TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC
Վանիկ Հակոբյան

Վանիկ Հակոբյան

Ճեպազրույց ՀՀԿ ԳՄ նիստից հետո

21:21 05.06.2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ճեպազրույցով հանդես է գալիս ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

̰
Ստեփանակերտում ակցիաները դադարեցվել են

20:53 05.06.2018

Հունիսի 4-ի երեկոյան Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի՝ Կենտրոնական ավտոկայանին հարող հատվածը շարունակում էր փակ մնալ: Պետական նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդարանի պատգամավորների հետ ցուցարարների հետ հանդիպեց՝ նախագահականում կայացած խորհրդակցության ընթացքում առաջարկված լուծումների փաթեթով: Հարությունյանը հայտնեց, որ ժամանակի ընթացքում լուծումներ կտրվեն ցուցարարների կողմից առաջադրված պահանջներին, որոնք վերաբեորւմ են կադրային փոփոխություններին և այլ բարեփոխումներին:  Ցույցի նախաձեռնողներին հարցի կարգավորման այս տարբերակը […]

̰
«Յուվենթուս»-ի պաշտպանը տեղափոխվեց «Արսենալ»

17:32 05.06.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքը հայտարարել է նոր գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի առաջին տրանսֆերի մասին: Անգլիական ակումբը 1 տարվա պայմանագիր է կնքել «Յուվենթուս»-ի շվեյցարացի պաշտպան Շտեֆան Լիխշտայների հետ: Շվեյցարացու պայմանագիրը թուրինյան ակումբի հետ  այս ամռանն ավարտվում է, այդ  պատճառով լոնդոնցիները նրա տրանսֆերի համար ոչինչ չեն վճարի: 34-ամյա ֆուտբոլիստն արդեն «Արսենալ»-ի մարզաբազա է այցելել և մասնակցել պաշտոնական շնորհանդեսին:

̰
ՀՀ Սփյուռքի նախարարի ասուլիսը

11:12 05.06.2018

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի առաջին ասուլիսը: 

̰
Մոլդովա-Հայաստան – ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

18:50 04.06.2018

Այսօր՝ հունիսի 4-ին, Հայաստանի ազգային հավաքականն  իր հերթական ընկերական հանդիպումն է անցկացնում:  Ավստրիական «Սպորտպլատս Քեմատեն» մարզադաշտում Հայաստանի ընտրանին մրցում է Մոլդովայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը խաղադաշտ է դուրս եկել այսպիսի կազմով. Դարպասապահ Արամ Հայրապետյան Պաշտպաններ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ, Հրայր Մկոյան, Անդրե Չալըշըր, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Կիսապաշտպաններ Կառլեն Մկրտչյան, Գոռ Մալաքյան, Իվան Յագան, Հենրիխ […]

̰
Կառավարության նիստ – ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

10:00 01.06.2018

Կառավարությունում մեկնարկել է հերթական նիստը:  Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են մարզպետերի ազատման և նորերի նշանակման մասին որոշման նախագծերը: 6 նոր նշանակվող մարզպետերից 3-ը ներկայացնում են«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 2-ը ՀՅԴ- ն, մեկն անկուսակցական է:  Կոտայքի մարզպետ կնշանակվի Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի՝ Աշոտ Սիմոնյանը , Տավուշի՝ Վահե Ղալումյանը, Արարատի՝ Գարիկ Սարգսյանը, Շիրակի ՝Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի՝ Իշխան Սաղաթելյանը:  

̰
Վլադիմիր Հակոբյանի նշանակման մասին տեղեկատվության տարածումը թյուրիմացություն էր. ԱԱԾ մամուլի քարտուղար

21:45 31.05.2018

Քիչ առաջ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ  Սերժ Սարգսյանի նախկին օգնական Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, թյուրիմացության հետևանք է:  Սամսոն Գալստյանը հայտնեց, որ  նման նշանակում չի եղել և Վլադիմիր Հակոբյանը պարզապես ԱԱԾ կադրերի տրամադրության տակ է:   Հիշեցնենք, որ Վլադիմիր Հակոբյանը 2015 […]

̰
Վաղը կառավարությունը մարզպետեր կնշանակի

20:31 31.05.2018

Կառավարության վաղվա՝ հունիսի 1-ի նիստի օրակարգում ընդգրկված են մարզպետերի ազատման և նորերի նշանակման մասին որոշման նախագծերը:  6 նոր նշանակվող մարզպետերից 3-ը ներկայացնում են«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,  2-ը ՀՅԴ- ն, մեկն անկուսակցական է:   Կոտայքի մարզպետ կնշանակվի Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի՝ Աշոտ Սիմոնյանը , Տավուշի՝ Վահե Ղալումյանը,  Արարատի՝ Գարիկ Սարգսյանը, Շիրակի ՝Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի՝ Իշխան Սաղաթելյանը:  

̰
Շտապօգնության համար ճանապարհ են բացել մարդատարը ձեռքերով մի կողմ քարշ տալով

20:06 31.05.2018

Երևան-Մասիս ճանապարհը շարունակում էր մի քանի ժամ փակ մնալ Մասիսի քաղաքապետի աջակիցների կողմից:  SHANTNEWS.am-ի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են քաղաքացիները ձեռքերով մի կողմ տեղափոխում ճանապարհին կայանած մարդատարներից մեկը՝ ճանապարհ բացելով շտապօգնության ավտոմեքենայի համար:  Ինչպես արդեն հաղորդել էր SHANTNEWS.am-ը,  մի խումբ մարդիկ փակել են  Մասիս-Երևան ճանապարհը՝ ի պաշտպանություն Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի։  Այս պահին […]

̰
ԱԺ-ում մեկնարկել է հանձնաժողովների համատեղ նիստը

10:13 30.05.2018

Աժ-ում ընթանում է տնտեսական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը: Օրակարգում 2017 թվականի բյուջեի կատարողականն է: 

̰
ԵՊՀ-ն հայտարարություն է տարածել  Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջի առիթով

19:56 29.05.2018

Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին, մարդու իրավունքների պաշտպանին, լրատվամիջոցներին և միջազգային համալսարանական համայնքի ներկայացուցիչներին։ Հայտարարությունում ասվում է, որ մայիսի 28-ին կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի անուղղակի մասնակցությամբ, իսկ մայիսի 29-ին ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի ուղղակի […]

̰
Արմեն Սարգսյանն այցելել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»

13:52 29.05.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն», ծանոթացել է ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնի հնարավարություններին, զինծառայողների բուժման ընթացքին ու զրուցել նրանց հետ: Նախագահը նշել է՝ վերականգնողական բուժումն ավարտելուց հետո պետք է օրենսդրական ուղիներ գտնել, որպեսզի այդ զինծառայողները ոչ թե պետության թոշակի հույսին ապրեն, այլ ունենան աշխատանք և արժանապատիվ աշխատավարձ:

̰
ԵՊՀ ռեկտորն ընդունել է բողոքող ուսանողների հետ հանդիպելու պահանջը

13:22 29.05.2018

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ ակտիվիստների: Կարճատև հանդիպումից հետո կողմերը համաձայնության են եկել, որպեսզի քննարկումը շարունակվի նիստերի դահլիճում, որպեսզի ավելի շատ դժգոհող ուսանողներ ու դասախոսներ կարողանան մասնակցել հանդիպմանը: «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները առանձին մասնաշենքերի մոտ իրազեկման երթ անցկացնելուց հետո էին վերադարձել  բուհի կենտրոնական մասնաշենք: Ինչպես ավելի վաղ հայտնել […]

̰
Ուսանողները փորձում են մտնել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ

13:02 29.05.2018

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները առանձին մասնաշենքերի մոտ իրազեկման երթ անցկացնելուց հետո վերադարձել են բուհի կենտրոնական մասնաշենք: Ուսանողները բարձրացել են ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատասենյակի մոտ և ուզում են իրենց պահանջներն ներկայացնել անձամբ նրան: Ինչպես ավելի վաղ հայտնել էր  SHANTNEWS.am-ը՝ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է սկսել՝ պահանջելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Որպես հիմնավորում բերվում է կրթության […]

̰
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը պահանջում է ռեկտորի հրաժարականը

11:23 29.05.2018

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է սկսել՝ պահանջելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:   Նախաձեռնությունը համացանցում հայտարարություն էր տարածել՝ ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ անելով այսօր ժամը 11:00-ից դասադուլ և գործադուլ սկսել ոչ միայն  ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով, այլև  Հոգաբարձուների խորհրդի լուծարման, ֆինանսական աուդիտի անցկացման, ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցման:  Որպես հիմնավորում բերվում է […]

̰
Արցախում գայլի հարձակումից երեխաներ են տուժել

11:08 29.05.2018

Երեկ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում: ԱՀ Արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ ժամը 17:00-ից մինչև ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի  համայնքներում  գայլը հարձակվել  է մարդկանց վրա:  Տուժածները երեք անչափահասներ են՝ 4 ,10 և 11  տարեկան: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ մանկական բուժմիավորում»: Ըստ բժիշկների տուժածների […]

̰
Հունիսի 15-ից Բաթումի կարելի է հասնել նոր արագընթաց գնացքով

10:43 29.05.2018

Այս տարի Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին  նոր, արագընթաց էլեկտրագնացք կսպասարկի:  Չվերթները կմեկնարկեն հունիսի 15-ից և ամռան ընթացքում կգործեն ամեն օր: Այս մասին տեղեկացնում է «Վրացական երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքը:  Գնացքը Երևանից կմեկնկի ամեն օր ժամը 15:30-ին և Բաթումի կհասնի հաջորդ օրը ժամը 07:10-ին: Բաթումից հակառակ ուղղությամբ գնացքը կշարժվի 15:40 և Երևանում կլինի հաջորդ օրը ժամը 07:25-ին: Գնացքն այսուհետ կանգառ […]

̰
Հայկական եռագույն Լեհաստանի նախագահական պալատի վրա

10:34 29.05.2018

Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը լուսանկար է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով Վարշավայի իշխանություններին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակը յուրօրինակ կերպով շնորհավորելու համար: Լուսանկարում Լեհաստանի նախագահական պալատն է, որի ճակատային մասին երեկոյան հայտնվել է հայկական եռագույնի հսկայական պատկեր:  Լուսանկարն ու գրառումը տեղադրվել են դեսպանատան ֆեյսբուքյան էջում:    

̰
ԱԺ-ում քննարկում են 2017թ. պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

10:22 29.05.2018

ԱԺ-ում ընթանում է ՀՀ 2017թ. պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Քննարկման ընթացքին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ: 

̰ ̰
Հայտնի է, թե ով կլինի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետը

20:51 24.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով այն հարցին, թե ով է փոխարինելու Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում:

̰
Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը Փաշինյանի հետ զրույցից հետո

17:46 24.05.2018

Այս պահին վարչապետը Մատենադարանի տարածքում է: Նիկոլ Փաշինյանը բանակցում էր «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանի հետ, որը շարունակում է հացադուլը՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով: Չուգասզյանը հացադուլի մեջ է արդեն շուրջ 1 ամիս:

̰
Եղնուկյանն ազատ արձակվեց և գնաց Չուգասզյանի հետ հանդիպման

17:31 24.05.2018

Քիչ առաջ ՊՊԾ գնդի զավթմանն օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը դատարանից ազատ է արձակվել: Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարել է, որ նրա խափանման միջոցը փոխելու համար անհրաժեշտ 10 մլն ՀՀ դրամը վճարվել է:

̰
Մովսես Հակոբյանն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից

19:05 23.05.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:

̰
Ավտովթար Ուլնեցի-Ներսիսյան խաչմերուկում

10:42 22.05.2018

Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանի Ուլնեցի-Ներսիսյան խաչմերուկում: Նախնական տեղեկություններով բախվել են երկու մարդատարներ: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

̰
Մենք ռևանշիստ չենք. Շարմազանով

19:48 17.05.2018

Շարմազանովի ճեպազրույցը ՀՀԿ ԳՄ նիստից հետո

̰
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ֆինանսների նորանշանակ նախարարին

20:32 15.05.2018

Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն և նախարարության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

̰
Ցանկացած որոշման կատարման կարևոր բաղադրիչ է հանրության աջակցությունը. Նիկոլ Փաշինյան

20:08 15.05.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացնելով նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին` խնդիր է դրել լուծել կենսական նշանակության մի հարց. Հայաստանում բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած քաղաքացի պետք է ունենա հիվանդանոցային բուժման հնարավորություն։

̰
Նախագահն օգնական է նշանակել

21:02 10.05.2018

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը Գևորգ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ նշանակել է օգնական:

̰
Կատարվածը վարկաբեկում է ողջ հայկական ֆուտբոլը. ՀՖՖ նախագահի հայտարարությունը

20:43 10.05.2018

Վերջին օրերի ընթացքում լրատվական միջոցներում, հատկապես սոցիալական ցանցերում լուրջ քննարկումների, տարակարծությունների, դժգոհությունների, քննադատությունների և աջակցությունների ալիք է բարձրացել ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշման շուրջ: Արվում են տարաբնույթ անհավանական մեկնաբանություններ և հնչում տարբեր, երբեմն՝ ծայրահեղ կոչեր:

̰
BACK_TO_TOP