11:25 01.05.2024
Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ այսօր դիվանագիտական հաստատությունը փակ է: «Շնորհավո՜ր Աշխատանքի օրը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեսպանատունն այսօր փակ է»,-նշվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
11:18 01.05.2024
Վրաստանի մայրաքաղաքում իրավապահները երկրի խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել են 63 մարդու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ՆԳՆ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։ «Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ ՆԳՆ աշխատակիցները 63 մարդու են բերման ենթարկել մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար՝ համաձայն 166 և 173 հոդվածների», – ասել է Դարախվելիձեն։ Նա նաեւ […]
11:09 01.05.2024
Մայիսի 1-ին՝ ժամը 07 : 45-ի սահմաններում, Երևանի բնակիչ 25-ամյա Մհեր Թամրազյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին տեղադրված արագաչափին, կոտրել այն, ապա առաջ ընթացել, բախվել տեղադրված աղբամաններին, կոտրել դրանք և, առաջ ընթանալով, բախվել բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել: Իրավիճակը նկարագրում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 4 […]
11:04 01.05.2024
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում վերջին օրերին Լճափ և Բերդկունք բնակավայրերին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց: 64 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ: Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
10:57 01.05.2024
Իտալիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնին: Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորել է մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթեց կառույցի հետ համագործակցության առաջմղման հարցում: Կողմերը մտքեր են […]
10:45 01.05.2024
Ապրիլի 30-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Վահագն Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Ապագա խճուղու 15 տան մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Լուսինե Ա.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի […]
10:37 01.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,08 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.19 դրամ:
21:00 30.04.2024
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է ընդդիմության ցույցը՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի, ցուցարարները սկսում են արգելափակել երթևեկությունը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Հանրահավաքին Վրաստանի և ԵՄ դրոշներով բազմաթիվ մարդիկ են ներկա։ Ցուցարարները սկսում են փակել Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանի շենքը։ Տարածքում խմբվել են բազմաթիվ ոստիկաններ։ Վրաստանի օրենսդիր մարմնի մուտքն արգելափակված […]
20:53 30.04.2024
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։ «Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները», – ասել է Սմեդյարովը։ Ղազախստանում երկու երկրների միջև բանակցություններ վարելու գաղափարն առաջարկել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան և Ադրբեջան կատարած […]
20:46 30.04.2024
Ուլան-Ուդեում այրվում են տներ և կենցաղային շինություններ 3 հազար քմ մակերեսի վրա, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ «Հրդեհի մասին հաղորդվել է Ուլան-Ուդե, SNT «Պոբեդա», Մագիստրալնայա փողոցի հասցեից: Նախնական տվյալներով այրվում են տներ և կենցաղային շինություններ ընդհանուր 3 հազար քառ. մետրանոց հրապարակում»,- հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Սաստիկ քամիները դժվարացնում են հրդեհի մարումը։
20:37 30.04.2024
Պեկինի Գիտությունների ակադեմիայի (CAS) գիտնականները կազմել են Լուսնի երբևէ ստեղծված ամենամանրամասն երկրաբանական քարտեզը: Ատլասը պարունակում է ավելի քան 12 հազ. տարբեր շինություններ, որոնք կօգնեն պլանավորել վայրէջքի վայրերը ապագա առաքելությունների համար: Հետազոտությունը հրապարակվել է գիտական հաստատության պաշտոնական կայքում։ CAS-ի մասնագետների աշխատանքը դարձավ առաջին խոշոր թարմացումը լուսնային մակերեսի վրա 1960-1970-ական թվականներին ՆԱՍԱ-ի «Ապոլլոն» ծրագրից հետո: Երկրաբանները հիմնվել […]
20:28 30.04.2024
Հեռախոսազրույց են ունեցել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը: Այս մասին հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանը: Այսօր՝ Երեքշաբթի, 30 Ապրիլ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին միջեւ տեղի ունեցաւ հեռաձայնային հաղորդակցութիւն մը, որուն ընթացքին անոնք խորհրդակցեցան Հայաստանը յուզող ներկայ […]
20:23 30.04.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: «Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ հայ-արգենտինական հարաբերություններն առանձնահատուկ են մեզ համար: Դրանք իսկապես բարեկամական են: Վերջին տարիներին՝ Հայաստանի համար դժվարին ժամանակներում, մենք զգացել […]
17:58 30.04.2024
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շրջայց են կատարել Արմավիրի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Նրանք այցելել են Արմավիրի թիվ 6, Վաղարշապատի թիվ 7 և Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցների, Շահումյանի, Արտիմետի, Արագածի, Ջանֆիդայի, Փշատավանի և Սարդարապատի միջնակարգ դպրոցների մարզադահլիճներ, ինչպես նաև Ջրառատ […]
17:54 30.04.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Հաշվի առնելով երկու հարևան երկրների միջև առկա համագործակցային ուղղությունների լայն շրջանակը՝ կողմերն այդ համատեքստում կարևորել են նաև իրավապահ ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատումը, մասնավորապես՝ ԻԻՀ-ում համանման գործառույթներ իրականացնող կառույցների հետ համագործակցության ձևավորման ու փորձի […]
17:46 30.04.2024
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման ընթացքին, այնպես դրանից անդին՝ նոր ուղղություններով, փոխգործակցության հարցերի: Մտքեր են […]
17:36 30.04.2024
Ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց ապրիլի 10-ին: Իրավապահների գործողություններն առաջին արդյունքները տվին հենց նույն օրը. որոշիչ էին իրավապահների պրոֆեսիոնալիզմը, տարբեր կառույցների ծառայողների համագործակցությունը և արագությունը: Հետո պիտի պարզվեր, որ կատարվածը նախօրոք մանրակրկիտ ծրագրած, դերաբաշխումը հետևողականորեն կատարած, հանցագործության հետքերը վերացնելու հնարավոր միջոցները ձեռնարկած հափշտակություն էր: Բայց արդեն այսօր դեպքին կարող ենք անդրադառնալ փաստական […]
17:26 30.04.2024
Եվրոպական միությունը (ԵՄ) և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (ԳԴՀ ՏՀԶՆ) մեկնարկեցին նոր՝ 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ), Եվրոպական միությունը և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունն այսօր (ԳԴՀ ՏՀԶՆ) հայտարարեցին «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի […]
17:21 30.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակությանը՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին:
17:14 30.04.2024
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», Գազայի շուրջ իրավիճակի […]
17:06 30.04.2024
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և ֆեդերացիայի հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները: Կողմերի համատեղ որոշմամբ ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արմեն Փամբուխչյանը, փոխնախագահներ՝ Շիրակ Պողոսյանը և Սուսաննա Մարտիրոսյանը, քարտուղար՝ Հովհաննես Գևորգյանը: Մարզաձևի զարգացման համար կլինեն […]
16:58 30.04.2024
Սմարթֆոններով անդադար թերթվող տեղեկատվությունը, արտաքին գործոնները բացասաբար են ազդում մեր հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա: Իսկ գլխուղեղը, հիշողությունը, ուշադրությունը հարկավոր է մշտապես մարզել, քանի որ չկա լավ կամ վատ հիշողություն, այն լինում է մարզված, կամ՝ ոչ։ Եթե չեք մտապահում կարևոր տարեթվերը, որևէ պարզ գործողություն անելիս մոռանում եք ձեր հաջորդ քայլը կամ մտածում եք` այլևս չեք […]
16:47 30.04.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների: Ապագա իրավաբանները մասնակցել են հանձնաժողովի նիստին, որի օրակարգում նաև ՄՊՀ 2023 թվականի գործունեության հաշվետվության հաստատման հարցն էր: ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ հանձնաժողովի նիստերին ուսանողների մասնակցությունն արդեն լավ ավանդույթ է դարձել, որի նպատակն է ապագա մասնագետներին ծանոթացնել հանձնաժողովի գործառույթներին, […]
16:42 30.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
16:39 30.04.2024
Ապրիլի 27-28-ին Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից, «Սիլ», «Նաիրի» և «Մուլտի Գրուպ» ակումբներից։ Մրցումներն անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձևում, 3 դասում՝ B դաս (արգելքների բարձրությունը՝ 125 սմ), C դաս […]
16:28 30.04.2024
Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում Սևան քաղաքում մեկնարկել է առաջին մարզային դասընթացը՝ տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչների համար: Դասընթացի մասնակիցները ծանոթացել են Ազդարարման համակարգին, դրան վերաբերող օրենսդրական կարգավորումներին, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում՝ ներգրավելով համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին: Դասընթացները իրականացվում են Գերմանիայի […]
16:16 30.04.2024
Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում սկսել է երկրորդ ընթերցմամբ քննարկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։ Պատգամավորները հոդված առ հոդված քննարկում են նախագիծը։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն արդեն հայտարարել է, որ օրինագծի քննարկումը կարող է չավարտվել մեկ օրում, այդ դեպքում այն կտեղափոխվի հաջորդ օր։ Ապրիլի 29-ին խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովը […]