13:50 06.04.2022
Հունաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել հանրապետությունում հավատարմագրված ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների 12 աշխատակցի։ Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի՝ չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ «Հունաստանի իշխանությունները Հունաստանում հավատարմագրված Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների 12 աշխատակցին պերսոնա նոն գրատա են հայտարարել»,- ասվում է տեքստի մեջ։ Դրանում նշվում է, որ այդ աշխատակիցները «հայտարարվել են որպես անցանկալի […]
12:41 06.04.2022
Վերջին տասնամյակների ընթացքում արևմտյան երկրներն օգտագործել են ռուս դիվանագետների պերսոնա նոն գրատա հռչակումը որպես տեղեկատվական և քաղաքական հարձակում։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ ապրիլի 6-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում։ Զախարովայի խոսքով՝ վերջին տասնամյակում կոլեկտիվ Արևմուտքը սկսել է օգտագործել ռուս դիվանագետների պերսոնա նոն գրատա հռչակումը, այսինքն՝ նրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, […]
11:13 06.04.2022
Ռուսաստանի Դաշնության հարավային և կենտրոնական հատվածների օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև ապրիլի 13-ը, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ «Մինչև 2022 թվականի ապրիլի 13-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, երկարացվել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումը դեպի Ռուսաստանի 11 օդանավակայաններ՝ Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա»,- ասվում է […]
21:53 05.04.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է Ուկրաինայի հումանիտար իրավիճակը։ Այս մասին ասված է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։ Ինչպես նշվում է փաստաթղթում, Գուտերեշի և Կուլեբայի հեռախոսազրույցի ընթացքում բարձրացվել են անվտանգության հարցերը և Ուկրաինայում մարդու իրավունքների իրավիճակը։ «Գլխավոր քարտուղարը արտաքին գործերի նախարարին տեղեկացրել է շտապ […]
13:03 01.04.2022
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել; Օրակարգում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է: Ներկայացվող նախագծով նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից 20 օրվա ընթացքում չի գումարվում, կամ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ […]
16:33 31.03.2022
Վոլոդիմիր Զելենսկին Նիդեռլանդներին խնդրել է զենք տրամադրել Ուկրաինային և ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Մեզ խիստ անհրաժեշտ է մի զենք, որով մենք կարող ենք անվտանգ դարձնել մեր երկինքը, որով մենք կարող ենք ապաշրջափակել մեր քաղաքները։ Ինքնաթիռներ, տանկեր, հակաօդային պաշտպանություն և հակատանկային Spike»,- ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով Նիդեռլանդների խորհրդարանում։ Նա նաև կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի […]
15:07 31.03.2022
Վրաստանը չի ընդունում Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին խոսակցությունները՝ այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։ «Իհարկե, ինչ-որ հանրաքվեի անցկացման մասին խոսելն անընդունելի է այն պայմաններում, երբ օկուպացված է Վրաստանի տարածքը (Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի ճանաչումը – ՏԱՍՍ): Այս օկուպացիան ոչ միայն քաղաքական, այլ նաև ունի. […]
14:07 31.03.2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել միջազգային հանրությանը համագործակցել Աֆղանստանի նոր իշխանությունների հետ։ Այս մասին նա ասել է մարտի 31-ին Աֆղանստանի հարևան երկրների երրորդ նախարարական համաժողովի շրջանակում երկրի արտգործնախարար Ամիր Խան Մութթաքիի հետ հանդիպմանը։ «Մենք համոզված ենք, որ միջազգային հանրությունը պետք է ակտիվորեն համագործակցի Աֆղանստանի նոր կառավարության հետ՝ խրախուսելով քայլերը՝ ուղղված ՄԱԿ-ի և նրա […]
12:54 31.03.2022
Այսօր, մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Նարեկ Գ․-ի վարած Mercedes մակինիշի և 43-ամյա Աշոտ Մ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել պատին։ Վթարի հետևանքով Toyota-ի վարորդը մարմնական […]
11:22 30.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է մարտի 31-ին տեսաուղերձով դիմել Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորներին։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը հրապարակված հանդիպումների ժամանակացույցում։ Նշվում է, որ Ուկրաինայի նախագահի ելույթը կհաջորդի Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի և ընդդիմադիր (Ավստրալիայի աշխատանքային) կուսակցության առաջնորդ Էնթոնի Ալբանեսի ողջույնի խոսքին։ Սպասվում է, որ Զելենսկու ելույթը ուղիղ կհեռարձակվի Ներկայացուցիչների պալատի և Սենատի […]
23:00 28.03.2022
Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի աշխատակիցները ստեղծել են RoboScan ինքնավար ուլտրաձայնային հետազոտությունների ծրագրային և ապարատային ռոբոտների կառավարման համակարգ, որը ներառում է սեփական էլեկտրոնիկան և ամբողջ ծրագրակազմը։ Հավաքված նախատիպը պատրաստ է նստարանային փորձարկումների, երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ինստիտուտի մամուլի ծառայությունում։ «Ուլտրաձայնային արդյունաբերական արտադրության մասնագիտացված ռոբոտներ դեռ չկան ո՛չ մեր երկրում, ո՛չ էլ արտերկրում։ Ներկայումս MAI-ն ավարտել է բնօրինակ […]
18:50 28.03.2022
Աշխարհի ներկայիս իրավիճակը շրջադարձային է պատմության մեջ՝ կարծում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ ժամանակաշրջան է ապրում մեր երկիրը, Եվրոպան և ամբողջ աշխարհը: Սա շրջադարձային է քաղաքակրթության պատմական զարգացման մեջ: Եվ չնայած բոլոր դժվարություններին, ռուսական դիվանագիտությունը շարունակելու է հետևողականորեն և հաստատակամորեն պաշտպանել Ռուսաստանի ազգային շահերը: Միջազգային ասպարեզում ամեն ինչ արեք Ռուսաստանի […]
17:58 28.03.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է առաջիկա օրերին նոր հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում մտադիր է քննարկել Հունաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Մարիուպոլից մարդկանց տարհանման նախատեսվող մարդասիրական գործողության մանրամասները։ Այս մասին նա լրագրողներին ասել է երկուշաբթի օրը Դիժոն նախընտրական այցի ժամանակ։ «Այսօր Ռուսաստանի կողմից մենք ականատես ենք միջազգային մարդասիրական իրավունքի չկատարմանը, որն […]
17:55 28.03.2022
Գարեջուր արտադրող Carlsberg ընկերությունը, որին պատկանում է Ռուսաստանի խոշորագույն Baltika գարեջրի գործարանը, հայտարարել է Ռուսաստանում իր ակտիվները վաճառելու և շուկան լքելու մտադրության մասին` ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ «Մենք բարդ և հրատապ որոշում ենք կայացրել՝ հասնելու Ռուսաստանի մեր ակտիվներից ամբողջական ելքի… Ավարտից հետո մենք այլևս ներկայություն չենք ունենա Ռուսաստանում»,- ասվում է հայտարարության մեջ։ Carlsberg A/S-ը, […]
17:42 28.03.2022
Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլում։ Այս մասին հայտնում է Sabah թերթը։ Հրատարակության տվյալներով՝ Տու-204-300-ը օդ է բարձրացել «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվայի ժամանակով 11:15-ին և վայրէջք կատարել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում Մոսկվայի ժամանակով 16:08-ին:
16:50 28.03.2022
Հյուսիսային Մակեդոնիայի իշխանությունները որոշել են արտաքսել հինգ ռուս դիվանագետների։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Սկոպյեում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Իլյա Սերովը։ «Այո, մենք հաստատում ենք»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ Հյուսիսային Մակեդոնիայի MIA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Հյուսիսային Մակեդոնիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բազդնիկինին կանչել են ԱԳՆ՝ նրան դիվանագիտական նոտա […]
12:02 28.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է նախարարների կաբինետին, Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկին և «Գազպրոմին» մինչև մարտի 31-ը միջոցներ ձեռնարկել՝ ՌԴ-ի դեմ սահմանափակումներ ներդրած երկրների համար գազի մատակարարումների դիմաց վճարման արժույթը ռուբլու փոխելու համար։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
11:57 28.03.2022
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի կորոնավիրուսային թեստը դրական է եղել, և նա աշխատելու է տնից, հայտնում են վարչապետի գրասենյակից։ Նշվում է, որ Բենեթն իրեն լավ է զգում և կաշխատի հեռավար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկուշաբթի նախատեսված է օպերատիվ հանդիպում՝ հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչությունները։ Ինչպես հայտնում է Իսրայելի ոստիկանությունը, հրաձգություն տեղի է ունեցել […]
17:00 25.03.2022
Մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ քաղաքացիների վստահության մակարդակը նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ աճել է 1%-ով։ Այժմ այն կազմում է 80,6 տոկոս։ Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման տվյալները։ Պուտինի գործունեության հավանության մակարդակը նույնպես աճել է 0,7%-ով և կազմում է 77,9%: Ինչ վերաբերում է վարչապետի և ՌԴ կառավարության աշխատանքին, ապա 51,6%-ը դրական […]
16:50 25.03.2022
Իսրայելում կիրակի և երկուշաբթի օրերին «պատմական» գագաթնաժողով կանցկացվի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄԷ-ի, Մարոկկոյի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարների միջև, հայտնում է Իսրայելի ԱԳՆ-ն։ «Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի հրավերով Իսրայելը կհյուրընկալի պատմական դիվանագիտական գագաթնաժողովն այս կիրակի և երկուշաբթի (27/03 և 28/03)»,- ասվում է նախարարության Twitter-ում։ Նշվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարը և […]
15:46 25.03.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Անատոլի Չուբայսին միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին ուրբաթ օրը՝ մարտի 25-ին, հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
15:40 25.03.2022
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ մարտի 25-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ադրբեջանի պաշտպանություն Զաքիր Հասանովի միջև: Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման և Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները։ Բացի դրանից՝ կողմերը մտքեր են փոխանակել խաղաղապահ գործողության ընթացքի և դրա իրականացման գոտում հումանիտար իրավիճակի շուրջ։
15:27 25.03.2022
Թուրքիայի իշխանությունները չեն կարողանա միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանի որ չեն կարող թույլ տալ, որ իրենց քաղաքացիները սառչեն առանց ռուսական գազի։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում գտնվող թուրք լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Պատժամիջոցների առումով մենք գնահատում ենք ՄԱԿ-ի որոշակի գծեր, բայց չմոռանանք, որ մենք չենք կարող մի կողմ դնել մեր […]
11:56 24.03.2022
ԱՄՆ դեսպանատունը մարտի 23-ին ստացել է պերսոնա նոն գրատա հայտարարված դիվանագետների ցուցակը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Սա Ռուսաստանի կողմից անարդյունավետ քայլ է մեր երկկողմ հարաբերություններում… Այժմ, առավել քան երբևէ, կարևոր է, որ մեր երկրներն ունենան անհրաժեշտ դիվանագիտական անձնակազմ՝ մեր կառավարությունների միջև հաղորդակցությունը հեշտացնելու համար», – Reuters-ին ասել է ամերիկացի պաշտոնյան: Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն իր […]
17:58 23.03.2022
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր քարտուղար Պետերի Թաալասի ելույթ-հայտարարությունը 2022 թվականի Օդերևութաբանության համաշխարհային օրվա առիթով. «Վաղ նախազգուշացում և վաղ գործողություններ Հիդրոօդերևութաբանական և կլիմայական տեղեկատվություն աղետների ռիսկի նվազեցման համար Ուրախ եմ ողջունել ձեզ Ժնևում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության քարտուղարությունից։ ՀՕԿ-ի առաջնահերթ խնդիրն է մարդկային կյանքերի պաշտպանությունն ու բնակչության կենսապահովումը` եղանակի, կլիմայի և ջրային ոլորտներում առաջացող ծայրահեղ երևույթների […]
12:48 23.03.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 7-ին, մարտի 8-ին, մարտի 9-ից մինչև մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից ազգային ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով զուգորդված ահաբեկչությամբ, պայթյունի, […]
12:42 23.03.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհավորական ուղերձ է հղել Օդերևութաբանության համաշխարհային և ՀՀ Օդերևութաբանի օրվա առթիվ. «Յուրաքանչյուր տարի մարտի 23-ին հիդրոօդերևութաբանական ողջ հանրությունը նշում է իր մասնագիտական տոնը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրը, իսկ մեր հանրապետությունում 2004 թվականից սկսված այն նշվում է նաև որպես Օդերևութաբանի օր: Հարգելի՛ օդերևութաբաններ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Ամեն տարի […]
11:23 23.03.2022
Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին վերացնել քիմիական զենքի ամբողջ պաշարը։ Համապատասխան հաղորդագրությունը երեքշաբթի Twitter-ում հրապարակել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը։ «2017 թվականին Ռուսաստանը ոչնչացրեց քիմիական զենքի իր պաշարները: Այս փաստը փաստագրել է ՔԶԱԿ-ը (Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը): ԱՄՆ-ն իր հերթին միտումնավոր ձգձգում է քիմիական զենքի մնացած 3%-ի ոչնչացումը, որը դեռ լուրջ վտանգ է ներկայացնում մոլորակի համար։ […]
13:27 22.03.2022
Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ պայմանով, որ Վաշինգտոնը զերծ մնա հետագա էսկալացիայից բոլոր մակարդակներում և ազդեցություն ունենա Կիևի վրա, ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Հարցի բարձրացումը, թե ինչ է պետք հարաբերությունները պահպանելու համար, անշուշտ, ճիշտ է: Նրանք պարզապես պետք է դադարեցնեն իրենց էսկալացիան թե՛ բանավոր, թե՛ Կիևի ռեժիմին զենք մատակարարելու առումով: Պետք […]
16:08 21.03.2022
Մեծ Բրիտանիայում բենզինի գները շարունակում են աճել հակառուսական պատժամիջոցների ֆոնին, այս պահին դրա գինը գերազանցում է 1,67 ֆունտ ստեռլինգը (2,2 դոլար) մեկ լիտրի դիմաց, ինչը երկրի վիճակագրության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է The Independent թերթը՝ վկայակոչելով ոլորտի ուսումնասիրությունը։ Դիզելն այժմ վաճառվում է առավելագույնը 1,79 ֆունտ ստեռլինգով (2,35 դոլար) մեկ […]