TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

 Կառավարությունը 2 միլիարդ 188 միլիոն դրամ կհատկացնի 8 մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

12:38 15.12.2022

Կառավարությունը 2 միլիարդ 188 միլիոն դրամ կհատկացնի 8 մարզի 23 համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ գումարը 49 ծրագրերի համար է. «Այս գումարն էլ հատկացնելու արդյունքում մենք կունենանք արդեն,  որ այս տարի 17,7 միլիարդ դրամ կառավարությունը համաֆինանսավորել […]

̰
Ի՞նչ վիճակ է Արցախում և ի՞նչ բանակցություններ են ընթանում. բացառիկ հարցազրույց Ռուբեն Վարդանյանի հետ

21:30 14.12.2022

Լաչինում և առհասարակ Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ SHANTNEWS.am-ին բացառիկ հարցազրույց է տվել Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: «Մի կողմից իսկապես շատ ծանր ճգնաժամ է, որովհետև 48 ժամից ավելի ճանապարհը փակ է, մենք մեկ օր է արդեն չունենք գազ, մյուս կողմից` արցախցիները շատ հանգիստ և սառնասրտորեն ընդունել են այս ամեն ինչը` հասկանալով իրավիճակը, որ սա է […]

̰
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների 50%-ի ոչնչացման մասին

16:55 12.12.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ զրույցում ասել է, որ հրթիռային հարվածների հետևանքով ոչնչացվել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքների 50%-ը։ Այս մասին երկուշաբթի հաղորդվում է Զելենսկիի կայքում։ Ուկրաինայի նախագահը նշել է նաև Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնմանն ուղղված օգնությունը և հույս է հայտնել, որ այս ոլորտում համագործակցությունը կխորանա։ Բացի այդ, Զելենսկին […]

̰
Պուտինի մեծ ասուլիսն այս տարի նախատեսված չէ

16:28 12.12.2022

Ամանորից առաջ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիս չի նախատեսվում` ասել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ պետության ղեկավարը կփորձի մի խումբ լրագրողների հետ շփվելու հնարավորություն գտնել։ «Ինչպես, ըստ էության, նա անում է դա պարբերաբար, այդ թվում՝ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ»,- ասել է Պեսկովը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի խոսնակը` Պուտինի ավանդական մեծ մամուլի […]

̰
Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի և Ադրբեջանի վրա. Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր

15:32 12.12.2022

Միջազգային հանրությունը կարող է շատ ավելին անել, քան արդեն արել է՝ կանխելու նոր ցեղասպանությունը` այս մասին լրագրողների հետ զրույցում Երևանում հայտարարել է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորգին: «Ես կարծում եմ, որ այժմ քայլեր ձեռնարկելը կկանխի հայերի դեմ հերթական ցեղասպանությունը: Առնվազն այս սպառնալիքները բավարար են՝ հասկանալու, որ պետք է գործողություններ ձեռնարկել: Հակառակ դեպքում […]

̰
Այս պահի դրությամբ Արցախում 120 հազար մարդ ուղղակի զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից. Արցախի ՄԻՊ

14:45 12.12.2022

Այս պահի դրությամբ Արցախում 120 հազար մարդ ուղղակի զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից` այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Ադրբեջանը սրանով ևս մեկ անգամ ցույց է տալիս իր ցեղասպան ու հանցագործ քաղաքականությունը»,- ասել է Ստեփանյանը։ Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ բնապահպանական խնդիրները որպես պատրվակ ադրբեջանցիներն օգտագործում են՝ ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց: […]

̰
Այդ ագրեսիվ պատերազմի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն. Միրզոյանի ելույթը

14:22 12.12.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումի բացման արարողությանը, որն այս տարի նվիրված է ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների համատեքստում։ Միրզոյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի կողմից կազմակերպվող հերթական Գլոբալ ֆորումը պետք է կայանար դեռ 2020 թվականի դեկտեմբերին, սակայն, ցավոք, այն հնարավոր չեղավ իրականացնել ոչ միայն համավարակի, […]

̰
Անթալիան տուժել է վերջին 50 տարվա ամենասարսափելի ջրհեղեղից

14:09 12.12.2022

Անցած գիշեր Թուրքիայի առողջարանային Անթալիա նահանգում տեղացած հորդառատ անձրևը հանգեցրել է ամենամեծ ջրհեղեղին` գրում է տեղական Star թերթը։ «Սալուր, Սարիկասու և Օրթաքոյ թաղամասերում տեղացած անձրևից հետո շրջանի կենտրոնով հոսող Գավուր առվակը դուրս է եկել ափերից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Փողոցներն ու պողոտաները վերածվել են գետերի, կայանված մեքենաները քշվել են ջրհեղեղից։ Հարյուրավոր ջերմոցներ հեղեղված են։ Տեղի […]

̰
Պետք է դադարեցնել մարդկանց վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն. Նիկոլ Փաշինյան

13:47 12.12.2022

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի բացման իր ելույթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփել է, իր խոսքով, մի կամ մի քանի պրակտիկ հետևությամբ, թե ինչ պետք է մենք անենք ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման համար, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: «Կարծում եմ, որ ամբողջ ծանր իրողություններով հանդերձ՝ ներկա և պատմական, մենք պետք է փոխենք մեր տարածաշրջանային հարաբերությունների բովանդակությունը […]

̰
Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է. Արայիկ Հարությունյան

13:39 12.12.2022

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանքը դարձյալ փակելուն. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով: Նախ, մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական […]

̰
Պուտինը Ալիևի հետ քննարկել է եռակողմ պայմանավորվածությունները

13:25 12.12.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, երկու երկրների ղեկավարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունները և պայմանավորվել հետագա շփումների շուրջ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, […]

̰
Հուսանք, որ դա չի հանգեցնի հումանիտար ճգնաժամի. Մարուքյանը՝ Լաչինի միջանցքը փակելու մասին

12:50 12.12.2022

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը տելեգրամում անդրադարձել է ադրբեջանցիներ կողմից Լաչինի միջանցքը հերթական անգամ փակ պահելուն: «Սա բացահայտ սադրանք է և 2020 թվականի եռակողմ հրադադարի հայտարարության կոպիտ խախտում։ Հուսանք, որ դա չի հանգեցնի հումանիտար ճգնաժամի, և ողջախոհությունը կհաղթի: Լաչինի միջանցքը պետք է գործի ինչպես միշտ»,- գրել է Մարուքյանը: AZ “ecology activists” have closed the […]

̰
Լիլիթ Մակունցը հանդիպել է Բլինքենի հետ

12:40 12.12.2022

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը գրառում է արել Telegram-ի իր ալիքում. «Ուրախ էի մասնակցել առաքելությունների ղեկավարների տոնական ընդունելությանը, որը կազմակերպել էր պետքարտուղար Բլինքենը»:

̰
Հոգեբանը բացահայտել է «ճիշտ տխրելու» ճանապարհը

23:50 11.12.2022

Հոգեբան Դիանա Ախմադեևան բացահայտել է ճիշտ տխրելու ճանապարհը։ Նրա խոսքով՝ բացասական հույզերը հաճախ չեն ընդունվում ոչ հասարակության, ոչ էլ անձի կողմից, բայց դրանք պետք է սովորել ապրել։ Առաջին քայլն ընդունելն է տխրությունը և թույլ տալ ինքներդ ձեզ զգալ այն: «Երբ զգացմունքը չենք արտահայտում, այն մնում է ներսում, ինչպես մատիտները տուփի մեջ, իսկ եթե արտահայտում ենք, […]

̰
Նշվել է աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռություն գտնելու միջոց

22:22 11.12.2022

Աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռություն գտնելու ճանապարհը բացահայտել է հոգեբան Ելենա Սելեզնևան՝ Moslenta-ին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ այդ հավասարակշռության բացակայությունը կարող է հանգեցնել ֆիզիկական և հոգեկան առողջության լուրջ խնդիրների։ «Աշխատանքի և կյանքի այլ ոլորտների միջև հավասարակշռություն պահպանելու համար առաջին հերթին պետք է սովորել չաշխատել: Վերանայեք ձեր ժամանակացույցը և ներառեք ֆիզիկական ակտիվություն, հոբբիներ, […]

̰
Լուռ մարդասպան. ինչպե՞ս են միկրոպլաստիկները կուտակվում մարմնում և առաջացնում քաղցկեղ

20:34 11.12.2022

Ամեն շաբաթ մեզանից յուրաքանչյուրը «ուտում է» 5 գրամ պլաստմասսա, օրինակ այնքան, որքան կշռում է բանկային քարտը։ Ինչպե՞ս են միկրոպլաստիկ մասնիկները մտնում մեր մարմին և ինչպիսի՞ վտանգներով է այն հղի՝ պարզաբանում է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ամենակարևորի մասին» հաղորդման մեջ։ Պարզվում է, որ միկրոպլաստիկները մեր օրգանիզմ են ներթափանցում բոլոր հնարավոր ճանապարհներով՝ ջրի, սպասքի, կոսմետիկայի, ծովամթերքի միջոցով։ Մեկ […]

̰
Մենք պետք է պատրաստ լինենք, որ ամբողջ ձմռան ընթացքում դիմակայելու ենք տարբեր դժվարությունների. Ռուբեն Վարդանյանը՝ ադրբեջանական ագրեսիաների մասին

16:12 10.12.2022

Ադրբեջանը՝ որպես պետություն, ամեն ինչ անում է, որ մարդիկ Արցախում չունենան հավատ դեպի ապագան, որ մարդիկ չհավատան, որ իրենք կարող են հաջողության հասնել և դուրս գան այստեղից՝ այս մասին հայտարարել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Այս իմաստով և Բերձորի, և մինչ այդ տեղի ունեցած մյուս դեպքերը ցույց են տալիս, […]

̰
Այդ թիմի մեջ կարող են լինել և նախկին նախարարներ, և ժամանակավոր պաշտոնակատարներ, և նոր մարդիկ. Վարդանյանը՝ կառավարության ձևավորման մասին

15:47 10.12.2022

Ինչպե՞ս է ձևավորվելու կառավարությունը Արցախում: Պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խոսքով՝  նախևառաջ ուզում են հստակ սահմանել նպատակները, որոնք մի քանիսն են: «Դրանք արդեն ներկայացրել ենք և նախագահին, և կառավարությանը: Նպատակները սահմանելով՝ մենք հաստատելու ենք այն մոտեցումները, թե ինչպես ենք տեսնում թիմի ձևավորումը, ինչ մոդելով են նրանք աշխատելու: Կարևոր է, որ նրանք համաձայնեն այդ նպատակներին և ամեն […]

̰
Արցախը պետք է լինի հայկական, Արցախը պետք է լինի զարգացած և երջանիկ երկիր. Ռուբեն Վարդանյան

15:37 10.12.2022

Այն, ինչ սկսվել է 1988 թվականից, որ Արցախը պետք է լինի հայկական, Արցախը պետք է լինի զարգացած և երջանիկ երկիր, նույնն է մնացել. այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ նվազել է հավատն առ այն, որ դա իրականություն է դառնալու: «Եվ մարդկանց մոտ ավելի մեծ խնդիր […]

̰
Ի՞նչ է արել Ռուբեն Վարդանյանը պաշտոնավարման մեկ ամսում

15:14 10.12.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստատեսությանը՝ անդրադառնալով Արցախին վերաբերող մի շարք հրատապ թեմաների: Ի՞նչ է արվել պաշտոնավարման մեկ ամսում. «Կատարվել է կարևոր, բայց միգուցե ոչ այնքան տեսանելի աշխատանք: Դա ինձ թույլ է տալիս վստահ ասել, որ մենք գիտենք, թե ինչ վիճակում է գտնվում Արցախի տնտեսությունը, ինչ իրավիճակում է գտնվում […]

̰
Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ. Զախարովա

17:18 08.12.2022

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության մանդատի հնարավոր երկարաձգմանը: Զախարովայի խոսքով՝  Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի տեղում հաստատի իր ներկայությունը և տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին: «Դա նրանց երազանքն է»,- ասել է Զախարովան: ՌԴ […]

̰
Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին. Արմեն Գրիգորյան

16:12 08.12.2022

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի վրա շարունակում են աշխատել. «Մեր կողմից խմբագրված տարբերակը շուտով կփոխանցվի Ադրբեջանին»,- ասել է Գրիգորյանը: ԱԽ քարտուղարը դարձյալ ընդգծել է, որ հայկական կողմը իր ամբողջ ջանքերը կներդնի, որպեսզի մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքվի: «Հայաստանը՝ ի դեմս իշխանության, իր ամբողջ ջանքերը ներդրել է, որպեսզի կարողանանք ունենալ […]

̰
ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից. ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի

15:55 08.12.2022

ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ մարմինների համակարգից. առաջարկը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Նախագծով նախատեսվում է խմբագրել Հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ […]

̰
Ապամոնտաժվել է Պատմության թանգարանին կից կրպակը

15:45 08.12.2022

Ապամոնտաժվել է Պատմության թանգարանին կից կրպակը: Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ապամոնտաժման հերթը հասավ պատմության թանգարանի շենքից կառչած կրպակին: Բացառություններ չկան. քաղաքի տեսքն աղճատող ամեն ինչ նույն վերջն է ունենալու», – գրել է նա:

̰
Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումները սկսելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում

15:37 08.12.2022

Մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, որով թուրք և հայ պաշտոնյաները քննարկում են Ամանորից առաջ բեռնափոխադրումների մեկնարկը տալու, իսկ հետագայում՝ Ալիջանի սահմանային անցակետի բացման հարցերը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով թուրքական «Hurrriyet» թերթին: «Բանակցություններին ծանոթ պաշտոնյաներն ասացին, որ բեռնափոխադրումները կարող են սկսվել մինչև այս տարվա վերջ՝ դեկտեմբերի 31-ը»,-գրում է […]

̰
Դինա Բոլուարտեն դարձել է Պերուի առաջին կին նախագահը

15:22 08.12.2022

Դինա Բոլուարտեն, ով Պերուի նախկին փոխնախագահ է, երդում է տվել և ստանձնել նախագահի պաշտոնը այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանն իմփիչմենթ է հայտարարել Պեդրո Կաստիլիոյին: Նախկին նախագահ Կաստիլիոն նախագահի պաշտոնը ստանձնել էր 2021 թ.-ի հունիսին: Պատգամավորները երրորդ փորձից իմփիչմենթ են հայտարարել նրան: Մինչ այդ մի շարք քաղաքական սկանդալներ են տեղի ունեցել նրա շուրջ: Անցյալ շաբաթ […]

̰
ԱՊՀ երկրների ներկայացուցիչները կստեղծեն աշխատանքային խումբ էլեկտրոնային առևտրի հարցերով

14:38 08.12.2022

ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի նիստի մասնակիցները պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ՝ առցանց առևտրի ոլորտում խնդիրները լուծելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից՝ հետևելով միջոցառմանը։ «Քննարկման արդյունքը եղավ նիստի բոլոր մասնակիցների աջակցությունը՝ աշխատանքային խումբ ստեղծելու համար՝ արագ քննարկելու և լուծելու էլեկտրոնային առևտրի ոլորտում խնդրահարույց խնդիրները, ինչպես նաև […]

̰
ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել 4 նոր պատգամավորի. «Հայաստան» դաշինքից 6-ը հրաժարվել էին մանդատից

14:03 08.12.2022

ԿԸՀ-ն այսօր նիստ է գումարել և ուժը կորցրած է ճանաչել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորների թեկնածուներ Ռիմա Ղազարյանի, Ռուբեն Մելքոնյանի, Ռոբերտ Հայրապետյանի, Մարիա Պետրոսյանի, Սայաթ Շիրինյանի, Դավիթ Սահակյանցի գրանցումը՝ նրանց ինքնաբացարկի դիմումների հիման վրա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրանց փոխարեն պատգամավորական մանդատներ է տրամադրել Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին ու Իրինա Գասպարյանին: «Հայաստան» […]

̰
Տեղյակ լինել, թե երկրաշարժը ո՞ր օրը, որտե՞ղ ու ո՞ր ժամին է լինելու, անլուծելի խնդիր է. Սոս Մարգարյան

21:30 07.12.2022

Ի՞նչ դասեր ենք քաղել, ու ի՞նչ է փոխվել Սպիտակի երկրաշարժից հետո այս 34 տարվա ընթացքում, արդյոք բարձր է Հայաստանի սեյսմիկ անվտանգության մակարդակը: Այս և այլ հարցերի «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը: Տեղյակ լինել, թե երկրաշարժը ո՞ր օրը, որտե՞ղ ու ո՞ր ժամին է լինելու, անլուծելի խնդիր է` […]

̰
Ֆիլիպ Կիրկորովի հայրը հոսպիտալացվել է Մոսկվայում

18:30 07.12.2022

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը՝ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը, շտապ հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում։ Այս մասին դեկտեմբերի 7-ին հայտնել է «Известия»-ի աղբյուրը։ Նախնական տվյալներով՝ 90-ամյա Կիրկորով ավագի մոտ ախտորոշվել է պնևմոթորաքս՝ թոքերի պլևրալ խոռոչում օդի կուտակում։ Նկարչի վիճակի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն։ Նրա որդին՝ Ֆիլիպը, դեռ չի մեկնաբանել հոր հոսպիտալացման մասին տեղեկությունը։ Ապրիլին […]

̰
BACK_TO_TOP