20:00 25.01.2023
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ միջազգային հանրության արձագանքներին ու գործողություններին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերդ Ղևոնդյանը: Հարցին, թե ԵՄ-ն Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշմամբ ի՞նչ պատասխանատվություն է վերցնում իր վրա, քաղաքագետը պատասխանել է. «Չի կարելի ասել, որ միայն պատասխանատվության մեջ է հարցը, խնդիրը փոխադարձ շահերն են: […]
18:08 20.01.2023
CSI-Schweiz-ը անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին: « Նորից ու նորից ընդհատվում է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ստեփանակերտի վերականգնողական կլինիկան, որին աջակցում է Christian Solidarity International-ը, այլևս չի կարող ջեռուցել իր շենքերը, ուստի ստիպված է փակել ստացիոնար բաժանմունքը։ Ե՞րբ են վերջապես արթնանալու ԵՄ-ն, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը. Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնի աշխատակիցները սիրով հոգ են տանում աուտիզմի […]
16:58 20.01.2023
Արցախից 4 քաղաքացի վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Մեկ քաղաքացի էլ Հայաստանից Արցախ է տեղափոխվել և վերամիավորվել իր ընտանիքի հետ։ Սա տեղի է ունեցել է ԿԽՄԿ միջնորդությամբ:Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
16:47 20.01.2023
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից Արցախի շրջափակման դատապարտմանը. «Ողջունում ենք Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման դատապարտումը Եվրախորհրդարանի կողմից և կոչերը՝ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի գործունեությունը` ի կատարումն 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների։ Երախտագիտություն ենք հայտնում այն պատգամավորներին, որոնք սկզբունքային դիրքորոշում են դրսևորել Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի անմարդկային քաղաքականության […]
16:43 20.01.2023
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել, Twitter-ում հայտնել է նախկին առաջնորդի խոսնակ Այդոս Ուկիբայը։ «Վիրահատությունը բարեհաջող է անցել»,- գրել է նա։ Ուկիբայը մանրամասնել է, որ Նազարբաևի կյանքին վտանգ չի սպառնում։ Բժիշկներն այժմ հսկում են նախկին նախագահի վիճակը։ Վիրահատությունը տեղի է ունեցել Սրտի գիտական վիրաբուժության ազգային կենտրոնում՝ հայտնի սրտային վիրաբույժ Յուրի Պյայի ղեկավարությամբ։ […]
16:31 20.01.2023
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության կառավարության 2023 թ. հունվարի 13-ի N 9-Ն որոշմամբ սահմանվել է սննդամթերքի որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ, որի համաձայն 2023թ. հունվարի 20-ից Արցախի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ և ձեթ ապրանքատեսակները իրացնում են բացառապես սննդամթերքի ձեռքբերման կտրոններով: Հաշվի առնելով վերոգրյալը և […]
16:29 20.01.2023
«Ես չեմ ողջունում դեպի Ռուսաստան թռիչքների վերականգնումը… Չեմ կարող համաձայնվել այն փաստարկի հետ, որն օգտագործվում է ի պաշտպանություն այս դիրքորոշման, որ դա կթեթևացնի Ռուսաստանում բնակվող վրացիների խնդիրները», – РИА Новости-ի հաղորդմամբ’ ասվում է Վրաստանի նախագահի հայտարարության մեջ: Զուրաբիշվիլին հորդորել է կառավարությանը ուսումնասիրել «Ռուսաստանի քաղաքացիների հոսքի» հարցը և «հոգ տանել երկրի հեղինակության մասին»։ Ավելի վաղ իշխող […]
16:20 20.01.2023
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ցավակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ 15 զինծառայողի զոհվելու կապակցությամբ: «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին, ինչպես նաև սարսափելի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է Դարչիաշվիլին:
15:14 20.01.2023
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Սյունիքում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ Հայաստանն Իրանի հարևան և բարեկամ երկիր է, իսկ Իրանը իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով: «Հայաստանի նկատմամբ էլ նույնպես այդ քաղաքականությունը կա: ԱԳ նախարարն էլ նշել է, որ […]
18:06 18.01.2023
Խորհրդարանում ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր տպավորություններով է կիսվել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստից, որը տեղի է ունեցել Հայաստանի նախաձեռնությամբ: «Իմ ելույթին հաջորդեցին բազմաթիվ ելույթներ, և այդ ելույթներից ակնհայտն էր առնվազն, որ միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ում կողմից, ինչ է խախտվել, ինչպիսի […]
17:51 18.01.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հրավեր է ստացել կրկին մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է նա: «Ըստ ամենայնի՝ կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի կոնկրետ առարկայական […]
17:27 18.01.2023
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը վարչապետից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը և ընդհանրապես հայ-վրացական հարաբերությունները։ Նիկոլ Փաշինյանի խոսքով` հարաբերությունների հետ կապված ամենակարևոր արտահայտիչը այն է, որ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահությունը ստանձնել են երկու […]
17:08 18.01.2023
Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի, ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության և ԵԱՀԿ ԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության անդամները հայտարարություն են տարածել, որում ասվում է. «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայերի համար միակ հաղորդակցման ճանապարհը։ Շրջափակումը խոչընդոտել է առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարմանը, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը, գազը և այլն: Ադրբեջանի գործողությունները մարդու […]
16:07 18.01.2023
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: Transfermarkt-ի համաձայն՝ տրանսֆերի հավանականությունը գնահատվում է 38 տոկոս: «Մադրիդի «Ռեալի» սկաուտները հետևում են ռուսական «Կրասնոդարի» 22-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ելույթներին: Այս մասին հայտնում է մեր լրագրողներից մեկը: Ընթացիկ առաջնությունում Սպերցյանը 16 խաղում խփել է 9 գոլ և կատարել 6 ասիստ»,- նշում […]
16:01 18.01.2023
Ռուսաստանի Դաշնության զինվորականներն ուսումնասիրում են Ադրբեջանից ստացված տեղեկատվությունը Հայաստանի կողմից Լաչինի միջանցքը ականների տեղափոխման համար օգտագործելու վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։ Նախարարը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, պետք է ազատ լինի […]
15:47 18.01.2023
Վլադիմիր Պուտինը Լենինգրադի պաշտպանության և պաշարման թանգարան այցելության ժամանակ պատմել է, թե ինչպես են մորից գողացել սննդի կտրոնները։ Էքսպոզիցիան նախագահին ցուցադրել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։ Ցուցանմուշների թվում կային սննդի քարտեր, որոնց գույնը փոխվում էր ամեն ամիս՝ խարդախության դեմ պայքարելու նպատակով։ «Մայրիկիցս կտրոններ են գողացել, նա եկել է ստանալու, մեկը ձեռքին տվել է, կտրոնը […]
15:11 18.01.2023
Խորհրդային Միության խաղաղ բնակչության դեմ ցեղասպանության ճանաչման հարցը շատ կարևոր է, քանի որ Նյուրնբերգի դատավարության ընթացքում անհնար էր բոլոր ապացույցները ներկայացնել և դիտարկել` ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմի վետերանների և պաշարված Լենինգրադի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ «Խորհրդային Միության խաղաղ բնակչության դեմ ցեղասպանության ճանաչման հարցը չափազանց կարևոր է»,- ասել է նա։ Պուտինը […]
21:54 16.01.2023
Նավերի շարքը, Բոսֆորի միջով հարավից հյուսիս անցնելու թույլտվությանը սպասելով, երկար կիլոմետրեր ձգվել է Ստամբուլի Մարմարա ծովի ափին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Նավերի շարժումը մասամբ վերականգնվել է երկուշաբթի ժամը 17.40-ից Բոսֆորի նեղուցում նավերի ծանծաղուտից հանելուց հետո, հայտնել է Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունը։ Նավագնացությունը դադարեցվել է ավելի քան տասը ժամով, սակայն նավերի տեղաշարժը հարավից […]
21:45 16.01.2023
Սպիտակ տունը չունի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում գտնվող առանձնատան հյուրերի ցուցակը: Այդ առանձնատանը պահվում էին հայտնաբերված գաղտնի փաստաթղթերը, Fox News-ին հայտնել են Սպիտակ տան փաստաբանի գրասենյակում։ «Դելավերում գտնվող նախագահ Բայդենի տուն այցելությունների գրանցամատյաններ չկան, երկուշաբթի հայտնել է Սպիտակ տան փաստաբանների գրասենյակը: Ինչպես ցանկացած նախագահ ժամանակակից պատմության տասնամյակների ընթացքում, նրա անձնական նստավայրը […]
14:28 16.01.2023
Հաջողվել է կալանավորել սիցիլիական «Կոզա Նոստրա» հանցավոր սինդիկատի առաջնորդներից մեկին՝ Մատեո Մեսինա Դենարոյին` հայտնում է իտալական ANSA գործակալությունը։ Նա համարվում է աշխարհի ամենափնտրվող մաֆիոզներից մեկը։ Դենարոն թաքնվում է իրավապահներից 1993 թվականից։ Նրան ձերբակալել են Կարաբինիերի հատուկ նշանակության ջոկատի զինվորները Սիցիլիայի Պալերմո քաղաքի մասնավոր կլինիկայում։ Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին Դենարոյի գրավումն անվանել է «մեծ հաղթանակ մի […]
14:21 16.01.2023
«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Արցախի հայերին: Ինստագրամում նա նկար է հրապարակել iHeartRadio ALTer Ego համերգից, որտեղ կատարել էր Snap երգը: Երգչուհին բեմ էր բարձրացել «Դադարեցրե՛ք շրջափակումը», «Արցախ» գրություններով հագուստով։ Նա նշել է. «Երազի պես էր: Մինչ շոուն շարունակվում էր, և երբ գրում եմ այս […]
12:55 16.01.2023
Ռուսաստանն ու Իրանը սկսել են քննարկել ոսկու հետ կապված միասնական ստաբիլքոյին ստեղծելու հարցը: Այս մասին գրում է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով Կրիպտոինդուստրիայի և բլոկչեյնի ռուսական ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բրաժնիկովին։ Սակայն դրա օգտագործումը հնարավոր կդառնա միայն կրիպտոարժույթների շրջանառությունը կարգավորելուց հետո։ Ներկայում բանակցություններ են ընթանում արտաքին առևտրային հաշվարկներում դոլարին և ռուբլուն, ինչպես նաև իրանական ռիալին փոխարինող […]
14:47 13.01.2023
Ֆրանսիան շատ անհանգիստ է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը: Յաել Բրաուն-Պիվեի խոսքով՝ Ֆրանսիան մտահոգված է, քանի որ շրջափակումը մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, դուք ծանոթ եք Ֆրանսիայի դիրքորոշմանը, Ֆրանսիան չի ճանաչում անկախությունը համապատասխան միջազգային իրավունքին, որին […]
14:35 13.01.2023
Մենք պարտավոր էինք լինել Հայաստանում, քանի որ առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում, բռնկվում և խոցելի են դարձնում Հայաստանը՝ այս մասին ՀՀ ԱԺ-ում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։ «Մենք՝ Ֆրանսիան, պետք է կանգնած լինենք եղբայրական երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունը ենթարկվում է սպառնալիքների, հարձակումների: Սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական սադրանքները աղմուկ են […]
23:30 12.01.2023
Բրազիլիայում սևամորթ կանանց մոտ ատամների կորուստն ավելի հաճախ է հանդիպում, քան սպիտակամորթ կանանց մոտ: Այս մասին հոդված է հրապարակվել PLOS ONE-ում։ Այս մասին պարզվել է Կամպինասի համալսարանի կողմից անցկացված հետազոտության մեջ։ Գիտնականները տվյալներ են հավաքել 10 տարեկան և ավելի բարձր տարիքի 3021 մարդու մասին։ Նրանց հարցրել են, թե երբևէ կորցրել են իրենց վերին կամ ստորին […]
22:30 12.01.2023
Կարմիր միս կարելի է ուտել ոչ ավելի, քան շաբաթը մեկ անգամ` ասել է դիետոլոգ Անժելիկա Դյուվալը։ «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում նա նշել է այս մթերքի օգտագործման օպտիմալ հաճախականությունը։ Դյուվալի խոսքով՝ սննդակարգում նման մսի հայտնվելը չափազանց հաճախ սպառնում է քաղցկեղի զարգացմանը։ «Կարմիր միսը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը՝ վնասելով աղիները նիտրոզամին կոչվող քիմիական նյութերով», – ասել […]
14:38 12.01.2023
ՀՀ պետական հիմնարկներում բացառել կանխիկ գումարի շրջանառության ցանկացած տարբերակ, պետական հիմնարկներում թղթադրամ չպետք է երևա՝ կառավարության նիստում հանձնարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ որևէ պահից սկսած պետական հիմնարկներում չպետք է թույլատրվի նաև վճարային տերմինալների առկայությունը: «Որևէ պետական հիմնարկում պետք է բացառվի կանխիկ դրամի շրջանառությունը։ Որևէ պետական հիմնարկում թղթադրամ ֆիզիկապես պետք է գոյություն չունենա։ Այս առումով […]
14:24 12.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, ըստ էության, բարեհաջող զարգանում է։ Այս ծրագրի շրջանակում, վարչապետի խոսքով, հուլիսից մինչև այսօր քաղաքացիներին վերադարձվել է 800 մլն դրամ: Դեկտեմբերին հետվճար է ստացել արդեն 67 հազար մարդ։ Հետվճարի միջին չափը 3401 դրամ է։ Կառավարության նիստի ժամանակ գործադիրի ղեկավարը նկատել է նաև՝ երբ […]
22:50 11.01.2023
Անցյալ շաբաթ աշխարհում գրանցված 11,5 հազար մահվան թիվը, որը կապված է կորոնավիրուսի հետ, թերագնահատված է Չինաստանի պատճառով, ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ «Անցյալ շաբաթ ԱՀԿ-ն հաղորդել է գրեթե 11,500 մահվան դեպքերի մասին՝ մոտ 40%-ը Ամերիկայից, 30%-ը՝ Եվրոպայից և 30%-ը՝ Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից: Այնուամենայնիվ, այս թիվը, հավանաբար, թերագնահատված է, հաշվի […]