TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

Ստամբուլում տեղի կունենան Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հարցով խորհրդակցություններ

16:35 07.12.2022

Թուրքիայի և Ռուսաստանի միջև Սիրիայի և այլ թեմաների շուրջ քաղաքական խորհրդակցություններ կանցկացվեն դեկտեմբերի 8-9-ը Ստամբուլում` RIA Novosti-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։ «2022 թվականի դեկտեմբերի 8-9-ը Ստամբուլում տեղի կունենան քաղաքական խորհրդակցություններ Թուրքիայի և Ռուսաստանի միջև՝ փոխարտգործնախարար Սեդաթ Էնալի և ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի գլխավորած պատվիրակությունների միջև»,- ասվում է ԱԳՆ-ում։ Խորհրդակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել հացահատիկի վերաբերյալ […]

̰
Իրանը կարող է արգելափակել հիջաբ չկրող կանանց բանկային հաշիվները

16:28 07.12.2022

Իրանի իշխանությունները կարող են սկսել արգելափակել հիջաբ չկրող իրանցի կանանց բանկային հաշիվները, հայտնում է Donya-ye Eqtesad-ը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամ Հոսեյն Ջալալիին։ «Հիջաբ կրելու մոտեցումների փոփոխության առաջարկությունը նշանակում է ոչ հիջաբ կրողներին SMS-ով ուղարկված դիտողության ձևով ծանուցելու հնարավորություն, որ «դուք չեք պահպանել հիջաբ կրելը, աշխատեք հարգել օրենքը»: Դիտողությունից հետո նախազգուշացման փուլն է, ապա […]

̰
Գերմանիայում կանխվել է հեղաշրջման փորձ. Կրեմլը՝ «ռուսական միջամտության» մասին

15:57 07.12.2022

«Գերմանիայում հեղաշրջման նախապատրաստումը Գերմանիայի ներքին խնդիրն է, նրանք իրենք են հայտարարում, որ «ռուսական միջամտության» մասին խոսք լինել չի կարող»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ չորեքշաբթի օրը 25 մարդ է բերման ենթարկվել Գերմանիայում իշխանությունը բռնությամբ զավթելու դավադրությանը մասնակցելու կասկածանքով, և  խուզարկություններ են իրականացվում ևս 27 […]

̰
Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր. ԱԺ նախագահը`  Լավրովի հայտարարության մասին

15:37 07.12.2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը, թե Հայաստանի կողմից Ալմա Աթայի հռչակագրի ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս: «Այդ հայտարարության մեջ Լավրովը պատմում էր մի տարբերակի մասին, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք Լավրովի տարբերակ։ Ինքը ևս  մեկ […]

̰
Մինչև տարեվերջ հնարավոր է հանդիպում լինի. Ալեն Սիմոնյանը` Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

14:51 07.12.2022

Հնարավո՞ր է, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպեն. հարցին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Լրագրողները հարցրել են նաև, թե որտեղ կարող է լինել հանդիպումը: Ըստ ԱԺ նախագահի` Հայաստանը կաղապարված չէ միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով և պատրաստ է յուրաքանչյուր բովանդակային քննարկման։ «Գիտեք, որ երեկ փոխվարչապետերի մակարդակով հանդիպում է […]

̰
Քննչական կոմիտեի նախկին նախագահը` ԲԴԽ անդամի թեկնածու. խորհրդարանը քննարկեց թեկնածությունը

11:52 06.12.2022

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահն է: Նա ելույթ է ունեցել, որից հետո պատասխանել պատգամավորների հարցերին: ՔՊ խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը հարցրել է, թե ընտրվելով ԲԴԽ անդամ` […]

̰
Մինչև 2024թ. հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

11:49 06.12.2022

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը Հայաստանում կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը քաղաքացիներին՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերը նորերով փոխարինելը: Համապատասխան նախագիծն այսօր քննարկվել է խորհրդարանում, որը ներկայացրել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: Նախագիծը նախատեսվում է նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան […]

̰
«Դասարվեստ» ծրագրի շրջանակում Ազգային պատկերասրահում պահվող կտավները ցուցադրվել են ՀՀ մարզերում. զրույց փոխնախարարի հետ

20:45 05.12.2022

Այս տարվա մայիսին մեկնարկեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ֆինանսավորվող «Դասարվեստ» կրթամշակութային ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահի բարձրարվեստ ստեղծագործությունները ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության 10 մարզերում: Այս ծրագրի մանրամասներին է «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: «Գաղափարը, որքան որ ես գիտեմ, տվել է վարչապետը ժամանակին և հետագայում շատ հետևողական կերպով ամեն հանդիպման ժամանակ բարձրացնում էր այս […]

̰
Գերմանիան պատրաստ չէ փախստականների հոսքին՝ հայտարարել են Եվրախորհրդարանում

16:41 03.12.2022

Այս ձմռանը մեծ թվով ուկրաինացիներ կգան ԵՄ, նրանցից շատերը՝ նաև Գերմանիա, սակայն երկիրը պատրաստ չէ նման իրավիճակի՝ ասել է գերմանացի քաղաքական գործիչ, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Մանֆրեդ Վեբերը. «Գերմանիայում ընդունման կենտրոնները գերբնակեցված են, մունիցիպալիտետները նեղվում են, ի դեպ, նաև այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նիդերլանդները, Բելգիան և Ավստրիան: Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ մեծ […]

̰
Ադրբեջանը նպատակ է հետապնդում արտաքին աշխարհի հետ հաղորդակցության արգելափակման միջոցով Արցախում իրականացնել հումանիտար աղետ և էթնիկ զտումներ. Արտակ Բեգլարյան

15:30 03.12.2022

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տելեգրամյան իր էջում գրել է, որ Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախ-Հայաստան միակ ճանապարհը և առաջ են քաշում խիստ ֆորմալ բնապահպանական փաստարկներ, սակայն, ըստ նրա, ակնհայտ է, որ սա ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչություն է Արցախի 120 հազար բնակիչների դեմ։ «Այս ակնհայտ սադրանքով Ադրբեջանը նպատակ […]

̰
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

14:50 03.12.2022

Շաբաթ առավոտյան Ղրղզստան-Տաջիկական սահմանին տեղի բնակիչների միջև բախում է տեղի ունեցել զենքի կիրառմամբ, տուժել է Տաջիկստանի մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է Interfax-ը՝ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեին հղումով, Սոմոնիեն (Տաջիկստան) գյուղով Դախմա գյուղի ուղղությամբ մեքենա վարելիս Ղրղզստանի քաղաքացու և Տաջիկստանի քաղաքացիների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, և ծեծկռտուք է սկսվել։ Միջադեպի ժամանակ ղրղզը որսորդական հրացանից […]

̰
Այն մի քանի մակարդակով մանիպուլյատիվ է. Արեգ Քոչինյանը` Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարության մասին

21:30 02.12.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել էր, թե ըստ Ալմա Աթայի հռչակագրի՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի մասն էր. Հայաստանը, առանց վերապահումների այն ճանաչելով, հեշտացնում է ԼՂ կարգավիճակի շուրջ հետագա աշխատանքը:  Լավրովի այդ հայտարարությանը «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը: «Այն մի քանի մակարդակով մանիպուլյատիվ է: Առաջին մանիպուլյացիան. Ալմա Աթայի հռչակագիրը […]

̰
Ո՞րն է Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում Ֆիլիպ Ռիքերի հնչեցրած գլխավոր ուղերձը.  զրույց Արեգ Քոչինյանի հետ

21:05 02.12.2022

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Երևան է ժամանել Բաքու ու Թբիլիսի այցերից հետո: Ռիքերն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր: Այս և այլ հարցերի շուրջ […]

̰
Արյան այս խումբն ունեցող մարդիկ ավելի հաճախ են վարակվում տարածված վիրուսով

20:52 30.11.2022

Ռեզուս դրական արյուն ունեցող մարդկանց մոտ պարվովիրուսով վարակվելու մեծ ռիսկ կա: Այս մասին պարզել են Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի գիտնականները։ Այս վիրուսը առաջացնում է, այսպես կոչված, «հինգերորդ հիվանդությունը», որն ամենից հաճախ հանդիպում է նախադպրոցական տարիքի երեխաներին։ Երեխաների մոտ վարակն առաջացնում է ընդգծված ախտանիշներ՝ դեմքի կարմրություն, որը կարող է տարածվել մարմնի մնացած մասերում։ Մեծահասակները նույնպես կարող են […]

̰
Ատամնաբույժը խորհուրդ է տալիս հրաժարվել ատամմաքրիչներից

20:15 30.11.2022

Ատամների առողջության մասին հոգ տանելու համար կարևոր է ամենօրյա տնային խնամքը, որի համար առավոտյան և երեկոյան ատամները լվանալը բավարար չէ։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է ատամնաբույժ Եվգենյա Բոյցովան։ Ըստ մասնագետի՝ ատամների խնամքի առաջին կարևոր կանոնը, բացի խոզանակից և ատամի մածուկից, սննդի մնացորդները հեռացնելու համար նախատեսված հատուկ սարքի ամենօրյա օգտագործումն է։ «Կարևոր է այն կիրառել օրական […]

̰
Ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ. Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ

14:41 30.11.2022

«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում դեսպան Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Հարց. Մեզ հետ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը: Շնորհակալություն պարոն դեսպան, որ համաձայնվել եք զրուցել մեզ հետ: Համուզված եմ, որ հետևում եք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին: Այստեղ ի հայտ են գալիս որոշակի դժվարություններ: […]

̰
Նիդերլանդների դեսպանը մեկնել է Ջերմուկ՝ ծանոթանալու ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին

14:22 30.11.2022

Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը մեկնել է Ջերմուկում: Այս մասին թվիթերում հաղորդագրություն է տարածել Ջերմուկի համայնքապետարանը: Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ՝ դեսպանը ծանոթացել է քաղաքին, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին: Համայնքապետարանի հաղորդագրության համաձայն՝ Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները:

̰
Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել

13:57 30.11.2022

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի օրենսդիրներին կոչ է անում քննարկվող տարեվերջյան ծախսերի փաթեթում ընդգրկել  Արցախին 50 միլիոն դոլարի օգնության փաթեթը: Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնին հղած նամակում Համբարյանը նշել է. «Ինչպես գիտեք, Բայդենի վարչակազմը, ինչպես և նախկինում Թրամփի վարչակազմն Ադրբեջանի ճնշման տակ Արցախին ԱՄՆ մարդասիրական օգնությունն արգելափակելու անխոհեմ և անպատասխանատու քաղաքականություն են վարել՝ […]

̰
Դեպի նախագահական կամ կիսանախագահական անցում չի լինելու. սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է ընդունել

13:37 30.11.2022

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քիչ առաջ որոշում կայացրեց, որ կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, դեպի նախագահական կամ կիսանախագահական անցում չի լինելու, պետական կառավարումը մնալու է խորհրդարանական: Այս մասին հայտնում է խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը: « 1. Խորհրդարանական կառավարման մոդելը ավելի քիչ է հակված ճգնաժամերի ու ավելի է նպաստում դրանց ժողովրդավարական ու […]

̰
Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար

13:30 30.11.2022

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Ավելի վաղ կուսակցությունից հայտնել էին նաև, որ նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաստատվել […]

̰
ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

12:48 30.11.2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Ռոսենբրոկին։ Գրիգորյանը շնորահակալություն է հայտնել դեսպանին այցի կապակացությամբ, կարևորել նրա կատարած աշխատանքն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։ Դեսպանը Պաշտպանին է ներկայացրել Ուրուգվայի Ազգային ժողովի կողմից ընդունված «Առանց գենդերային բռնության ազգային պլանը» և հանձնել Ուրուգվայի օմբուդսմենի տարեկան զեկույցը: Պաշտպանը […]

̰
Ավստրալիայում ուղղաթիռը բախվել է տանիքին

12:33 30.11.2022

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում փոքր ուղղաթիռը բախվել է առանձնատան տանիքին, օդաչուն կարողացել է օդաչուների խցիկից դուրս գալ միայն փրկարարների օգնությամբ՝ հայտնում է 9News-ը։ Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ի առավոտյան քաղաքի հարավ-արևելքում գտնվող Մենտոն շրջանում։ Ցածր բարձրության վրա գտնվող ուղղաթիռը վարել է 47-ամյա մի տղամարդ: Հրշեջները ստիպված են եղել բեռնատար կռունկի միջոցով բարձրացնել ուղղաթիռը և փրկել […]

̰
1 միլիարդ 300 միլիոն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական բուժման համար

22:11 29.11.2022

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2021- 2022 թթ. առողջապահության նախարարությունը 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացրել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական բուժման համար։ «Երևանում և տարբեր մարզերում գործող վերականգնողական կենտրոններում պետպատվերի շրջանակներում 4000 դեպքով մատուցվել է վերականգնողական ծառայություն»,- այս մասին նախարարությունը հրապարակում է արել ֆեյսբուքյան էջում և կից տեսանյութ հրապարակել:

̰
Բեյոնսեն երկար ժամանակ դադարից հետո հանրությանն է հայտնվել Ջեյ Զիի հետ

21:45 29.11.2022

Երգչուհի Բեյոնսեն ռեփեր ամուսնու՝ Ջեյ Զիի հետ ժամադրության է դուրս եկել հայտնի Giorgio Baldi ռեստորանում։ Այս մասին հայտնում է Vogue-ը։ Երկար ժամանակ դադարից հետո առաջին անգամ արտիստները միասին հայտնվել են հանրության առաջ։ Զույգը երկար ժամանակ անտեսել է սոցիալական իրադարձությունները և հեռու է մնացել պապարացիներից։ Երկրպագուները նաև նկատել են, որ աստղը կրում է ոչ սովորական Whitney […]

̰
Սև ծովում հայտնաբերվել է ծանր մետաղների ավելցուկ

20:40 29.11.2022

Թուրքիայի Սևծովյան տեխնիկական համալսարանի (KTU) գիտնականները ջրի նմուշների ուսումնասիրության ժամանակ Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, հայտնաբերել են ծանր մետաղների ավելցուկ՝ հայտնում է DHA-ն։ Հետազոտության շրջանակներում գիտնականները 1100 կիլոմետր երկարությամբ ափի երկայնքով նմուշներ են վերցրել և ջրի մեջ հայտնաբերել մոտ տասը տարբեր ծանր մետաղ: Սյուրմեն քաղաքի տարածքում կապարի և պղնձի պարունակությունը նորմայից բարձր է, իսկ Օրդուի […]

̰
Նշվել է Ռուսաստանից Իրան երկաթուղու կառուցման ժամկետները

19:51 29.11.2022

Ռուսաստանի հետ Ռաշթ-Աստարա երկաթուղային հատվածի համատեղ նախագծի իրականացումը կարող է տևել ավելի քան երեք տարի։ Այս մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում ընթացող Transtec միջազգային ֆորումի լիագումար նիստում։ Նրա խոսքով՝ այս հատվածում անհրաժեշտ է զարգացնել երկաթուղով փոխադրումների ենթակառուցվածքը, «միջոցառումներ են […]

̰
Մոսկվան հայտարարել է Ուկրաինայում իրավիճակի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների բացակայության մասին

19:45 29.11.2022

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկխոսություն չեն վարում Ուկրաինայի իրավիճակի շուրջ, այլ պարբերաբար «ազդանշաններ» են փոխանակում տեղի ունեցողի վերաբերյալ։ Այս մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Մենք ԱՄՆ-ի հետ երկխոսություն չունենք ուկրաինական թեմայով, քանի որ դիրքորոշումներն արմատապես տարբեր են։ Մենք պարբերաբար ազդանշանների փոխանակում ունենք այն մասին, թե ինչպես են ընկալվում Մոսկվայի և Վաշինգտոնի որոշակի գործողությունները […]

̰
Կարմիր Խաչի տվյալներով աշխարհում ավելի քան 100 զինված հակամարտություն կա

19:38 29.11.2022

Աշխարհում ներկայում ավելի քան 100 զինված հակամարտություն կա, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պահանջում է 2,94 միլիարդ դոլար՝ 2023 թվականին բնակչությանը օգնելու համար, ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։ «Այսօր աշխարհում կա ավելի քան 100 զինված հակամարտություն: Այդ հակամարտությունների հետևանքով առաջացած քաղաքացիական տառապանքները, զուգորդված կլիմայի վատթարացման, սննդի ու էներգիայի գների աճի հետ, 2023 թվականը կդարձնեն […]

̰
Ռուսական պարարտանյութի առաջին խմբաքանակը Նիդերլանդներից Աֆրիկա կուղևորվի երեքշաբթի

19:05 29.11.2022

Եվրոպական նավահանգիստներում գտնվող ռուսական պարարտանյութերի առաջին խմբաքանակը երեքշաբթի օրը մեկնել է Մալավի՝ տեղափոխելով 20 հազար տոննա ապրանք, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։ «ՄԱԿ-ը ողջունում է 260,000 տոննա պարարտանյութի նվիրատվությունը Ռուսաստանի Դաշնության արտադրողներից, որոնք պահվում են եվրոպական նավահանգիստներում և պահեստներում, որը կծառայի մարդասիրական կարիքները մեղմելուն և Աֆրիկայում բերքի աղետալի կորուստները կանխելուն: Առաջին բեռնափոխադրումը` 20,000 […]

̰
Հրապարակվել են կադրեր՝ ինչպես են Տամբովում 18-ամյա աղջկան առևանգում

16:00 29.11.2022

Տամբովում 18-ամյա աղջկան առևանգելուց հետո ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Վարչության տարածքային բաժնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանցագործությունը կատարվել է նոյեմբերի 18-ին։ Ինչպես պարզվել է՝ այդ օրը 20-ամյա երիտասարդը և նրա երկու հարազատները՝ հայրն ու ավագ եղբայրը, ներխուժել են իրենց ծանոթների բնակարան, որտեղից աղջկան բառացիորեն դուրս են բերել։ Տուժողին նստեցնելով մեքենան՝ նրան […]

̰
BACK_TO_TOP