TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--3.91 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Մոլդովայի հայկական համայնքի Համաժողովին դեսպանը ներկայացրել է Հայաստան-Մոլդովա հարաբերությունների վերջին զարգացումները

18:24 20.11.2023

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Մոլդովայի հայկական համայնքի Համաժողովը, որի արդյունքում համայնքի նախագահ ընտրվեց Կարեն Հովհաննիսյանը: Համաժողովի արդյունքներով ընտրվեց համայնքի տասնմեկ հոգուց բաղկացած խորհուրդ հետևյալ կազմով. Հայկ Վարդանյան, Հովհաննես Վարդանյան, Թաթուլ Դավոյան, Մարիանա Բարաշյանց, Ռոմեո Զաքարյան, Ռոբերտ Հարությունյան, Կարեն Գասպարյան, Վիտալի Պետրոսյան, Արամ Գասպարյան, Արմեն Սահակյան, Վանիկ Ակունց: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը: […]

̰
Երևանում Reno մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

18:15 20.11.2023

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Սամվել Շ.-ն իր վարած Reno մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի թիվ 15 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վիրավորին առաջինը օգնության են հասել դեպքի վայրի հարևանությամբ գործող գեղեցկության սրահի աշխատակիցները, ու մինչ […]

̰
Մրցույթ՝ հայաստանյան գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության նպատակով

18:12 20.11.2023

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2024» մրցույթ, որն ուղղված է արտերկրի գիտնականների ներուժի ներգրավմամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային և ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանը: Մրցույթին կարող են մասնակցել արտերկրից ղեկավար ունեցող, 2-5 անդամներից բաղկացած գիտահետազոտական խմբեր՝ ներկայացնելով 60 ամիս տևողությամբ նախագծեր գիտական […]

̰
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարին

18:08 20.11.2023

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Նիկիտա Ռուսլանովիչին: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու ընդգծել կայուն խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ մոտեցումները տարածաշրջանային որոշ խնդիրների շուրջ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

̰
Հովիկ Շահնազարյանն ու Հայարփի Զարգարյանը՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորներ

18:02 20.11.2023

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ քաղաքացիական մասնագիտացմամբ երկու դատավորների՝ Հայարփի Զարգարյանի և Հովիկ Շահնազարյանի, թեկնածությունն առաջադրվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում նշանակվելու համար: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:

̰
SHANTNEWS

18:00 20.11.2023

̰
ԱԳ փոխնախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենին

17:57 20.11.2023

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային, ով Հայաստան է ժամանել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում հյուրընկալելու տեխնիկական գնահատման առաքելության շրջանակներում։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Կոմիտեի տնօրենին, բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի դինամիկ համագործակցությունը, ինչի օրինակներից է Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի […]

̰
Առողջապահության նախարարությունը՝ հակաբիոտիկների՝ առանց համապատասխան ցուցումների կիրառման մասին

17:49 20.11.2023

Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են ազդում նաև մարդու օրգանիզմում բնակվող օգտակար մանրէների վրա: Բայց սա ամենևին չի նշանակում, որ հակաբիոտիկները կորցնում են իրենց կարևոր, հաճախ կյանք փրկող դերը: Շատ հիվանդությունների բուժման համար պետք է կիրառվեն հակաբիոտիկներ: Սակայն պետք է […]

̰
Նախանշվել են Պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների հիմնական ուղղությունները

17:46 20.11.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Պրոբացիայի ոլորտի 2024-2026թթ. hիմնական ուղղությունները, որոնց շրջանակում նախատեսվում է Պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայում, սոցիալական երաշխիքների ապահովում՝ օրինակ Պրոբացիայի ծառայությունում հաշտարարության իրականացման օրենսդրական հիմքերի նախատեսում, ինչպես նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայում՝ ապահովության, անվտանգության և սոցիալական վերաինտեգրման սկզբունքներին համապատասխան: Նախատեսվում է վերանայել և փոփոխել օրենսդրությունը՝ ապահովելով ՔԿՀ-ների […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսի գլխավորած պատվիրակությանը

17:39 20.11.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Երևանում նոյեմբերի 18-20 տեղի ունեցող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ գործընկերային հարաբերությունները: «Այս տարի հայ-կանադական հարաբերություններն առանձնացան յուրահատուկ կերպով և նոր […]

̰
Թմրանյութերի պահման և շրջանառության կասկածանքով ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պայմանագրային աշխատողը

17:35 20.11.2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել այն մասին, որ հիմնարկի պայմանագրային աշխատող, ջրմուղագործ-փականագործ Ս․Ե․-ն պատրաստվում է թմրանյութ փոխանցել ազատազրկված անձանցից մեկին, որի ինքնությունը դեռևս հայտնի չէ։ Ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ծառայողները խուզարկության են ենթարկել Ս․Ե․-ին։ Խուզարկությամբ վերջինիս մոտից արգելված իրեր չեն […]

̰
175 հազար դոլար՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով

17:30 20.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև այսօր ստորագրվել է հուշաթերթ՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով։ Ըստ հուշաթերթի՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար կհատկացնի Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի կողմից […]

̰
Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունը

17:23 20.11.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մալվինա Հարությունյանի, հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վարդգես Ստեփանյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մարտին Մանուչարյանի, Արթուր Աղամալյանի երդման արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը […]

̰
Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում դադարել են

17:11 20.11.2023

Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում դադարել են. այս մասին հայտնում են ԲԴԽ-ից: Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն օրենքով սահմանված կարգով քննարկվել է ԲԴԽ-ում, և Դավիթ Խաչատուրյանի լիազորություններն այսօրվանից դադարել են:  

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին

17:07 20.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին: Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ ու կարևորել օրերս տեղի ունեցած ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-բրիտանական համագործակցությունն ունի մեծ ներուժ և բարձր մակարդակի փոխայցերը […]

̰
Շիրակի մարզի ճանապարհների որոշ հատվածներում գետնաբուք է

17:04 20.11.2023

Շիրակի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ նոյեմբերի 20-ին ժամը 16։00-ի դրությամբ մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Անիի և Արթիկի տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք է։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա է մերկասառույց, որոշ հատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 10-ից 15 սմ-ի։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից […]

̰
Վաչե Տերտերյանը արագ կացարաններով ապահովման հարցերով թիմի ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրները

16:57 20.11.2023

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է արագ կացարաններով ապահովման հարցերով թիմի ներկայացուցիչներին։ Թիմի կազմում էին քաղաքաշինության ավագ մասնագետ Նորա Միրզոյանը, քաղաքաշինության առաջատար մասնագետ Էլլեն Համիլտոնը և աղետների ռիսկերի կառավարման ավագ մասնագետ Տաֆաձվա Դուբը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները, խոսել իրավիճակից բխող հարցերից։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների միջև քաղաքաշինության բնագավառում համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր

16:52 20.11.2023

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև քաղաքաշինության բնագավառում համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։ Գործակցության ուղղությունները նախանշելու նպատակով դիտարկվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ու Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորությունը: Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից […]

̰
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ

16:45 20.11.2023

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ՄԹ միջև հարաբերությունների զարգացումն ու հետագա ամրապնդումը։ Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Կողմերը նաև անդրադարձ են կատարել աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային հարցերին՝ ընդգծելով, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:

̰
Արագածոտնի մարզում Volvo բեռնատարը բախվել է հողաթմբին և մասամբ հայտնվել ձորակում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

16:38 20.11.2023

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Հովհաննես Թ.-ն, իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Ապարան-Քուչակ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանաքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, և մասամբ հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, […]

̰
Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով կալանավորել է գերեվարված Ռաշիդ Բեգլարյանին

16:33 20.11.2023

Լեռնային Ղարաբաղում մոլորված ու Ադրբեջանի սահմանապահների կողմից գերեվարված Ռաշիդ Բեգլարյանին շինծու մեղադրանքներ են առաջադրվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, մասնավորապես, «Ստեփանակերտի թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի գերիների նկատմամբ խոշտանգումներ կատարելու, ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար»։ Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է։ […]

̰
ՍԱՏՄ ստորաբաժանման ներկայացուցիչը Մոսկվայում մասնակցել է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի տարածաշրջանային լաբորատոր ցանցի 2-րդ խորհրդաժողովին

16:29 20.11.2023

Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթվա շրջանակներում՝ տարբեր երկրներում անցկացվում են խորհրդաժողովներ ու միջոցառումներ՝ ընդգծելու համար խնդրի լրջությունն ու դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը, ինչպես նաև պայքարի մեթոդների ու քայլերի մասին հանրությանն իրազեկելու կարևորությունը։ Մոսկվայում՝ ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնում, անցկացվել է Արևելյան Եվրոպայում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում սննդամթերքի և գյուղատնտեսության ոլորտում հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի […]

̰
Վաղաժամ դադարեցվել են Երևանի ավագանու երկու անդամների լիազորությունները

16:24 20.11.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու 2 անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Դրանք քննարկվել են նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում։ Այսպիսով, Երևանի ավագանու անդամներ Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, և մանդատները փոխանցվել են «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Աննա Ռաֆիկի Ավետիսյանին և Արշակ Աշոտի Սարգսյանին, հայտնում […]

̰
Ժամը 16։00-ի դրությամբ հանրապետության մի շարք շրջաններում շարունակվում են տեղումները ձյան և ձնախառն անձրևի տեսքով

16:20 20.11.2023

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Տաշիրի, Ստեփանավանի, տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Սպիտակի, Արագածի, Մեղրիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև: Ճամբարակի, Ապարանի, Վանաձորի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում անձրև է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին կոչ է անում երթևեկել ձմեռային անվադողերով:

̰
Լոռիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

16:16 20.11.2023

Անհատ ձեռնարկատեր Դավիթ Մխիթարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Լոռու մարզ, Երևանյան խճուղի) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, ինչն արձանագրվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից նշված կազմակերպությունում իրականացված վերահսկողության ընթացքում: Մասնավորապես՝ սննդի օբյեկտը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդի մեջ, գոլորշու […]

̰
Դատավոր Ռուբեն Ներսիսյանի լիազորությունները դադարեցվել են

16:11 20.11.2023

Բարձրագույն դատական խորհուրդից հայտնում են, որ դադարեցվել են դատավոր Ռուբեն Ներսիսյանի լիազորությունները: «Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի լիազորությունները դադարեցվել են»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 20-ին

16:06 20.11.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 440 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,53 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,65 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
ՀՀ ԱԺ նախագահի կողմից ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների համար կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն

00:05 19.11.2023

Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների համար կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն:

̰
Խորվաթիան հաղթեց Լատվիային. Հայաստանի ընտրանին դուրս մնաց ԵԱ-ի պայքարից

00:00 19.11.2023

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, կայացավ Լատվիա-Խորվաթիա հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիգայում կայացած խաղում Խորվաթիայի ընտրանին գերազանցեց տան տերերին` երկու անպատասխան գնդակ ուղարկելով Լատվիայի դարպասը: Այս հաղթանակից հետո Խորվաթիայի ընտրանին մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ հորիզոնական: Հայաստանի ընտրանին 8 միավորով զրկվեց որակավորման փուլի արգելքը հաղթահարելու հնարավորությունից: Վերջին տուրում Հայաստանի […]

̰
Հայտնի են դարձել Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի գործողության հաջորդ փուլի մանրամասները

23:52 18.11.2023

Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է մի քանի շաբաթով մաքրել Գազայի հատվածի հյուսիսը և միայն դրանից հետո անցնել անկլավի հարավում ակտիվ գործողությունների։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ամերիկյան կողմը իսրայելական դաշնակիցներին խորհուրդ է տալիս ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել ռազմական գործողությունների պլանավորման հարցում՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազեցնելու համար։ […]

̰
BACK_TO_TOP