15:46 20.09.2022
Նոյեմբերին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարեկան գագաթնաժողովը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը։ Գագաթնաժողովին մասնակցելու են ՀԱՊԿ երկրների ղեկավարները։
15:45 20.09.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Մ. Թրեյսիին ու դեսպանատան ներկայացուցիչներին: Դեսպան Թրեյսին հատուկ շնորհակալություն է հայտնել Պաշտպան Գրիգորյանին ու Պաշտպանի աշխատակազմին այս օրերի ընթացքում կատարած մեծածավալ ու օգտակար աշխատանքի համար։ Քրիստիննե Գրիգորյանը դեսպանին թարմ տեղեկություններ է հայտնել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու […]
15:41 20.09.2022
Ռուսաստանի կողմից գրավյալ տարածքները կվերադարձվեն Ուկրաինային՝ վստահ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ի երեկոյան, նա հերքել է Ռուսաստանի Դաշնությանը իր կողմից վերահսկվող շրջանների մի մասը որպես Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի հիմք հատկացնելու հնարավորությունը։ «Ոչ, և անկասկած, ոչ… Եթե Ուկրաինայում խաղաղություն հաստատվի, օկուպացված հողերի վերադարձը […]
15:30 20.09.2022
Իրանի ԱԳՆ խոսնակ Նազեր Քանանին իր ամենօրյա ասուլիսում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայաստանյան այցին։ Նրա խոսքերով՝ լարվածության և անկայունության աճը Հարավային Կովկասում չի համապատասխանում ներգրավված և հարևան և ոչ մի երկրի շահերին։ «Խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում հարկավոր են տնտեսական զարգացման և բարգավաճման, առևտրատնտեսական հարաբերությունների ծաղկման համար։ Մենք չենք ընդունում […]
15:28 20.09.2022
Լուգանսկի օրենսդիրները հավանության են արժանացրել Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեի օրինագիծը, Telegram-ում հայտնել է Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին։ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին օրենքը միաձայն ընդունվել է ԼԺՀ Ժողովրդական խորհրդի պատգամավորների կողմից»,- ասվում է հրապարակման մեջ։ Լուգանսկի և Դոնեցկի հանրային պալատները հանդես են եկել Դոնբասի հանրապետությունների Ռուսաստան մուտք գործելու հարցով անհապաղ քվեարկություն կազմակերպելու նախաձեռնությամբ։ […]
15:09 20.09.2022
Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման միջոցառման ժամանակ: «Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին և երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա առթիվ»,- ասել է Պուտինը: Նրա խոսքերով՝ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է։ Պուտինը հավելել է, որ […]
15:07 20.09.2022
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։ «Այսօր իմ մասնակցությամբ ուղիղ բանակցություններ տեղի ունեցան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Ինչպես ասացի հանդիպման ընթացքում՝ ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն ու դիվանագետները վերադառնան սեղանի […]
14:27 20.09.2022
Թուրքական խոշորագույն Vakifbank և Halkbank բանկերը ծանուցումներ չեն ստացել «Мир» քարտերի սպասարկման չեղարկման մասին, դրանց օգտագործման խոչընդոտներ չկան, RIA Novosti-ին հայտնել են բանկերում։ Թուրքական Ishbank-ը և Denizbank-ը երկուշաբթի օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ դադարեցրել են ռուսական «Мир» քարտերի սպասարկումը։ Նրանք նշել են, որ որոշումն ընդունվել է Ռուսաստանի Դաշնության դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների […]
14:11 20.09.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Երևանի և Բաքվի միջև լարվածության սրացումը: Նա երկու երկրներին կոչ է արել պահպանել հրադադարը: Այս մասին նա խոսել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ «Մեզ մոտ գտնվող պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում։ Կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել […]
13:56 20.09.2022
Վրաստանի Քութայիսի քաղաքում դիմակավորված զինված տղամարդը ներխուժել է բանկի մասնաճյուղերից մեկը և պատանդներ վերցրել, հայտնում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ականատեսներին։ Հեռուստաընկերության տվյալներով՝ «դեռ հայտնի չէ, թե տղամարդը քանի պատանդ է վերցրել և ինչ պահանջներ ունի, տեղում հատուկ գործողություն է իրականացվում»։ Հեռուստաընկերությունը չի նշում, թե որ բանկի վրա է հարձակվել, մինչդեռ, ըստ տեսագրությունների, կարելի է […]
13:23 20.09.2022
Պեկինի և Վաշինգտոնի միջև «նոր սառը պատերազմի» սկիզբը աղետ կլինի ոչ միայն երկու երկրների, այլև ողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է Պետխորհրդի անդամ, Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Նյու Յորքում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ հանդիպման ժամանակ։ «Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև նոր սառը պատերազմի սկիզբը աղետ կլինի ոչ միայն Չինաստանի և Միացյալ Նահանգների, […]
12:41 20.09.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին` Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին` վերջին ռազմական գործողություններից հետո ուղիղ բանակցությունների համար: Բլինքենը ցավակցություն է հայտնել զոհերի հետ կապված և ընդգծել հետագա ռազմական գործողությունների կանխման անհրաժեշտությունը, խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը: Կողմերը քննարկել են հետագա քայլերը, պետքարտուղարը նրանց կոչ է արել կրկին հանդիպել մինչև ամսվա […]
12:37 20.09.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսսին Երևան կատարած այցն ամփոփող հայտարարություն է կատարել: Նա Հայաստանը ներկայացրել է որպես կարևոր ճակատ է ժողովրդավարության և ինքնավարության միջև պայքարում: «Երևանում մեր հանդիպումների ժամանակ մենք աջակցության վճռական ազդանշան ենք փոխանցել Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը, հատկապես՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։ Մեր այցը նախատեսված էր մինչև սեպտեմբերի 12-ի մարտական […]
21:12 19.09.2022
Սեպտեմբերի 19-ին Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի տնային կալանքը երկարացվել է 20 օրով։ Համապատասխան որոշումը ընթերցել է դատավոր Ռոման Մազուրեցը։ Այսպիսով՝ Դոդոնը տնային կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 11-ը։ Մայիսին Դոդոնը կալանավորվել էր, տնային կալանքի տակ հայտնվել և մեղադրվել 2008 թվականին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում իշխանության չարաշահման մեջ: Նաև, ըստ մեղադրանքներից մեկի, Դոդոնը […]
19:51 19.09.2022
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ հրաժարվում է ընդունել Կոսովոյի և Մետոհիայի վերաբերյալ փաստաթուղթը, որն իրեն ներկայացրել են Եվրամիության խորհրդականները՝ որպես հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզ։ «Ես գիտեմ, թե ինչ գաղափարներ են եղել… Ես բավական փորձառու եմ, ես արդեն քաղաքական վետերան եմ, որպեսզի չվերցնեմ այս փաստաթուղթը: Այս փաստաթուղթը դեռ սպասում է, որ ես վերցնեմ այն»,- […]
19:20 19.09.2022
Իրանը պետք է գիտակցի, որ Իրանի միջուկային գործարքի հնարավորությունների պատուհանը կարող է շուտով փակվել և ընդունի առաջարկը, որն առկա է, քանի որ ավելի լավը չի լինի։ Այս մասին երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։ «Համաձայնագրի նախագծի տեքստը բանակցային սեղանին է մարտ ամսից: Ցավոք, […]
19:12 19.09.2022
Իսրայելցի դիվանագետ Իրիտ Լիլիանը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների ամբողջական վերականգնումից հետո կդառնա հրեական պետության նոր դեսպանը Թուրքիայում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Times of Israel-ը։ Լիլիանը Թուրքիայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատարն է 2021 թվականի փետրվարից։ 2018 թվականին Թուրքիան Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին՝ Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, միաժամանակ հրեական պետության […]
18:47 19.09.2022
Իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանում հասել է կրիտիկական մակարդակի, կարևոր է սկսել այնտեղ անվտանգության գոտու կազմակերպումը, երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։ «Առավոտյան ես զրույց ունեցա Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում ասացի, որ իրավիճակը ԶԱԷԿ-ում և դրա շուրջը կրիտիկական է»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի մամուլի ասուլիսում։ Կոլոնան նշել է, […]
18:40 19.09.2022
Այսօր ՀՀ դատախազությունում իմ վերջին աշխատանքային օրն էր․ դիմումիս համաձայն՝ ազատվել եմ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Անցած 5 գերհագեցած, լարված ու հակասական տարիների ժամանակահատվածում ամեն ինչ արել եմ դատախազության և հանրության միջև հաղորդակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար՝ հիմնվելով առաջին հերթին օպերատիվության, […]
15:44 15.09.2022
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները չեն դադարել՝ չնայած հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Չնայած լարվածության ներկայիս սրմանը և, հավանաբար, փորձագետների կողմից կատարվածի վերլուծությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել։ Եվ, հավանաբար, դա է գլխավոր առաջնահերթությունը»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի վաղ […]
14:40 15.09.2022
Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը չեղարկել է դեկտեմբերի 10-ին Բաքվում նախատեսված համերգը: Այս մասին նա նշել է «Ինստագրամի» իր պաշտոնական էջում: Երգիչը «Սթորի» բաժնում գրել է. «Մենք որոշել ենք չեղարկել Ադրբեջանում նախատեսված համերգը: Յուրաքանչյուր երկիր, որն ագրեսիա է թույլ տալիս այլ երկրի նկատմամբ, իմ համերգների համար հարթակ չէ»:
14:28 15.09.2022
Թեհրանն ու Մոսկվան ռազմավարական հարաբերություններ ունեն, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Մենք լրջորեն ենք վերաբերվում երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Մեր հարաբերությունները սովորական չեն, դրանք ռազմավարական բնույթ են կրում: Համագործակցությունը կարող է շարունակվել զարգանալ քաղաքական, առևտրատնտեսական, ինչպես նաև տիեզերական և օդային ոլորտներում»,- ասել է Ռայիսին:
14:18 15.09.2022
Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը հայտնել է, որ Կիևում տեղի ունեցած վթարից հետո Զելենսկին փոքր քերծվածքներ է ստացել, որոնք այսօր չեն ազդել նրա աշխատանքի վրա, հայտնում է Strana.ua առցանց տարբերակը։ Մեկ օր առաջ Կիևում Զելենսկու ավտոշարասյունը վթարի էր ենթարկվել։ Նիկիֆորովի խոսքերով՝ «վթարը չի ազդել Զելենսկու առողջական վիճակի և կատարողականի վրա»։ Նա հավելել է, որ […]
13:49 15.09.2022
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը, որն ավելի վաղ ընդունել էր իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում, հրաժարականի դիմում է ներկայացրել խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենին, հայտնում է Nordic News-ը։ Շվեդիայի վարչապետ Անդերսոնը, որը Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության առաջնորդն է, ավելի վաղ հայտարարել էր, որ նոր կառավարությունում ղեկավարելու է «ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատներին»։ Թագավորությունում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 11-ին։ Ձայների […]
14:55 14.09.2022
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հրետակոծել է Գեղարքունիքում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերի տեղակայման վայրը․ հայտնում է «Ինֆոտեկա 24»-ը: Անձնակազմը լքել է տեղակայման վայրը: Վնասվել են շենքը, խաղաղապահ ուժերի ռազմական մեքենաները:
14:44 14.09.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ դեռ Հայաստան չի ժամանել։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, [ՀԱՊԿ առաքելությունը] դեռ չի ժամանել, որքան ես գիտեմ։ Ի վերջո, որոշումը կայացվել է միայն երեկ ուշ երեկոյան, այն դեռ պետք է ձևավորվի, և պետք է թռչել, հասնել […]
16:55 13.09.2022
Հայաստան-Ադրբեջան սահմանին մարտերի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են. այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Անհրաժեշտ է ամբողջական և կայուն զինադադար: Խաղաղությանը և կայունությանը այլընտրանք չկա, և դիվանագիտությունն այլընտրանք չունի դա ապահովելու համար»,- նշել է Շառլ Միշելը: Reports about fighting on the #Armenia – #Azerbaijan border are extremely worrying. Need a complete and […]
16:00 13.09.2022
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարությամբ է հանդես եկել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին հայտարարությամբ. «Հայ-ադրբեջանական սահմանի շուրջ զինված ռազմական գործողությունների սրման մասին հաղորդագրությունները խիստ տագնապալի են։ Եվրախորհրդի անդամ երկրների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև վերջին անմիջական շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն։ Եվրախորհուրդ […]
15:52 13.09.2022
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումների փաստի առնչությամբ։ «Ես խստորոն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից նախորդ գիշերվա լայնածավալ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բազմաթիվ թիրախների դեմ։ Տեղեկություններ կան ինտենսիվ հրետակոծությունների և անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին, որոնք թիրախավորել են Սյունիքի, Վայոց […]
15:49 13.09.2022
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ադրբեջանական սադրանքի վերաբերյալ. «Անցած գիշեր Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված դիմակայությունները վտանգավոր էսկալացիա է, որը պետք է դադարեցվի։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: ԵՄ-ն կապի […]