13:42 11.01.2022
ԱԺ մեծամասնությունը որոշել է լուծել ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության արդեն շուրջ կես տարի ձգձգվող խնդիրը։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը ընդդիմությանն է, իսկ ընդդիմությունն ավելի քան տասը անգամ այդ պաշտոնում առաջադրել է նույն թեկնածուին, որին դեմ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանն այդ նպատակով […]
17:47 10.01.2022
Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսը երկուշաբթի օրը՝ Ժնևում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների օրը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը։ Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցությունները սկսվել են երկուշաբթի առավոտյան Ժնևում, հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով՝ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ մշտական ներկայացուցչության տարածքում։ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը գլխավորում է […]
16:48 10.01.2022
Ըստ Copernicus Climate Change Service եվրոպական նախագծի` անցած տարին դարձել է մոլորակի ռեկորդային յոթ ամենատաքերից մեկը՝ մթնոլորտում CO2-ի և մեթանի կոնցենտրացիայի շարունակական աճի պայմաններում: Ըստ գիտնականների՝ 2021 թվականին միջին տարեկան ջերմաստիճանը 0,3 աստիճանով բարձր է եղել 1991-2020 թվականների բազային ժամանակաշրջանի ջերմաստիճանից և 1,1-1,2 աստիճանով՝ 1850-1900 թվականների նախաարդյունաբերական մակարդակից: «ԵՄ Copernicus Climate Change Service-ի նախագիծը հայտարարեց, […]
23:30 09.01.2022
Ճապոնացի գիտնական Մեյջի Միյասիտան ստեղծել է հեռուստատեսային էկրանի նախատիպ, որը կարող է փոխանցել դրա վրա պատկերված սննդի համը։ Այս մասին hայտնել է Reuters գործակալությունը։ Տոկիոյի պրոֆեսորի և նրա 30 ուսանողներից բաղկացած թիմի գյուտը կոչվում է Taste the TV (Taste the TV): Ցանկացողները կարող են զգալ ուտելիքի համը, եթե էկրանը լիզեն այն պահին, երբ այն ցուցադրվում […]
16:22 08.01.2022
Չինական Հանչժոու օդանավակայանում հրդեհ է բռնկվել ռուսական Aviastar-TU ավիաընկերության Տու-204 ինքնաթիռում, գրում է РБК-ն։ Ինչպես նշում է թերթը, ինքնաթիռը Նովոսիբիրսկից ժամանել է նախօրեին։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է խցիկում, այդ պահին ինքնաթիռում եղել է մոտ 20 տոննա բեռ և 26 տոննա վառելիք։ Դեպքի վայր ժամանած հրշեջները փրկել են անձնակազմի ութ անդամներին։ РБК-ի աղբյուրն իր […]
15:30 08.01.2022
ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստան։ Այս մասին շաբաթ օրը հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ «Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավն ավարտել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից Հայաստանի ԶՈւ խաղաղապահ […]
14:56 08.01.2022
Պուտինը Լուկաշենկոյի և Փաշինյանի հետ քննարկել է Ղազախստանի իրավիճակը: Այս մասին հաղորդել են Կրեմլից: Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ զրույցում ասել է, որ հայկական կողմը, որպես ՀԱՊԿ գործող նախագահ, առցանց գագաթնաժողով է կազմակերպելու։
14:46 08.01.2022
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետագա բանակցությունների ձևաչափը։ «Պետությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը ՀԱՊԿ երկրներում, այդ թվում՝ Ղազախստանում։ Երկու երկրների նախագահները քննարկել են նաև «ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետագա բանակցությունների ձևաչափը»,-շաբաթ օրը հաղորդել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։
16:57 07.01.2022
Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն Արման Ջումագելդիևը, ով հայտնի է Վայրի Արման անունով, հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի շտաբը։ Ենթադրաբար, նա մեղադրվում է անկարգություններ կազմակերպելու մեջ, թեև տղամարդը փորձել է զրուցել ամբոխի հետ։ Սոցցանցերի միջոցով նա կոչ է արել խաղաղ ցույցեր անցկացնել, վերջ տալ թալանին ու անկարգություններին։ Նախօրեին նա Թուրքիայից էր վերադարձել Ղազախստան:
16:51 07.01.2022
Երբ վարչապետ Փաշինյանը ստացել է Ղազախստանի նախագահի դիմումն ու խորհրդակցել ՀԱՊԿ առաջնորդների հետ, այդ պահին արդեն Ղազախստանում ոչ թե հեղափոխական գործընթացներ էին, այլ՝ ահաբեկչական գործողություններ: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ գործի են դրվել ցույց տալու համար՝ ինչպես պետք է աշխատեն։ […]
16:28 07.01.2022
ՀԱՊԿ-ը ժամանակին չօգնեց Հայաստանին, ինչո՞ւ է Երևանը հիմա արձագանքում, հարցին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը. «Մենք ոչ թե նեղացած երիտասարդի պես պետք է ասենք՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի, այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել, պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես […]
16:03 07.01.2022
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հայ զինվորականները Ղազախստան են հասցվում ռուսական Իլ-76-ներով, «Զվարթնոց» օդանավակայանից արդեն երեք ինքնաթիռ է օդ բարձրացել, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմի ՀՀ զինված ուժերի զինծառայողներին տեղափոխում են Ղազախստանի Հանրապետություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
15:33 07.01.2022
Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարները հունվարի 11-ին արտակարգ խորհրդակցություն կանցկացնեն՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխթար Թլեուբերդիի հետ, որի ընթացքում քննարկվել են Ղազախստանի վերջին իրադարձությունները։ Նրանք մտքեր են փոխանակել նաև Թյուրքական […]
15:26 07.01.2022
Երեք անհայտ անձինք փորձել են մտնել Ղազախստանի պաշտպանության նախարարության Ակտոբեի մարզում գտնվող զորամասի տարածք, հայտնում է երկրի ՆԳՆ-ն։ «Տեղեկություն է ստացվել երեք անհայտ անձանց կողմից ՊՆ զորամասի տարածք մուտք գործելու փորձի մասին, նախազգուշական կրակոցներից հետո վերջիններս դիմել են փախուստի»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
15:19 07.01.2022
Ղազախստանում հեռակա դատապարտված ԲՏԱ բանկի նախկին ղեկավար Մուխթար Աբլյազովն իրեն անվանել է ընդդիմության և երկրում բողոքի ցույցերի առաջնորդ։ «Ես ինձ տեսնում եմ որպես ընդդիմության առաջնորդ… Ամեն օր ցուցարարները զանգահարում են ինձ ու հարցնում. «Ի՞նչ անենք. Մենք այստեղ կանգնած ենք. ի՞նչ պետք է անենք»,- Աբլյազովի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ 2017 թվականի հունիսին Ալմաթիի քրեական գործերով մասնագիտացված […]
15:00 07.01.2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով տեղեկացրել է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանում իրավիճակի կարգավորման որոշման կատարման մասին։ Այս մասին հայտնում են կազմակերպության քարտուղարությունից։ Ըստ ՀԱՊԿ-ի՝ ուրբաթ օրը Զասը Փաշինյանին պատմել է «Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակը կարգավորելու նպատակով 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված Հավաքական անվտանգության խորհրդի որոշման կատարման մանրամասների մասին»։ «Ստանիսլավ […]
14:21 07.01.2022
Կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորել է հայ համայնքի Ամանորը և Սուրբ Ծնունդը: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Ի դեպ, կոնգրեսականը նաև հայերեն է գրել. «Wishing the Armenian community a very Merry Christmas! Shnorhavor Nor Dari yev Sourp Dznount Շնորհաւոր Նոր Տարի եւ Սուրբ ԾՆունդ»,- գրել է Շիֆը:
17:16 06.01.2022
Ալմաթիի Հանրապետության հրապարակում կրակոցներ են լսվում, հայտնում է Sputnik-ի Ղազախստանի թղթակիցը։ Թանձր մառախուղը խոչընդոտում է տեսանելիությունը։ Լրագրողը հավելել է, որ մառախուղի պատճառով դժվար է տեսնել, թե ինչ է կատարվում։ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները, որոնք գտնվում են նավթ արդյունահանող Մանգիստաու շրջանում, բողոքի ցույց են կազմակերպել մեքենաների […]
16:58 06.01.2022
Նուր-Սուլթանում մոտ երկու ժամ վերականգնված լարային ինտերնետ հասանելիությունը կրկին կորել է։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, շարժական ինտերնետ կապ դեռ չկա: Համացանցի հասանելիությունը քաղաքում արգելափակվել էր տեղական ժամանակով մոտավորապես ժամը 04:00-ին (Մոսկվայի ժամանակով 01:00-ին), Մոսկվայի ժամանակով մոտավորապես 13:50-ին այն վերականգնվել է: Միևնույն ժամանակ, բջջային կապը համեմատաբար կայուն է գործում։
14:22 05.01.2022
Հանրային որոշակի վայրեր չպատվաստված քաղաքացիների մուտքն արգելող հրաման կլինի, որը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի օրը` հունվարի 10-ին։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հանրային սննդի, ինչպես նաև մշակույթին վայրեր` համերգներ, թատրոններ այցելելիս ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն կա՛մ ՊՇՌ բացասական թեստի արդյունք` վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ, […]
14:15 05.01.2022
Համաճարակային իրավիճակը, ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, կայուն է: Այսօրվա դրությամբ իրականացվել է երկրորդ դեղաչափով 722 409 պատվաստում, առաջին դեղաչափով՝ 946 984 պատվաստում: Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամ չի արձանագրվել, բայց անխուսափելի է՝ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետը:
14:07 05.01.2022
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում բավական տարածված գրիպի նոր տեսակին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ վերջին 10 օրվա ընթացքում իրավիճակը բավական կայունացել է, ինչը պայմանավորված է արձակուրդներով: Ըստ նախարարի՝ Հայաստանում գրիպի նոր տեսակի վիրուսի հետևանքով շուրջ 600 քաղաքացիներ հոսպիտալացված են։ «Հոսպիտալացված 595 քաղաքացիների 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են»,- ասաց Ավանեսյանը: Նախարարը […]
14:00 05.01.2022
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում նաև ինքնակամ կառույցների հաշվառման նոր կարգն էր: Սահմանվում է հստակ ժամանակացույց, թե որ շինությունт ինչ ժամկետում կարող է հաշվառվել ու օրինականացվել։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացնելու համար քաղաքացիներին կտրվի երկամսյա ժամկետ։ Իսկ Երևանում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված ինքնակամները կկարողանան օրինականցնել […]
12:42 05.01.2022
Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի` ՀՀ սեփականություն հանդիսացող 15% բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ANIF) հավատարմագրային կառավարմանը: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն է, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, […]
12:34 05.01.2022
Կառավարության այս տարվա առաջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձ է կատարել նաև հունվարի 1-ից ուժի մեջ մտած հակածխախոտային օրենսդրությանը: Հարցի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27,9 տոկոսը ծխում է, գերակշռող մասը տղամարդիկ են՝ 51 տոկոս: Ըստ նախարարի՝ ուժի մեջ մտած օրենքը, որը սահմանում է, […]
11:52 05.01.2022
Տեղի է ունեցել Կառավարության այս տարվա առաջին նիստը: Մինչ նիստի օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն փոփոխություններին, որոնցով սկսվել է 2022 թվականը: Առաջինը անդրադարձ է կատարվել ամանորյա հանգստյան օրերի կրճատմանը: «Ամանորի ոչ աշխատանքային օրերի թվի կրճատումն արդարացված որոշում է, որով ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանանք աշխատանքի և կոնկրետ […]
23:20 30.12.2021
Ամերիկացի դերասան, հիփ-հոփ կատարող Ուիլ Սմիթի կինը՝ Ջադա Պինկետ-Սմիթը, բացահայտել է մազերի բացակայության պատճառները։ Համապատասխան գրառումը հայտնվել է նրա Instagram-ի էջում։ 50-ամյա կինը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է իր ճաղատ գլուխը։ Տեսանյութի նկարագրության մեջ կինը խոստովանել է, որ տառապում է ալոպեկիայով՝ աուտոիմունային հիվանդություն, որը բնութագրվում է գլխի, դեմքի և մարմնի այլ մասերի մազաթափությամբ, ինչն […]
15:51 30.12.2021
Հնագետները հայտնաբերել են 3600 տարեկան երիտասարդի մնացորդներ: Գիտնականները պարզել են, որ նա մահացել է Սանտորինի կղզում գտնվող Թերա հրաբխի ժայթքման հետևանքով, որը ցունամի է առաջացրել։ Այս մասին գրում է Phys.org-ը։ Սա հաստատում է տարերային աղետի մասշտաբները, որից հավանաբար ոչնչացել է Կրետեի քաղաքակրթությունը։ Չեշմե-Բագլարարասիում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ։ Նրանցից բացի, հնագետները հայտնաբերել են նաև շան մնացորդներ […]
15:37 30.12.2021
Ամերիկյան 19FortyFive հրատարակությունը նշել է ԱՄՆ-ի ամենամեծ առավելությունը Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պատերազմում: «Միացյալ Նահանգներն ակնհայտ առավելություն ունի Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ՝ աշխարհի տասնյակ երկրների հետ իր դաշինքների և գործընկերության միջոցով»,- ասվում է հրապարակման մեջ։ Հրապարակումը տալիս է նման համագործակցության օրինակ։ Օրինակ՝ դեկտեմբերին «ԱՄՆ ռազմածովային նավատորմի ավիակիր հարվածային խումբը գործում էր թագավորական նավատորմի և Ավստրալիայի […]