TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է Քրեակատարողական ծառայության պետի նորանշանակ առաջին տեղակալին

11:16 09.01.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել Ծառայության պետի նորանշանակ առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանին։ Լևոն Բալյանը շնորհավորել է տեղակալ Գրիգորյանին նշանակման կապակցությամբ, մաղթել բարի ծառայություն և բեղմնավոր աշխատանք՝ հույս հայտնելով, որ առաջին տեղակալն իր աշխատանքային փորձն առավելագույնս կներդնի՝ ի նպաստ Քրեակատարողական ծառայությանը։ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, իր հերթին շնորհավորելով […]

̰
Սախալինում դեռահասը ողջ-ողջ այրել է անտուն տղամարդուն

11:11 09.01.2024

Սախալինի շրջանի Դոլինսկ քաղաքում հարբած դեռահասը ողջ-ողջ այրել է 46-ամյա անտուն տղամարդուն, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանի քննչական վարչությունը։ Գերատեսչության տվյալներով՝ Դոլինսկի 16-ամյա բնակիչը մեղադրվում է ծայրահեղ դաժանությամբ սպանության մեջ։ «Գիշերը Լենինի փողոցում գտնվող հանրակացարանի միջանցքում կենցաղային բախում է տեղի ունեցել 46-ամյա անտուն տղամարդու և ոչ սթափ վիճակում գտնվող մեղադրյալի միջև, որի պատճառով մեղադրյալը […]

̰
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Արմեն Գրիգորյան

11:04 09.01.2024

Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն ունեն հունվարի վերջին երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին  Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Համաձայնություն կա, որպեսզի հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն։ Հույս ունենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա»,- նշել է Արմեն Գրիգորյանը։ Նա հայտնել է նաև, որ Հայաստանը հունվարի […]

̰
Աշխարհում ամեն 10-րդ ընկերությունը կիբեռմիջադեպի է բախվել ստվերային ՏՏ-ի պատճառով

10:59 09.01.2024

Ընկերությունները կիբեռմիջադեպերի բախվելու ռիսկի են դիմում աշխատակիցների կողմից ստվերային ՏՏ-ի՝ պաշտոնապես չթույլատրված ծրագրերի, սարքերի և այլ թվային գործիքների օգտագործման պատճառով: Խնդիրը սրվել է հեռավար զբաղվածության ձևաչափի տարածվածության ֆոնին։ «Կասպերսկի» ընկերության հետազոտության համաձայն՝ վերջին երկու տարվա ընթացքում աշխարհում ընկերությունների 77%-ը տուժել է կիբեռմիջադեպերից, ընդ որում՝ դեպքերի 11%-ը տեղի է ունեցել ընկերությունում չթույլատրված թվային գործիքների օգտագործման պատճառով: […]

̰
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

10:50 09.01.2024

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի հրամանով հաստատվել են 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը և քննական կենտրոնների ցանկը: Ըստ այդմ՝ քննական օրեր են հունվարի 20-ը, 21-ը, 27-ը, 28-ը, փետրվարի 3-ը և 4-ը: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը տեղի կունենա հունվարի 20-ին, «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաներինը՝ հունվարի 21-ին, «Օտար […]

̰
Վարչապետին է ներկայացվել Արտաքին գործերի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

10:44 09.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունվարի 8-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ուղղություններով կատարված աշխատանքները, ընթացիկ և հաջորդ տարվա համար նախանշվող ծրագրերն ու առաջնահերթությունները։ Համապատասխանաբար, հանգամանալից անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներով հատկանշական 2023 թվականի ընթացքում ՀՀ արտաքին […]

̰
Բլինքենն Իսրայել մեկնելուց առաջ ներկայացրել է տարածաշրջանի ապագայի վերաբերյալ առաջնորդների պատկերացումները

10:34 09.01.2024

Թուրքիայում, Հունաստանում, Հորդանանում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և  Սաուդյան Արաբիայում հանդիպել եմ առաջնորդների, ովքեր վճռական են կանխելու հակամարտությունը, որին բախվում ենք այժմ. այս մասին Սաուդիան Արաբիայում տեղի ունեցած ճեպազրույցում հանտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նա անդրադարձել է տարածաշրջանի ապագային: Ըստ նրա՝ Արևմտյան ափը և Գազայի հատվածը պետք է միավորվեն Պաղեստինի գլխավորած կառավարման ներքո, տարածաշրջանի […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 9-ին

10:27 09.01.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 445 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,40 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,50 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Քրեական ոստիկանների աշխատելու հնարավորությունը կապված է լինելու իրենց պատշաճ և որակյալ կրթության հետ. Արփինե Սարգսյան

10:12 09.01.2024

Ներքին գործերի փոխանախարար Արփինե Սարգսյանը Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսել է Քրեական ոստիկանության բարեփոխումների մասին: ՀՀ ներքին գործերի նախարարությունը ներկայացնում է հարցազրույցը: – Տիկին Սարգսյան, ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում ինչպե՞ս է վերափոխվելու Քրեական ոստիկանությունը։ – Նախ նշեմ, որ ՆԳՆ բարեփոխումների համատեքստում Ոստիկանությունը, որպես մասնագիտացված կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով: Քրեական ոստիկանությունը մեկն է դրանցից։ Կարևոր […]

̰
Գիտնականները շշալցված ջրի մեջ հայտնաբերել են մարդկանց համար վտանգավոր մասնիկներ

09:45 09.01.2024

Ջրի մեկ լիտրանոց շիշը պարունակում է մոտ 240,000 կտոր պլաստիկ, որոնք խիստ վտանգավոր են մարդու առողջության համար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կոլումբիայի համալսարանի հետազոտությունը։ «Նանոպլաստիկները ավելի մեծ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար, քան միկրոպլաստիկները, քանի որ դրանց մասնիկները բավական փոքր են, որպեսզի ներթափանցեն մարդու բջիջները, ապա արյան մեջ և վնասեն օրգանները», – զգուշացնում է […]

̰
Տեխասում պայթյուն է տեղի ունեցել հյուրանոցում. կան ավելի քան 2 տասնյակ տուժածներ

09:36 09.01.2024

Տեխասի Ֆորտ Ուորթ քաղաքի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 21 մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է տեղի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչը։ «Վերջին հաղորդագրության մեջ նշվում է 21 տուժածի մասին, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, չորսը ծանր վիրավորվել են, 14-ը տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Տուժածներից մեկն […]

̰
ԱՄՆ-ում ավտոմեքենան մխրճվել է Սպիտակ տան ցանկապատի մեջ

09:28 09.01.2024

Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան ցանկապատի մեջ, վարորդը ձերբակալվել է, X սոցիալական ցանցում հայտնել է Գաղտնի ծառայության կապի տնօրեն Էնթոնի Ջուլիելմին։   «Երեքշաբթի ժամը 18.00-ից քիչ առաջ մեքենան մխրճվել է Սպիտակ տան համալիրի արտաքին դարպասի մեջ։ Վարորդը բերման է ենթարկվել»,- ասվում է նրա հաղորդագրության մեջ։ Ծառայության խոսնակը հավելել է, որ բախման պատճառների և բնույթի […]

̰
Գիտնականները Սիբիրում հայտնաբերել են 18-րդ դարի թնդանոթներ

09:20 09.01.2024

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականները ուսումնասիրել են Նովոսիբիրսկի Օբի շրջանի «կրակային պաշարները» և ապացույցներ են գտռլ, որ 18-րդ դարի սկզբին Ուրտամի, Ումրևինսկի, Չաուսկի և Բերդսկի ամրոցներում թնդանոթներ են եղել, ասել են ինստիտուտից «ՌԻԱ Նովոստիին»: 17-րդ դարում Սիբիրի հսկայական տարածքները միացել են Ռուսաստանին։ Այս գործընթացում հրետանային զենքերը հաճախ դառնում էին սիբիրյան […]

̰
Թուրքիայում աշխատանքներ են տարվում Էրդողանի ու Պուտինի հանդիպման ուղղությամբ

09:07 09.01.2024

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը մշակվում է, մանրամասները համաձայնեցվում են դիվանագիտական ​​ուղիներով, սակայն ժամկետների և վայրի մասին հստակություն դեռ չկա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Էրդողանի վարչակազմում։ Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել Էրդողանի հետ տարեսկզբին, իսկ մինչ այդ առաջնորդները չեն կարողացել հանդիպել Թուրքիայի նախագահի ժամանակացույցի պատճառով։ […]

̰
Հրդեհ Շերամի փողոցում․ կա տուժած

08:55 09.01.2024

Հունվարի 9-ին, ժամը 06։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շերամի փողոցի թիվ 95 շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հրդեհը […]

̰
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 180-ի

08:36 09.01.2024

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 180-ի, հայտնում է Kyodo-ն։ Նախկինում հաղորդվում էր 168 զոհի մասին, ևս 323 մարդու հետ չի հաջողվել կապ հաստատել։ Երկրաշարժից մեկ շաբաթ անց ճանապարհների և կապի ավերածությունների պատճառով աղետի հետևանքները դեռ ամբողջությամբ հայտնի չեն։ Սա առաջին հերթին վերաբերում է Իշիկավա պրեֆեկտուրայի Վաջիմա և Սուզու քաղաքներին: Փրկարարներն ու տեղական […]

̰
«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է

08:15 09.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։ Վրաստանի ՆԳՆ […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «ZIL» մակնիշի բեռնատարը. կա տուժած

08:06 09.01.2024

Հունվարի 9-ին, ժամը 03։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չայնիի ոլորաններում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mazda» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի […]

̰
SHANTNEWS

12:00 08.01.2024

̰
Երևան քաղաքում ապօրինի շինություններ այլևս չեն լինելու. Տիգրան Ավինյան

11:53 08.01.2024

Երևան քաղաքում ապօրինի շինություններ այլևս չեն լինելու. այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ընթացքում: «մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն օրենսդրական փոփոխությունների իրականացմանը, որոնք բարդացնելու են նմանատիպ տարածքների զավթումը: Քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող շինությունների ապամոնտաժումը առանցքային նշանակություն ունի հանրային տարածքի բարեկարգման և կանաչ ֆոնդի վերականգման համար. դրանք վերադարձվելու են երևանցիներին»,-գրել է […]

̰
4 օրում ճանապարհատրանսպորտային մոտ 20 պատահար տասնյակ վիրավորներով. ոստիկանությունը ներկայացրել է դեպքերը

11:47 08.01.2024

Հունվարի 5-ին, ժամը 22.40-ին, Երևանի Չարենցի փողոցում «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 6-ին Երևանի Աշտարակի խճուղում տեղի ունեցած վթարի հետևանքով 43-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 5-ին, ժամը 21.45-ին, Երևանի Մանթաշյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […]

̰
ԲՏԱ նախարարությունից ներկայացրել են 2023թ-ին լիցենզավորման և թույլտվությունների բաժնին վերապահված գործառույթների շրջանակներում ՀՀ բյուջե մուտքագրված գումարի չափը

11:38 08.01.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ 2023թ-ի ընթացքում նախարարության կողմից տրամադրվել է՝ 2305 լիցենզիա ՀՀ-ի կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման համար, 10 լիցենզիա փոստային կապի գործունեություն և 1 լիցենզիա տիեզերական գործունեություն իրականացնելու նպատակով։ […]

̰
Պակիստանում պայթյունի հետևանքով առնվազն հինգ ոստիկան է զոհվել

11:31 08.01.2024

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր Փախտունխվա նահանգի Բաջաուր շրջանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 5 ոստիկան, ևս 10-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Daily Pakistan թերթը՝ վկայակոչելով փրկարարներին ու ոստիկանությանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է ոստիկանական մեքենա։ Իրավապահ մարմինները ներգրավված են եղել պոլիոմիելիտի պատվաստումների ժամանակ անվտանգության ապահովման գործում:

̰
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում. Ավինյան

11:26 08.01.2024

Երևան քաղաքում 2023 թվականի ընթացքում ծնվել է 15 հազար 606 երեխա, որից 8069-ը՝ տղա, 7837-ը՝ աղջիկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը ներկայացրեց, որ Երևանում դեկտեմբերին ծնվել է 1954 երեխա՝ 988 տղա և 856 աղջիկ: «Ընդհանուր առմամբ, 2023թ ընթացքում Երևանում ծնվել է 15 հազար 606 երեխա՝ […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 40-ամյա տղամարդը գտնվել է Բագատաշենի սահմանային անցակետում

11:20 08.01.2024

Հունվարի 6-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 40-ամյա Գեուրկ Ս.-ն: Նա 2023 թ. հոկտեմբերի 9-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]

̰
Հայաստանում հայտնաբերել են Ալցհայմերի հիվանդությանը նպաստող ամիլոիդ պեպտիդների ագրեգատների գոյացումը կանխարգելող միջոցներ

11:14 08.01.2024

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում հետազոտվել են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում սինթեզած երկու նոր միացություններ` N-բենզոիլ-DL-վալինիդիմեթիլամինոէթիլամիդիյոդմեթիլատ (TVA) և 1-(2-դիէթիլամինոէթիլի)-2-ֆենիլ-4-բենզիլիդեն-5-իմիդազոլոն (TVS): Այդ միացություններն ընկճում են Ալցհայմերի հիվանդության զարգացմանը նպաստող ացետիլխոլինէսթերազ և բուտիրիլխոլինէսթերազ ֆերմենտների ակտիվությունները: Ալցհայմերի հիվանդության հիմքն ամիլոիդ բետա պեպտիդների պաթոլոգիական ակտիվությունն է: Մասնավորապես, ամիլոիդ բետան թունավոր ազդեցություն ունի ուղեղի […]

̰
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում պարզ է դարձել տարվա լավագույն ռեժիսորի անունը

11:09 08.01.2024

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում տարվա լավագույն ռեժիսոր է ճանաչվել Քրիստոֆեր Նոլանը Oppenheimer կենսագրական ֆիլմի համար, հայտնել են կազմակերպիչները։ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում այս տարի առաջադրվել են նաև Մարտին Սկորսեզեն՝ «Ծաղկի լուսնի մարդասպանները», Սելին Սոն՝ «Անցյալ կյանքեր» ֆիլմի համար, Գրետտա Գերվիգը՝ «Բարբի» ֆիլմի համար, Բրեդլի Կուպերը՝ «Մաեստրո» և հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսը («Խեղճ դժբախտ»): Սա Նոլանի վեցերորդ «Ոսկե […]

̰
Մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

11:01 08.01.2024

2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։ Կինոյի տանը 12:00-ին կկայանա Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև Կինոյի տան Փոքր դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն վարպետի ֆիլմերը: Նույն օրը՝ 18:00-ին, Փարաջանովի թանգարանում կկայանա համերգ փարաջանովյան մոտիվներով՝ «Գուրջիև» […]

̰
Հայտնի է դարձել լավագույն օտարալեզու ֆիլմը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում

10:53 08.01.2024

Ֆրանսիական «Աշնանային անատոմիա» ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուսի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Այս անվանակարգում առաջադրվել են նաև կորեական ծագումով ռեժիսոր Սելին Սոնգի «Անցյալ կյանքերը», իտալացի ռեժիսոր Մատեո Գարոնեի «Ես կապիտան եմ» (Ֆինլանդիա, Գերմանիա) «Անցած տերևները», «Ձյան եղբայրությունը» (Իսպանիա) և «Հետաքրքրությունների գոտի» (համատեղ արտադրություն ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և լեհական արտադրություն, ռեժիսոր՝ Ջոնաթան Գլեյզեր): Այս արարողության ժամանակ […]

̰
Հրետակոծվել են Գազայի կենտրոնում գտնվող տները. մոտ 2 տասնյակ մարդ է զոհվել

10:45 08.01.2024

Առնվազն 18 մարդ է զոհվել Գազայի հատվածի կենտրոնական Դեյր ալ-Բալահի և շրջակայքի տների գնդակոծության հետևանքով, հայտնում է պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքը։ «Առնվազն 18 մարդ է զոհվել օկուպանտների կողմից տների վրա Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Դեյր էլ-Բալահի և նրա շրջակայքի վրա իրականացված գրոհների հետևանքով», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

̰
BACK_TO_TOP