TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

22:41 04.05.2024

Երևանի քաղաքապետարանը հայտարարել են, որ Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր։ Երևան քաղաքի մակերևույթային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ռուսաստանը որոշել է պայքարել ապօրինի զբաղվածության դեմ

22:30 04.05.2024

Ռուսաստանում որոշել են ստեղծել տարածաշրջանների միջգերատեսչական հանձնաժողով՝ անօրինական աշխատանքի դեմ պայքարելու համար։ Նախարարների կաբինետի համապատասխան որոշումը հայտնվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։ «Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է հաստատել անօրինական զբաղվածության դեմ պայքարի համար ՌԴ հիմնադիր սուբյեկտների միջգերատեսչական հանձնաժողովների ստեղծման և գործունեության մասին կից կանոնակարգը», – ասվում է փաստաթղթում: Նշվում է, որ հանձնաժողովը վերահսկելու և […]

̰
Թուրքիան հայտարարել է Եվրոպա ռուսական գազ արտահանելու պատրաստակամության մասին

22:22 04.05.2024

Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենքը երկրին թույլ կտա հեղուկ բնական գազ արտահանել Ռուսաստանից և Ադրբեջանից Եվրոպա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գազաբաշխողների ասոցիացիայի (GAZBİR) ղեկավար Յաշար Արսլանը՝ մեջբերում է «ՌԻԱ նովոստին»։ Նախօրեին խորհրդարանը կողմ է քվեարկել օրինագծին, որը «հեղուկացում» բառը կավելացնի Թուրքիայի բնական գազի շուկայավարման մասին օրենքին: Փորձագետի կարծիքով, փոփոխությունները Թուրքիային թույլ կտան LNG մատակարարել եվրոպական, […]

̰
Արարատի մարզում 2-ամյա աղջիկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

22:04 04.05.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 30-ի, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ թեյը վրան լցվելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ուսագոտու, ձախ վերին վերջույթի շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 6 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների

21:45 04.05.2024

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի։ Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ է փոխանցել միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։ Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ […]

̰
Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

21:36 04.05.2024

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ, որը պատմում է օրինակելի ու կարգապահ ծառայության համար զինվորին՝ հրետանավոր Հովհաննես Սաֆարյանի և նրան մատուցված անակնկալի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

21:21 04.05.2024

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը X-ի հարթակում գրել է. «Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնցից յուրաքանչյուրին սպառնում է տարածքային ամբողջականության խախտման վտանգը, յուրաքանչյուրն ապակայունացման մանևրների թիրախում է, ընտրում են Եվրոպան: Ֆրանսիան մեծ դեր է խաղում Եվրամիության հետ նրանց մերձեցման գործում»: 🇬🇪🇦🇲🇺🇦🇲🇩🇪🇺 Géorgie, Arménie, Ukraine, Moldavie, chacune menacées dans leur intégrité territoriale, chacune cibles par des […]

̰
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը Ակնայում ծանոթացել է ականազերծման աշխատանքներին

21:10 04.05.2024

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը X-ի հարթակում տեղեկացրել է, որ այցելել է Ակնա: Նա օկուպացված Աղդամում ծանոթացել է ականազերծման աշխատանքներին և այլ կարիքներին: «Ուրախ եմ տեսնել, թե ինչպես է ԵՄ աջակցությունը փոխում համայնքների կյանքը», – գրել է նա։ Visited Aghdam in the West of 🇦🇿#Azerbaijan today to […]

̰
Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

20:40 04.05.2024

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը հայտնում է Արցախի հայկական բնակավայրերի պատմության կեղծման ու մշակութային ժառանգության ոչնչացման հերթական դեպքի մասին: «Այս գործելաոճը հանդիսանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Եկեցին «Գուգլի» տեղորոշման քարտեզներում ներկայացվում է որպես մզկիթ։ Հարկ ենք համարում նշել, որ […]

̰
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին «Pathfinder»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել. կան վիրավորներ

20:22 04.05.2024

Մայիսի 4-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, 43-ամյա Անուշավան Գ.-ն իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և շրջվել՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտուց մոտ 2 մետր հեռավորության վրա: Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորներ, 36-ամյա Անի Սերոբյանը և 5-ամյա Շանթ […]

̰
Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

20:14 04.05.2024

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ: Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման եւ տնտեսական դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում:

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:00 04.05.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի

08:54 04.05.2024

Բրազիլիայի հարավում ավերիչ ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 39-ի, եւս 68-ը անհետ կորել է, հայտնում է G1 պորտալը։ Ավելի վաղ Metropoles-ը հայտնել էր 29 զոհի և 60 անհետ կորածների մասին: «Ռիո Գրանդե դու Սուլի կառավարությունը հաստատել է, որ փոթորիկների հետևանքով զոհվել է 39 մարդ, 68-ը անհետ կորել է, 74-ը՝ վիրավորվել»,- ասվում է պորտալի հաղորդագրության մեջ։ […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

08:41 04.05.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

̰
Փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացրել

08:35 04.05.2024

Մայիս 3-ին, ժամը 23։45-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքում տեղացած հորդառատ անձրևի, հեղեղումների, ջրալցումների, փլուզումների, ջրում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Երևան քաղաքում Փրկարար ծառայությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն, կատարվում է հետախուզություն։ Ըստ առաջնահերթության՝ բոլոր ահազանգերը սպասարկվել են, ինչպես նաև փոխանցվել համապատասխան ծառայություններին։

̰
Դեմոկրատ կոնգրեսականը կանգնել է դատարանի առջև ադրբեջանական շահերն առաջ մղելու դիմաց 598.000 դոլար ադրբեջանական կաշառք ստանալու համար

08:26 04.05.2024

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել անհապաղ վտարել Հենրի Կուելարին (D-TX)՝ նրա մեղադրական եզրակացության համար՝ ադրբեջանական մոտ վեց հարյուր հազար դոլար կաշառք ստանալու համար: Մեղադրական եզրակացությունը մանրամասն մեղադրանքներ է ներկայացնում առ այն, որ Կոնգրեսի Ադրբեջանի հանձնախմբի համանախագահ Հենրի Կուելար զգալի գումարներ է ընդունել ադրբեջանական պետության կողմից վերահսկվող կառույցներից՝ ադրբեջանամետ օրենսդրության […]

̰
ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ սոցցանցերում տարածված տեղեկությունները

08:19 04.05.2024

ՀՀ պաշտպաբության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը: Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:

̰
Նոր Արեշ փողոցում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով գետի հենապատը փլուզվել է

08:11 04.05.2024

Գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում Մայիսի 4-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է, ինչի հետևանքով ջրալցվել են հարակից տները։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]

̰
Փրկարարները դին դուրս են բերել փոսից

08:02 04.05.2024

Մայիսի 4-ին, ժամը 06:03-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ, քաղաքացի է ընկել և մահացել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գ․ […]

̰
Վաշինգտոնի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

21:59 03.05.2024

Վաշինգտոնի ավագ դպրոցի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, 17-ամյա աշակերտը հոսպիտալացվել է. Այս մասին X-ում հայտնել են տեղական ոստիկանության վարչությունից։ «Նախնական տվյալներով՝ գնդակը դիպել է դպրոցի շենքին և ապա՝ աշակերտուհուն։ Նա թեթև վնասվածքներ է ստացել»,- ասվում է հրապարակման մեջ։ Ոստիկանությունն ընդգծել է, որ դպրոցի շենքի ներսում անվտանգությանն ուղղակի վտանգ չի սպառնում։ Ինչպես ասուլիսում հայտնել է […]

̰
ՄԱԿ-ը հայտարարել է, որ իսրայելցիները ոչնչացրել են մարդասիրական ավտոշարասյան բեռի մի մասը

21:53 03.05.2024

Իսրայելի անհայտ քաղաքացիները Հորդանան գետի արեւմտյան ափին ոչնչացրել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ավտոշարասյան բեռների մի մասը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Համաշխարհային կազմակերպության մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ Նրա խոսքերով, դեպքը տեղի է ունեցել կեսօրին, մարդասիրական օգնությամբ բեռնատարներում սննդամթերք է եղել։ «Հորդանան գետի արեւմտյան ափին Իսրայելի քաղաքացիները բեռնաթափել և ոչնչացրել են ավտոշարասյան որոշակի […]

̰
ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը

21:44 03.05.2024

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից ապրիլի 22-ին հրապարակվել է 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ներկայացնող զեկույցը, որում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ ընդգծելով մարտահրավերներն ու զարգացումները: Զեկույցում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ձեռք բերելու նպատակով Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողություններից հետո սեպտեմբերի 24-ից […]

̰
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մայիսի 4-ին կժամանի Կահիրե՝ քննարկելու Գազայում հրադադարի պայմանները

21:35 03.05.2024

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, կժամանի Կահիրե՝ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ խորհրդակցությունների համար։ Այս մասին հաղորդում է «Ալ-Կահիրա ալ-Իխբարիա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի աղբյուրի համաձայն, ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մայիսի 4-ին կժամանի Կահիրե՝ «Գազայում իսրայելական կողմի հետ հրադադարի մասին համաձայնագիրը քննարկելու համար»։ Տեղեկություններ չկան ՀԱՄԱՍ-ի պատվիրակության մակարդակի մասին, որը գալիս է Եգիպտոսի մայրաքաղաք բանակցությունների։ Որոշ […]

̰
Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան 4/1 հասցեի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից

21:25 03.05.2024

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան 4/1 հասցեի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից ու ցանկապատված տարածքներից: Վարչական շրջանում ներկա պահին 18 բակային տարածք է բարեկարգվում: Մանրամասները` տեսանյութում։

̰
Բժիշկը պարզաբանել է՝ հնարավոր է երեխաներին ծանոթացնել վեգանիզմին և հում սննդի սննդակարգին

21:16 03.05.2024

Սննդային հիմնական սովորությունները ձևավորվում են մանկության տարիներին՝ ծնողների օրինակով։ Եթե ​​ծնողները գեր են, ապա մեծ հավանականություն կա, որ նրանց երեխաները նույնպես գեր կլինեն: Այս մասին Газета.Ru-ին ասել է սննդաբան-խորհրդատու, առողջ սնուցման ոլորտի փորձագետ Քրիստինա Վոյտը։ Դիետոլոգի կարծիքով՝ հում սննդի դիետան և բուսակերությունը սարսափելի չեն, եթե աղեստամոքսային տրակտն առողջ է, և եթե մարդը բավարար քանակությամբ սպիտակուցներ, […]

̰
Գենետիկները ԴՆԹ-ում ծխելու հետևանքով խորը փոփոխություններ են հայտնաբերել

21:07 03.05.2024

Չիկագոյի համալսարանի ամերիկացի գենետիկները վերլուծել են մարդու ինը տարբեր հյուսվածքների ավելի քան 900 նմուշ՝ հասկանալու համար, թե որքան խորն է ծխելու հետևանքով առաջացած բջջային և գենետիկական վնասը: Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Human Genetics (AJHG) գիտական ​​հրատարակությունում: Թիմը հավաքել է էպիգենետիկ տվյալներ՝ գնահատելու ծխելու ազդեցությունը գենետիկայի վրա: Թիմն օգտագործել է ԴՆԹ-ի մեթիլացման տվյալները ինը […]

̰
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

11:58 03.05.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ։ Սամվել Ղուկասյանը մայիսի 2–ին ազատվել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:

̰
Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին

11:52 03.05.2024

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «շատ ուշադիր հետևում է» Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հայտնում է «Ալիք մեդիան»։ Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք պետքարտուղար Բլինքենը վերահսկում է Վրաստանում «գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցերը և օրենքի շուրջ զարգացումները, մամուլի խոսնակ Միլլերն ասել է. «Հավատացեք ինձ, նա շատ ուշադիր հետևում է… […]

̰
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն

11:49 03.05.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա հանրակրթական դպրոցներին մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառման շրջանակում զերծ մնալ դրամահավաքից: Գրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս անհրաժեշտ է բացառել […]

̰
Վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն չի ապահովել 545 հարկ վճարող. ՊԵԿ

11:45 03.05.2024

Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների կիրառման արդյունքում նախկինում զրոյական գործարքներ գրանցած հարկ վճարողների մոտ իրականացվել է հարկային վարչարարություն։ Ստուգում է իրականացվել 1038 հարկ վճարողի մոտ, որի արդյունքում վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն չի ապահովել 545 հարկ վճարող և արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ։ Կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ […]

̰
BACK_TO_TOP