20:41 28.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործոթյունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր […]
20:28 28.09.2019
Քիչ առաջ Երևան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն։ Նրան դիմավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ժամանել է կնոջ՝ Հո Չինգի հետ։ Լի Սյեն Լուն Հայաստան է ժամանել՝ մասնակցելու հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։
20:17 28.09.2019
ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղութամբ: Երկու անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ Ոստիկանության շենգավիթի բաժնում հաղորդում, […]
21:46 21.09.2019
Հայաստանի անկախության օրվա առիթով առաջին անգամ Հայաստանի դրոշի գույներով է լուսավորվել աշխարհի ամենաբարձր կառույցը՝ Բուրջ Խալիֆան: Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գտնվող երկնաքերի վրա վառվել են կարմիր կապույտ և նարնջագույն գույները: Բուրջ Խալիֆան 168 հարկ ունի, 828 մետր բարձրություն:
20:25 22.05.2019
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին: «Հաշվի առնելով օրերս վարչապետ Փաշինյանի կողմից բարձրացված դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցը, ինչպես նաև իմ համընկնող քաղաքական դիրքորոշումը, որոշել ենք. դատախազության կողմից կայացրած իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չբողոքարկել ՀՀ դատական ատյաններում։ Վստահ եմ, որ […]
01:12 27.03.2019
ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ ֆուտբոլասերների սպասումները մեծ էին. ՀՖՖ ղեկավար կազմի փոփոխությունը, իսպանացի հայտնի մասնագետների ներգրավումը ազգային հավաքականի մարզչական շտաբում հերթական մարտահրավերը հաղթահարելու նոր հույսեր էին արթնացրել։ Երկար ընդմիջումից հետո հավաքական էր հրավիրվել Յուրա Մովսիսյանը, ազգային թիմում հայտնի անունների կողքին նաև երիտասարդներ էին։ Այս ամենի համատեքստում Հայաստանի ազգային թիմի երկրպագուների ակնկալիքները, թերևս, չափազանցված […]
20:54 26.03.2019
Հանրապետական մարզադաաշտում մեկնարկում է ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա ազգային հավաքականների հանդիպումը: Առաջին տուրում երկու հավաքականներն էլ պարտություն են կրել. Հայաստանի ընտրանին 2-1 հաշվով զիջել է Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին: Ֆինլանդացիները 2-0 հաշվով պարտվել էին Իտալիայի ընտրանուն:
19:10 10.07.2018
Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է հերթական տրանսֆերի մասին: Իտալական «Սամպդորիա»-ից լոնդոնյան ակումբ է տեղափոխվել Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան: 22-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ էր վերադարձել Ռուսաստանից, որտեղ նրա հավաքականը քառորդ եզրափակչում պարտվեց Ֆրանսիայի ընտրանուն: «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է այս ձեռքբերման մասին. «Մենք, ի դեմս Տորեյրայի, ձեռք ենք բերել մի երիտասարդ խաղացողի, որը […]
21:45 26.06.2018
ԱՄՆ-ի Գերագույն դատարանն աջակցել է Դոնալդ Թրամփի` ներգաղթյալների վերաբերյալ հրամանագրի ընդունմանը: Այդ հրամանագրով մահմեդական մի շարք երկրների քաղաքացիներ ԱՄՆ մուտք գործելու հնարավորություն չեն ունենա։ Մուտքի արգելքը կվերաբերի Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի և Սոմալիի այն քաղաքացիներին, որոնք ԱՄՆ մուտքի վիզաներ կամ ժամանակավոր կեցության փաստաթղթեր չունեն։ Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ջոն Ռոբերթսը նշել է, որ իշխանությունները, ելնելով […]
16:59 21.06.2018
SHANTNEWS.am-ի թղթակիցը հունիսի 19-ին շրջել էր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված և 2 ամսով կալանավորված պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող՝ Ակնալճի հարակից տարածքում: Մինչ այս հրապարակել էինք տեսագրության առաջին հատվածը: Այս նյութում առանց մեկնաբանության ներկայացված են մեր տեսախցիկի արձանագրած մյուս կադրերը, որոնք դուրս էին մնացել նախորդ տեսանյութից: Շուրջ 20 րոպե տևողությամբ տեսագրությունում ներկայացված են Մանվել Գրիգորյանի առանձնատները, այգիները, […]
22:26 19.06.2018
SHANTNEWS.am-ի թղթակիցն հունիսի 19-ին շրջել է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված և 2 ամսով կալանավորված պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ Ակնալճի հարակից տարածքում: Տեսանյութում առանց մեկնաբանության ներկայացված են այդ տարածքում գտնվող առանձնատները, այգիները, հանգստյան գոտիները, տարբեր կենդանիների համար նախատեսված վանդակները, ձիարշավարանն, ավտոմեքենաներն ու այլ սեփականություն:
22:08 19.06.2018
Մի քանի ժամ տևած դռնփակ նիստից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում որոշում է կայացվել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Մանվել Գրիգորյանին կալանավորել 2 ամիս ժամկետով: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբաններից Արսեն Մկրտչյանը: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախաքննությունն իրականացնող մարմնին հանձնարարել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ […]
19:14 12.06.2018
Mirror պարբերականի տեղեկություններով՝ արդեն հայտնի է, թե ով է փոխարինելու Զինեդին Զիդանին, որպես արքայական ակումբի գլխավոր մարզիչ: Խոսքը իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգիի մասին է: Ըստ աղբյուրի՝ Մադրիդի «Ռեալ»-ը 3 տարվա պայմանագիր է կնքել Լոպետեգիի հետ: Իսպանացի մասնագետը 2016 թվականից գլխավորում էր Իսպանիայի հավաքականը: Մինչ այդ աշխատել է «Պորտու»-ում, «Ռայո Վալեկանո»-ում և «Ռեալ»-ի պատանեկան տարբեր թիմերում: […]
12:46 12.06.2018
Մոտ երեք ամիս է, ինչ Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է «Ֆիլիպ Մորրիս»-ի հեղափոխական IQOS տաքացվող ծխախոտի համակարգի վաճառքը՝ դարձնելով մեր երկիրն առաջինը տարածաշրտանում ու 39-րդը աշխարհում, որտեղ չափահաս ծխողները կարող են քայլ անել դեպի առանց սիգարետի ծխի ապագա։ Եվ ահա, հունիսի 10-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում իր դռները բացեց Երևանում առաջին IQOS բրենդային խանութը։ Մինիմալիստական լուծումներով այս […]
20:56 07.06.2018
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Ազգային ժողովի հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, Սիրելի լրագրողներ, Պատիվ ունեմ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը։ Մեր կառավարությունը այս կարգավիճակին արժանացել է Հայաստանում տեղի ունեցած մի պատմական իրադարձության՝ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում։ Պատմական այս գործընթացով ձևւավորված կառավարությունն ըստ այդմ, պատմական առաքելություն ունի իրականացնելու և այդ առաքելությունը Հայաստանի Հանրապետությունը […]
21:38 05.06.2018
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին հաջորդած ճեպազրույցում հայտնել է իրենց դիրքորոշումը կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ: «ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունումը, անհրաժեշտ ձայները կապահովի, ինչպես վարվեց մայիսի 8-ին, այս անգամ ևս՝ հունիսի 7-ին և 8-ին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արհեստական խոչընդոտներ չենք հարուցի: Կառավարության ծրագրի բովանդակության մասով մենք գտնում ենք, որ […]