TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Այսօրվանից Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլևս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ

11:08 19.02.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 19-ից Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլևս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա։ Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները և քաղաքացիներն այսուհետ դիմումները (նամակները) պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին: Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ էլեկտրոնային նամակների պատասխանները կիրազեկվեն հետադարձ ծանուցմամբ՝ նշված էլեկտրոնային հասցեով:

̰
Հերթական բարբարոսությունն Արցախում. ադրբեջանցիները քանդել են Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանի հուշարձանը

11:00 19.02.2024

Վանդալները շարունակում են պայքարը Արցախի հայկական ժառանգության դեմ: Այս անգամ նրանք ապամոնտաժել են ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանի հուշարձանը։ Այս մասին հայտնում է Karabakh Records տելեգրամյան ալիքը: Գրառմանը կից նշցվում է, որ նման գործողություններով Ադրբեջանը փորձում է ջնջել Արցախի ողջ հայկական ժառանգությունը։

̰
Սանկտ Պետերբուրգում մերկ հաշմանդամ երեխան հայտնվել է շենքի մուտքի մոտ

10:51 19.02.2024

Սանկտ Պետերբուրգում Լոնդոն Պարկ բնակելի համալիրի մուտքի մոտ հինգ տարեկան հաշմանդամ երեխայի են գտել, ով մերկ է եղել։ Պարզվել է, որ նա այնտեղ է հայտնվել հարբած դայակի հսկողության բացակայության պատճառով, գրում է 78.ru-ն։ Տղային մուտքի մոտ հայտնաբերել են տեղի բնակիչները։ Նրանք փորձել են գտնել նրա բնակարանը։ Արդյունքում երեխան տարվել է ոստիկանություն։ Ամուսինները խնամակալության մարմինների միջոցով […]

̰
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո Նյու Յորքի Կարնեգի Հոլ դահլիճում տեղի է ունեցել համերգային երեկո

10:43 19.02.2024

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ Նյու Յորքի հանրահռչակ Քարնեգի Հոլ համերգասրահում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի է ունեցել ամերիկահայ դաշնակահարուհի Կարինե Պողոսյանի մենահամերգը, որին նախորդել է ընդունելություն՝ ՄԱԿ-ում բազմաթիվ անդամ-երկների դեսպանների մասնակցությամբ։ Ընդունելությանն իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշել է, որ ներկա ծանր փորձություններով և մարտահրավերներով լի […]

̰
Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:37 19.02.2024

Փետրվարի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունից խնդրում ենք չանհանգստանալ։

̰
Վթարային ջրանջատում Արարատի և Լոռու մարզերում

10:30 19.02.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 18-ին ժամը 17:30-ից մինչև փետրվարի 19-ը 17:00-ն կդադարեցվի Արեվաբույր, Ջրահովիտ, Մարմարաշեն, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 18-ին ժամը 18:10-ից մինչև փետրվարի 19-ը […]

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 19-ին

10:24 19.02.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 407,50 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 440 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.40 դրամ: Հայտնում է shantnews.am-ը։

̰
104-ամյա կինն իր երկարակեցությունը պայմանավորում է երկու մթերքից կախվածությամբ

10:16 19.02.2024

Մեծ Բրիտանիայի բնակչուհին նշել է իր 104-ամյակը և բացահայտել երկարակեցության իր գաղտնիքը։ Այս մասին հայտնում է Majesticare Care Homes-ը։ 104-ամյա Քեթլին Սոնդերսը հերթական ծննդյան տարեդարձը նշել է Սոմերսեթ նահանգի Վելինգթոնի ծերանոցում, որտեղ ապրում է արդեն մեկ տարի։ Տոնակատարությանը մասնակցել են նրա ընկերներն ու հարազատները, իսկ հաստատության աշխատակիցները սենյակը զարդարել են փուչիկներով, պաստառներով և կարմիր գորգով։ […]

̰
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է. իրավիճակը ժամը 10։00-ի դրությամբ

10:07 19.02.2024

Փետրվարի 19-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Գորիսի, Գավառի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

00:00 19.02.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Այս մասին ասվում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այցն իրականացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Ալիեւը Անկարա է ժամանել Մյունխենից, որտեղ մասնակցել է անվտանգության համաժողովին։ Այցի պաշտոնական մասը նախատեսված է փետրվարի 19-ին։ Սա Ալիևի առաջին պաշտոնական արտասահմանյան այցն […]

̰
Վարչապետն արդյունավետ է գնահատել Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցությունը

23:54 18.02.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր և արդյունավետ է համարել Մյունխենում կայացած անվտանգության համաժողովին մասնակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Առաջին հերթին իմ արձանագրումն այն է, որ եվրոպական համայնքում Հայաստանի Հանրապետության ընկալումները փոխվում են դրականորեն, և Հայաստանի Հանրապետությանը սկսել են ավելի ու ավելի շատ ընկալել […]

̰
Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

23:43 18.02.2024

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե և արծաթե մեդալներ նվաճեցին հայ երկու մարզիկները. Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն: Պայքարն ընթանում էր մեր երկու մարզիկների միջև, Հակոբ Մկրտչյանը հրում վարժությունում կարողացավ բարձրացնել 209 կգ-ոց ծանրաձողը, Դավիթ Հովհաննիսյանը եզրափակեց 205 կգ արդյունքով: Պոկում վարժությունում ևս նրանք առաջատարներն էին: […]

̰
«Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում

23:37 18.02.2024

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ: Նա նշել է, որ երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնությունը. վիճակները գնահատվում է բավարար: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 20։20-ից 20։40-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 1-03 շտապօգնության […]

̰
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ Մյունխենում կայացած հանդիպման վերաբերյալ

23:28 18.02.2024

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլերի աջակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ըստ էության, կարևոր մի հարց կար սեղանին դրված՝ թե արդյոք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են […]

̰
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ Խարբերդում բախվել են «Skoda»-ն ու «ՎԱԶ-2107»-ը․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:22 18.02.2024

Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Այնթապ գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշեն-Մասիս շրջանաձև խաչմերուկում՝ խաչի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Skoda» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» […]

̰
68-ամյա տղամարդուն բուժել են արյան քաղցկեղից և ՄԻԱՎ-ից

23:16 18.02.2024

City of Hope-ը՝ ԱՄՆ-ում քաղցկեղի հետազոտման և բուժման խոշորագույն կազմակերպություններից մեկը, հայտարարել է 68-ամյա տղամարդու արյան քաղցկեղի և ՄԻԱՎ-ի բուժման մասին: Նա դարձել է ամենատարեց հիվանդը, ով հաղթել է և՛ արյան քաղցկեղը, և՛ ՄԻԱՎ-ը: Հետազոտությունը հրապարակվել է NEJM ամսագրում։ Կալիֆոռնիայից 68-ամյա Փոլ Էդմոնդսը դարձել է աշխարհում հինգերորդ մարդը, ով հասել է սուր միելոգեն լեյկեմիայի և […]

̰
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Նուբարաշենից 13 հոգի, որոնցից 6-ը երեխաներ են, ըստ նախնական տեղեկությունների, սննդային թունավորումով տեղափոխվել են հիվանդանոցներ

23:05 18.02.2024

Այսօր՝ ժամը 20։20-ից 20։40-ն ընկած ժամանակահատվածում  Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Մուրացան» մանկական հիվանդանոց և «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել մեծ թվով քաղաքացիների։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Քաղաքացիները տեղափոխվել են Նուբարաշեն վարչական շրջանից, 6 երեխա, որոնց տարիքները 3, 4, 5, 7, 10 և 14 է, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն, նրանցից մի մասի […]

̰
Գերմանական գրադարաններից սկսել են զանգվածաբար գողանալ ռուսերեն հազվագյուտ գրքեր

22:57 18.02.2024

Գերմանական գրադարաններից սկսել են զանգվածաբար գողանալ ռուս գրողների հնաոճ գրքերը։ Որոշ եվրոպացի փորձագետներ Ռուսաստանի իշխանություններին մեղադրում են հանցագործությունների մեջ, գրում է Bild թերթը։ 2024 թվականի հունվարին Բեռլինի պետական ​​գրադարանից գողացել են հինգ գիրք, այդ թվում՝ Ալեքսանդր Պուշկինի երեք հատորները՝ 1827 թվականի «Ավազակ եղբայրները», 1831 թվականի «Բորիս Գոդունովը» և 1828 թվականի «Կովկասի բանտարկյալը»։ Հնաոճ իրերի շուկայում […]

̰
Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները. Թաթոյան

22:45 18.02.2024

«Թաթոյան» հիմնադրամը փաստեր է ներկայացրել սահմանամերևձ Ներքին Հանդի վերաբերյալ: Նա նշել է.. »Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմում են, օգտագործում են խոհանոցի և այլ կենցաղային կարիքների համար, քանի որ գյուղի խմելու ջրի աղբյուրներն Ադրբեջանն օկուպացրել է 2022թ. սեպտեմբերի 13-ից սկսած: 2-րդ և 3-րդ նկարներում Ներքին Հանդի բնակիչներից մեկի […]

̰
Մարգարիտա Սիմոնյանը հորդորել է չամաչել «ռուս» բառից

22:33 18.02.2024

Պետք է դադարել ամաչել «ռուս» բառից և օրենսդրորեն լուծել Ռուսաստանի քաղաքացիության հարցը՝ երկրից դուրս ապրող հայրենակիցների համար էթնիկական հիմքով։ Այս մասին հայտարարել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, փոխանցում է Россия 1-ը։ Նա օրինակ է բերել մի դեպք, երբ 17-ամյա տղան «կռվի մեջ է մտել, վիրավորել, հարվածել Հյուսիսային ռազմական շրջանի վետերաններին կամ մեկ ուրիշին»։ […]

̰
Շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփել է անցնող շաբաթը ենթակա կառույցներում

22:25 18.02.2024

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ում Կայացել է Գերմանիայի խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի հանդիպումը Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բիզնեսի զարգացման խորհրդականի (առցանց եղանակով) հետ։ Թեման ուղղված էր Հայաստանում, Մոլդովայում, Մոնղոլիայում և Ղրղզստանում ագրոկլիմայական տեղեկատվական համակարգի մշակմանը, որը կնպաստի ֆերմերային տնտեսությունների արդյունավետ կառավարմանը։ Տեղի է ունեցել […]

̰
Բժիշկը պատմել է, թե ինչպես կարելի է ուտել ձուկ և ծովամթերք՝ առանց առողջությանը վնասելու

22:18 18.02.2024

Ծովային ձկները, որոնք գնում են գետեր ձվադրման համար, կարող են վտանգավոր մակաբույծներ պարունակել։ Այս մասին Doctor Peter պորտալին ասել է մանկաբույժ և սննդաբան Սվետլանա Բուդանցևան։ Ձուկը և ծովամթերքը պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, առողջ ճարպաթթուներ (օմեգա-3 և օմեգա-6), դրանք հիանալի մարսելի են և օգնում են վերահսկել քաշը: Նրանք հարուստ են նաև յոդով (անհրաժեշտ է վահանաձև […]

̰
Իսրայելում զբոսաշրջիկը 2800 տարվա վաղեմության հազվագյուտ գտածո է հայտնաբերել

22:04 18.02.2024

Իսրայելի հյուսիսում զբոսաշրջիկը հազվագյուտ արտեֆակտ է հայտնաբերել. սկարաբի տեսքով կնիքը հնարավոր է՝ պատկանել է ասորի պաշտոնյային 2800 տարի առաջ, հայտնում է Arkeonews հնագիտական ​​նորությունների պորտալը։ 45-ամյա Էրեզ Աբրամովը, ով ճանապարհորդել է Իսրայելում, գտել է կնիքը Թել Ռեքեշ բլրի ստորոտում: Այստեղ են գտնվում Անաարատ քաղաքի ավերակները, որը հիշատակված է Հեսուի գրքում։ Գտածոն ցույց է տալիս ասորի […]

̰
Փաշինյանի եռօրյա աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ

21:48 18.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը նախ անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքներին, նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, դրանց հաղթահարմանն […]

̰
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել ԵՀ-ի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետում առաջադրվելու իր մտադրության մասին

21:44 18.02.2024

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել ԵՀ-ի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետում առաջադրվելու իր մտադրության մասին, փետրվարի 18-ին գրում է գերմանական Bild թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ծրագրում է հայտարարել իր պատրաստակամության մասին երկրորդ ժամկետով առաջադրվելու համար երկուշաբթի առավոտյան՝ ՔԴՄ գործադիր կոմիտեի հետ հանդիպումից հետո։ Սպասվում է, որ նա այսօր կժամանի […]

̰
«Գայանե» բալետը՝ անիմացիոն ֆիլմ. Գոռ և Արամ Սահակյանցները ստեղծել են համանուն ստեղծագործության էկրանավորումը

21:30 18.02.2024

«Գայանե» բալետը՝ անիմացիոն ֆիլմ. Գոռ և Արամ Սահակյանցները ստեղծել են Արամ Խաչատրյանի համանուն ստեղծագործության էկրանավորումը՝ Երևանի քաղաքապետարանի ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շրջանակում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց չորրորդ տեղը

21:20 18.02.2024

Լիանա Գյուրջյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկամարտում գրանցեց 220 կգ արդյունք (95+125): Այսպիսով նա զբաղեցրեց չորրորդ տեղը: Առաջին մոտեցմամբ նա պոկեց 95 կգ: Երկրորդ և մոտեցումների ժամանակ ձախողեց 98 կգ-ները: Հրում վարժությունում զբաղեցրեց 6-րդ տեղը: Պոկում վաժությունում Լիանա Գյուրջյանը պայքարը սկսեց 125 կգ-ով, բայց չկարողացավ բարձրացնել: Երկրորդ փորձից հաջողությամբ ֆիքսեց 125 կգ-ն: Երրորդ […]

̰
Մեր համագործակցությունն առավել ընդլայնելու հանձնառությունն ամուր է. Միրզոյանը` Մելանի Ժոլիի հետ հանդիպման մասին

21:04 18.02.2024

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփում է ունեցել նաև Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ: «Եզրափակելով շփումները Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում՝ ուրախ էի մտքեր փոխանակել Կանադայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Մելանի Ժոլիի հետ: Մեր համագործակցությունն առավել ընդլայնելու հանձնառությունն ամուր է՝ հիմնված ընհանուր արժեքների և Հարավային Կովկասում կայուն զարգացումը […]

̰
Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը արգելափակել են Ուկրաինայի համար զենքի գնումը Թուրքիայում

20:56 18.02.2024

Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը արգելափակել են թուրքական TV2 անօդաչու թռչող սարքերի և հրետանային արկերի ֆինանսավորումը Ուկրաինայի համար Եվրամիության միջոցների հաշվին։ Այս մասին հայտնում է հունական Kathimerini հրատարակությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ֆրանսիան չի ցանկացել պատուհան բացել զենքի համակարգերի մատակարարման համար, որոնք մրցակցում են իր հետ, իսկ Հունաստանը չի ցանկացել, որ իր հարկատուների գումարները ուղղվեն Թուրքիայի […]

̰
Գիտնականները նշել են «մատիտ» կիսաշրջազգեստ կամ փողկապ կրելու հետևանքներն առողջության վրա

20:46 18.02.2024

Որակական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «մատիտ» կիսաշրջազգեստ կրելը կարող է մեջքի ցավ առաջացնել, սխալ վերնաշապիկը կարող է վնասել տեսողությունը, կրծկալը կարող է սրտի կաթվածի նման ախտանիշներ առաջացնել, իսկ կոմպրեսիոն հագուստ կրելը մեծացնում է սրտի կաթվածի վտանգը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Neuroradiology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ փողկապ կրելը կարող է […]

̰
BACK_TO_TOP