13:38 26.01.2022
Հունվարի 26-ին Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 54 չվերթ։ Այս մասին են վկայում Yandex.Schedule ծառայության տվյալները։ Այսպիսով, «Վնուկովոյում» հետաձգվել է 14 չվերթ, չեղարկվել է վեցը։ «Շերեմետևոյում» 10 ինքնաթիռ ժամանակին չեն ժամանի, 19-ն ընդհանրապես չեղարկվել է։ Դոմոդեդովոյում հինգ չվերթ է հետաձգվել: Ժուկովսկի օդանավակայանում օդային երթևեկության հետ կապված խնդիրներ չկան: Նախնական տվյալներով՝ չվերթների հետաձգման կամ չեղարկման […]
13:22 26.01.2022
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ում բացատրել է, որ Ուկրաինայի մասին իր կարծիքն է հայտնել որպես բլոգեր և սովորական մարդ, այլ ոչ թե որպես տարածաշրջանի ղեկավար։ Ավելի վաղ Կադիրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն օգտագործում է Ուկրաինան իր տարածքում ռազմաբազա տեղակայելու համար, և եթե ինքը լիներ ՌԴ նախագահի փոխարեն, վաղուց կվերցներ Ուկրաինան։ Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի […]
13:13 26.01.2022
ԱՊՀ երկրները պատրաստ են պաշտպանել գործընկերների անվտանգությունն ու ինքնիշխանությունը դրսից սպառնալիքի դեպքում։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ «Ինձ շատ խորհրդանշական է թվում, որ հանդիսավոր հանդիպումը, որը համընկնում է (Միջխորհրդարանական) վեհաժողովի (ԱՊՀ) տարեդարձի հետ, տեղի կունենա Ղազախստանում` Ալմաթիում, չէ՞ որ այնտեղ 30 տարի առաջ էր, որ ստորագրվեց Միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման […]
11:28 26.01.2022
Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները հարձակումներ են իրականացրել Եմենի տարածքի և, մասնավորապես, երկրի մայրաքաղաք Սանայի շրջանների վրա։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Կոալիցիայի կործանիչները հինգ հարված են հասցրել Սանայի Ալ-Նահդին և Ալ-Խաֆա շրջաններին, ինչպես նաև գրոհել են Սանայի ծայրամասում գտնվող Ֆաջ Աթթան շրջանը: Բացի այդ, Սաուդյան Արաբիայի կործանիչները երեք ավիահարված են հասցրել Սանհան մայրաքաղաքային […]
18:35 21.01.2022
Խորհրդարանն այսօր նաև քննարկել է ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցը: Այդ պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը: Գրիգորյանը մինչ այս զբաղեցնում էր արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Թեկնածուն ելույթ է ունեցել և ներկայացրել ծրագրային առաջնահերթությունները: Մանրամասները՝ տեսանյութում:
13:38 21.01.2022
Երեկ քննարկված նախագծերի քվեարկությունից հետո Ազգային ժողովը շարունակել է քննարկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արթուր Մանուկյանի թեկնածությունը: Ելույթից հետո Մանուկյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
15:46 20.01.2022
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում» լրացումների և փոփոխությունների նախագիծը: Նախատեսվող փոփոխությունները հիմնականում միտված են երկու հարցի կարգավորման: Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխություններով կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը, ինչպես նաև կհստակեցվի կասեցված կամ երկարաձգված վարչական […]
12:29 18.01.2022
Խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալները ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային և […]
14:31 14.01.2022
Հայկական ազգային ավիափոխադրողը՝ FlyArna ընկերությունը, նախատեսում է կանոնավոր չվերթներն սկսել արդեն մայիսի վերջից: Այսօր առցանց կայացել է FlyArna ապրանքանիշի շնորհանդեսը, որի ժամանակ էլ այդ մասին հայտարարել է Air Arabia-ի գլխավոր տնօրեն Ադել Ալ Ալին։ Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիայի» միջև 2021 թվականի հուլիսին ստորագրվել […]
18:03 13.01.2022
ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը համարում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման շուրջ առաջացած կասկածներն անհիմն են։ Նա նման հայտարարություն է արել ԱԺ-ում ստեղծված այդ հարցն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ «Հայաստան» խմբակցությունից հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է այն որոշումները, որոնց համաձայն՝ ռազմական դրության […]
14:00 13.01.2022
Հայաստանում բժիշկների քանակը համարժեք է միջազգային միջին թվաքանակին, այն է՝ 10 հազար բնակչին 35 բժիշկ. այս մասին հայտարարել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ հանձնաժողովում ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ըստ Զեյնալյանի՝ Հայաստանում խնդիր է բժիշկների անհամաչափ բաշխվածությունը մարզերում և Երևանում: Եվ ըստ […]
23:09 12.01.2022
Օմանում պեղումների ժամանակ հնագետները քարե սեղանի խաղ են հայտնաբերել, որը թվագրվում է մոտ չորս հազար տարի առաջվան։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ աշխատանքներն իրականացվել են Կումայրայի հովտում գտնվող հնագույն բնակավայրի տեղում՝ Վարշավայի համալսարանի և Օմանի զբոսաշրջության նախարարության մասնագետների ղեկավարությամբ։ Արտեֆակտը հայտնաբերվել է սենյակի փլատակներում։ Խաղադաշտում գիտնականները հայտնաբերել են տասներեք քառակուսիներ, որոնց […]
17:31 12.01.2022
Իրանի Մեջլիսը հավանություն է տվել Օմանի ծոցից Սիստան և Բելուջիստան ջուր տեղափոխելու ծրագրին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Mehr գործակալությունը։ Ծովի ջրի աղազերծման և մղման ծրագրի իրականացումը վստահվել է էներգետիկայի, առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարություններին։ Նախագծի մանրամասները դեռ չեն հաղորդվում։ Վերջին տարիներին Իրանի հսկայական տարածքներն ավելի ու ավելի են տուժում քաղցրահամ ջրի պակասից, ինչը հանգեցրել […]
17:18 12.01.2022
Թուրքիայի հյուսիս-արևելքում հինգշաբթի օրը կավարտվի նոր «Զիգանա» թունելի շինարարությունը, որը կմիացնի մայրուղին երկրի երկու սևծովյան նահանգների՝ Տրապիզոնի և Գումուշհանեի միջև։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունից Anadol-ին հայտնել են, որ պատմական Մետաքսի ճանապարհի վրա գտնվող նոր թունելը կմիացնի Թուրքիայի արևելյան սևծովյան շրջանը Հարավային Կովկասի, Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների հետ։ Թունելի շինարարությունը Գումուշհանե գավառի ուղղությամբ սկսվել […]
16:44 12.01.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի որոշումը՝ լրացուցիչ ուժեր ուղարկել Ալմաթի, այդ թվում՝ ՀԱՊԿ կոնտինգենտը, հանգեցրել է նրան, որ քաղաքը վերագրավվել է ահաբեկիչներից, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը օպերատիվ շտաբի նիստից հետո։ «Նախագահին զեկուցվել է, որ Ալմաթի լրացուցիչ ուժեր ուղարկելու իր որոշման շնորհիվ, այդ թվում՝ ՀԱՊԿ ուժերի խաղաղապահ զորախումբը, քաղաքը փրկվել և հետ է գրավվել ահաբեկիչներից»,- ասվում […]
16:39 12.01.2022
Ռուսաստանը կշարունակի զորավարժություններ անցկացնել իր տարածքում, զորքերի զորավարժությունների և Արևմուտքի հետ բանակցությունների միջև կապ չկա. այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կապ կա՞ Արևմտյան ռազմական օկրուգի զորավարժությունների և անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների միջև։ «Ոչ, կապ չկա, մենք դեռ […]
16:37 12.01.2022
ԵՄ արտաքին գործերի հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքին: Նա գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին փոխհրաձգությունը, որի արդյունքում զոհեր և վիրավորներ են եղել, վերահաստատում է ուժերի միջև հեռավորության և վստահության ամրապնդման միջոցների անհրաժեշտությունը»: Նա շեշտել է նաև, որ Եվրամիությունը […]
16:28 12.01.2022
Ռուսական Россия 24 հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել Ալմաթիից, որում անդրադարձել է նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի կազմում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների գործունեությանը: Նշվում է, որ հայ խաղաղապահները Ալմաթիում հացի ամենախոշոր կոմբինատի անցակետի վրա հնարավոր հարձակումը հետ մղելու վարժանքներ են անցկացրել: Ըստ տեսանյութի` ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտը պատահական չէ հսկողության տակ վերցրել կոմբինատն անկարգությունների ընթացքում, քանի որ «այն […]
14:27 12.01.2022
Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին անհապաղ փակել Գուանտանամոյի բանտը և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր թույլատրել և ուղղակիորեն խոշտանգել են բանտարկյալներին, չորեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։ Ավելի վաղ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հերթական անգամ կոչ էր արել ԱՄՆ իշխանություններին հնարավորինս շուտ փակել Գուանտանամոյի ԿՀՎ […]
14:20 12.01.2022
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներն առաջացրել են զանգվածային ջրհեղեղներ, մեկ կին է զոհվել։ Հաղորդում է The Local-ը: Օտ-Գարոնում և Արիեժում տեղումների ամսական նորման իջել է 2 օրում, Գարոն գետը դուրս է եկել ափերից։ Թուլուզում գետում ջրի մակարդակը նորմայից բարձր է եղել 4 մետր 31 սանտիմետրով։ Թուլուզից արևմուտք գտնվող Մերվիլ քաղաքում 70-ամյա կնոջը առվի մեջ խեղդված են […]
13:59 12.01.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը անվանել է «ճիշտ ժամանակին եվրոպական անվտանգության համար»: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Այսօր ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստն է: Սա ժամանակին երկխոսության հնարավորություն է եվրոպական անվտանգության համար կրիտիկական պահին: Երբ լարվածությունը մեծ է, ավելի կարևոր է դառնում նստել և քննարկել մեր մտահոգությունները»,- գրել է նա Twitter-ում: Ռուսաստանը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին […]
13:52 12.01.2022
Առնվազն 124 ներքին չվերթ է չեղարկվել Ճապոնիայում առատ ձյան պատճառով։ Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։ Բացի դրանից՝ երկաթուղու գծերի վրա գոյացած ձնակույտի պատճառով դադարեցվել է 427 գնացքների շարժը։ Ներկայումս, ձյան տեղումների ժամանակ էլեկտրահաղորդման գծերի խզման պատճառով հյուսիսային Հոկայդո պրեֆեկտուրայում մոտ 1350 տուն մնացել է առանց էլեկտրականության: Այդ կապակցությամբ տեղի էլեկտրիկները սկսել են վնասված գծերի […]
13:34 12.01.2022
Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստելում են հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի […]
13:32 12.01.2022
ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ «ուժերը հեռվացնելու համար», Twitter-ի իր միկրոբլոգում ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը։ Կլաարը, մեկնաբանելով իրավիճակը, հաստատել է Եվրամիության պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին, ինչպես նաև խոր մտահոգություն հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ «Ես խորապես […]
12:30 12.01.2022
Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության շրջանակներում հայ խաղաղապահների մի մասը հսկում է Ալմաթիում գտնվող «Դրուժբա» ջրամատակարարման կայանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ալմաթիում հայկական խաղաղապահ զորախմբի հիմնական խնդիրներից մեկը թույլ չտալն էր, որ ահաբեկիչները թունավորեն ջուրը։ Այս մասին լրագրողներին ասել է խաղաղապահ զորախմբի հրամանատար, մայոր Հայրապետ Մկրտչյանը: Նրա խոսքով`ջրաբաշխիչ կետը ռազմավարական օբյեկտ է, և կար այն թունավորելու տեսական սպառնալիք։ […]
12:10 12.01.2022
ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել է պետության ղեկավար: Դա տեղի է ունեցել երեքշաբթի՝ Ատլանտայի համալսարանական կենտրոնում Բայդենի ելույթի ժամանակ։ WATCH: Joe Biden again refers to Kamala Harris as “President Harris” pic.twitter.com/anpOg4RZJW — RNC Research (@RNCResearch) January 11, 2022 «Անցյալ շաբաթ նախագահ Հարիսը և ես Կապիտոլիումում քննարկեցինք այն պահերից մեկը, որը բաժանեց մեր […]
11:52 12.01.2022
Աշխարհում անցած շաբաթ՝ հունվարի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում, գրանցվել է կորոնավիրուսային վարակի 15,154,666 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Սա ռեկորդ է համավարակի ողջ ընթացքում: Ամենաբարձր աճը Եվրոպայում է՝ 7,1 մլն, մահացել է 43 461 մարդ։ ԱՀԿ-ի տվյալներով՝ առ այսօր մոլորակի վրա հայտնաբերվել է ավելի քան 308 միլիոն վարակման դեպք, ավելի քան […]
11:32 12.01.2022
Եկատերինբուրգի այն դպրոցների թիվը, որոնք չորեքշաբթի տարհանվել են ականապատման մասին հաղորդագրությունների պատճառով, հասել է 151-ի: Այս մասին լրագրողներին հայտնել են քաղաքի կրթության վարչությունում։ Ավելի վաղ հաղորդվել էր 93 դպրոցի տարհանման մասին։ Եկատերինբուրգում կա 163 դպրոց։ «Դպրոցների ցանկը, որոնք այսօր տարհանվել են, ներառում է 151 հաստատություն»,- հայտնել են վարչությունից։ Նշվում է, որ տարհանվել են Ուրալի գեղարվեստի և […]