TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ

11:09 29.03.2024

Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս Երևանի պարեկները թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են զիպ փականով 14 փաթեթ և ժապավենով փաթեթավորված շագանակագույն կոշտ զանգվածներ` ընդհանուր ավելի քան 21 գրամ: Երիտասարդը […]

̰
Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեության կասեցումը

11:03 29.03.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները Անահիտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր) իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ այնտեղ վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Հակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին են հասցրել նաև համագործակցության շնորհիվ

10:57 29.03.2024

Ոստիկանության Ախուրյանի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայողները ստացված օպերատիվ տվյալները ճշտելիս և իրացնելիս համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների, Կումայրիի և Մուշի բաժինների ու մարզի պարեկային ծառայության գործընկերների հետ: Մարտի 20-ին, ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվեց և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տարվեց […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

10:51 29.03.2024

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Ժնևում կայացած հանդիպումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը նշել է, որ դա առաջին հանդիպումն էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև։ «Աննախադեպ բան տեղի ունեցավ։ Առաջարկը Միջխորհրդանական միության կողմից էր, որի շրջանակներում էլ այդ հանդիպումը տեղի […]

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին

10:47 29.03.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,19 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.29 դրամ:

̰
Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում

10:41 29.03.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ […]

̰
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը

10:33 29.03.2024

ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Ծրագրի մեկնարկը տրվել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Մինչ միջոցառումը՝ […]

̰
Հնդկաստանում 10 մարդ է զոհվել տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով

10:13 29.03.2024

Հնդկաստանի հյուսիսի լեռներում 10 մարդ է մահացել տաքսին կիրճն ընկելու պատճառով. այս մասին հայտնել է Ջամու և Քաշմիրի հնդկական միության երկրամասի ոստիկանությունը, որտեղ տեղի է ունեցել վթարը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանա թաղամասում։ Նախնական տվյալներով՝ տաքսու վարորդը եղանակային վատ պայմաններում չի կարողացել կառավարել մեքենան։ Ավելի վաղ օդերևութաբանները զգուշացրել էին, որ Ջամուում և […]

̰
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

10:05 29.03.2024

Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ լինելով Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև գիտի Արևմուտքի քայլերի մասին, որոնք խոչընդոտում են այդ նորմալացմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ազնվորեն ներկայացրել ենք մեր բոլոր գնահատականները Հայաստանի ղեկավարությանը, նրանք լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր ստանձնած պարտավորություններին, […]

̰
Ռուսաստանը և Արևմուտքը գործնականում դադարեցրել են համագործակցությունը. Լավրով

09:40 29.03.2024

Այժմ գործնականում չկան այնպիսի ոլորտներ, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը կունենան համագործակցություն և իրական շփումներ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Գործնականում ոչ»,- պատասխանել է նա այդ մասին հարցին։ Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև ներկայիս դիվանագիտական ​​հարաբերություններն ուղղված են դիվանագիտական ​​ներկայացուցիչների աշխատանքին աջակցելուն, հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարը: «Այժմ Արևմուտքի հետ […]

̰
Բրիտանիայում չեղյալ են համարել զինվորականների 100-ամյա արգելքը

09:31 29.03.2024

Բրիտանական բանակի ցամաքային զորքերին թույլատրվել է մորուք կրել՝ այսպիսով վերացնելով 100-ամյա արգելքը, հայտնում է Telegraph թերթը։ Հրատարակության տվյալներով՝ հինգշաբթի օրը հրամանագիր, որը թույլ է տալիս մորուք կրել ցամաքային զորքերի սպաներին և զինվորներին, ստորագրել է թագավոր Չարլզ III-ը՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Հրամանագիրն ուժի մեջ կմտնի ուրբաթ օրը, որպեսզի Զատկի արձակուրդում գտնվող զինվորները ծառայությունից […]

̰
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:25 29.03.2024

Մարտի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Շուտով հայտնի կդառնան Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ

09:07 29.03.2024

Crocus City Hall-ում ահաբեկչության կազմակերպմանը ներգրավված են եղել հետախուզական կենտրոնները, պատվիրատուները շուտով հայտնի կդառնան, RIA Novosti-ին ասել է ՌԴ արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության անդամ Ալեքսանդր Լոսևը։ «Գլխավոր երկու եզրահանգումները, որ արդեն կարելի է անել. առաջինը՝ մեր ժողովուրդը չի վախենում նման ահաբեկչություններից, հասարակությունը շատ կոնսոլիդացված է։ Հասարակությունը պատրաստ է շարունակել պայքարը։ Մեր հակառակորդները տեսան, […]

̰
Արտամետ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվել է տնակ

08:55 29.03.2024

Մարտի 28-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտամետ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:20-ին, մարվել՝ մարտի 29-ին, ժամը […]

̰
ԱՄՆ պետդեպարտամանետն անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչի արձագանքին

08:47 29.03.2024

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում կրկին անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը՝ այս անգամ խոսելով դրա վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի մասին: Նա հայտարարել է, որ տարածաշրջանում խառնաշփոթի մի մասը սնուցվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով: «Ինչ վերաբերում է Բրյուսելում այս հանդիպմանը, ինչպես ես երեկ ասացի, այն պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության […]

̰
Մայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը

08:30 29.03.2024

Երեկոյան՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվել է Խավարման կարգը, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը:                

̰
Լանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում

08:12 29.03.2024

Մարտի 28-ին, ժամը 20։57-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

08:04 29.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին […]

̰
SHANTNEWS

12:00 28.03.2024

̰
Հանքարդյունահանող 7 ընկերությունների կողմից բյուջե մուտքագրված գումարը բաշխվել է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 բնակավայրերի միջև

11:56 28.03.2024

ՀՀ կառավարության հերթական որոշման համաձայն՝ 2021թ. մետաղական հանքարդյունահանող թվով 7 ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե մուտքագրված ընդհանուր 52,560,677,2 հազ. դրամ ռոյալթի, որից ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքային մասհանումների բաշխաման ենթակա 1,051,213.5 հազ. դրամը (պետական բյուջե մուտքագրված ընդհանուր ռոյալթիի 2 տոկոսը) բաշխվել է ՀՀ Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքների 33 բնակավայրերի […]

̰
Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել. կազմակերպության գլխավոր քարտուղար

11:51 28.03.2024

Հայաստանը վերջերս չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն քարտուղարությունը Երեւանից պաշտոնական հայտարարություն չի ստացել անդամակցության կասեցման մասին, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ «Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում, սակայն կազմակերպության […]

̰
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

11:43 28.03.2024

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կոմիտեի վետերանների և նորանշանակ քննիչների միջև: Սույն նախաձեռնությունն առաջինն էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ հասարակական կազմակերպության ստեղծումից հետո։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել Վետերանների խորհրդի նախագահ Յուրի Բադալյանը: Նա նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեի երիտասարդ անձնակազմին մասնագիտական փորձի փոխանցման խնդիրը ՀՀ ՔԿ Վետերանների խորհրդի […]

̰
Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է

11:37 28.03.2024

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 372-ի։ Այս մասին հայտնում է «112» Telegram ալիքը՝ հղում անելով աղբյուրին։ Մարտի 27-ին Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը թարմացրել է համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ցուցակը։ Դրանում նշվում է, որ 83 մարդ հոսպիտալացվել է, 40 մարդ դուրս է գրվել տուն։ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող Crocus City […]

̰
40 սփյուռքահայ կամավոր մասնագետներ ներգրավվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին

11:32 28.03.2024

Առաջին անգամ իրականացվող «ԴիասՊրո» կամավորական մասնագիտական առցանց ծրագիրն ընթացքի մեջ է: Հարցազրույցների փուլի ավարտից հետո 40 սփյուռքահայ կամավոր մասնագետներ ներգրավվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին՝ 9 մարզերում և Երևանում: Մասնագետներն ընդգրկված են 5 թիրախային ոլորտներում՝ առողջապահություն, մարդու իրավունքների պաշտպանություն, սոցիալական հարցեր, էկոնոմիկա և զբոսաշրջություն։ Հիշեցնենք, որ ծրագրի առաջին շրջափուլին մասնակցության հայտ էր ներկայացրել 142 […]

̰
Ի՞նչ պետք է անեն քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար. ՊԵԿ

11:27 28.03.2024

Հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացիները նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Գործարկվել է էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Մանրամասները հոլովակում:

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետ

11:21 28.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեին (նստավայրը՝ Մոսկվա): ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ բարեկամական կապերի զարգացման: ՀՀ-ում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեն շնորհակալություն է հայտնել […]

̰
Քաղաքաշինական կոմիտեի ղեկավարը շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է ավարտին մոտեցող ծրագրերի ընթացքն ու խնդիրները

11:16 28.03.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերում ներգրավված շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ: Քննարկվել են առաջիկայում ավարտին մոտեցող ծրագրերի իրականացման ընթացքը, խոչընդոտներն ու խնդիրների լուծման ուղիները։ Եղիազար Վարդանյանն արձանագրել է գործընկերային փոխադարձ վստահության սկզբունքով աշխատելու կարևորությունը և կոմիտեի պատրաստակամությունը։ Նա հավաստիացրել է, որ կարճ ժամանակում ներկաները կստանան բարձրացրած հարցերի սպառիչ պատասխանները, միաժամանակ […]

̰
Հայտնի են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների թիվն ու ինքնությունը

11:08 28.03.2024

Մարտի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 66-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևոր 40-ամյա Նազիկ Սադոյանը տեղում մահացել է, իսկ վարորդը, երկու ուղևորները և «Տոյոտայի» վարորդն ու 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվոլ են հիվանդանոց: Հիվանդանոցի ճանապարհին մահացել է նաև «Օպելի» վարորդը՝ 38-ամյա Շիրին Ֆերոյանը: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰ ̰
Սննդային հավելումներ ընդունելուց հետո Ճապոնիայում արձանագրվել է մահվան ևս երկու և հոսպիտալավման 106 դեպք

10:53 28.03.2024

Ճապոնական Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերությունը հայտնել է ևս երկու մարդու մահվան մասին, ովքեր նախկինում ընդունել են իր արտադրած սննդային հավելումը: «Երեկ (մարտի 27-ին) լուր ստացանք երիկամների հիվանդության պատճառով մահացած մարդու ընտանիքից, ով ընդունել է Beni-koji Cholesterol Help հավելումը, ինչպես նաև մարտի 27-ին հարազատներից հայտնի դարձավ մեկ այլ անձի մահվան մասին, ով հավելումն օգտագործում է 2021 […]

̰
BACK_TO_TOP