TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC
Վանիկ Հակոբյան

Վանիկ Հակոբյան

«Հեռանկարի» հյուրն իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանն է

09:05 09.01.2018

«Հեռանկար»-ի տաղավարում իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը ներկայացնում է Իրանում սկիզբ առած բողոքի ակցիաների ակունքները, դրանց ազդեցությունը երկրի ներքին քաղաքականության վրա։

̰
4 գյուղերի թոշակը գողացել են, բայց  բռնվել են

19:58 04.01.2018

Ոստիկանները բացահայտել 12 միլիոն դրամից ավելի թոշակների հափշտակության ՝ այսօր ցերեկը տեղի ունեցած դեպքը։

Հունվարի 4-ին՝ ժամը 11:20-ին, ոստիկանության Արտաշատի բաժինը հաղորդում է ստացել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում «Հայփոստի» ավտոմեքենայից գողացել են չորս գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է հափշտակված գումարը կազմում է 12 մլն 620 հազար դրամ:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է:

Նախնական տվյալներով պարզվել է, որ «Հայփոստի» ավտոմեքենային «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հետևել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Գ.Հակոբյանը, որը Շահումյան գյուղում, օգտվելով «Հայփոստի» մեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, հափշտակել է 6 պարկ փող: Ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Երևանում դեպքից ժամեր անց ու բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

̰
«Ինտերը» Մխիթարյանի տրանսֆերը գնելու համար այդքան փող չունի

19:34 04.01.2018

«Հենրիխ Մխիթարյանի արժեքը 30 մլն եվրո է: Այդքան գումար մենք չունենք, որպեսզի կարողանանք նրան թիմ հրավիրել». «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին այսպիսի դիտարկում է արել՝ խոսելով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի հնարավոր ձեռքբերումների մասին:

Իտալացի մարզչի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:

«Ճիշտ չէ խոսել նոր ձեռքբերումների մասին այն ժամանակ, երբ ակումբն ասել է, որ խնդիրներ կան ֆինանսական ֆեյր-փլեյի հետ և լայնածավալ տրանսֆերներ իրականացնել չենք կարող: Նորեկների մասին խոսակցությունները շեղում են նաև իմ խաղացողներին: Մեկ խաղացողը թիմում ամեն ինչ փոխել չի կարող և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չենք կարող թույլ տալ մեծ գնումներ կատարել: Իմ խաղացողները պետք է վստահ լինեն, որ ես նրանց ուժերին հավատում եմ:

̰
Հենրիխ Մխիթարյանի տեսաուղերձը

19:54 28.12.2017

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով է հանդես եկել: Այն Ինստագրամի իր էջում հրապարակել է Մխիթարյանի քույրը`Մոնիկա Մխիթարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ, դեկտեմբերի 27-ին, տեղի էր ունեցել Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ի պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Քվեարկության արդյունքում ամենից շատ ձայներ ստացած Մխիթարյանը միջոցառմանը չէր մասնակցել: Ֆուտբոլիստը, սակայն, ներկաներին դիմել է փոքրիկ տեսաուղերձով:

@micki_taryan thank you message to all Armenians for being named Athlete of the Year 2017⚽️????#mkhitaryan
A post shared by Monika Mkhitaryan (@monitaryan) onDec 28, 2017 at 2:29am PST
«Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում ջերմ վերաբերմունքի համար: Ձեր աջակցությունն ինձ համար միշտ կարևորագույն շարժառիթներից է հանդիսացել: Ուրախ եմ ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակում և կշարունակեմ նորանոր հաջողություններով ուրախացնել բոլորիդ»,- ասել է Մխիթարյանը, ինչպես նաև շնորհավորել հայ ազգին` գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: «Բոլորիդ ուրախություն և ամենայն բարիք եմ մաղթում»,- ասել է Մխիթարյանը:

̰
Տարեմուտի ընդունելություն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար

19:23 28.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն, սեր, խաղաղություն և ջերմություն նրանց ընտանիքներին:

«Մենք բոլորս երազում ենք մեր երկիրը տեսնել ավելի լավը և ավելի ուժեղ, ու այդ գործում դուք չափազանց կարևոր և անհրաժեշտ առաքելություն ու պատասխանատվություն ունեք: Դուք կարող եք մատնանշել հասարակությանը հուզող հարցերը, ախտորոշել խնդիրները, ֆիքսել նեղ տեղերը և ինչու ոչ՝ նաև լուծումներ առաջարկել: Դուք կարող եք մեր քաղաքացիներին խրախուսել լավ գործերի, ոգևորել նրանց, հերոսացնել, քաղաքացու ճիշտ կերպար ստեղծել, կարող եք մասնագիտական բանավեճի մեջ ձևավորել նոր մշակույթ, բայց նաև կարող եք հակառակն անել, չուզելով՝ դեմոտիվացնել ազնիվ և հայրենասեր մարդկանց:
Մի օրինակ եմ ցանկանում բերել, որը մենք հաճախ կիրառում ենք հարկայինի հետ, երբ քննարկում ենք որոշակի գործողություններ, որոնք վերջինս մտադիր է անել ոչ օրինապահ դաշտում աշխատող, հարկերից խուսափող պոտենցիալ հերոսի հետ: Միշտ ասում ենք՝ պատկերացրու, որ հերոսդ ոչ թե հարկերից խուսափողն է, այլ «սպիտակ դաշտում» աշխատող օրինապահ բիզնեսմենը, ու եթե քո այդ կանոնները և գործողությունները նրան նեղություն են պատճառելու, անկախ նրանից, որքան հրապուրիչ լինեն սպասելիքները, մենք այն չենք կիրառում: Կարծում եմ՝ այս մոտեցումը կարելի է նաև ձեր առօրյա կյանքում կիրառել:

Մեր այսօրվա կյանքն այնպիսին է, որ իմ կարծիքով, պրագմատիզմը, ռացիոնալ մտածելակերպը, պոպուլիզմից հեռու լինելն անհրաժեշտություն է և պետք է դառնա կյանքի նորմ: Լավագույն քարոզիչները կարող եք դուք լինել, եթե այդ ցանկությունը լինի, որովհետև ամենամեծ ազդեցությունն այդ դաշտի վրա ունեք դուք:
Կառավարությունը չափազանց շահագրգռված է և պատրաստակամ մեդիա աշխարհի հետ ձևավորել կոմունիկացիայի նոր կանոններ և նոր բովանդակություն տալ: Այդ առումով, եթե ձեր կողմից լինի նման ցանկություն՝ մենք չափազանց ուրախ կլինենք:
Նոր տարվա շնորհավորանքի այս խոսքն ասելիս, ճիշտն ասած, չեմ թաքցնում, հույս ունեմ, որ այն նստվածք կթողնի, և երբ դուք Նոր տարին ձեր ընտանիքի, երեխաների, մեծերի, բարեկամների հետ դիմավորեք, ոգևորեք մեկդ մյուսին, գրկեք, ջերմություն ստանաք ոը հետո անցնեք առօրյա կյանքին՝ հնարավոր է մեկ -մեկ այն վերհիշեք: Շնորհավոր ձեր Նոր տարին, լավ եղեք, լավ տոնուս ստացեք այս տոներին, որովհետև շատ բաներ ունենք անելու և ես, իհարկե, համոզված եմ, որ մենք ունենալու ենք այնպիսի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք»,- նշել է Կարեն Կարապետյանը:

̰
Երկրագունդը Միջազգային տիեզերակայանից

20:44 26.12.2017

ՆԱՍԱ-ն շարունակում է դեռևս ապրիլից սկսած ուղիղ հեռարձակումը Միջազգային տիեզերակայանից: Հեռարձակման շնորհիվ երկրագունդը կարելի է տեսնել ուղեծրից, նաև հետևել տիեզերագնացների աշխատանքին:

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» խուսափեց պարտությունից, Մխիթարյանը խաղաց 50 րոպե

19:55 26.12.2017

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews-ը, Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բերնլիին»: Առաջին խաղակեսից հետո «Կարմիր Սատանաները» 0-2 հաշվով պարտվում էին մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բերնլիին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս հանդիպմանը հայտավորված է, սակայն մեկնարկային կազմում տեղ չէր գտել:

Առաջին խաղակեսից հետո Ժոզե Մոուրինիոն միանգամից երկու փոփոխություն կատարեց՝ դաշտ դուրս բերելով Հենրիխ Մխիթարյանին և Ջեսի Լինգարդին:

Ջեսի Լինգարդի դուբլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» խուսափեց պարտությունից:

Մանկունյանցիները երկրորդ խաղն անընդմեջ ավարտում են 2-2 հաշվով:

̰
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ներկայացրել է 2017 թ. հաշվետվությունը

19:48 26.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» (ՌՆԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:
Օրակարգային հարցերի շրջանակում ներկայացվել է ՌՆԿ 2017 թ. գործունեության հաշվետվությունը և քննարկվել են 2018 թ. անելիքները:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանն իր զեկույցում անդրադարձել է ընթացիկ տարում հանրային կառավարման, հարկային և մաքսային վարչարարության, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքներին: Մտքերի փոխանակության ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկել են նշված բնագավառներում նախաձեռնված ծրագրերի ընթացքին, միջանկյալ արդյունքներին, գերատեսչությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ներկայացվել են հետագա անելիքներին վերաբերող առաջարկություններ: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՌՆԿ 2017 թ. գործունեության հաշվետվությունը:
Վարչապետ Կարապետյանն արդյունավետ է գնահատել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գրեթե մեկամյա գործունեությունն ու նաև շնորհակալություն հայտնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ 2018 թ. պետք է էլ ավելի մեծ թափով և էներգիայով շարունակել աշխատանքը:

̰
«Մանչեսթեր Յունայթեդն» առանց Մխիթարյանի պարտվում է 0-2

18:49 26.12.2017

Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Բերնլիին»: Առաջին խաղակեսից հետո «Կարմիր Սատանաները» պարտվում են մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բերնլիին»:

̰
30-ամյա Լիլիթ Հարությունյանն անհետ կորել է

18:04 26.12.2017

Ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է 30-ամյա Լիլիթ Հարությունյանին և նրա մասին տեղեկություն ունեցողներին կոչ անում արձագանքել:

̰
Հենրիխ Մխիթարյանը դարձյալ պահեստայինների նստարանին է

17:17 26.12.2017

Երևանի ժամանակով 19.00-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Բերնլիին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս հանդիպմանը հայտավորված է, սակայն մեկնարկային կազմում տեղ չի գտել:

«Կարմիր սատանաների» մեկնարկային կազմն այսպիսին է.

Դե Խեա, Յանգ, Ջոնս, Ռոխո, Շոու, Մատիչ, Պոգբա, Մատա, Իբրահիմովիչ, Ռեշֆորդ, Լուկակու

Պահեստայինների նստարանին բացի Մխիթարյանից տեղ են գտել Ռոմերոն, Բլինդը, Լինդելյոֆը, Տուանզեբեն, Էրերան և Լինգարդը:

̰
Ջերմաստիճանը Տավուշի և Սյունիքում կհասնի +20․․․․+23 -ի

11:00 26.12.2017

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

̰
Ի՞նչ որակի թռչնամիս է վաճառվում շուկայում. «Հեռանկար»-ում զրույց Դավիթ Պիպոյանի հետ

09:01 26.12.2017

«Հեռանկար»-ի դեկտեմբերի 25-ի թողարկման հյուրն էր ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը: Քննարկման թեման թռչնամսի շուկայում բացահայտված խախտումներն են:

̰
Լարսի ռուսական կողմում կուտակված է ավելի քան 380 բեռնատար

08:19 26.12.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին ժամը 08:30-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 12 տեղանոց մարդատար ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 385 բեռնատար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Shantnews-ը, Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆը տեղադրել է վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար:

̰
Շուտ թոշակի անցնելը մահացու է

19:56 21.12.2017

Քորնելի համալսարանի մասնագետների վերջին ուսումնասիրությունն ուշագրավ օրինաչափություն է բացահայտել: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը,շուտ թոշակի անցնողներն ավելի շուտ են մահանում, քան նրանք, ովքեր շարունակում են աշխատել 65-ից հետո: 62 տարեկանում թոշակի անցած տղամարդկանց մոտ մահվան ռիսկը մեծ է եղել շուրջ 20%-ով: Այդ վտանգն, ըստ ամենայնի, կապված է ֆիզիկական ակտիվության նվազման հետ:

Ավելի վաղ իրականացված մեկ այլ հետազոտություն ցույց էր տվել, որ թոշակի անցնողների մոտ քնի պակասի հետ կապված խնդիրները սովորաբար լուծվում են և քնի տևողությունն աճում է:

̰
Ամանօրյա քաղցր նվեր. ինչի՞ն ուշադրություն դարձնել

18:49 21.12.2017

Տոնական օրերի նախաշեմին ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել մի քանի կանոնների փոքրիկներին ամանորյա անվտանգ և որակյալ քաղցր նվեր ձեռք բերելու համար:

Ամանորյա քաղցր նվերներն անհրաժեշտ է գնել կազմակերպված առևտրի կետերից:
Գնելիս ուշադրություն դարձնել մակնշման վրա, որտեղ արտադրողի կամ փաթեթավորողի կողմից պետք է նշված լինի նվերի պարունակությունը (դրա կազմի մեջ մտնող հրուշակեղենի տեսականին՝ նշելով կոնֆետների, շոկոլադի, տուփերի քանակները, դրանց արտադրման վայրը) փաթեթավորման ամսաթիվը, պիտանիության ժամկետները և պահպանման պայմանները, փաթեթավորող կազմակերպության անունը, իրավաբանական հասցեն, սննդային արժեքը, այն նորմատիվ ակտի անունը, համաձայն որի այն պատրաստվել է:
Նվերն ընտրելիս նախապատվությունը պետք է տալ այն արտադրանքին, որը պարունակում է քիչ քանակով սննդային հավելումներ, կոնսերվանտներ, հոմոգերիզացված ճարպեր:
Պետք է հիշել, որ ծիրանի կորիզը, գետնանուշն ալերգեններ են և դրանց միջուկներով հրուշակեղենի օգտագործումը երեխաներին խորհուրդ չի տրվում: Կարամելային կոնֆետներ՝ այդ թվում ապակենման, խորհուրդ չի տրվում ներառել մանկական նվերների փաթեթներում, ինչպես նաև այնպիսի հրուշակեղենային արտադրանք որոնցում ալկոհոլի՝ էթանոլի պարունակությունը 0.5 %-ի ավելի է:
Ամանորյա նվերներով փաթեթներ ընտրելիս նախապատվությունը պետք է տալ.

Թխվածքաբլիթներին, ընդ որում` ցանկալի է ընտրել ցածր կալորիականությամբ:
Շոկոլադե կոնֆետներին` շոկոլադը պարունակում է նաև կարիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, քիչ քանակներով վիտամին A, C, E, և հակաօքսիդանտներ:
Զեֆիրներին` այն չի պարունակում ճարպեր: Դրա արտադրության համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցներ, շաքար, մրգային բնական այլ խտացված նյութեր, ինչպիսիք են` ագար-ագարը, դոնդողը, պեկտինը:
Միաժամանակ, պետք է հիշել, որ հրուշակեղենը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, այդ պատճառով պետք է սահմանափակել դրանց օգտագործումը:

Եթե նվերի տուփի մեջ հրուշակեղերի հետ միասին ներառված է նաև խաղալիք, ապա այն պետք է փաթեթավորված լինի սննդամթերքի հետ շփման համար թույլատրվող փաթեթով:

̰
Նախագահի ելույթը գործարարների համար կազմակերպված ընդունելությանը

18:21 21.12.2017

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ:
Շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող 2017 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2018 թվականից ակնկալիքներին:

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հարգելի՛ գործարարներ,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ նախագահական նստավայրում և ուրախ եմ, որ այսպիսի հանդիպումները դարձել են բարի ավանդույթ՝ Ամանորի նախաշեմին մենք հավաքվում ենք, միմյանց շնորհավորում և մաղթում հաջողություն: Առաջին հերթին ցանկանում եմ, որ 2018 թվականին ձեր ընտանիքներում տիրեն սերը, փոխհասկացվածությունը, հարգանքը, ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը 2018 թվականին ավելի շատ երջանկության և բավարարվածության զգացողություն ունենա: Դա շատ կարևոր է մեր երկրի, մեր հասարակության համար, որովհետև գաղտնիք չէ, որ ձեր հաջողությունները նշանակում են տնտեսական աճ, նշանակում են նոր աշխատատեղեր, նշանակում է բարեկեցություն: Մաղթում եմ, որ 2018 թվականին շարունակեք այն ձեռքբերումները, որ ունեցել ենք 2017 թվականին, ոչ միայն շարունակեք ձեր գործը, ոչ միայն ընդլայնեք, այլ նաև դառնաք նոր գաղափարների, նոր նախաձեռնությունների հեղինակներ: Դրա համար, կարծում եմ, երկու անհրաժեշտ պայման կա. առաջինը՝ ձեր կողմից ցանկություն, աշխատասիրություն, մտածելու երկար ժամանակ և երկրորդ՝ փոխվստահություն և համագործակցություն կառավարության հետ:

Կարծում եմ, որ 2017 թվականը կարելի է բնութագրել որպես կառավարության տնտեսական ոլորտի մարմինների և գործարարների համագործակցության տարի: Այս առումով, բոլորդ էլ պետք է որ ինչ-որ չափով գոհ լինեք, որովհետև երբ հունվարի 1-ից նոր ՀՀ Հարկային և ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքերը մտնեն ուժի մեջ, ապա բոլորդ տեսնելու եք և, հավանաբար արդեն համոզվել եք, որ ձեր գրեթե բոլոր առաջարկությունները, որոնք հնչել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ, այնտեղ հաշվի են առնվել: Ես վստահ եմ, որ մենք 2018 թվականին ունենալու ենք շատ ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին, որովհետև 2017-ին արդեն բավականաչափ նախադրյալներ են ստեղծվել, որպեսզի տարին փակենք բավարար տնտեսական աճով: Կանխատեսումներ չանեմ, բայց կարծում եմ տնտեսական աճ 6 տոկոսից ավելին ենք ունենալու: Փառք Աստծո, տնտեսական ակտիվության գործակիցը բավականաչափ մեծ է. արդեն 11 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է: Մենք երբեք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել: Մեր առևտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը՝ արտաքին առևտրաշրջանառության մասին է խոսքը, բայց որ չափազանց կարևոր է՝ նաև կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետև 2012-2013 թվականներին մենք ունեցել ենք գրեթե 6 միլիարդանոց արտաքին առևտրաշրջանառություն, որտեղ, օրինակ, պատրաստի սննդի արտահանումը այդ ցուցանիշում եղել է 12-13 տոկոս, իսկ հիմա գրեթե հասնում է մեկ քառորդի: Սա շատ լավ և կարևոր ցուցանիշ է: Ակնհայտ է, որ այսպիսի ցուցանիշները դրական են ազդում ֆինանսական, մակրոտնտեսական կայունության վրա:

Տեսնում եք, որ առաջին անգամն է տևական ժամանակահատվածում, երբ դեկտեմբեր ամսին մեր հարազատ հայկական դրամը որևէ ճնշումներ չի զգում, ընդհակառակը՝ փորձում է բարելավել իր դիրքերը: Այս ամբողջը փոխկապակցված է, և կարծում եմ, որ այս փոխկապակցվածության մեջ հիմնական դերակատարությունը ձերն է, այնպես որ՝ բոլորիդ առաջարկում եմ նույն տեմպով կամ ավելի, շարունակեք աշխատանքը՝ հատկապես հաշվի առնելով, որ 2018 թվականի գարնանը մեր նոր Սահմանադրությունը ամբողջապես մտնելու է ուժի մեջ: Բայց ես ակնկալում եմ ձեզնից, որպես մեր հասարակության կարևոր մաս, որ դուք էլ շատ պարագաներում բարեփոխեք ձեր աշխատանքը: Առաջարկում եմ, որպեսզի 2018 թվականին բոլորս միասին հասնենք նրան, որ ոչ պաշտոնական՝ չփաստաթղթավորված, շրջանառությունը հասցնենք նվազագույնի: Մենք վարչապետի, կառավարության հետ նախնական պայմանավորվել ենք, որ պիտի այնպես անենք, որպեսզի 2018 թվականին ամբողջովին կարգավորենք փաստաթղթաշրջանառությունը: Սա օգտակար է բոլորիս՝ և՛ ձեզ, և՛ պետության, մեր բանակի ու մեր մանկավարժների, բոլորի համար:

Բոլորիդ կոչ եմ անում առանց սպասելու, առանց որևէ մեկի դրդման ինքներդ անցնեք այդ ճանապարհը: Մենք էլ մեր կողմից կանենք հնարավորը, որպեսզի համագործակցությունը լինի իրական, այլ ոչ թե՝ որպես ստուգող, կամ, չգիտեմ, պատժող մարմնի և բիզնեսով զբաղվող մարդու միջև:

Մեկ անգամ ևս բոլորիդ մաղթում եմ առողջություն, հաջողություն և կրկնեմ՝ բավարարվածության շատ երկար պահեր: Սա բոլորիս աշխատանքում կարևոր է:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասել է Հանրապետության Նախագահը:

̰
Երկու գրպանահատներ ինքնակամ ներկայացել են ոստիկանություն

17:48 21.12.2017

Երկու գրպանահատներ ինքնակամ ներկայացել են ոստիկանություն:

̰
Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի հերթական նիստը

20:29 19.12.2017

Դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են 2017թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են 2018թ. ծրագրում ներառված միջոցառումներն ու աշխատանքային հիմնական ուղղությունները:

Հանձնաժողովի անդամները հանդես են եկել համադրված գործունեության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններով:

Իր ամփոփիչ խոսքում հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, դրական գնահատելով 2017թ.-ին հանձնաժողովի անդամների և հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի կողմից իրականացված գործունեությունը, մի շարք հանձնարարականներ է տվել 2018թ. նախանշված միջոցառումների վերաբերյալ` կարևորելով գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքներին սոցիալական և բարոյահոգեբանական աջակցության ցուցաբերելու անհրաժեշտությունը:

̰
Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին

20:12 19.12.2017

Հանրապետության հրապարակում ժամը 20։00-ին վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Միաժամանակ, միացվեց նաև մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը։ Մինչ այդ Հանրապետության հրապարակում շոու ծրագիր էր՝ տարբեր պարային խմբերի և երգչախմբերի մասնակցությամբ։
Մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումները կշարունակվեն մինչ հունվարի 13-ը:

̰
Նախագահն այցելել է ցուցահանդես և ներկա եղել ֆիլմի պրեմիերայի

19:47 19.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի նկարիչների միություն՝ դիտել միության 85-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանում ապրող և ստեղծագործող բոլոր սերունդների նկարիչների մոտ 300 բազմաժանր ստեղծագործություններ՝ գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, ինչպես նաև դեկորատիվ արվեստի նմուշներ:

Հանրապետության Նախագահն այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Մեր երազանքի ճանապարհը»՝ յոթ նովելներից բաղկացած գեղարվեստական ֆիլմի պրեմիերային: Ֆիլմի հիմքում այդ նովելների էկրանավորումն իրականացրած յոթ հայ ռեժիսորները դրել են յուրաքանչյուրը մի պատմություն, որը ներկայացնում է Հայաստանի անկախության 25-ամյա ճանապարհն անցած տարբեր մարդկանց ճակատագրեր՝ հիմնված Հայաստանի հանդեպ ունեցած սիրո վրա:

̰
Վանաձորի քաղաքային մարզադաշտը վերակառուցվում է

18:57 19.12.2017

Վանաձորում քաղաքային մարզադաշտը վերակառուցվում է. այս մասին հրապարկում է արել «Լոռի» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Ակումբը հայտարարում է,որ «Լոռին» և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համատեղ ջանքերով անում են ամեն ինչ, որպեսզի թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես գա նոր, միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտում:

̰
Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

18:37 19.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է Հայաստան-Արժույթի միջազգային հիմնադրամ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ՀՀ տնտեսության համար կարևոր բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական տեխնիկական աջակցության համար: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՀ մշտական նորանշանակ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և ողջունել կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը: Հոսեյն Սամիեին ԱՄՀ-ի անունից գոհունակություն է հայտնել 2017 թ. ՀՀ-ում հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքից՝ այն որակելով որպես նշանակալի ձեռքբերում և հույս հայտնել, որ այդ առաջընթացը շարունակական կլինի:
Համագործակցության հետագա զարգացման համատեքստում ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են հնարավոր նոր ծրագրին ու դրա ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների, ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումների, Հարկային օրենսգրքի փոփոխությունների, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:

̰
«Սաակաշվիլին չի կարող համակերպվել երիտասարդ թոշակառուի հանգստի հետ». Ստյոպա Սաֆարյան

18:04 19.12.2017

Սաակաշվիլիի և Ուկրաինայի ներքին քաղաքականության շուրջ Արամ Աբրահամյանը «Հեռանկարի» տաղավարում զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:

̰
GetContact անունով հավելվածի վտանգը

17:47 19.12.2017

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է GetContact անունով բջջային հավելվածին, որը Հայաստանում ևս տարածում ունի: Գործակալությունը զգուշացնում է հավելվածի օգտագործման վտանգերի մասին:

̰
«Շատ արտահերթ և բուռն ». Արարատ Միրզոյանը լուսանկար է հրապարակել ԱԺ-ից

12:13 19.12.2017

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը լուսանկար է հրապարակել ԱԺ արտահերթ նիստից, ընդգծելով՝ որ այն ընթանում է, մեղմ ասած, ոչ մարդաշատ դահլիճում:

̰
«Գարնան շունչ կզգաք». Գագիկ Սուրենյան

10:17 19.12.2017

ԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արևադարձային տաք օդային հոսանքները Եգիպտոսի տարածքից ներթափանցում են Միջերկրական ծով, իսկ այնտեղից դեպի Հայաստան։ Դեկտեմբերի 20-21-ին գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 5-6 աստիճանով, ինչի արդյունքում հովտային և նախալեռնային գոտիներում մի տեսակ գարնան շունչ կզգաք։ Մինչև դեկտեմբերի 25-ը ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում»։

̰
Գողություն սուրճ պատրաստող սարքից

19:53 14.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում տեղադրված սուրճ պատրաստող սարքի դրամընդունիչներից գումար հափշտակած անձանց ինքնությունը:

Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից 09:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում տեղադրված սուրճ պատրաստող սարքի դռնակները եւ հափշտակել երկու տարբեր դրամընդունիչ սարքերում գտնվող գումարը՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված երիտասարդներին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

̰
Էլ Կլասիկո աստղային պատերազմների մոտիվներով

19:25 14.12.2017

Դեկտեմբերի 23-ին սպասվում է հերթական Էլ-Կլասիկոն: Թեև Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի կենտրոնական՝ «Ռեալ»- «Բարսելոնա» հանդիպմանը դեռ ավելի քան 1 շաբաթ կա, մարզական հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմմանին անդրադաձել է սպասվող դիմակայությանը՝ իսպանական ակումբների ֆուտբոլիստներին ներկայացնելով «Աստղային պատերազմներ» ֆիլմի գործող անձանց կերպարներով:

̰
Կառավարության նիստում ընդունված որոշումները մեկ տեսանյութով

18:46 14.12.2017

Հայաստանը 2018-ին միանգամից երեք խոշոր միջոցառումների է նախապատրաստվում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի, էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարություններին, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի երկրների գագաթաժողովին, որին կմասնակցեն մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ: Կառավարության այսօրվա նիստը սկսվել է հենց այս միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին առնչվող հանձնարարականով: Վարչապետի մյուս հանձնարարականն էլ նոր հակակոռուպցիոն, իր իսկ խոսքերով, ավելի հավակնոտ ռազմավարություն մշակելու մասին էր:

̰
BACK_TO_TOP