20:31 02.04.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է առաջարկել ստեղծել 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ նախաձեռնությունը պետք է հավանության արժանանա Հյուսիսատլանտյան դաշինքի 32 անդամների կողմից։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առաջարկում է 5 տարվա ընթացքում Ուկրաինայի համար 100 միլիարդ դոլար արժողությամբ դաշնակցային ներդրումների հիմնադրամ ստեղծել՝ որպես […]
20:24 02.04.2024
Սոցցանցերում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է ելակի տեսքը մանրադիտակի տակ: Դրանք վախեցրել են սոցցանցերի օգտատերերին, գրում է The Indian Express-ը։ Պատճառը հատապտուղների մեջ վազող մանր միջատներն են, որոնք անտեսանելի են անզեն աչքով: Սակայն, ըստ մասնագետների, անհանգստանալու ոչինչ չկա։ Ելակի վրա գտնվող միջատները կարող են լինել մրգային թրթուրների տեսակ. դրանցից մեկը բծավոր թևերի դրոզոֆիլան է, […]
20:15 02.04.2024
Կիևում ավազի փոթորիկ է մոլեգնում, քաղաքում տեսանելիությունը նվազել է, իսկ քամին ծառեր է կոտրում, հայտնում է տեղական «Strana» հրատարակությունը Telegram-ի իր ալիքում։ «Կիևում ուժեղ ավազի փոթորիկ է մոլեգնում: Քամու պոռթկումները ծառեր են քանդում: Դրսում դժվար է շնչել: Ճանապարհներին ցածր է տեսանելիությունը»,- ասվում է հրատարակության մեջ: Strana-ի փոխանցմամբ՝ աննորմալ շոգին զուգահեռ Ուկրաինա է եկել փոշին Սահարայից։
20:08 02.04.2024
Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի (ԱՄՆ) փորձագետները հայտնել են, որ արհեստական ինտելեկտի (AI) մոդել են մշակել՝ սովորեցնելով տարբերել ճշմարտությունն ու սուտը։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Business & Economic Statistics ամսագրում: Գիտական աշխատության համահեղինակ Մեհմեթ Ջաների խոսքով՝ ֆինանսների հետ կապված ընկերությունները հաճախ օգտագործում են տարբեր ավտոմատացված ծրագրեր։ Այսպիսով, նրանք որոշում են, թե որ հիփոթեքային պայմաններն ընտրել […]
11:57 02.04.2024
Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո մեծ թվով ստամբուլցիներ քաղաքի փողոցներում նշում են Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հաղթանակը: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»: Ստամբուլի Սարաչհանե փողոցում հաղթանակի տոնախմբությունը զուգահեռվել է մասանկիցների հաճախակի «Էքրեմ՝ նախագահ» և «Էրդողան՝ հրաժարական» վանկարկումներով: Թուրքիայում մարտի 31-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները: […]
11:51 02.04.2024
Օրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել քաղաքացի Մ.Կ.-ի վարած մարդատար մեքենան: Ավտոմեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Իրականացված զննության արդյունքում ավտոմեքենայի հետևի նստատեղի և գազաբալոնի միջև ընկած հատվածում հարմարեցված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 88 հատ, մասնավորապես, «SAMSUNG GALAXY» և «REDMI NOTE» տարբեր մոդելների բջջային հեռախոս: Փաստի առթիվ, մաքսային ծառայողների կողմից, կազմվել է մաքսային […]
11:46 02.04.2024
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն առաջին անգամ խոսել է բուժման մասին այն բանից հետո, երբ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, հայտնում է Just Jared-ը: Մարտի 31-ին Չարլզ III թագավորը ներկա է գտնվել Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում Զատկի պատարագին: 75-ամյա միապետը հանրության առաջ հայտնվել է իր 76-ամյա կնոջ՝ թագուհի Կամիլայի հետ։ Մի քանի օր անց […]
11:41 02.04.2024
Երկուշաբթի օրը Լեհաստանի հարավում փոթորկի ժամանակ հինգ մարդ է մահացել, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին RAR լրատվական գործակալությանը հայտնել է Մալոպոլսկի վոյեվոդության հրշեջ ջոկատի ներկայացուցիչ, կապիտան Հուբերտ Չեպլին։ Նրա խոսքով, «նրանք բոլորը մահացել են փոթորկի հետևանքով ընկած ծառերի տակ» երեք տարբեր միջադեպերի ժամանակ։ Ընդհանուր առմամբ, հրշեջ խմբերը (Լեհաստանում փրկարարական գործառույթներ իրականացնող) տարբեր արտակարգ իրավիճակների […]
11:35 02.04.2024
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից, մի շարք առերևույթ հանցագործություններ կատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ 2024թ. հունվարի 24-ին` 02:00-ի սահմաններում, ստացված տեղեկատվությունն իրացնելու արդյունքում, ՀՀ ՊԾ Երևան քաղաքի պարեկները Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Թբիլիսյան […]
11:27 02.04.2024
Այսօր՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուռնազյան 2-րդ հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի […]
11:21 02.04.2024
Թաթարստանում անօդաչու սարքերը հարձակվել են Ելաբուգայի և Նիժնեկամսկի հատուկ տնտեսական գոտու տարածքի վրա, հայտնում է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ ։ Հարձակման հետևանքով վնասվել է գործարաններից մեկն ու հանրակացարանը: Հարձակման հետևանքով 6 մարդ է տուժել, նրանցից երեքը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է մամուլի ծառայությունը՝ հանրապետության առողջապահության նախարարությանը հղումով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Վիրավորների կյանքին և առողջությանը […]
11:15 02.04.2024
«Կասպերսկի» ընկերության հետազոտողները վերլուծել են Android-ի համար վնասաբեր ԾԱ-ի երեք նոր վտանգավոր տարբերակ: Tambir, Dwphon և Gigabud վնասաբեր ծրագրերն ունեն բազմազան գործառույթներ՝ սկսած այլ ծրագրերի ներբեռնումից և հաշվառման տվյալների գողությունից մինչև երկգործոն նույնականացման (2FA) շրջանցումը և էկրանի տեսագրումը, ինչը վտանգում է օգտատերերի գաղտնիությունն ու անվտանգությունը: Ընկերությունը հայտնում է, որ Tambir-ն Android-ի համար նախատեսված բեքդոր է, […]
11:08 02.04.2024
Մարտի 28–ի երեկոյան Լանջազատ բնակավայրի ոլորաններում տեղի էր ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը երկկողմանի դարձել էր անանցանելի։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Պարեկային ծառայության աշխատակիցները։ Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին վատ տեսանելիության պատճառով։ Մարտի 29-ի առավոտյան աշխատանքները վերսկսել էին ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի […]
10:57 02.04.2024
ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 1-ին Մարտունի համայնքում ծառայություն իրականացնելիս Զիրոյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Մարտունու բաժին են տեղափոխել 47-ամյա Մարատ Վ.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 29-ից ՌԴ Տամբովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին […]
10:51 02.04.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392,5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.25 դրամ:
10:46 02.04.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով: «Ապրիլի 2-ն Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է։ Չնայած պետության՝ աուտիզմ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերջին տարիներին ձեռնարկած որոշ քայլերին՝ վերջիններս դեռ բախվում են բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում՝ անկախ կյանքի, կրթության, աշխատանքային, առողջության պահպանման և մի շարք այլ իրավունքների իրացման […]
10:35 02.04.2024
Աուտիզմի իրազեկման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից 2007 թվականին և կոչված է նպաստելու մարդկանց իրազեկման բարձրացմանը՝ աուտիզմ ախտորոշմամբ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Աուտիկ սպեկտրի խանգարումները (АSD) կամ աուտիզմը զարգացման խանգարում է, որը կարող է առաջացնել զգալի սոցիալական, հաղորդակցական և վարքային մարտահրավերներ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում […]
10:28 02.04.2024
Աշտարակի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Բազմաղբյուր գյուղի 63-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ` ձեռք է բերում և իրացնում լիցենզավորման ենթակա ծխախոտի խմբաքանակ: Տեղեկությունը ճշտելու ընթացքում պարզվեց, որ նա առանց ակցիզի ծխախոտը վերցնում է դստեր ամուսնուց` Աշտարակ քաղաքի 41-ամյա բնակչից: Մարտի 20-ի առավոտյան, րոպեների տարբերությամբ, աներն ու փեսան ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Աշտարակի […]
10:19 02.04.2024
Մինչև 2024 թ․ հունիսի 1-ը դիմելու դեպքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակը կնշանակվի և գումարը կհաշվարկվի սկսած 2023 թ. հոկտեմբերի 1-ից։ Այս մասին տեղեկացնմում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Վերջնաժամկետի երկարացման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն, որ կան ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներ, ովքեր առայժմ չեն հասցրել հաշվառվել ՀՀ բնակչության վայրի հասցեով և […]
10:10 02.04.2024
Մարտի 25-ից ապրիլի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3877 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 204 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 29, չամրակապված վարելու՝ 765, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 165, վարելիս հեռախոսից […]
09:59 02.04.2024
ՀՀ կառավարությունը սահմանամերձ բնակավայրերում իրականացնում է բնակության պայմանների, ժողովրդագրական իրավիճակի բարելավման եւ ծնելիության խթանման ծրագրեր: Այս տեղեկատվությամբ ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:
09:44 02.04.2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը […]
09:38 02.04.2024
ԱՄՆ զգուշացնում է և շարունակելու է զգուշացնել, որ դեմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հռետորաբանության սրմանը կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններին. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությանն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի և զինտեխնիկայի կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է […]
09:29 02.04.2024
Բաշկիրայի առողջապահության նախարար Այրատ Ռախմատուլլինը Telegram-ի իր ալիքում խոսել է տարածաշրջանի մի բնակչի մասին, ով լինելով մոլի ծխող, հոսպիտալացվել է հոգեբուժարան՝ սուր հոգեկան վիճակում։ «Հանրապետական կլինիկական հոգեբուժարան է ընդունվել մի տղամարդու, որը սուր խանգարման վիճակում է, նա արտահայտել է զառանցական մտքեր, իսկ բժիշկները նշել են, որ նա հալյուցինացիաներ ունի։ Մասնագետները լաբորատոր հետազոտություն են անցկացրել, որի […]
09:21 02.04.2024
Հարավային Կորեայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել երկու ռուսական կազմակերպությունների և Ռուսաստանի երկու քաղաքացիների նկատմամբ, որոնք ենթադրաբար կապված են Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ԱԳ հայտարարությունը։ «Հարավային Կորեան որոշել է պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի հետ կապված ռուսական երկու կազմակերպությունների և Ռուսաստանի երկու քաղաքացիների նկատմամբ»,- […]
09:12 02.04.2024
Երեքշաբթի Ռուսաստանի խնդրանքով նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հարվածելու վերաբերյալ, իր Telegram-ում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին: «Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակումից հետո իրանցիները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ գործողությունը դատապարտելու խնդրանքով: Իրանցիների նամակին հետևելով՝ մենք խնդրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ […]
09:01 02.04.2024
Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Կարենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով տեսական և գործնական դասընթաց, որի շրջանակներում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ
08:54 02.04.2024
Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումը ահաբեկչական հարձակում է և խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և դիվանագիտական օբյեկտների անձեռնմխելիության սկզբունքը, ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության նամակում՝ ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին։ «Այս սարսափելի հանցագործությունը և վախկոտ ահաբեկչությունը ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և դիվանագիտական ու հյուպատոսական կառույցների անձեռնմխելիության հիմնարար սկզբունքի կոպտագույն խախտում է […]