18:43 28.11.2017
Մարզական հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է «Բարսելոնա»-«Վալենսիա» խաղից հետո աղմուկ բարձրացրած դրվագին: Իգնասիո Վիլյանուևայի մրցավարական բրիգադը չի հաշվել Լեոնել Մեսսի գոլը, թեև գնդակը հատել է դարպասային գիծը: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:
Մոմանիի ծաղրանկարում արգենտինացին գլխավոր մրցավարից պահանջում է ուշադրություն դարձնել տեսակրկնությունների օգնական մրցավարին:
18:03 28.11.2017
Բրիտանական «Ալվեչըրչ» սիրողական ակումբի հարձակվող Դաննի Դուբիդատը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել հերթական խաղերից մեկում:
17:52 28.11.2017
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 29-ից Երևան քաղաքի Ազատության պողոտա և Ն.Զարյան փողոց խաչմերուկի հատվածում՝ Ն.Զարյան փողոցի վերջնամասում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Ն.Զարյան փողոցի վերջնամասի երկկողմանի երթևեկության հատվածի հակադիր երթևեկության հոսքերը ամբողջ երկայքով կբաժանվեն հոծ գծանշումով, ինչի շնորհիվ Ն.Զարյան փողոցի վերոնշյալ ձախակողմյան հատված կարելի կլինի մուտք գործել միայն Ազատության պողոտայից:
16:20 28.11.2017
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ 2017 թվականի մայիսի 25-ին պատգամավորական հարցում է հղել Հատուկ քննչական ծառայությանը հետևյալ հարցադրմամբ. « Իրավական ի՞նչ հիմնավորմամբ են ՀՔԾ քննիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի դիմանկարները»։
11:17 28.11.2017
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ադրբեջանցի ցանցահեններին հաջողվել է հայ օգտատերերի ֆեյսբուքյան գաղտնաբառեր գողանալ: Ներկայացված ցանկում այն պրոֆիլներն են, որոնք ենթարկվել են հարձակման:
10:14 28.11.2017
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի դատավճիռը: Նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Նախորդ նիստում Սամվել Բաբայանը հանդես էր եկել պաշտպանական ճառով՝ նշելով, որ իրականությանը չի համապատասխանում «Իգլայի» գործով իրեն ուղղված մեղադրանքը։ Ինչ վերաբերում է փողերի լվացման մեղադրանքին, Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ կրիմինալ տարր պարունակող որևէ քայլ չի կատարել.
«Գումարը օրենքով ուղարկել են, ես ասել եմ ՝ ումից եմ գումարը ստացել, ով է ուղարկել առաջին րոպեից, որևէ բան չեմ թաքցրել: »:
Նշենք, որ դատախազը Սամվել Բաբայանի համար պահանջել էր դատապարտել 7 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարվա, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։
21:37 21.11.2017
«Շանթի» բացառիկ հարցազրույցը ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մամուլի խոսնակի հետ: «Զվեզդա»-ն պաշտոնապես ներողություն է խնդրել Հայաստանից:
18:54 21.11.2017
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պատրաստվել շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղին։
Բրիտանական The Sun պարբերականը լուսանկարներ է հրապարակել ակումբի հերթական մարզումից և արձանագրել, որ հայ կիսապաշտպանը բավականին միայնակ տեսք ունի:
18:27 21.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում մասնակցել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ կրթահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը: Հանրապետության ղեկավարը ելույթ է ունեցել արարողությանը:
Հարգելի՛ հյուրեր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,սերժանտներ, վարժարանի սիրելի սաներ,
Շնորհավորում եմ բոլորիս Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ: Խորհրդանշական է, որ բացման այս արարողությունը նվիրել ենք Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հոբելյանին: Ինչպես գիտեք, նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-ամյակը:
Մոնթեի կենսագրությանն անդրադառնալիս՝ բավական է նշել, որ Ճապոնիայում, Կալիֆոռնիայում բարձրակարգ կրթություն ստացած և Օքսֆորդի համալսարան ընդունված, 6-7 լեզուների տիրապետող երիտասարդը, հրաժարվելով հանգիստ ու ապահով ապագայից, իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ ժողովրդի շահերի և անվտանգության պաշտպանությանը: Արցախյան ազատամարտը նրան բերեց Արցախ:
Մնացածն արդեն պատմություն է` Շահումյանի համար մղվող մարտեր, Մարտունու սաստիկ պաշտպանությունն ու անառիկ Մոնթեբերդի վերածելու պատմությունը: Հայրենիքի հանդեպ նրա սերն անանձնական էր, և դա անջնջելի է դարձել հայ ժողովրդի նորագույն պատմության մատյաններում:
Այսօր արդեն տպավորություն է ստեղծվում, որ Մոնթեն դառնում է մեր ժողովրդի ազատատենչ երևակայությունից ծնված առասպելական հերոս: Մեզնից յուրաքանչյուրը Մոնթեի իր կերպարն ունի, որն ուղեկցում է և՛ դժվարին պահին, և՛ հաջողությունների պահին, և՛ խնդիրների ժամանակ մեզ ուժ է տալիս:
Նա, սակայն, իրական, մեր հայրենի հողի վրա երկու ոտքով ամուր կանգնած մարդ էր: Այդ իրական Մոնթեի՝ իմ մարտական ընկերոջ, ազնիվ ու շիտակ Մոնթեի մասին կարելի է խոսել ու պատմել անվերջ:
Ինձ համար Մոնթեն ոչ միայն հայրենասեր ու անձնազոհ ազատամարտիկ էր, այլև ազնվության բացարձակ չափանիշ: Առաջին հայացքից բարդ ու հակասական կերպարի հետևում պարզ ու հասարակ, խիստ սակավապետ, իրեն մյուսներից չգերադասող ու կռվի թոհուբոհի ու դաժանությունների մեջ բյուրեղյա մաքրությունը չկորցրած մարդ էր:
Նրանից երբեք՝ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում, ոչ ոք հայհոյանք չի լսել. նրա օգտագործած ամենակոպիտ բառը «էշն» էր: Նա մշտապես մտածում էր, որ խրամատի մյուս կողմում կռվող հակառակորդին միշտ պետք է հարգանքով վերաբերվել: Դա էր հաղթանակի ճանապարհը:
Ինչպես մի առիթով նշել եմ, ես իմ կյանքում չեմ հանդիպել մեկ ուրիշին, որն այդքան նվիրված լիներ իր գաղափարին: Անհնար է մեր հերոսամարտը գնահատել առանց Մոնթեի:
Հարգելի՛ բարեկամներ,
Ես հիշում եմ՝ Մոնթեի մահվան օրը նրա կինը՝ Սեդան, զսպելով սոսկալի վիշտը, ուժ գտավ ասելու, որ Մոնթեի հոգին հանգիստ կլինի, եթե նրա պայքարը շարունակվի ու հասցվի վերջնական հանգրվանի: Փաստ է, որ այդ պայքարը դեռ վերջնականապես ավարտին չի հասել, և մենք ձեզ հետ այս առումով դեռ պարտք ունենք տալու Մոնթեին և մեր մյուս ընկերներին:
Այս վարժարանը Մոնթեի գործի շարունակականության փայլուն վկայությունն է, եթե կուզեք՝ դրա խորհրդանիշը: Մոնթեն պետականության և կանոնավոր բանակի ստեղծման ամենաեռանդուն ջատագովներից մեկն էր: Նա առաջիններից էր, որ հասկացավ կարգապահ, արհեստավարժ ու ներդաշնակ ստորաբաժանումների ստեղծման կարևորությունը: Մարտունու պաշտպանական շրջանում նրա ղեկավարած ստորաբաժանումների բացառիկ հաջողությունները պայմանավորված էին առաջին հերթին այս հանգամանքով:
Մոնթեն իր տեսակի մեջ բացառիկ առաջնորդ էր: Այս վարժարանն ու իր սաները պետք է լինեն այդպիսին՝ առաջինն ամեն ինչում և ամենուր: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծենք այս վարժարանի սաների համար:
Մնում է, որ դուք , սիրելի՛ սաներ, հետևողականորեն և ջանադիր կերպով յուրացնեք զինվորականների ազնվագույն մասնագիտությունը, զինվեք գիտելիքով և կոփեք ձեր կամքը, ինչն անհրաժեշտ է լինելու մեր երկրի և ժողովրդի համար ամենավճռական պահերին:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սիրելի՛ սաներ,
Այս գեղեցիկ, ես կասեի՝ նույնիսկ շքեղ կառույցը տրամադրվել է հենց ձեզ և ոչ մեկ այլ պետական հաստատության: Դա վկայությունն է մեր պետության ուշադրության, ինչպես նաև այն առաջնահերթությունների, որ ունեն մեր ժողովուրդն ու հասարակությունը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս նշանակալի իրադարձության առթիվ և մաղթում, որ այս հաստատությունը ձեզ համար դառնա հարազատ օջախ: Վստահ եմ, որ այն կլինի իսկական ռազմիկներ կռելու դարբնոց:
Մաղթում եմ, որ այստեղից կյանք մտնեք Մոնթե Մելքոնյանի հիշատակին, նկարագրին և վաստակին արժանի քաղաքացիներ և զինվորականներ:
Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Բարի երթ:
18:14 21.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում մասնակցել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ կրթահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը:
Վարժարանի բացման արարողությունը նվիրվել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան հոբելյանին. նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-րդ տարեդարձը:
Վարժարանի զինվորական գծով փոխտնօրենի զեկույցն ընդունելուց և միջոցառման կապակցությամբ ելույթները լսելուց հետո, Նախագահը պաշտպանության նախարարի, ԱԱԽ անդամների և հյուրերի հետ դիտել է կրթահամալիրի սաների հանդիսավոր քայլերթը: Վարժարանի տարածքում տեղի է ունեցել նաև Մոնթե Մելքոնյանի արձանի բացման արարողությունը: Բացման պատիվը տրվել է Ազգային հերոսի զինակից Մարտիրոս Ժամկոչյանին և վարժարանի շրջանավարտ Վահագն Ասատրյանին:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել վարժարանի 80 առաջին կուրսեցիների խոստման արարողությունը, որից հետո հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հետ միասին վարժարանի սաները ցուցադրել են «Ճանապարհ դեպի բարձունք» անվանած իրենց մարտական հնարքները:
Հանրապետության Նախագահը հյուրերի հետ միասին շրջայց է կատարել վարժարանում, ծանոթացել ուսումնառության և վարժարանի սաների կենցաղավարության համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև ներկա գտնվել վարժարանում Թումո-բանակ համագործակցությամբ ստեղծված Թումոյի լսարանի բացմանը:
Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով և հրավառությամբ:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:
19:54 14.11.2017
Մարզական հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Աշխարհի առաջնության փլեյ-օֆում Շվեդիա-Իտալիա դիմակայությանը: ծաղրանկարում պատկերված դինոզավրը Իտալիայի ազգային հավաքականի մարզիչ Ջիան Պիերո Վենտուրայի կերպարով է: Նա դուրս է շպրտում Իտալիային աշխարհի առաջնության գավաթից և իտալացիների լեգենդար դարպասապահ Բուֆոնին զրկում 6-րդ անգամ առաջնության եզրափակիչ փուլում խաղալու և ռեկորդ սահմանելու հնարավորությունից:
19:16 14.11.2017
Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականը հերթական պարտությունը կրեց: Երիտասարդական հավաքականն ընդունել էր Սերբիայի Մ21 տարեկանների հավաքականին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Այն ավարտվեց հյուրերի՝ 1:0 հաշվով հաղթանակով:
19:03 14.11.2017
Նոյեմբերի 14-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահն ու հայտնել, որ ժամը 3-ի սահմաններում ստացիոնար բուժման մեջ գտնվող կալանավոր Թելման Ալավերդյանը «Նորք ինֆեկցիոն» բժշկական կենտրոնից դիմել է փախուստի։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն վարչության քրեական հետախուզության, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի, Վաղարշապատի բաժնի և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում, փախուստից մի քանի ժամ անց Թելման Ալավերդյանը հայտնաբերվեց Արարատի մարզի Արտիմետ գյուղի տներից մեկում և բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։
Ալավերդյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
15:49 14.11.2017
Ֆեյսբուքյան օգտատեր Artur Danielian-ն իր էջում գրում է.
«Սա սկրինշոտ է: Այն արված է Open Society Foundations հիմնադրամի կայքից: Սա, Բաբուխանյանի ասած, Սորոսենք են: Սկրինշոթում մանրամասնվում է, որ 20,000 դոլար տրամադրվել է, որպեսզի Ազգ-բանակին ալտերնատիվ օրակարգ մշակվի ու տարածվի՝ մասնավորապես համալսարաններում: Գրանտը իրոք տրվել է շատ արագ: Բարեբախտաբար, բացի Ազգ-բանակի դեմ արշավ սկսելու գրանտից, այս կազմակերպությունը նաև $210,000 է տվել, օրինակ, Hetq-ին, որպեսզի Հայաստանում լինեն հետաքննող լրագրողներ: Ես վստահ եմ նրանք կհետաքննեն այս միջադեպը» …
14:58 14.11.2017
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը հայտնվել է Inside United ամսագրի նոր համարի շապիկին: Պարբերականը ներկայացնում է 28-ամյա ֆուտբոլիստի անցած ճանապարհը Հայաստանից Անգլիա:
13:06 14.11.2017
ԵՊՀ դիմաց դասադուլ հայտարարած ուսանողները նստացույց են հայտարարել: Մի քանի տասնյակ ուսանող այս պահին նստել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիմաց: Նրանց են միացել Կոնսերվատորիայի մի խումբ ուսանողներ: Դասադուլավոր ուսանողներն այսպիսով իրենց աջակցությունն են հայտնում այսօր հացադուլ հայտարարած 5 ուսանողներին, որոնք առավոտից ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլ են հայտարարել եւ փակել լսարանի դուռը: Նրանք պահանջում են, որպեսզի Ազգային ժողովը կասեցնի տարկետման վերացման մասին օրենքի նախագիծը:
12:58 14.11.2017
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն արցունքն աչքերին հայտարարեց ազգային թիմից հեռանալու մասին:
Իտալիայի հավաքականի կազմում Շվեդիայի հետ երեկ կայացած խաղը 39-ամյա լեգենդար դարպասապահի համար դարձավ վերջինը, քանի որ իտալացիները չկարողացան հաղթել Շվեդիայի հավաքականին և չեն մասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Փլեյ-օֆֆի պատասխան խաղում գրանցվեց 0-0 հաշիվ, իսկ առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էին շվեդները:
09:42 14.11.2017
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան: Նիստի օրակարգում ընդգրկված երեք տասնյակ հարցերից բացի ընդգրկված են նաև պարտադիր քննարկման ենթակա 15 հարցեր:
Պարտադիր քննարկման ենթակա հարցերի թվում է Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում երկրորդ ընթերցմամբ ընդգրկվել են նաև «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:
Օրակարգում է նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:
Ընդգրկված են նաև առաջին ընթերցմամբ՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և այլ օրենքի նախագծեր:
10:52 10.11.2017
Առավոտյան 09:58-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտ տեղի է ունեցել վթար: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 23-րդ կմ-ին բախվել են «Skania» մակնիշի 051 DD 70 (վարորդ Ե. Հ.), «Skania» մակնիշի 054 DD 70 (վարորդ Է. Պ.) և «Skania» մակնիշի 038 DD 70 (վարորդ Ս. Գ.) պետհամարանիշերով բեռնատարները:
15:54 06.10.2017
Եթե Թուրքիան, Իրանը և Իրաքը հարձակվեն իրաքյան Քրդստանիի վրա, ապա ԱՄՆ-ն չի լռի: Այս մասին քրդական Rudaw կայքի հետ զրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսական Սթիվ Քինգը: Արտակ Խուլյան