլիս» ռեստորանի (ք․ Երևան, Պուշկինի 39), արտադրական գործունեության կասեցման հիմք, բացի վտանգավոր արտադրանքի թողարկումից, հանդիսացել են նաև իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները: Մասնավորապես՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում օբյեկտի ալրային հրուշակեղենի պատրաստման տեղամասում հայտնաբերվել են հետևյալ անհամապատասխանությունները՝ սննդի կառույցն ապահովված չի […]
10:38 15.02.2024
Մահացել է հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ Լավրենտի Միրզոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին, Աշոտ Միրզոյանը։ Լավրենտի Միրզոյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 22-ին Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի Չորաթան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական մամուլում, խմբագրել «Հայոց լեզուն և գրականությունը […]
10:35 15.02.2024
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետամուտ լինել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կերպով կատարելու յուրաքանչյուր դրսևորում համապատասխան գնահատականի արժանացնելուն։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին միջնորդել է կոմիտեի միևնույն մարզային ստորաբաժանումում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ կարգապահական տույժի տեսակը ՝ պաշտոնից ազատումը։ Հարուցված կարգապահական […]
10:25 15.02.2024
Մ-6, Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության և Հ-35, (Մ-6)-Օձուն-Արևածագ (Հ-24) հանրապետական նշանակության ավտոճանապարհների հատման տեղամասում իրականացվող վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Նշված աշխատանքները չխոչընդոտելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փետրվարի 15-ից մինչև մարտի 5-ը ժամանակավորապես կարգելվի տվյալ հատվածում կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմոբիլների, ինչպես նաև զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսների երթևեկությունը։ 🚛Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
10:16 15.02.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին և հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ մահացածը Տավուշի մարզի գյուղերից մեկի […]
10:11 15.02.2024
Փետրվարի 16-ին՝ ժամը 14:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի և Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խԽնդրում են չանհանգստանալ։
10:04 15.02.2024
Աշխարհն իրականում շատ մոտ է երրորդ համաշխարհային պատերազմին, չորեքշաբթի երդմնակալության արարողության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Բոլորն էլ տեսնում են, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում աշխարհում այսօր։ Աշխարհն իրականում շատ մոտ է երրորդ համաշխարհային պատերազմին։ Ոմանք կարծում են, որ այն արդեն սկսվել է, կարող են լինել տարբեր ենթադրություններ։ Իհարկե, ժամանակակից պատերազմները տարբերվում […]
11:54 14.02.2024
Փետրվարի 13-ին, ժամը 16-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 19-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: Վարորդը՝ 62-ամյա Էդիկ Սարոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
11:47 14.02.2024
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ «Կան առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, մուտք ունենալ Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովել ուղիղ մուտք դեպի Կենտրոնական Ասիա: Ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանը, ի թիվս […]
11:42 14.02.2024
ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները փետրվարի 6-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սարի թաղի 56-ամյա մի բնակիչ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում փետրվարի 13-ին, դատարանի որոշմամբ, քրեական հետախույզների և քննիչների կողմից նշված տանը խուզարկություն կատարվեց: Հայտնաբերվեցին տարբեր տրամաչափերի 125 փամփուշտ, «ԱԿՍ 74» տիպի 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ պահեստատուփով, առանց […]
11:35 14.02.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 13-ին ընդունել է ANDRITZ Hydro ընկերության շուկայի կառավարման գծով փոխնախագահ Նորբերտ Շվարցին։ ANDRITZ Hydro-ն էլեկտրամեխանիկական սարքավորումների և հիդրոէլեկտրակայանների ամբողջական ծառայությունների համաշխարհային մատակարար է: Ընկերությունը մշակում է երկարաժամկետ, էկոլոգիապես մաքուր և տնտեսապես արդյունավետ լուծումներ հիդրավլիկ էներգիայի արտադրության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության, մետալուրգիայի, էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության ոլորտներում գործակցության […]
11:29 14.02.2024
Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը դարձել է Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի լիիրավ անդամ։ Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիան հարցազրույցներ է անցկացրել 2024 թվականի սկզբին կոնֆեդերացիային միացած նոր կազմակերպությունների առանձին անդամների և ներկայացուցիչների հետ: ԱՆ պրոբացիայի ծառայության ներկայացուցիչները նշում են, որ դառնալով եվրոպական պրոբացիոն ընտանիքի մաս՝ ծառայությունը հնարավորություն կունենա ընդլայնելու համագործակցության շրջանակը տարբեր երկրների պրոբացիոն ծառայությունների հետ, ինչպես նաև արդյունավետ […]
11:21 14.02.2024
Սուրգուտի բնակիչը կոմայի մեջ է ընկել՝ առանց հանգստանալու մինչև գիշերվա ժամը երեքը համակարգչային խաղեր խաղալուց հետո, հայտնում է Սուրգուտի շտապ բուժօգնության կայանը։ Չորեքշաբթի վաղ առավոտյան բժիշկները ահազանգ են ստացել մի երիտասարդից, ով ասել է, որ հայրն անգիտակից վիճակում ընկած է հատակին։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել բժշկական խումբը։ Երբ բժիծկները տեղ են հասել, տղամարդը գտնվել […]
11:14 14.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող մի քանի քրեական վարույթների նախաքննությունը։ Քրեական վարույթներից մեկով, […]
11:10 14.02.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 729 դեպք և արձանագրվել է 189.5 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 7 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների […]
10:58 14.02.2024
Բաքուն դատապարտել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բերելի՝ երեկ «Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները»։ Բորելը երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպումից ու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո հայտարարությունում ցավալի էր համարել ադրբեջանցի զինվորի վրա հայկական կրակոցը, միևնույն ժամանակ Ադրբեջանի արձագանքն էլ անհամաչափ որակել։ Ադրբեջանի արտգործնախարարությունը Բորելին մեղադրել է «Հայաստանի կողմից ռազմական սադրանքն […]
10:48 14.02.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406,50 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 438 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,41 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.50 դրամ: Հայտնում է shantnews.am-ը։
10:41 14.02.2024
ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ Ըստ տեղեկության՝ ավելի վաղ նա այրվածք էր ստացել հանքային ջրի շշի պարունակությունը խմելու հետևանքով։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի […]
10:37 14.02.2024
Փետրվարի 14-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
21:00 13.02.2024
Փետրվարի 13-ին, ժամը 17։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագյուղ գյուղի սկզբնամասում գտնվող տանն այրվում է կուտակած խոտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի կիսակառույց՝ չբնակեցված, երկհարկանի քարե տան առաջին հարկում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը […]
20:52 13.02.2024
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի այցը Մոսկվա նախատեսված է փետրվարի վերջին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է գործակալության մամուլի ծառայությունը։ «Մենք կարող ենք հաստատել, որ գործադիր տնօրենի այցը Մոսկվա ներկայումս նախատեսված է փետրվարի վերջին»,- նշել են մամուլի ծառայությունից։ Անցած շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը չորրորդ անգամ այցելեց Զապորոժիեի ԱԷԿ։ Նրա առաջին այցը կայարան տեղի ունեցավ […]
20:40 13.02.2024
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը առաջին բրոնզե մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 55 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մանվել խաչատրյանը մրցեց Ստեֆան Գրիգորովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 8:0 հաշվով: Քիչ ավելի ուշ Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար […]
20:36 13.02.2024
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիային, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Բորելը նախ հիշեցրել է փետրվարի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական զինված ուժերի արձակած կրակոցի հետևանքով զինծառայող է վիրավորվել, ապա շեշտել, որ […]
20:31 13.02.2024
Մառնեուլիի շրջանի Սադախլո-Ծոփի-Աղքյորփի-Հայաստանի Հանրապետության սահման տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն արդեն երկրորդ տարին է՝ շարունակում են, սակայն շինարարական աշխատանքների ավարտը չի երևում, հայտնում է «Ալիք մեդիան»: Անբարեկարգ ու ընդհատումներով ասֆալտապատվող ճանապարհը խնդիր է առաջացրել այդ ճանապարհից օգտվող Աղքյորփի, Չանախչի, Խոխմել, Օփրեթ գյուղերի բնակիչների համար: Սադախլո-Ծոփի-Աղքյորփի-ՀՀ սահման ճանապարհը, որի երկարությունը 25 կմ է, տարիներ շարունակ, մեղմ ասած, […]
20:16 13.02.2024
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, թե ԼՂ-ից տեղահանված անձինք ինչպես կարող են իրացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու իրավունքը, եթե բնակելի տարածության սեփականատերը չի ներկայացնում վերջինիս հաշվառելու համաձայնություն: Նշված դեպքում հաշվառումն իրականացվում է ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 20.1 կետի համաձայն՝ փաստացի հիմունքներով, այսինքն՝ դիմումում նշված հասցեում բնակվելու […]
20:07 13.02.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 13-ին ընդունել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute – NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսին և NDI խորհրդարանի ծրագրի ավագ ղեկավար Հովհաննես Հարությունյանին: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական […]