10:37 13.03.2024
Մարտի 12-ին՝ ժամը 20։50-ի սահմաններում, Երևանի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Գ․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում, վերգետնյա անցումից մոտ 200 մ դեպի Արշակունյաց պողոտա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին, որպեսզի վիրավորին տեղափոխեն հիվանդանոց։ Մինչ […]
21:01 12.03.2024
Բիթքոյնը արժույթ է, որն ունի ավելի քիչ աճի սահմանափակումներ, քան ավանդական արժույթը և ֆոնդային շուկաները, ուստի կրիպտոարժույթի գների տատանումները շատ ավելի մեծ են: Այս մասին խոսել է ֆինանսական փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Վլադիմիր Գրիգորիևը։ Նա նաև նշել է բիթքոյնի արժեքի աճի հնարավոր սահմանափակում։ «Վերջերս որոշ էնտուզիաստներ կանխատեսում էին $100 հազար բարձրություն, և կարծում եմ, որ […]
20:50 12.03.2024
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Շվեյցարիայի անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) հետ համատեղ մեկնարկել է «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) 10-ամյա նախագիծը։ Այսօր կայացել է FORACCA ծրագրի մեկնարկի միջոցառումը, որին մասնակցել է ոլորտի ներկայացուցչական մեծ խումբ: Բացման խոսքով […]
20:45 12.03.2024
Ֆրանսիան առաջիկա շաբաթների ընթացքում Ուկրաինային կփոխանցի 150 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և վեց «Կեսար» հաուբից։ Այս մասին մարտի 12-ին խորհրդարանի ստորին պալատում հայտարարել է հանրապետության վարչապետ Գաբրիել Աթալը։ «Մենք կշարունակենք այդ մատակարարումները, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային։ Մենք բեկումնային փուլում ենք այս հակամարտության մեջ»,- ասել է նա Ազգային ժողովում տեղի ունեցած բանավեճի ժամանակ: Ֆրանսիան նաև կհովանավորի […]
20:33 12.03.2024
Այսօր՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 և թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ։ Լրացուցիչ ժամանել է […]
20:26 12.03.2024
Օրենբուրգի 5 օդաչուներ զոհվել են Իվանովոյի մերձակայքում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտնել է Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը։ Ինչպես երեքշաբթի օրը հայտնել է ՌԴ ՊՆ-ն, Իվանովոյի մարզում պլանային չվերթի Իլ-76 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, պատճառն այն է, որ ինքնաթիռի թռիչքի ժամանակ շարժիչներից մեկը բռնկվել է։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի ութ անդամ և յոթ ուղևոր։ Ռուսաստանի […]
20:08 12.03.2024
Այսօր՝ մարտի 12-ին, ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Արտյոմ Թ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարահի Աշտարակի փոքր կամրջի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 30 մ առաջ ընթանալով օդային թռիչք կատարելով բախվել է կամրջի տակ գտնվող բազալտե հենապատին […]
12:00 12.03.2024
Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգում ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս երկուսը անհետ կորել են։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 12-ին, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Նշվում է, որ Taoyuan Xinlong Coal Co. Ltd-ի ստորգետնյա ածխային բունկերում փլուզում է տեղի ունեցել երկուշաբթի՝ մարտի 11-ին, Պեկինի ժամանակով 22:45-ին: Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հինգ հանքափորների դի […]
11:53 12.03.2024
«Միացյալ ազգերի կազմակրեպության (ՄԱԿ) Սիրիայի հետաքննող հանձնաժողովը» հրապարակել է 2023-ի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Սիրայում տեղի ունեցած իրադարձություններն ամփոփող զեկույց: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»: Զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ի Ժնևի գրասենկյաում մամուլի ասուլիս է հրավիրվել, որի ընթացքում ելույթ է ունեցել հանձնաժողովի նախագահ Պաուլո Պինհեյրոն: Նա նշել է, որ 2023-ի հոկտեմբերից ի վեր Սիրայում վերջին […]
11:49 12.03.2024
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված իր հարազատն ունի առողջական խնդիր և բժշկի կողմից ցուցվել է համապատասխան բուժում։ Վերջինս ցանկություն է հայտնել սեփական ֆինանսական միջոցների հաշվին ցուցված բուժումը կազմակերպել իր նախընտրած բժշկական կենտրոնում։ Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր հարազատին բժշկական օգնություն տրամադրելու հարցում։ Պաշտպանի հանձնարարությամբ, բարձրացված հարցի առնչությամբ […]
11:43 12.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի կողմից 63-ամյա մորը պարբերաբար ֆիզիկական և հոգեկան բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ 2023թ․ մարտի 8-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին ոստիկանություն է ներկայացրել տարբեր ավտոմեքենաների կողային հայելիներ և հայտնել, որ դրանք գողացել է իր որդին: Օրեր անց նույն կինը ցուցմունք է տվել […]
11:39 12.03.2024
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի դիտարկմամբ՝ շատ կարևոր է ճանաչել իրականությունը կովկասյան տարածաշրջանում, որտեղ Հայաստանը կանգնած է որպես ժողովրդավարական երկիր, մինչդեռ Ադրբեջանը չունի ամուր ժողովրդավարական համակարգ: «Ընթացող հակամարտության նկատմամբ երկու երկրների մոտեցումներում ակնհայտ տարբերություն կա. Հայաստանը ձգտում է ինքնապաշտպանության և խաղաղության համաձայնագրի հետամուտ լինել, մինչդեռ Ադրբեջանը դիմում է ագրեսիայի, օկուպացիայի և սպառնալիքների», – այս մասին «Արմենպրես»-ի […]
11:34 12.03.2024
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն՝ նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության քաղաքացիական ծառայության 16 թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով համալրելու համար: Ընդունելության պայմաններին, թափուր պաշտոնների անվանացանկին, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթներին, ինչպես նաև կրթության, մասնագիտության, որակավորման աստիճանի, աշխատանքային ստաժի և (կամ) աշխատանքի բնագավառում փորձի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ պաշտպանության նախարարության mil.am […]
11:29 12.03.2024
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 120.9 մլն գործարք` 2173.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 15.0 մլն գործարքով կամ 14.2%-ով, իսկ արժեքային` 322.5 մլրդ ՀՀ դրամով կամ 17.4%-ով: Ընդ որում, բացառապես […]
11:24 12.03.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը (CSW68)։ Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի Ադվոկացիայի թիմի համակարգող Աննա Հովհաննիսյանը։ Նստաշրջանը, որի պաշտոնական բացումն ազդարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար […]
11:18 12.03.2024
Երևան, 12 մարտի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: «Կասպերսկի» ընկերության փորձագետները վերլուծել են 2023-ի մոբայլ սպառնալիքների լանդշաֆտը և եկել այն եզրակացության, որ մոբայլ սարքերի անվտանգության սպառնալիքների աճող տարածվածությունն ուղեկցվում է վնասաբեր մոբայլ գործիքների և տեխնոլոգիաների զարգացմամբ: Ընկերության փորձագետների կարծիքով՝ գրոհների թվի աճի նկատելի միտում է նկատվում. 2023-ին նման գրոհների թիվը հասել է 33 790 599-ի, ինչը […]
11:13 12.03.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագրով աշխատանքից ազատել է Շվեդիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում և Ղրղզստանում դեսպաններին։ Նախագահի հրամանագիրը, որը ստորագրվել է մարտի 11-ին, հրապարակվել է ազգային իրավական ինտերնետային պորտալում։ «Համաձայն Բելառուսի Հանրապետության Սահմանադրության 84-րդ հոդվածի 20-րդ կետի, Դմիտրի Լեոնիդովիչ Միրոնչիկին ազատել Շվեդիայի Թագավորությունում և միաժամանակ Նորվեգիայի Թագավորությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշվում է փաստաթղթում։ […]
11:03 12.03.2024
Գազայի հատվածի հիվանդանոցներում սովից մահացած պաղեստինցիների թիվը հասել է 27-ի, հայտնում է Al Jazeera-ն։ Նրա հաղորդմամբ՝ Գազայի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցում սուր ջրազրկումից և թերսնումից երկու երեխաների մահից հետո սովից մահացած պաղեստինցիների ընդհանուր թիվը հասել է 27-ի։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել էր, որ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ապաստարաններում և հիվանդանոցներում երեխաների […]
10:54 12.03.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ մարտի 11-ին կայացել է Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի նիստ։ Ներկայացվել են փոստային վճարման պետական նշանների 2024 թվականի պլանում ներառված նամականիշի 10 թեմաների էսքիզները: Մխիթար Հայրապետյանը, խորհրդի անդամներն ու հրավիրված մասնագետներն իրենց դիտողություններն ու առաջարկություններն են արել ներկայացված նմուշների վերաբերյալ։ Տեղի ունեցած քննարկման արդյունքում հաստատվել են […]
10:48 12.03.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 405 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,41 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.49 դրամ:
10:40 12.03.2024
Երևանը վերջերս չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Երևանը իսկապես վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան […]
10:33 12.03.2024
Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են 30-ամյա Մելինե Դ.-ի վարած «Nissan Tida», 30-ամյա էմմա Մ.-ի վարած «Nissan Bluebird» և 70-ամյա Սերգո .Ս-ի վարած «LADA 2114» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Բախման հետևանքով «Nissan Bluebird»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, […]
10:27 12.03.2024
Դատախազը 2024 թվականի փետրվարի 20-ին հաստատել է անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը, 2023 թվականի ապրիլի 10-ին՝ աշխատանքային […]
10:20 12.03.2024
Հայիթիի վարչապետ Արիել Հենրին հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Մենք ընդունում ենք նրա հրաժարականը անցումային նախագահական խորհրդի ստեղծման և ժամանակավոր վարչապետի նշանակումից հետո», – գործակալությունը մեջբերում է Կարիբյան համայնքի նախագահ և Գայանայի նախագահ Մուհամմադ Իրֆաան Ալիի խոսքերը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Արիել Անրիի կառավարությանը հեռացնելու հանցավոր խմբերի ծրագրերի մասին։ Հայիթիի իշխանությունները […]
10:11 12.03.2024
Նորոգվել է Նորավան-Շամբ ավտոճանապարհը։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Մանրամասները՝ տեսանյութում:
10:00 12.03.2024
Մարտի 7-ին Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի 2024 թ. առաջին նիստը։ […]
09:53 12.03.2024
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 4-10-ը (2024թ․): ՇՄՆ ««Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿը հայտնում է՝ Սևանա լճի մակարդակը մարտի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.18 մ (10.03.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով […]
09:40 12.03.2024
ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մազային փրկարարական վարչությունների ծառայողները մարզային ենթակայության մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպել և անց են կացրել սեմինար-դասախոսություններ, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, գործնական պարապմունքներ, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ՝ նվիրված Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան։ Քաղաքացիական պաշտպանությունը հանդիսանում է բնակչության պաշտպանության կարևորագույն բաղադրիչ, ուստի վերջիններիս անվտանգության և կենսագործունեության ապահովման հարցերը մշտապես […]