15:08 16.02.2022
Ռուսաստանը կապ չունի Ուկրաինայում կիբերհարձակումների հետ, վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ոչինչ չգիտենք (կիբերհարձակումների մասին): Ինչպես և սպասվում էր, Ուկրաինան շարունակում է ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին: Ռուսաստանը կապ չունի որևէ DDoS գրոհի հետ»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը: Ավելի վաղ Ուկրաինայի տեղեկատվական անվտանգության կենտրոնը հայտարարել էր պաշտպանության նախարարության, զինված ուժերի, […]
14:47 16.02.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանը Ջո Բայդենի կոչին չի նախատեսվում, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, դա նախատեսված չէ, նախագահը անընդհատ բացատրում է ամբողջ աշխարհին, վերջին մեկ շաբաթվա ընթացքում նախագահի մի քանի ասուլիսներ են եղել, որտեղ, պատասխանելով հարցին, նա բավականին սպառիչ կերպով հայտնել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը: Հավանաբար անհիմն կլինի ողջ […]
14:22 16.02.2022
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոչը ռուս ժողովրդին՝ հավաստիացումներով, որ ԱՄՆ-ը ռուսներին իր թշնամիներ չի համարում, ավելի մեծ տպավորություն կթողներ, եթե այն չուղեկցվեր մշտական սպառնալիքներով։ «Սրանում, հավանաբար, դատապարտելի ոչինչ չկա, և, հավանաբար, կարելի է ողջունել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, աշխարհի ամենամեծ երկրներից, ամենահզոր պետություններից մեկը, իսկապես […]
12:22 16.02.2022
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփին «Արժանիքի համար» ոսկե մեդալ է հանձնել հասարակական և մշակութային կյանքում ակնառու ծառայությունների համար, հատկապես կինոմատոգրաֆիայի ոլորտում և համաշխարհային բեմում հանրապետության առաջխաղացման համար։ Այս մասին հայտնում է Balkan Insight-ը։ Մրցանակաբաշխության ժամանակ Դեփն ասել է, որ հպարտ է մեդալը ստանալու համար։ «Ես իսկապես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ձեզ, նախագա՛հ […]
17:28 15.02.2022
Ֆրանսիան դրական ազդանշան է համարում ՌԴ պաշտպանության նախարարության զորավարժությունների ավարտից հետո ռուսական զորքերի՝ իրենց կայազորներ վերադարձը սկսելու մասին տեղեկատվությունը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը՝ Ելիսեյան պալատում նախարարների խորհրդի նիստից հետո։ «Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա սա հուսադրող նորություն կլինի, դրական ազդանշան, որը կնշանակի դեէսկալացիա, որին մենք կոչ ենք […]
16:42 15.02.2022
ՆԱՏՕ-ն «զգուշավոր լավատեսությամբ» է տրամադրված Մոսկվայից ստացվող ազդանշանների առնչությամբ, որ դիվանագիտական ջանքերն Ուկրաինայի հարցում կշարունակվեն, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն դեռ չի տեսնում Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացման իրական նշաններ։ Նա նաև ասել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները փետրվարի 16-17-ին Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների հետ կքննարկեն պաշտպանության ամրապնդման հարցը՝ իրավիճակը Սևծովյան […]
15:57 15.02.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հրաժարվել է հանձնել ռուսական ՊՇՌ թեստ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց առաջ։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 15-ին, ճեպազրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, նրանք սովորականից ավելի մեծ հեռավորության վրա կլինեն, բայց դա ոչ մի կերպ չի ազդի հանդիպման բնույթի, բովանդակության և տևողության վրա»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքերով` […]
15:39 15.02.2022
ՌԴ Պետդումայի պատգամավորները հավանության են արժանացրել Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը։ Այս որոշմանը կողմ է քվեարկել 351, դեմ՝ 16, ձեռնպահ՝ մեկ պատգամավոր։ Միևնույն ժամանակ, պետդուման չի աջակցել այլընտրանքային բանաձևի նախագծին, ըստ որի՝ դիմումի տեքստը պետք է ուղարկվի ԱԳՆ՝ խորհրդակցությունների։ Այս փաստաթուղթը […]
15:32 15.02.2022
Ռուսական զորքերի վերադարձը մշտական տեղակայման վայրեր ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի՝ անկախ Արևմուտքի հիստերիայից՝ կապված իբր Ուկրաինա ռուսական մոտալուտ ներխուժման հետ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է զորավարժություններին, որոնք անցկացնում է Ռուսաստանը, ես ևս մեկ անգամ […]
15:07 15.02.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ակնկալում է լսել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կարծիքը համաշխարհային հարթակում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։ «Իհարկե, այդ կապակցությամբ ինձ համար շատ հետաքրքիր կլիներ, օգտակար կլիներ լսել ձեր իսկ գնահատականները տեղի ունեցողի վերաբերյալ»,- ասել է ռուսական պետության ղեկավարը՝ ողջունելով իր գործընկերոջը Կրեմլում։ Սա երկու ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է, […]
14:37 15.02.2022
Ռուսաստանը կշարունակի զորավարժություններ անցկացնել իր տարածքում, այդ իրավունքը ոչ մեկի հետ քննարկման ենթակա չէ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը վարժանքներ է անցկացրել և կշարունակի անցկացնել Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում»,- երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակը։ Նա նշել է, որ սա շարունակական գործընթաց է, ինչպես աշխարհի բոլոր երկրներում։ «Դա […]
11:19 15.02.2022
Լեհաստանի Կրուպսկի Մլին համայնքի դինամիտի և պայթուցիկ նյութերի NitroErg գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է RMF FM ռադիոկայանը։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով գործարանի տարածքի շենքերից մեկն ավերվել է։ Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը լսվել է բազմաթիվ կիլոմետրեր հեռու, 20 կիլոմետրի վրա պայթյունի ալիքը հասել է պատուհանների ապակիներին։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, երկու մարդ անհետ […]
17:59 14.02.2022
Մոսկվան ծրագրում է մի շարք շփումներ, որոնց ընթացքում կշարունակի քննարկել անվտանգության երաշխիքների թեման, մասնավորապես, երկու օրից կկայանա հանդիպում Իտալիայի արտաքին գործերի նախարարի հետ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր գործընկերները կապվում են ինձ հետ։ Վաղը կայցելի Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը, իսկ երկու օր անց՝ Իտալիայի ԱԳՆ ղեկավարը։ Եվ պլանավորվում են այլ շփումներ»,- հայտնել է […]
17:46 14.02.2022
ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներն Ուկրաինայի խնդրանքով խորհրդակցություններ կանցկացնեն Վիեննայի փաստաթղթի (VD-2011) վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ՝ ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով զորքերի տեղաշարժի հետ կապված իրավիճակը պարզաբանելու համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել են ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունից: Ավելի վաղ ԵԱՀԿ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ի թղթակցին արդեն հայտնել էր, որ համապատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին։
16:14 14.02.2022
Առնվազն հինգ մարդ է զոհվել կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ֆրանսիայի հարավում մթերային խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է France Bleu ռադիոն՝ վկայակոչելով տեղի դատախազությանը։ Ըստ հաղորդագրության՝ ևս չորս մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տուժածներից մեկը ցած է նետվել երկրորդ հարկից՝ փորձելով փրկվել հրդեհից։ Նա ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Չորս մարդ […]
15:52 14.02.2022
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 14-ին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևի Մարիինյան պալատում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Վաղը Գերմանիայի կառավարության ղեկավարը կայցելի Մոսկվա։ Ուկրաինա մեկնելուց առաջ Շոլցն ասել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանը դեէսկալացիայի նշաններ ցույց կտա:
12:11 14.02.2022
Ռուսաստանն անընդունելի է համարել Ուկրաինային հարող տարածքներում և Ղրիմում իր ռազմական տեղաշարժերի վերաբերյալ մանրամասն բացատրություններ տալու պահանջները։ Երկուշաբթի լույս փետրվարի 14-ի գիշերն այս մասին Twitter-ում հայտնել է Ազատություն ռադիոկայանի լրագրող Ռիկարդ Յոզվիակը։ Նրա խոսքով՝ Մոսկվան արդեն պատասխանել է Ուկրաինայի պահանջներին։ «Պատասխանում ասվում է, որ իր տարածքում ոչ մի արտասովոր ռազմական գործողություն չի իրականացնում, և որ […]
10:36 14.02.2022
Երկուշաբթի՝ փետրվարի 14-ի առավոտյան, մոսկովյան բորսայում ՌԴ արժույթի՝ ռուբլու փոխարժեքը զգալիորեն նվազել է դոլարի և եվրոյի նկատմամբ։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ դա պայմանավորված է արտաքին քաղաքական իրավիճակով, որը կապված է Ուկրաինա ռուսական բանակի ներխուժման սպառնալիքի հետ։ Այսպիսով, դոլարով առաջին գործարքները եղել են 77,27-77,7 ռուբլու միջակայքում: Եվրոն բարձրացել է մինչև 88,0025 ռուբլի: Այսպիսով՝ դոլարն ու եվրոն թանկացել են […]
10:25 14.02.2022
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով` ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետ աշխատելու դրական կողմը երկխոսության որոշակի ուղիների առկայությունն է, քանի որ մի քանի տարի առաջ երկխոսությունը զրոյական էր, բայց, ցավոք, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների հարաբերություններն «իրականում ընկած են հատակին»: «Սա պլյուս է, քանի որ, գիտեք, ընդամենը մի քանի տարի առաջ մեր երկխոսությունը զրոյական էր, […]
12:55 08.02.2022
ԱԺ-ի իշխող խմբակցության անդամներն իրենց ելույթներում անդրադարձել են նաև Հայաստանի վերաբերյալ Բելառուսի նախագահի աղմկահարույց հայտարարություններին: «Երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել, մասնավորապես՝ նշելով, թե ու՞մ է պետք Հայաստանը և այլն։ Ուզում եմ նշել, որ այդ որակումներն իսկապես դատապարտելի են։ Մեր գործընկեր երկրի ղեկավարը […]
12:38 08.02.2022
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերը նստաշրջանի օրակարգում ներառելու հարցը: Աղվան Վարդանյանը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 100 հազար դրամ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն անդրադարձել է նախագծի թերություններին: Ըստ նրա՝ […]
23:23 06.02.2022
Սննդաբանները նշել են խորտիկների օգտակար համակցություններ, որոնք օգնում են ավելի արագ նիհարել։ Դիետոլոգ Քայլի Իվանիրի կարծիքով՝ մանրաթելն ու սպիտակուցը համատեղող խորտիկները կարող են օգնել նիհարել: Բջջանյութն ու սպիտակուցը նվազեցնում են քաղցի հորմոնի մակարդակը և կայունացնում արյան մեջ շաքարի մակարդակը, ուստի հագեցվածության զգացումը երկար է տևում։ «Արյան մեջ շաքարի հավասարակշռումը և ինսուլինի ցածր մակարդակը կերակուրների միջև […]
22:36 06.02.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, ևս մեկ ընտանի կենդանի ունեն՝ Ուիլոու մականունով երկու տարեկան կատուն, հայտնել է Associated Press-ը։ «Ուիլոուն բնակություն է հաստատում Սպիտակ տանը՝ իր սիրելի խաղալիքներով: Այստեղ շատ տեղ կա հոտոտելու և ուսումնասիրելու համար»,-առաջին տիկնոջ խոսնակ Մայքլ Լա Ռոզային է մեջբերում գործակալությունը: Հրատարակության տվյալներով՝ Ուիլոուն կանաչ աչքերով մոխրագույն կատու է, […]
20:48 06.02.2022
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) հայտարարել է կենդանիների և բույսերի 224 նոր տեսակի հայտնաբերման մասին։ Դրանք հայտնաբերվել են Ասիական տարածաշրջանում՝ Մեկոնգ գետի մոտ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Այս տարածաշրջանը, որը կոչվում է Մեծ Մեկոնգ, ընդգրկում է Կամբոջան, Լաոսը, Մյանմարը, Թաիլանդը և Վիետնամը: WWF-ն այնտեղ հայտնաբերել է 155 նոր բուսատեսակ, 16 ձկնատեսակ, 17 երկկենցաղ, […]
14:20 04.02.2022
Արցախի նախագահի նախաձեռնությամբ փետրվարի 4-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում եղել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի ընդունմամբ Ազգային ժողովի կողմից ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունները հրապարակվելու է Ազգային ժողովի կողմից։ Ըստ կարգավորման՝ Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի որոշմամբ ընդունված Սահմանադրության փոփոխությունները հրապարակում […]
13:37 04.02.2022
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն առաջարկում է ընդլայնել պետական դրոշի գործածման տարածքները և Հայաստանի կրթական, գիտական, մշակութային և մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն: Պատգամավորը նաև առաջարկում է օրենքի մակարդակով կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, […]
13:23 03.02.2022
Տեսչական մարմինը տարին մեկ անգամ ստիպում է տնտեսվարողներին անցնել ստուգաչափում: Փորձը ցույց է տվել, որ ստուգաչափված վառելիքաբաշխիչ աշտարակները շատ ժամանակ վառելիքը թերի են լիցքավորում: Այս մասին այսօր խորհրդարանում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը: Այդ խնդիրը կարգավորելու համար առաջարկում են փոփոխություններ իրականացնել համապատասխան օրենքներում: Մանրամասները՝ տեսանյութում:
23:33 02.02.2022
2014 թվականից ի վեր չափազանց բարձր ջերմաստիճաններ են դիտվել համաշխարհային օվկիանոսների կեսից ավելիում, 2019 թվականին «ջերմային ալիքներ» են դիտվել օվկիանոսի մակերևույթի 57%-ի վրա, ասվում է Մոնթերեյ Բեյի Օվկիանարիումի (ԱՄՆ) գիտնականների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է 2019թ. PLOS Climate ամսագրում: Ամերիկացի գիտնականները վերլուծել են օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի տվյալները վերջին 150 տարվա ընթացքում։ «Առաջին տարին, երբ օվկիանոսի […]
23:03 02.02.2022
Ցինդաոյի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի չինացի գիտնականները սաթի մեջ պահպանված ծաղիկների բրածոներ են հայտնաբերել: Նրանց տարիքը մոտ 100 միլիոն տարի է։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։ Հետազոտողները կարծում են, որ այս կերպ նրանք կկարողանան որոշել Հարավարևելյան Ասիայում ծաղկող բույսերի էվոլյուցիայի և տեկտոնական թիթեղների շարժի միջև կապը։ Նշվում է, որ ընթացիկ դարի որոշ ծաղիկներ ընդհանրապես […]
22:55 02.02.2022
«Օմիկրոն»-ի ախտանշաններն են՝ հազը, քթարտադրությունը, կոկորդի ցավը, կան նաև սրտխառնոցի դեպքեր, սակայն ախտանիշների վերաբերյալ վիճակագրություն դեռ չկա` լրագրողներին այս մասին ասել է Մոսկվայի 52-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարյանա Լիսենկոն։ «Դրանք գործնականում չեն տարբերվում շնչառական վիրուսային ինֆեկցիաներից՝ շատ հաճախ քթարտադրություն, հազ և կոկորդի ցավ, այնպիսի դասական պատմություն, որին դիմանում ենք աշուն-ձմեռ ժամանակահատվածում»,- ասել է բժիշկը։ Նրա […]