22:38 12.04.2023
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին, նույնիսկ, եթե իր դեմ առաջ քաշված մեղադրանքները հաստատվեն ու նա մեղավոր ճանաչվի: «Ես ընտրապայքարից դուրս չեմ գա ոչ մի դեպքում: Դա իմ ոճը չէ», – ասել է նա «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Թեև նրան առաջադրված մեղադրանքը […]
19:52 12.04.2023
Սահմանային լարված իրավիճակին և վերջին բախումներին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: Հարցին, թե դիտարկելով երեկ տեղի ունեցած բախումներին նախորդող և հաջորդող հանգամանքներ, ի՞նչ նպատակ էր այս գործությամբ հետապնդում Ադրբեջանը, Հովհաննիսյանը պատասխանել է. «Մեծ հաշվով այս սադրանքը կարելի է դիտարկել այն համալիր գործողությունների մեջ, որին որ տանում է Ադրբեջանը և որի վերջնարդյունքը ռազմական […]
11:38 11.04.2023
Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։ Իշխող ուժն այդ պաշտոնում առաջադրել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Մանասյանը նախ ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի կատարելագործման իր տեսլականը: «Մարդու իրավունքների պաշտպանը ընդդիմադիր կամ իշխանական քաղաքական գործիչ չէ, և ես իմ ամբողջ գործունեությունը և այդ ընթացքում իմ կողմից տարածվող […]
15:07 10.04.2023
ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է, որ վարժական հավաքի կանչված աշխատող քաղաքացու աշխատավարձը կպահպանվի: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: «Օրինակ՝ եթե հիմնական աշխատավարձը 200 հազար դրամ է, […]
14:28 10.04.2023
Առողջապահության առաջնային օղակում 2022 թվականի հուլիսից ներդրված էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման պիլոտային ծրագրի շրջանակում մինչ օրս 800 հազար և ավելի դեղատոմս է դուրս գրվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Փոխնախարարը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում կատարված և առաջիկայում սպասվող բարեփոխումները։ Նրա խոսքով`առաջիկայում կառավարության որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ և կլինի էլեկտրոնային դեղատոմսի ամբողջական, […]
22:00 08.04.2023
«Շանթ»-ի եթերում երեկ իր տրամաբանական ավարտին մոտեցավ «Հատուկ դասարան» հեռուստանովելը: Հեռուստադիտողի համար կարճ ժամանակում յուրահատուկ դարձած այս հեռուստասերիալը մեկ տարի շարունակ փոխանցեց կարևոր ուղերձներ ու գաղափարներ: Այս հեռուստանովելն ավարտվեց, բայց «Շանթ»-ն իր հեռուստադիտողներին երկար չի սպասեցնի: Ապրիլի 17-ից էկրան կբարձրանա նոր հեռուստանովել: Մանրամասները՝ տեսանյութում։
16:00 07.04.2023
Մենք ցանկանում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրում. այս մասին Անկարայում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ԱՊԱ-ն։ Նախարարը նշել է, որ երեկ և այսօր Լավրովի հետ քննարկել են Հարավային Կովկասին, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։
15:18 07.04.2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվան կողմ է տարածաշրջանային պետությունների միջև համագործակցության խորացմանը: «Ողջունում ենք մեր աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում տրանսպորտային և կոմունիկացիոն ուղիների ապաշրջափակման և, իհարկե, Հարավային Կովկասի հետկոնֆիլիկտային վերականգնման գործընթացները: Ինչպես գիտեք՝ այս բոլոր հարցերով եռակողմ պայմանավորվածություններ […]
21:30 31.03.2023
Միմյանց ուղղված մեղադրանքներ ու սպառնալիքներ. Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները կարծես թե գնալով ավելի են սրվում: Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և այդ զարգացումներին Իրանի դերի ու նշանակության մասին հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում պատասխանել է իրանագետ Գարիկ Միսակյանը: «Արցախյան վերջին պատերազմից և, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին բարձրաձայնումից հետո իրանական կողմը ցանկացած սահմանային լարվածության, հատկապես եթե խնդիրը վերաբերում […]
13:26 31.03.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»:
21:50 30.03.2023
ԱՄՆ վարչակազմը խորապես անհանգստացած է Ռուսաստանում ԱՄՆ քաղաքացի The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչին լրտեսության մեղադրանքով ձերբակալելու կապակցությամբ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հինգշաբթի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։ «Մենք խորապես անհանգստացած ենք Ռուսաստանի կողմից ամերիկացի լրագրող քաղաքացու կալանավորման կապակցությամբ: Մենք կապի մեջ ենք The Wall Street Journal-ի հետ այս իրավիճակի […]
19:35 30.03.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է մինչև 2030 թվականը տնտեսության բոլոր ոլորտներում ջրի սպառումը 10%-ով նվազեցնելու պլանների մասին, ինչպես նաև պահանջել է, որ նախարարությունները և ձեռնարկությունները ջրի խնայողության ծրագիր ներկայացնեն մինչև 2023 թվականի ամառ՝ հավանական երաշտի ճգնաժամային հետևանքներից խուսափելու համար։ «Ջրի օգտագործման պլան»-ը նախ և առաջ երկարաժամկետ հեռանկարում «սթափության» և արդյունավետության ծրագիր է։ Ես ուզում […]
15:45 30.03.2023
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ չի պատրաստվում ընդդիմության առաջնորդ չի դառնալ: Ըստ նրա` չկա նաև համագործակցության որևէ հնարավորություն ներկայից վարչակազմի հետ: «Ես ոչ մի ընդդիմության առաջնորդ չեմ լինի, ես կօգնեմ իմ կուսակցությանը՝ որպես փորձ ունեցող մարդ. 28 տարի՝ խորհրդարանում, 4-ը՝ նախագահի պաշտոնում, 2 տարի՝ որպես խորհրդական, 15 տարի՝ բանակում։ Ես կհամագործակցեմ նրանց […]
15:38 30.03.2023
Ավարտվող ամիսը ամենատաք մարտերից մեկն էր։ Միջին ջերմաստիճանը եղել է նորմայից բարձր 4-5 աստիճանով, իսկ տեղումները նորմայի սահմաններում։ Ծիրանենիների և այլ պտղատու ծառերի ծաղկումը սկսվել է նորմայից մոտ 20 օր շուտ։ Այս օրերին, սակայն, արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված ջերմաստիճանի կտրուկ անկում է նկատվում։ Արդյոք կա ցրտահարության վտանգ և ինչքան կշարունակվի ցուրտ եղանակը։ Այս […]
15:31 30.03.2023
ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, այն համարվել անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարության ծրագրով […]
15:16 30.03.2023
Մարտի 28-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնում Ալավերդի քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ անցած օրվա ընթացքում, երբ իրենք տանը չեն եղել, բացել են մուտքի դուռը և, ննջարանի պահարանում դրված գիպսե դրամապահոցները ջարդելով, գողացել են ավելի քան մեկուկես միլիոն դրամ և 16 հազար ռուսական ռուբլի: Ընդ որում, դուռը բացել ու փակել էին հարմարեցված բանալիով՝ առանց […]
15:07 30.03.2023
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված դրոշին […]
14:33 30.03.2023
Երեքշաբթի օրը՝ մարտի 28-ին, Հունաստանի զինված ուժերի դաշնակից և բարեկամ երկրների հետ միջազգային համագործակցության շրջանակներում և Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ծրագրերի պլանավորման համաձայն, ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի բաժնի տնօրեն Վասիլիոս Ցամիի կողմից ստորագրվել է 2023 թվականի «Հունաստան-Հայաստան ռազմական համագործակցության ծրագիր» […]
22:30 29.03.2023
Դուրհեմի համալսարանի (Մեծ Բրիտանիա) աստղագետները գերզանգվածային սև անցք են հայտնաբերել՝ մոտ 33 միլիարդ անգամ ավելի մեծ Արեգակի զանգվածից, հայտնում է Sky News-ը: «Այս կոնկրետ սև խոռոչը, որը մոտավորապես 30 միլիարդ անգամ մեծ է Արեգակի զանգվածից, երբևէ հայտնաբերված ամենամեծերից մեկն է: Սա վերին սահմանն է, թե որքան մեծ կարող են լինել սև խոռոչները տեսականորեն, ուստի սա […]
21:00 29.03.2023
Հյուպատոսական բաժինը տեղեկացնում է, որ հարցազրույցի ներկայացող բոլոր անձինք դեսպանատուն մուտք գործելիս պետք է անցնեն անվտանգության զննում։ Մի շարք իրեր ու առարկաներ (օրինակ՝ դյուրակիր համակարգիչ, խելացի ժամացույց, էլեկտրոնային կամ մարտկոցով աշխատող սարքեր, մեծ պայուսակներ, կոսմետիկ պարագաներ և այլն) դեսպանատան տարածքում չեն թույլատրվում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը: Մանրամասների համար տես՝ այստեղ։ «Նկատի ունեցեք, […]
16:45 29.03.2023
Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ուղեկցությամբ փոխնախարար Արա Խզմալյանի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է նախարարի այցը Սուրբ Էջմիածին՝ պատեհ առիթ նկատելով այն՝ տեղեկանալու կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրների ու ծրագրերի, ինչպես նաև […]
16:35 29.03.2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հարավային Կովկասում ստեղծված լարված իրավիճակը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափի շրջանակում: «Մենք, իհարկե, պետք է «3+3» մեխանիզմի միջոցով, ինչպես նաև գոյություն ունեցող մեխանիզմների միջոցով, առանց ուժի դիմելու, կարգավորենք հարցերը տվյալ տարածաշրջանում»,-նշել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «3+3» […]
16:15 29.03.2023
Ամերիկյան PepsiCo ընկերությունը փոխել է իր հիմնական ըմպելիքի տարբերանշանը՝ նրան ավելի շատ էներգիա, վստահություն ու քաջություն հաղորդելու համար. «Pepsi»-ի տարբերանշանը վերջին անգամ փոխվել է 15 տարի առաջ։ PepsiCo-ի գլխավոր դիզայներ Մաուրո Պորչինիի խոսքով՝ նոր ապրանքանիշի վրա Pepsi մակագրությունը թավ սև տառերով է: Այն գտնվում է կարմիր, սպիտակ և կապույտ ալիքաձև գծերով և սև ուրվագիծ ունեցող […]
15:17 29.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 22.20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի հիշյալ բնակիչը նույն քաղաքի Միկոյան […]
15:15 29.03.2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Այս մասին խմբակցությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
14:40 29.03.2023
«Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանի արվեստանոցում կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի չորրորդ արտագնա նիստը, որը նախագահել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի ընթացքում քննարկվել է «Հին Երևան» թաղամասի էսքիզային նախագիծը՝ Աբովյան փողոցից Քոչինյան փողոց ընկած հատվածը: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը ներկայացրել է նախագիծը՝ մանրամասնելով ծրագրի սկզբից՝ 2005 թվականից մինչ օրս շարունակվող […]
14:37 29.03.2023
Մարտի 28-30-ը տեղի կունենա Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր է ուղարկվել 120 երկրների առաջնորդների: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է գագաթնաժողովին։ Սա լինելու է երկրորդը: Գագաթնաժողովը կանցկացվի առցանց: Հրավիրյալների ցանկում այս տարի ևս չկան Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը:
14:14 29.03.2023
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոենի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա: Բայրամովի խոսքով՝ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։
13:30 29.03.2023
Երկօրյա այցով այսօր առավոտյան Սյունիք է ժամանել Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը՝ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են շրջանի քաղաքապետեր (Վալանս, Դեսին-Շարպիե, Վիեն), շրջանային խորհրդի պաշտոնյաներ, նաև տնտեսական, մշակութային, կրթական շրջանակների, Ֆրանսիայում հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ, լրագրողներ՝ ֆրանսիական ու ֆրանս-հայկական լրատվամիջոցներից։ Նրանց հետ Սյունիք են ժամանել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի և Ֆրանսիայում ՀՀ-ի դեսպանները, հայ […]
16:28 28.03.2023
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ԱՊՀ անդամ պետությունների լեզուների և մշակույթների բազային կազմակերպությունը, ԱՊՀ և Մերձավոր արտերկրների լեզուների և մշակույթների ամբիոնը հրավիրում են մասնակցելու «Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում» գիտագործնական գիտաժողովին, որը տեղի կունենա 2023 թ. ապրիլի 18-19-ը Մոսկվայում։ Գիտաժողովի նպատակն […]