16:09 19.07.2024
Պակիստանը Աֆղանստանի ժամանակավոր կառավարությանը հետախուզական տեղեկատվություն է տրամադրել երկրում տեղակայված ահաբեկչական խմբավորումների մասին։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մումթազ Զահրա Բալոչը։ «Մենք Քաբուլին ուղարկել ենք Աֆղանստանի տարածքում ահաբեկչական խմբավորումների մասին մեր հետախուզական տվյալները և այդ հարցով մշտական կապի մեջ ենք Աֆղանստանի իշխանությունների հետ»,- ասել է դիվանագետը։ Իսլամաբադում աճում է […]
15:19 19.07.2024
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել բոլոր հակամարտություններում հրադադար հաստատել Օլիմպիական խաղերի ժամանակ։ «Օլիմպիական խաղերն իրենց բնույթով խաղաղություն են բերում, ոչ թե պատերազմ: Խաղերի ժամանակ հնագույն ժամանակներից հաստատվել է հրադադարի ոգին, և նոր ժամանակներում այդ ավանդույթը պետք է թարմացվի: Ներկա անհանգիստ ժամանակաշրջանում, երբ աշխարհը գտնվում է լուրջ վտանգի տակ, ցանկանում եմ, որ բոլորը կամք դրսևորեն […]
21:14 17.07.2024
Եվրոպական խորհուրդն այսօր հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչն է խանգարում հարցի դրական լուծմանը և ի՞նչն է վախեցնում ԵՄ անդամ պետություններին. այս հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
19:43 17.07.2024
Իրանը նոր նախագահ ունի: Հուլիսի 30-ին Մասուդ Փեզեշքիանը երդմամբ կստանձնի այդ պաշտոնը: Ի՞նչ կարող է նա փոխել մեր հարևան երկրի դիրքորոշումներում և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ կարևոր խնդիրների լուծման հարցում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է իրանագետ Տիգրան Դավուդյանը:
17:50 16.07.2024
Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամների կարծիքները սկսել են տարբերվել, ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Մենք շատ համախմբված էինք Ուկրաինայում պատերազմի ժամանակ: Հիմա սկսում են ի հայտ գալ տարաձայնություններ, և դուք տեսաք Հունգարիայի դիրքորոշումը, բայց մինչ այժմ մենք շատ միասնական ենք եղել», – ասել է նա իսպանական TVE […]
17:07 16.07.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան կընդունի վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին։ Միաժամանակ Մակրոնը նախարարներին տեղեկացրել է, որ նրանք կշարունակեն կատարել իրենց ընթացիկ պարտականությունները։ Ինչպես նշում է գործակալությունը, «խոսքը մինչև Օլիմպիական խաղերի ավարտն ընկած ժամանակահատվածի մասին է»։ Մակրոնը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ է նշանակել […]
16:44 16.07.2024
Իտալիայի Հռոմ քաղաքում գտնվող հաշմանդամների վերականգնողական կենտրոնի տասը աշխատակիցներ մեղադրվում են հիվանդների նկատմամբ վատ վերաբերմունքի և բռնության մեջ, գրում է Corriere della Sera թերթը՝ հղում անելով Carabinieri-ին: Հետաքննությունը սկսվել է 2023 թվականի ապրիլին՝ Կարմիր Խաչի տեղական պաշտոնյաների բողոքից հետո, երբ նրանք նկատել են պացիենտներից մեկի դեմքին կապտուկներ: Գործով մեղադրյալները տնային կալանքի են ենթարկվել։ Հաստատության աշխատակազմի ներկայացուցիչները […]
16:05 16.07.2024
Վարշավայի կենտրոնում գտնվող Լեհաստանի ընտանիքի, աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության շենքից մարդիկ տարհանվել են, քանի որ այնտեղ է ներխուժել մի տղամարդ՝ պայուսակում վտանգավոր առարկաներով, հայտնում է RAR գործակալությունը։ «Նախարարության շենքը շրջափակված է ոստիկանական ժապավենով: Բացի ոստիկանությունից, տեղում է հրշեջ ծառայությունը։ Տղամարդը նախարարության շենք է մտել առավոտյան ժամը 11-ից հետո՝ իր պայուսակում վտանգավոր առարկաներով: Նա իրեն […]
20:39 15.07.2024
Այս օրերին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է ԱՄՆ նախկին նախագահ, այժմ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը: Այդ միջադեպի և ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների հնարավոր արդյունքների և Հայաստանի հետ հարաբերություններում այդ ամենի ազդեցության շուրջ հարցերին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է քաղաքական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:
16:00 15.07.2024
Ահաբեկիչների խումբը փորձել է գրոհել Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Սուվեյդա քաղաքի ոստիկանական բաժանմունքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է տեղական աղբյուրը։ Երկուշաբթի օրը Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են։ Նախորդ խորհրդարանական ընտրությունները Սիրիայում անցկացվել են 2020 թվականի հուլիսին, իշխող «Բաաս» կուսակցությունը ստացել է Ժողովրդական խորհրդի մանդատների մեծամասնությունը։ «Ահաբեկիչների խումբը փորձել է գրոհել Սուվեյդայում ոստիկանական շտաբի վրա, ինչին համապատասխան արձագանքել են […]
15:45 15.07.2024
Ձայնային փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Դոնալդ Թրամփի հանրահավաքում երեք տեսակի զենքից է կրակ արձակվել, հայտնում է CNN-ը։ «Համաձայն Դենվերի Կոլորադոյի համալսարանի ԶԼՄ-ների դատաբժշկական փորձաքննության ազգային կենտրոնի տնօրեն Կատալինա Գրիգորասի և նույն հաստատության ավագ գիտաշխատող Քոլ Ուայթքոթոնի ձայնային վերլուծության, ենթադրվում է, որ առաջին երեք կրակոցները եղել են A զենքից, հաջորդ հինգը եղել են կասկածելի […]
15:12 15.07.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի՝ հուլիսի 16-ին, Ելիսեյան պալատում նախարարների խորհրդի նիստ կգումարի։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Ավելի վաղ France Bleu ռադիոկայանը հայտնել էր, որ Մակրոնը հուլիսի 16-ին կընդունի Ֆրանսիայի ներկայիս վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականը։ Մակրոնը Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրություններ է նշանակել հունիսի 9-ին՝ Եվրախորհրդարանի ընտրություններում նախագահական կոալիցիայի պարտությունից հետո։ […]
14:48 15.07.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ուժեղացվել է՝ անկախ այլ երկրների ղեկավարների դեմ մահափորձերից, և արվում է ամեն անհրաժեշտը՝ դա ապահովելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անվտանգությունն արդեն ուժեղացվել է հասկանալի պատճառներով՝ անկախ նշված միջադեպերից: Պետության ղեկավարի անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով, արվում է այն ամենը, ինչ պետք […]
14:40 15.07.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մահափորձից հետո կապ չի հաստատել ԱՄՆ նախկին նախագահ և նախընտրական արշավի մասնակից Դոնալդ Թրամփի հետ, և նման խոսակցություն դեռ նախատեսված չէ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, նա կապի մեջ չի եղել, և որևէ շփում նախատեսված չէ»,- ասել է խոսնակը։ Խոսելով այս մահափորձին Պուտինի արձագանքի […]
14:14 15.07.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կշարունակի իր խաղաղապահ առաքելությունը ուկրաինական հակամարտությունը լուծելու համար և այդ պատճառով ծրագրում է նոր արտասահմանյան ուղևորություններ և բանակցություններ։ Այս մասին հայտարարել է նրա քաղաքական խորհրդական Բալազ Օրբանը՝ խոսելով Հունգարիայի կառավարության ղեկավարի՝ Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ և Ուկրաինա այցերի մասին, որոնք տեղի են ունեցել հուլիսի 2-11-ը։ «Մենք դեռ ճանապարհորդություններ և բանակցություններ ունենք առջևում, […]
13:37 15.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը «շատ լավ» է եղել իր հետ մահափորձից հետո հեռախոսազրույցի ժամանակ, գրում է New York Post-ը, որը հարցազրույց է վերցրել պետության նախկին ղեկավարից։ Թրամփը հարցազրույցներից մեկում ասել է, որ գնահատում է Բայդենի զանգը։ Նա այն անվանել է «լավ» և ասել է, որ Բայդենը […]
13:30 15.07.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին, ժամը 6.30-ին, Երևան-Տիվատ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 65-ամյա Նատալյա Տ.-ն: Նա հուլիսի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի (Ակնհայտ սուտ տեղեկատվության տարածումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: […]
13:10 15.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում ասել է, որ բժիշկները «հրաշք» են անվանել այն, որ նա ողջ է մնացել AR-15 ինքնաձիգով մահափորձից հետո։ «Հիվանդանոցի բժիշկն ասաց, որ երբեք նման բան չի տեսել, նա դա հրաշք է անվանել։ Ես այստեղ չպետք է լինեի, ես պետք է մեռած լինեի»,- ասել է Թրամփը։ Նրա […]
12:50 15.07.2024
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը և երկրի կառավարությունը հրաժարական են տվել, սակայն կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև կաբինետի նոր ստանձնումը։ Այս մասին հայտնում է Էստոնիայի պետական հեռուստառադիոընկերության ERR պորտալը։ Հստակեցվում է, որ Կալլասի հրաժարականը կապված է նրա՝ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվելու հետ, քաղաքական գործիչը կմնա կառավարության ղեկավար մինչև նոր կաբինետի երդումը։ Պորտալը նշում […]
23:41 14.07.2024
Վատ սովորություններից հրաժարվելը և ակտիվ մնալը արդյունավետ միջոցներ են քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար, ասում է բժիշկ Նիկոլ Էնդրյուսը:Փոխանցում է New York Post-ը։ Էնդրյուսը նշել է, որ քաղցկեղը կանխելու համար առաջին քայլը ծխելը թողնելն է: Նրա խոսքով՝ ծխախոտը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, իսկ ալկոհոլի հետ համակցված՝ վտանգը ավելի է մեծանում։ Ուստի սննդաբանը խորհուրդ է տվել ծխախոտի […]
20:50 14.07.2024
Եգիպտոսը և Սերբիան հանդես են գալիս ուկրաինական ճգնաժամի շուտափույթ լուծման հարցում խաղաղության հասնելու անհրաժեշտության օգտին։ Այս մասին Կահիրեում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին։ «Միջազգային մակարդակով բանակցությունների ընթացքում մեր քննարկումները շոշափել են տարբեր հարցեր, առաջին հերթին ուկրաինական ճգնաժամը։ Մենք ընդգծեցինք որքան հնարավոր է շուտ խաղաղության […]
19:57 14.07.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ չի ակնկալում, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը շուտով կավարտվի։ Ելույթ ունենալով Ստամբուլում Ազգային պաշտպանության համալսարանի սպաների ավարտական արարողության ժամանակ՝ նա նշել է, որ թուրքական կողմը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման համար։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շարունակվում է գրեթե երկուսուկես տարի: Ցավում եմ խոստովանել, որ դեռևս […]
12:25 14.07.2024
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Եգիպտոս կատարած այցի ընթացքում իր գործընկեր Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ քննարկել է ուկրաինական հակամարտությունը և հայտարարել մոտ ապագայում երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժությունների անցկացման մասին։ «Մենք երկուսս արտահայտել ենք մեր ցանկությունը համաշխարհային խաղաղության համար: Ես այսօր երախտապարտ եմ նախագահ Էլ-Սիսիին իր իմաստուն խոսքերի համար ինչպես ուկրաինական ճգնաժամի և հակամարտության, […]
11:50 14.07.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է միանա դաշինքին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ Օրբանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ լիագումար նիստի ժամանակ ոչ միայն հրաժարվել է միանալ Ուկրաինային ռազմական աջակցության դաշինքի խոստումներին, այլև ասել է, որ Ուկրաինան ընդհանրապես «չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին»։ Ինչպես գրում […]
11:10 14.07.2024
Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Նրանք քննարկել են իրավիճակը Ուկրաինայում։ «Ես նախագահ Զելենսկիից հրավեր եմ ստացել այցելել Կիև այս ամառ և անհամբեր սպասում եմ այս հնարավորությանը: Ես նաև հրավիրել եմ նախագահ Զելենսկիին պաշտոնական այց կատարել Իռլանդիա»,-ասել է նա: Կողմերը բարձրացրել են օգնության հարցեր, որոնք Իռլանդիան կարող է տրամադրել Ուկրաինային իր […]
21:51 08.07.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղություն է ցանկանում հաստատել նաև Թուրքիան: Այդ մասին, համենային դեպս, այդ երկիրը հայտարարում է, բայց այլ են Ադրբեջանից հնչող ուղերձները: Ի՞նչ է ցանկանում անել տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմը: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում պատասխանել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը:
15:30 08.07.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի և Գազայի հատվածի կարգավորման վերաբերյալ հայտարարություններ անել։ Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գործընկերների հետ, հաղորդում է CNN TÜRK-ը։ «Էրդողանի հիմնական թեմաներն են լինելու Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում, ռուս-ուկրաինական հակամարտության լուծումը, Սև ծովի անվտանգության հարցերը և իրավիճակը Մերձավոր […]
11:08 08.07.2024
Հիմնանորոգվում է Տ-1-62, /Հ-4/-Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի կմ0+000-կմ3+400 հատվածը։ 3.4կմ երկարությամբ ճանապարհը գտնվում է Արագածոտնի մարզում և միմյանց է կապում Երնջատափ ու Շողակն բնակավայրերը։ Հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Կառուցվում են մայթերը‚ տեղադրվել են ջրթող վաքերը‚ կատարվում են ճանապարհի կոնստրուկտիվ շերտերի տեղադրման աշխատանքները։ Որոշ հատվածներում իրականացվում է ասֆալտապատում։ Վերանորոգվում է նաև ճանապարհին առկա քայքայված կամուրջը։ Հիմնանորոգումը կատարվում […]
11:00 08.07.2024
SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը վտանգավոր է համարել WhatsApp մեսենջերի օգտագործումը, որը պատկանում է Meta Corporation-ին: Այս մասին գործարարը գրել է X-ի միկրոբլոգում։ «WhatsApp-ն ամենևին ապահով չէ»,- գրել է Մասկը գրաֆիկական դիզայներ DogeDesigner-ի ալիքում հրապարակված գրառման մեկնաբանության մեջ։ Հաղորդագրության հեղինակը հետաքրքրվել է, թե ինչու է WhatsApp-ն առաջարկում ապրանքների գովազդ, որոնց մասին մարդիկ խոսում են զրույցներում:
21:40 07.07.2024
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Մոսկվա այցի օրակարգը հարուստ կլինի, նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանան շփվել ոչ պաշտոնական միջավայրում. այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մոդին հուլիսի 8-9-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ «Ակնհայտ է, որ օրակարգը կլինի հարուստ, եթե ոչ գերծանրաբեռնված, սա կլինի պաշտոնական այց, և մենք հուսով ենք, որ […]