13:28 24.09.2024
Իրանը չի ցանկանում պատերազմ Մերձավոր Արևելքում. այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը։ «Մենք պատերազմ չենք ուզում: Մենք ուզում ենք ապրել խաղաղության մեջ: Մենք բոլորից ավելի լավ գիտենք, որ եթե Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ սկսվի, դա ոչ ոքի օգուտ չի բերի: Իսրայելն է, որ ձգտում է ավելի մեծ […]
13:23 24.09.2024
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։ «Մենք պետք է բաց պահենք հաղորդակցության ուղիները», – Բորելի խոսքերն է մեջբերում Euractiv-ը: Եվրոպական դիվանագիտության ղեկավարը լրագրողներին ասել է, որ այս շաբաթ կարող է հանդիպում անցկացնել Իրանի նախագահի հետ։ «Իրանը […]
13:04 24.09.2024
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հայտարարել է, որ պատրաստ է եվրոպական երկրների և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ քննարկել Ուկրաինայում իրավիճակը։ «Մենք պատրաստ ենք եվրոպացիների և ամերիկացիների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա՝ լրագրողների հետ կլոր սեղանի ժամանակ մեկնաբանելով ուկրաինական ճգնաժամը։ Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է Agence France-Presse (AFP) գործակալությունը։ «Մենք երբեք հավանություն […]
12:06 24.09.2024
Խաղաղ օվկիանոսի ճապոնական Տորիշիմա (Պոնաֆիդինա) կղզու մոտակայքում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ Իձու և Օգասավարա կղզիների համար հայտարարվել է ցունամիի վտանգ։ Երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 08։22-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ՝ 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժից անմիջապես հետո Գլխավոր օդերևութաբանական գործակալությունը ցունամիի նախազգուշացում է […]
22:30 23.09.2024
Լիբանանի հարավային և արևելյան շրջանների բնակավայրերին իսրայելական օդուժի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը 274-ից հասել է 325-ի, վիրավորների թիվն է՝ 1,2 հազար։ Այս տվյալները հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հանրապետության առողջապահության նախարարությանը հղումով։ Ավելի վաղ առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը հայտնել էր, որ ավիահարվածների հետևանքով զոհվել է 21 երեխա և 39 կին։ Շտապօգնության մի քանի […]
21:53 23.09.2024
Լիբանանի վրա իսրայելական հարվածների թիրախը եղել է «Հըզբոլլահ» շարժման առաջնորդներից մեկը՝ Ալի Կարակին, նրա ճակատագրի մասին իսրայելցի պաշտոնյաները չգիտեն, հայտնում է Axios պորտալը։ Երկուշաբթի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ Հարձակման են ենթարկվել տասնյակ գյուղեր և մի շարք շրջանային բնակավայրեր։ Վիրավորվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ։ […]
21:33 23.09.2024
ՄԱԿ-ը դարձել է անգործունակ և անտեսում է հարյուրավոր երկրների կամքը, ուստի այն բարեփոխումների կարիք ունի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքի թուրքական տանը կլոր սեղանի ժամանակ։ «Մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում նոր ճգնաժամերի կամ հակամարտությունների: Բազմակողմանիությունը պետք է լինի ՄԱԿ-ի հիմքը: Յուրաքանչյուր ճգնաժամի հետ մենք ականատես ենք լինում […]
20:09 23.09.2024
Քանի որ իսրայելական բանակը մեծացնում է իր հարձակումների խորությունը Լիբանանում, իսրայելցիները ներքին ճակատում պետք է տոկունություն և կարգապահություն ցուցաբերեն առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: Այս մասին գրում է The Times of Israel-ը։ «Մենք ուժեղացնում ենք մեր հարձակումները Լիբանանում և կշարունակենք այնքան ժամանակ, մինչև հասնենք մեր նպատակին՝ հյուսիսցիներին անվտանգ […]
16:42 23.09.2024
Իրանական պատվիրակությունը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորությամբ, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր շաբաթվա ընթացքում կփորձի սկսել բանակցությունների նոր փուլ՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ: Այս մասին Telegram-ի ալիքում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։ Արաղչին նշել է, որ ինքը Նյու Յորքում կմնա մի քանի օր ավելի երկար, քան նախագահը, որի […]
15:20 23.09.2024
Ադրբեջանի յոթերորդ գումարման Միլլի Մեջլիսը առաջին նիստում նախագահ է ընտրել Սահիբա Գաֆարովային։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։ Նախկինում Գաֆարովան գլխավորել է վեցերորդ գումարման Միլի Մեջլիսը, ինչպես նաև ընտրվել է չորրորդ և հինգերորդ գումարումների խորհրդարանի պատգամավոր։ Նա եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ։
21:06 18.09.2024
«Հեռանկար» ծրագրում հյուրընկալվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Գևորգ Պապոյանն անդրադարձել է արձանագրված տնտեսական վերջին վիճակագրական ցուցանիշներին, գյուղոլորտին և տնտեսական դիվերսիֆիկացիային, որն, ըստ կառավարության, Հայաստանի համար այլևս կենսական անհրաժեշտություն է:
17:44 17.09.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ իր երկրի հարաբերությունները գործընկերների հետ կբարելավվեն Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո։ Նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը կավարտվի 2025 թվականին։ «Հաջորդ տարվանից Վրաստանի իշխանությունների և մեր գործընկերների հարաբերությունները որակապես կբարելավվեն»,- նշել է վարչապետը։ Կոբախիձեն իրադարձությունների այս զարգացումն անվանել է չափազանց […]
16:04 17.09.2024
ԵՄ-ում սառեցված ռուսական սուվերեն ակտիվներից ստացված առաջին եկամուտը հիմնականում ուղղվել է Ուկրաինային հակաօդային պաշտպանության և զինամթերքի մատակարարման համար, հայտարարել է ԵՀ փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Եվրախորհրդարանի նիստում։ «Առաջին տրանշը, որը վերաբերում է ռուսական սառեցված ակտիվների եկամուտներին, արդեն հատկացվել է: 1,4 միլիարդն արդեն ուղղվել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով՝ վճարելու ամենաանհրաժեշտ մատակարարումների՝ հատկապես հրետանային արկերի և հակաօդային […]
15:30 17.09.2024
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) բյուրոն հավանություն է տվել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ իմպիչմենթի գործընթաց սկսելու բանաձևի նախագծին, հայտնում է Parisien թերթը։ «Ազգային ժողովի բյուրոն հաստատել է Էմանուել Մակրոնին իշխանությունից հեռացնելու կարգը»,- գրում է հրատարակությունը։ Բյուրոն խորհրդարանի ստորին պալատի բարձրագույն կոլեգիալ մարմինն է։ Այժմ նրա 22 անդամից 12-ը ձախերի ներկայացուցիչ է: Մակրոնին իշխանությունից հեռացնելու […]
21:55 16.09.2024
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու խնդիրը չի կարելի անտեսել, անհրաժեշտ է ստիպել բոլորին, ովքեր դեմ են դրան, իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները՝ անկախ պաղեստինյան պետության ստեղծման վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որն ուղղված է արյունահեղության շուտափույթ դադարեցմանը, կայուն, մշտական հրադադարի ապահովմանը: Մենք նույնին ենք ձգտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ամբողջ […]
21:50 16.09.2024
Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին Վիեննայում կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի շրջանակում քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը։ «Սա Ռուսաստանի հետ վերջին խորհրդակցությունների շարունակությունն է Կալինինգրադում՝ Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն կատարած այցերից հետո: Ընդգծվել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայության կարևորությունը Զապորոժիեի ատոմակայանում»,- գրել է Գրոսսին X-ում՝ հանդիպումը համարելով ժամանակին։ Գրոսսին վերջին 1,5 […]
21:40 16.09.2024
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի իր առաջին ասուլիսի ժամանակ հերքել է այն պնդումները, թե Իրանը հիպերձայնային զենք է փոխանցել Եմեն։ «Իրանը չի փոխանցել որևէ հրթիռ, որը Եմենի կողմից արձակվել է Իսրայելի տարածքի վրա: Իրանն ու Եմենը, իհարկե, նույն տեսակետն ունեն Իսրայելի հարցում։ Մենք ունենք հրթիռային հզորություն, բայց իրենք՝ եմենցիներն, ունեն իրենց սեփական տեխնոլոգիան»,- ասել է […]
21:32 16.09.2024
Հայաստանում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը, ոչ պաշտոնական տարածված տեղեկություններով չի բացառվում, որ օրեր անց Հայաստան կժամանի նաև այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիան վերահաստատել է, թե կողմ է շուտափույթ խաղաղության և աջակցում է այդ գործընթացին, մինչդեռ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս քննարկում են խաղաղության պայմանագրի տեքստը, վերջնական համաձայնությունը դեռևս դանդաղում է: Այս թեմային է այսօր «Հեռանկար»-ի […]
21:52 13.09.2024
Կանադան աջակցում է ուկրաինական զինված ուժերի՝ արևմտյան հեռահար զենքերով Ռուսաստանին հարվածելու արգելքը վերացնելու նախաձեռնությանը, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Այո, Կանադան լիովին աջակցում է Ուկրաինային՝ օգտագործելու հեռահար զենքեր, որպեսզի այս անարդար պատերազմում հնարավոր լինի կանխել և խափանել Ռուսաստանի շարունակական գործողությունը՝ միտված ոչնչացնելու ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքները և առաջին հերթին սպանելու անմեղ քաղաքացիներին»,-ասել է Թրյուդոն լրագրողներին: […]
19:26 11.09.2024
Հնդկաստանի արևմուտքում անհայտ հիվանդությունից արդեն 15 մարդ է մահացել, հայտնում է Hindustan Times-ը։ «Վերջին ութ օրվա ընթացքում Գուջարաթ նահանգի Քաթչ շրջանում առեղծվածային տենդից մահացածների թիվը հասել է 15-ի, մինչդեռ իշխանությունները դեռևս չեն կարողացել պարզել հիվանդության պատճառը»,- հայտնում է հրատարակությունը։ Ըստ Hindustan Times-ի՝ սեպտեմբերի 3-10-ն ընկած ժամանակահատվածում առնվազն տասը մարդ, այդ թվում՝ երեխաներ, մահացել են անհայտ […]
18:06 11.09.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել շիական «Հեզբոլլահ» շարժման անդամներին և հրթիռային կայաններին Լիբանանի հարավում, չորեքշաբթի հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Օրվա ընթացքում 91-րդ դիվիզիայի հրշեջ ջոկատը հայտնաբերել է «Հեզբոլլահի» երկու ահաբեկչի՝ Լիբանանի հարավում գտնվող Միսս Ալ-Ջաբել շրջանում, որից հետո անօդաչու թռչող սարքը խոցել է նրանց»,- ասվում է զեկույցում։ Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել […]
17:28 11.09.2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ասել է, որ տրամադրված չէ իր դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսի հետ հերթական հեռուստաբանավեճը կազմակերպել, քանի որ նախորդ օրը տեղի ունեցած հանրային քննարկումների առաջին փուլն իր համար հիանալի է անցել։ «Ես դա անելու տրամադրություն չունեմ, քանի որ ես հաղթեցի մեծ հաշվով: Մենք հաղթեցինք բանավեճում», – ասել է Թրամփը Fox News-ի […]
15:40 11.09.2024
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն առաջարկել է BRICS-ի շրջանակներում ստեղծել անվտանգության հատուկ կառույց։ Սանկտ Պետերբուրգում անվտանգության հարցերով զբաղվող BRICS+ երկրների բարձր ներկայացուցիչների հանդիպման տեսագրությունը հրապարակել է Tasnim գործակալությունը։ «Իմ կոնկրետ առաջարկն է ստեղծել BRICS-ի հատուկ կառույց՝ հակազդելու ընդհանուր սպառնալիքներին, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, կենսաբանական զենքի մշակումը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, մարդկանց թրաֆիքինգը, […]
14:32 11.09.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Մենք հուսով ենք, որ այցը տեղի կունենա այն բանից հետո, երբ կավարտվեն դրա նախապատրաստական աշխատանքները. այդ աշխատանքները վաղուց են ընթանում»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը և հավելել, որ սա այց է, որը սպասվում է […]
14:30 11.09.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ևս մեկ համաժողով անցկացնել, որին պետք է մասնակցի Ռուսաստանը։ Այս մասին նա հայտարարել է Բունդեսթագում բյուջեի քննարկման ժամանակ։ «Մեզ անհրաժեշտ է ևս մեկ խաղաղության համաժողով, և Ռուսաստանը պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Շոլցը։ Կառավարության ղեկավարը կրկին կարծիք է հայտնել, […]
14:17 11.09.2024
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ՝ քննարկելով Ուկրաինային ռազմական օգնության և պաշտպանական արտադրության ծավալների ավելացման հարցեր։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությանը։ Նախարարը հաստատել է Ուկրաինայի կուրսը ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ։ Բացի այդ, Սիբիգան հայտարարել է, որ Ուկրաինան պետք է անխոչընդոտ հնարավորություն ունենա […]
14:10 11.09.2024
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը կարծում է, որ ԱՄՆ-ը դժվար թե դադարեցնի Ուկրաինային աջակցելը՝ անկախ նրանից, թե ով կհաղթի նախագահական ընտրություններում։ Այս մասին նա ասել է Սեուլի պաշտպանական երկխոսության ժամանակ, որը համախմբել է անվտանգության շուրջ 900 փորձագետների և պաշտոնյաների ամբողջ աշխարհից։ Բաուերի խոսքով՝ ԱՄՆ-ում Ուկրաինային լայն աջակցություն կա Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների շարքերում։ […]
14:04 10.09.2024
Հնդկական օդանավակայաններում ուժեղացվել է ժամանող ուղևորների բժշկական զննումը՝ կապված Աֆրիկայում կապիկի ծաղիկի բռնկման հետ: Այս մասին հայտնում է հարավասիական հանրապետության առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը։ Գերատեսչությունը հիշեցրել է, որ ընթացիկ բռնկման ժամանակ Հնդկաստանում կապիկի ծաղիկի ոչ մի դեպք չի գրանցվել։ «Սակայն նահանգների կառավարություններին խորհուրդ է տրվում մնալ զգոն և հետևել հսկողության ռազմավարություններին և ստեղծել մեկուսացման […]
12:28 10.09.2024
Իսրայելի գործողությունները Մերձավոր Արևելքում էսկալացիա են հրահրում, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով իսրայելական հարվածները սիրիական Համա նահանգում թիրախներին։ «Իսրայելական օկուպացիոն իշխանությունների կողմից սիրիական տարածքների և տարածաշրջանի այլ երկրների վրա իրականացված համառ հարձակումները, ինչպես նաև նրանց շարունակական բարբարոսական պատերազմը պաղեստինցի ժողովրդի դեմ Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում, […]
21:21 09.09.2024
«Ժողովրդավարական ուժերի հարթակը» օրերս ԿԸՀ-ին հանձնեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծն ու կից փաստաթղթերը։ Ի՞նչ է սպասվում առաջիկայում, և ի՞նչ սպասելիքներ ունեն այդ ամենը նախաձեռնողները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը: Հիշեցնենք` այս կուսակցությունը ևս ընդգրկված է նախաձեռնող խմբում: