TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

ՊԵԿ-ը տարբեր առաքանիներից հայտնաբերել է 1405 գրամ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը հասնում է 70 միլիոն դրամի

11:57 12.04.2024

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնում օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու թմրամիջոցների պարունակությամբ 3 միջազգային սուրհանդակային առաքանի։ Այսպես, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության բացթողնման բաժնի աշխատակիցները, Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` […]

̰
Թբիլիսին կկորցնի ԵՄ–ին անդամակցելու հեռանկարը. եվրապատգամավոր

11:53 12.04.2024

Եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը «Վրացական երազանքի» նախաձեռնած «գործակալների օրենքի» մասին ասել է, որ եթե այն ընդունվի, Վրաստանն այլևս Եվրամիությանն անդամակցելու հեռանկար չի ունենա, փոխանցում է «Ալիք մեդիա»-ն: Սրանով Կրամոնն արձագանքել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու՝ ապրիլի 11-ին արած այն հայտարարությանը, որ եթե այս օրենքն ընդունվի, Եվրահանձնաժողովի համար շատ դժվար կլինի դրական գնահատական ​​տալ։ […]

̰
Վնասվածքը դանակահարության հետևանք էր. Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

11:48 12.04.2024

Ապրիլի 1-ի գիշերը՝ ժամը 2.26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 18-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի մոտ ընկնելու հետևանքով: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզվել է, որ վիճաբանության ժամանակ նրան […]

̰
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

11:42 12.04.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Քալանթարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք. Երևան, Տիչինայի փողոց)։ Մասնավորապես՝ սննդի կառույցի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող լվացվող նյութերից, […]

̰
«ՎԱԶ-2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

11:37 12.04.2024

Ապրիլի 11-ին, ժամը 19.20-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: ժամը 22.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 67-ամյա Ավետիկ Գևորգյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]

̰
«Եվրանյուզը» ծավալուն անդրադարձ է կատարել Խաչատրյանի անվան փառատոնին և հայկական երաժշտարվեստին

11:33 12.04.2024

Հեղինակավոր www.euronews.com-ը հրապարակել է «Խաչատրյանի միջազգային փառատոն. հարգանքի տուրք Հայաստանի երաժշտական ժառանգությանը» վերնագրով ծավալուն հոդված։ Այն Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի միջոցով անդրադարձ է հայկական մշակույթին։ Հոդվածում հեղինակն ընդգծում է‚ որ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող միջազգային փառատոնը տարածաշրջանում դասական երաժշտության ամենահայտնի իրադարձություններից է‚ որի նպատակը միջմշակութային երկխոսությունը երաժշտության միջոցով խթանելն է՝ միաժամանակ բարձրացնելով […]

̰
ՀՀ ԱԱԾ պարտադիր ժամկետային զինծառայողը, տեղեկանալով հովվի և նրա հոտի մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին, փորձել է հատել սահմանը. ԱԱԾ

11:16 12.04.2024

2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի […]

̰
Վալերիկ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած

11:10 12.04.2024

Վալերիկ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02, (077) 62-40-40 հեռախոսահամարներով:

̰
Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ

11:03 12.04.2024

Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե իբր Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում, ուսումնասիրվում է իրավապահների կողմից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարությունը ծնողներին և ուսուցիչներին հորդորում է տուրք չտալ ապատեղակատվությանը, անհարկի խուճապ չտարածել։ Նախարարությունից փոխանցեցին, որ իրենք […]

̰
ԱԺ-ն ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի լրամշակված նախագիծը

10:59 12.04.2024

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության […]

̰
Ինչպես են ադրբեջանցիները մեկ գիշերում ոչնչացրել «Արծիվ» աղբյուր-հուշարձանը և ինչ է ասել Հեյդար Ալիևը. պատմության հեղինակին ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ՀՑԹԻ-ն շնորհակալագիր է հանձնել

10:54 12.04.2024

Այսօր լրանում է հայ գյուտարար, տեխնիկական գիտությունների թեկնածու, ծնունդով Բանանց գյուղից (պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառ, ներկայումս Ադրբեջանի տարածք) Սերգեյ Տերյանի 100-ամյակը, որն իր ողջ գիտակից կյանքը նվիրել է իր հարազատ Գարդման աշխարհի ու գարդմանցիների խնդիրների բարձրաձայնմանը: Սերգեյ Տերյանը տարիներ առաջ իր անձնական արխիվից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին էր հանձնել իր ձեռագիր հուշագրությունը և […]

̰
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին

10:47 12.04.2024

Ապրիլի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի (ԳԾ) միջգերատեսչական նիստը։ Նիստին մասնակցել են Գործողությունների ծրագրի և «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ԵԽ-ԵՄ ծրագրի շահառու ՀՀ գերատեսչությունների և կառույցների պաշտոնյաներ, ԵԽ քարտուղարության և Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի […]

̰
Ռուսաստանը կուժեղացնի օդանավակայանների պաշտպանությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումներից

10:40 12.04.2024

ՌԴ Տրանսպորտի նախարարությունը կարգադրել է ուժեղացնել ռուսական օդանավակայանների պաշտպանությունը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումներից։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով հրամանին ծանոթ աղբյուրին։ Խոսքը 50 օդանավակայանների մասին է, որոնք դասակարգվում են որպես տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների առաջին և երկրորդ կատեգորիաներ (TIF), որտեղ հնարավոր հարձակումների դեպքում առկա է արտաքին ազդեցության կամ բարձր պոտենցիալ վնասի ամենամեծ ռիսկը։ […]

̰
Երևանի Կիևյան կամրջի վերանորոգումը նախատեսվածից երկար կտևի

10:32 12.04.2024

Երևանի Կիևյան կամրջի շինարարությունը նախատեսված էր ավարտին հասցնել մինչև 2024 թվականին օգոստոսի 30-ը, սակայն իրականացված աշխատանքների ընթացքում կամրջի կարևոր ենթակառուցվածքներում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք նույնպես լուծման կարիք ունեն: Քննարկվում է նախատեսվող ժամկետները երկարացնելու հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան […]

̰
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 12-ին

10:24 12.04.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.27 դրամ:

̰
Հայաստանը Միացյալ Թագավորությունում կունենա ռազմական կցորդ

10:15 12.04.2024

Հայաստանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում կունենա ռազմական կցորդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ակնհայտորեն պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությունը շարունակում է տարեցտարի ընդլայնվել՝ ավելացնելով անգլերենի ուսուցում անցնող ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի աշխատակիցների թիվը, Միացյալ Թագավորության ավագ և կրտսեր […]

̰ ̰ ̰
Իրանի արտաքին գործերի նախարարը Գերմանիայի գործընկերոջն ասել է, թե ինչպիսին կլինի Իսրայելի հարձակման պատասխանը

09:56 12.04.2024

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքին ասել է, որ Թեհրանը մտադիր է պատասխանել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը, սակայն դա կանի սահմանափակ ձևով, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով նախարարների զրույցի մասին անմիջականորեն իրազեկ աղբյուրին։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ Բերբոքը և Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են իրավիճակը […]

̰
Ինձ համար Մարդու իրավունքների պաշտպան լինելը պարզապես աշխատանք չէ, այլ կենսակերպ. լրացել է Անահիտ Մանասյանի պաշտոնավարման 1 տարին

09:50 12.04.2024

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի ապրիլի 12-ին Անահիտ Մանասյանը ստանձնել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը։ «Լինել Պաշտպան՝ նշանակում է լինել հոգատար, մարդասեր, կարեկից, ապրումակցող և պրոֆեսիոնալ, և այդ ամենն իրականացնել ոչ թե որպես հերոս երևալու ձգտումով, այլ վերը նշված պաճառները նկատի ունենալով»: Մանրամասները՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի պաշտոնավարման մեկ տարվան նվիրված ռեպորտաժում:

̰
Ի՞նչ ծրագրից կարող է օգտվել ՀՀ քաղաքացին, եթե նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում ախտորոշվում է «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված»

09:44 12.04.2024

Կաթվածն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է, մահվան և հաշմանդամության հանգեցնող հիմնական պատճառներից մեկը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կաթվածի դեպքում շատ կարևոր է հնարավորինս արագ դիմել շտապօգնության ծառայությանը, ինչը կապահովի բուժման և վերականգնման արդյունավետությունը: Եթե գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում (ներառյալ` տեղափոխման ժամանակահատվածը) մասնագետներն ախտորոշում են […]

̰
Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

09:35 12.04.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ոլորտները:

̰
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները տևել են գրեթե չորս ժամ

09:25 12.04.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցություններն ավարտվել են, որոնք տևել են գրեթե չորս ժամ, հայտնում է «Առաջինի լողավազան» տելեգրամյան ալիքը։ «Ընդհանուր առմամբ Պուտինի և Լուկաշենկոյի միջև շփումը տևել է գրեթե չորս ժամ, այսօր, իսկ վաղը (ապրիլի 12-ին-խմնբ) կշարունակվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Թուրքական ավիաընկերությունը ռուս զբոսաշրջիկներին թույլ չի տվել մեկնել Մեքսիկա

09:16 12.04.2024

Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը մերժել է երեք ռուս զբոսաշրջիկներին Թուրքիայի տարանցումով մեկնել Մեքսիկայի Կանկուն քաղաք, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) փոխնախագահ Արթուր Մուրադյանը: Դեպքը, նրա խոսքով, տեղի է ունեցել ապրիլի 8-ին Ստամբուլում։ «Ուղևորներին ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի տրվել ինքնաթիռ նստելը մերժելու մասին, նրանց մոտ չի եկել ավիաընկերության ներկայացուցիչը, ավիափոխադրողի մոսկովյան ներկայացուցչությունը […]

̰
Էրեբունի վարչական շրջանում նոր մարզադպրոց կկառուցվի

09:05 12.04.2024

Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 1 հասցեում նոր մարզադպրոց կկառուցվի։ Մենապայքարային և խաղային մարզաձևերի համալիր կենտրոնը նախատեսված է լինելու շուրջ 800 մարզիկի համար: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Windows-ում կհայտնվի առանձին գովազդային կոճակ

08:58 12.04.2024

Microsoft-ը ծրագրել է Windows 11-ում գովազդային նոր գործիքներ ավելացնել։ Այս մասին հայտնում է Neowin-ը։ Մեդիա լրագրողներն ուսումնասիրել են ՕՀ-ի նախնական տարբերակը, որտեղ նրանք հայտնաբերել են նոր «Առաջարկվում է» կոճակը: Այն կտեղակայվի առաջադրանքների տողում: Երբ կոճակը սեղմվում է, օգտատիրոջը ցուցադրվում են գովազդներ հատուկ ապրանքների և առաջխաղացումների համար, որոնք Microsoft-ը համարում է այցելուին առավել համապատասխան: Փորձագետները չեն […]

̰
ԱՄՆ-ը կոչ է արել իր գործընկերներին խնդրել Իրանին կանխել էսկալացիան տարածաշրջանում

08:50 12.04.2024

ԱՄՆ-ը կապ է հաստատել մի շարք գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպայում, Չինաստանում և Թուրքիայում, որպեսզի Թեհրանին կոչ անեն զերծ մնալ Իսրայելի հետ հարաբերությունների սրացումից, ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք շարունակում ենք անհանգստացած լինել Մերձավոր Արևելքում էսկալացիայի վտանգի առնչությամբ, մասնավորապես՝ կապված վերջին օրերին Իրանի կողմից Իսրայելի դեմ ուղղված սպառնալիքների հետ», – ասել է […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:44 12.04.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստին

08:38 12.04.2024

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստին, ով Հայաստանում է գտնվում ԼՂ փախստականների իրավունքների երաշխավորման ԵԽ համապարփակ փաթեթի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել բռնի տեղահանված ԼՂ բնակչությանն աջակցելու նպատակով 2023թ. հոկտեմբերին Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ […]

̰
Սննդաբանը հորդորում է գարնանը դիետա չպահել

08:32 12.04.2024

Սննդաբան Մարգարիտա Կորոլեւան խորհուրդ է տվել գարնանը դիետա չպահել՝ այս ժամանակահատվածում օրգանիզմի ավելացած կարիքների պատճառով։ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում մասնագետը նշել է, որ գարնանը գլխավորը լավ սնվելն է, քանի որ օրգանիզմի կարիքները բազմապատկվում են, հետևաբար սննդակարգը պետք է բազմազան լինի։ Մասնավորապես, սննդակարգը պետք է պարունակի բուսական և կենդանական ծագման սպիտակուցային աղբյուրներ։Պետք է լինեն պարզ և […]

̰
BACK_TO_TOP