16:58 17.02.2023
Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, որը մեղադրում էր Ռուսաստանին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու մեջ։ «Եթե որևէ մեկը խաթարել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա արել են իրենք՝ արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել այն բանից […]
15:41 17.02.2023
Ճապոնիան թռիչքից րոպեներ առաջ դադարեցրել է իր առաջատար H3 հրթիռի արձակումը: Այս մասին փետրվարի 17-ին հայտնել է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ 57 մետրանոց հրթիռը պետք է տիեզերք արձակվեր ուրբաթ օրը Կիևի ժամանակով 03.37-ին Տանեգասիմա տիեզերական կենտրոնի տարածքից։ Այնուամենայնիվ, դրա ամուր կողային ուժեղացուցիչներից մեկը անսպասելիորեն խափանվել է` շեղելով առաքելությունը: Ենթադրվում էր, որ H3-ը ուղեծիր պետք […]
14:21 17.02.2023
Հոլիվուդյան դերասանի ընտանիքը հայտնել է, որ Բրյուս Ուիլիսի մոտ ճակատաքունքային դեմենցիա է ախտորոշվել։ Այն, որ վերջապես հստակ ախտորոշում է տրվել, թեթևացում է եղել արտիստի մերձավորների համար, ասվում է սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։ Անցյալ տարվա գարնանը 67-ամյա Ուիլիսի մոտ աֆազիա էին ախտորոշել։ Այժմ` գրեթե մեկ տարի անց, 67-ամյա Բրյուսի կինը՝ Էմմա Հեմինգ Ուիլիսը, նրա նախկին […]
16:17 16.02.2023
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրության ծառայության ձեռք բերումն իրականացվել է ՀՀ կառավարության 05.05.2017 թ. 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 18-րդ տողի և ՀՀ գնումների մասին օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու եղանակով: ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից պաշտոնական հարցումներ են արվել ապահովագրական ընկերություններին, […]
15:59 16.02.2023
Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթթին Քոջան այցելել է երկրաշարժի գոտում բժշկական օգնություն ցուցաբերող բժիշկներին։ Այս մասին հայտնում են այդ երկրի նախարարության մամուլի ծառայությունից։ Զրույցի ընթացքում նրանց մոտ պայթյուն է որոտացել։
15:56 16.02.2023
Հայտարարություն է տարածել Arca-ն. «Հարգելի օգտատերեր, Կրկին հիշեցնում ենք, որ վերջին շրջանում տարբեր սոցիալական ցանցերում գրանցված օգտատերերը ստանում են կեղծ և/կամ վիրուսային հղումներ պարունակող հաղորդագրություններ՝ ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցների անունից: Հնարավոր են դեպքեր, երբ այդ հղումներով առաջարկվում է լրացնել քարտային (քարտի համար, վավերականություն, CVV կոդ, PIN կոդ) կամ անձնական ( անձնագրի, ID քարտի, ՀԾՀ […]
15:56 16.02.2023
ՀՀ վարչապետի նորանշանակ գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը անդրադարձել է այդ պաշտոնում իր նշանակմանը. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի´ գործընկերներ, Այսօր նշանակվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում։ Աշխատանքիս կմոտենամ ամենայն պատասխանատվությամբ, և իմ առջև դրված խնդիրները կփորձեմ առավելագույնս լուծել ի շահ Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալ եմ ՀՀ վարչապետին վստահության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մաթևոսյանը։
15:53 16.02.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԳՆ-ում Եվրոպայի Խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թ.թ. ծրագրի մեկնարկի արարողության շրջանակում ելույթ է ունեցել և հայտարարել, որ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ բարձր: «Մենք ապրում ենք անվտանգային բազում սպառնալիքներով լի տարածաշրջանում»,-ասել է Միրզոյանը: Միրզոյանը ընդգծել է, որ արդեն երկու ամսից ավելի է արդեն, որ […]
21:27 15.02.2023
«Ակոս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարևոր է պետությունների տրամադրվածությունը, թե Թուրքիան որքանով է պատրաստ իր կամքով դիվանագիտական և բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: «Մենք գիտենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ուղղակի կողմ էր, պատերազմի ռազմավարությունը ձևավորողն էր: Այս պահին կշարունակվի Լաչինի միջանցքի փակ լինելու խնդիրը: Այս […]
11:26 10.02.2023
Պատգամավորներն առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին հիփոթեքային վարկերը տրամադրել միայն դրամով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի և Նարեկ Գրիգորյանի հեղինակած այս նախագիծն այսօր քննարկվել է խորհրդարանում: Գևորգ Պապոյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին գլոբալ զարգացումների համատեքստում մեծացել է արտարժույթի տատանողականությունը, ինչն էական ռիսկեր է առաջացնում ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների համար, հատկապես այն քաղաքացիների համար, […]
11:38 09.02.2023
ԱԺ Հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ քվեարկության արդյունքները: 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: 67 պատգամավոր կողմ է քվեարկել, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Այսպիսով, Արմեն Չարչյանը ևս զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանը կշարունակի օրակարգում […]
18:26 08.02.2023
Հայաստանում գործող թե բենզալցակայանների և թե գազալցակայանների նկատմամբ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվում են խիստ վերահսկողական գործառույթներ, որոնք տեսչական մարմնի ղեկավարը որակել է նախադեպը չունեցող: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Գարեգին Խաչատրյանը հայտնել է, որ դրանց զգալի մասը տեղակայված է անթույլատրելի վայրերում, իսկ դրանցում արձանագրված կոպիտ խախտումները սպառնալիք են թե հրդեհների […]
17:52 08.02.2023
Երեկ Բեռլինում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն արձագանքել է Երևանի առաջարկներին և որ կողմերն աշխատում են պայմանագրի տեքստի շուրջ: Այսօր Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո Միրզոյանը նաև պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ է արձագանքել Բաքուն: «Ընդունու՞մ է արդյոք Բաքուն իր 5 սկզբունքներն ընդարձակելու, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների […]
17:30 08.02.2023
Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած քննարկումներից հետո լրատվամիջոցների համար ներկայացված հայտարարության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ գործընկերոջ հետ հանգամանալից քննարկումներ է ունեցել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի շուրջ: «Ցավով պետք է արձանագրեմ, որ ի հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ տարածաշրջանում անվտանգային մթնոլորտը շարունակում է մնալ լարված և փխրուն, զգալի […]
17:17 08.02.2023
Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև երկու երկրների տնտեսական կապերին. «Իհարկե, ժամանակակից աշխարհում մեծ նշանակություն ունի տնտեսական դիվանագիտությունը, տնտեսական կապերը, […]
16:22 08.02.2023
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցով քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 68-ը, որոնք բոլորը կողմ են քվեարկել: Քվեարկության արդյունքների համաձայն` ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը զրկվում է անձեռնմխելիությունից:
14:33 08.02.2023
Չինաստանը 30 միլիոն յուան (մոտ 4,4 միլիոն դոլար) մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա՝ ավերիչ երկրաշարժի հետևանքների դեմ պայքարելու համար` չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։ «Չինաստանի կառավարության և ժողովրդի ցավակցությունն ու աջակցությունը Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին հայտնելու համար Չինաստանը որոշել է սիրիական կողմին 30 միլիոն յուանի (մոտ 4,4 միլիոն դոլար – […]
14:07 08.02.2023
Երեքշաբթի օրը Լիբանանը հայտարարել է, որ կբացի իր օդային տարածքը և ծովային նավահանգիստները՝ հարևան Սիրիա շտապ մարդասիրական օգնություն հասցնելու համար: Ինչպես մամուլի ասուլիսում ընդգծել է հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Ալի Համիեն, այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ Դամասկոսը գտնվում է ԱՄՆ-ի և Եվրամիության տնտեսական պատժամիջոցների տակ, և շատ երկրներ ու կազմակերպություններ ձեռնպահ […]
13:56 08.02.2023
Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգում ահաբեկչական կազմակերպության անդամները պատանդ են վերցրել ինդոնեզական Susi Air ավիաընկերության նորզելանդացի օդաչուին և նրա հինգ ուղևորներին ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսին։ Ինդոնեզիայում Նոր Զելանդիայի դեսպանատան աշխատակիցները տեղյակ են և աշխատում են այդ ուղղությամբ: «Նրանք մեզ դեռ լիարժեք տեղեկատվություն չեն տրամադրել տեղի ունեցածի մասին […]
13:32 08.02.2023
Թուրքիան հրաժարվել է ընդունել Կիպրոսի Հանրապետության փրկարարների օգնությունը փետրվարի 6-ի ողբերգական երկրաշարժից հետո, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Կոռնիլիոս Կորնիլիուն` փետրվարի 7-ին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Կիպրոսի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել փրկարարական աշխատանքներին Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո, սակայն թուրքական կողմը չի ընդունել այդ օգնությունը»,- նշել են ԱԳՆ-ից։ Թուրքիայի […]
12:49 08.02.2023
Երևանի փոծքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում գրել է. «Հունվարին դիմել էի Ներքին գործերի նախարարին՝ ապօրինի քարաթափումների իրավիճակը քննարկելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար: ՆԳՆ ներկայացուցիչների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է գործողությունների պլան՝ հսկողության և բացատրական աշխատանքների միջոցով այս երևույթը մեկընդմիշտ բացառելու համար: Երեկ երեկոյան շինաղբի ապօրինի թափման արդյունքում մայրուղային ջրատարի վնասման […]
12:12 08.02.2023
Հաթայում հայտնաբերվել է մեկ տարեկան տղա, ով երկրաշարժից հետո գրեթե երկու օր մնացել է փլատակներում։ Այս մասին հայտնում է 360tv Telegram ալիքը։ Երեխան մնացել է բետոնե սալիկի տակ։ Մինչ փրկարարները սղոցել են կառույցը, մյուս աշխատակիցները տղային ջուր են տվել շշի կափարիչից։ Երեխային դուրս բերելուց հետո նրան հոսպիտալացրել են բուժհաստատություն։ Հիշեցնենք, որ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է […]
11:43 08.02.2023
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է. «Հայաստանը պաշտոնապես նախնական հայտ է ներկայացրել 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնյան խաղեր հյուրընկալելու համար: Խաղերին կարող է մասնակցել մինչև 4000 մարզիկ հինգ տասնյակ երկրից»:
12:10 07.02.2023
ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստերի աշխատանքը։ Խորհրդարանում է նաև գլխավոր դատախազը: Քննարկվում են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունները։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սկզբում հայտնել է, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5–ը պաշտոնական գրությամբ առաջարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու […]
20:00 06.02.2023
Ըստ գիտնականների` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը հավասար է 130 ատոմային ռումբի հզորության: Այսպիսի համեմատությունը չափազանցվա՞ծ է, թե իրատեսական է: Այս հարցին է նաև «Հորիզոն»-ի հետ հարցազրույցում անդրադարձել ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը: «Ես կասեի ավելի շատ ատոմային ռումբի, որոնք որ 1945 թվականին ԱՄՆ գցեց Ճապոնիայի Նագասակիի վրա, որովհետև մենք […]
16:24 06.02.2023
Թուրքիայում և Սիրիայում 5,4-ից 7,7 մագնիտուդ ուժգնությամբ մի շարք հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Թույլ հետցնցումներ են զգացվել նաև Վրաստանում և Իրաքում։ Նախնական տվյալներով՝ Թուրքիայում տարերային աղետի զոհերի թիվը 1014 է, Սիրիայում՝ ավելի քան 370։ Երկու երկրների մի քանի հազար բնակիչներ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։
16:00 06.02.2023
Սոցցանցերում հայտնվել են կադրեր, որոնցում Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում փրկարարները փլատակների տակից դուրս են բերում երկրաշարժից փրկված երեխային։ Ցույց են տալիս, որ տղան գիտակից է։ Փրկարարները նրան դուրս են բերել փլատակներից և հանձնել բժիշկներին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ երեխան փլատակներում անցկացրել է ավելի քան յոթ ժամ։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի […]
15:47 06.02.2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայում երկրորդ երկրաշարժի պահը. տունը սկսել է փլուզվել ուղիղ եթերում. Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։