TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--3.91 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

Մասիս Մայիլյանը և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահը հռչակագիր են ստորագրել

13:08 24.10.2019

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի հետ։ Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, մասնավորապես՝ անդրադարձ կատարելով օտարերկրյա պետությունների վարչատարածքային միավորների հետ համագործակցության հաստատման գործընթացին՝ կարևորելով այն Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների անխոչընդոտ իրացման, Արցախի համայնքների արդյունավետ կենսագործունեության և միջազգային գործընթացներում հանրապետության […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ

12:44 24.10.2019

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն և հանդիպել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։ «Աշխարհում շատ չեն այն երկրները, որոնք ունեն նոու հաու և գիտելիքներ միջուկային էներգիայի և դրա կառավարման, միջուկային անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ: Ճապոնիան այդ քիչ երկրներից մեկն է:  Հարցը մեր երկրի համար շատ […]

̰
Ինչո՞ւ Թուրքիան դադարեցրեց ռազմական գործողությունները Սիրիայում, և ի՞նչ ճակատագիր է սպասվում քրդերին. զրույց թուրքագետի հետ

22:25 23.10.2019

Սոչիում երեկ հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Ավելի քան 6 ժամ տևած քննարկումների առանցքային թեման Սիրիայի հյուսիսային շրջաններում տիրող իրավիճակն էր: Հանդիպման վերջում կողմերրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Թուրքիան հայտարարել է, որ կարիք չկա վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսային շրջաններում, քանի որ քրդերը պատրաստ են լքել այդ տարածքները: Ինչո՞ւ Թուրքիան դադարեցրեց ռազմական գործողությունները […]

̰
Ի՞նչ հայկական պրոֆիլներ են կոտրել ադրբեջանական հաքերները և ինչպե՞ս պաշտպանվել դրանցից. զրույց մեդիա անվտանգության մասնագետի հետ

21:49 23.10.2019

Facebook-ը ֆեյքերի դեմ պայքարում կոշտ քայլերի է անցել: Ռուսական ծագում ունեցող մի շարք օգտահաշիվներ այլևս հասանելի չեն: Մարկ Ցուկերբերգի ղեկավարած ընկերությունը դրանք սառեցրել է: Բացի դրանից՝ սառեցվել են նաև Իրանից կառավարվող երեք ցանցեր: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է մեդիա անվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանը: Նա նաև անդրադարձել է ադրբեջանական հաքերների կողմից հայկական օգտատերերի պրոֆիլները գողանալու խնդրին: […]

̰
ԱՆ-ն անդրադարձել է ինտերնետի ոլորտում կարգավորումների վերաբերյալ մտահոգություններին

12:50 21.10.2019

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում ահազանգել էր, որ առանց հանրային քննարկման փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել։ Նա նաև փաստաթուղթ էր հրապարակել: Այդ առնչությամբ արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ և պարզաբանում է ներկայացրել ինտերնետ ծառայություններ մատուցողների համար նախատեսվող կարգավորումների վերաբերյալ: «Հարգելի գործընկերներ, Վերջին օրերին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով ակտիվորեն քննարկվում է ՀՀ […]

̰
ՆԱՍԱ-ն ցույց է տվել Երկրի գունագեղ ինֆրակարմիր պատկերները

14:20 20.10.2019

ՆԱՍԱ-ի և ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության մասնագետները ցույց են տվել, թե ինչ տեսք ունի Երկիրը ինֆրակարմիր գույներով:  Նկարներն արվել են Landsat արբանյակի և անօդաչու սարքերի վրա տեղադրված ցուցիչների միջոցով: Գիտնականները նշում են, որ բացի Եթովպիայի սովորական լանդշաֆտներից, Սահարայի անապատից, Անտարկտիդայից, Պալմիրայի օղակակղզուց՝ Խաղաղ օվկիանոսում, նաև Իսլանդիայի սառցադաշտերից բացի, մնացածը էլեկտրամագնիսական ալիքներ են: Ապշեցուցիչ նկարներում դժվար է […]

̰
Կոալայի մահը գիտնականներին հնարավորություն է տվել մյուս կոալաներին փրկել ոչնչացումից

21:24 19.10.2019

«Longleat Safari Park» այգում բրիտանացի գիտնականները հայտնաբերել են ռետրովիրուս, որը կարող է պաշտպանել այն հիվանդություններից, որոնք արագորեն ազդում են կոալաների վրա: Այս մասին հայտնում է BBC-ն: Կոալաների պահպանման ծրագրի շրջանակներում հինգ կոալա Ավստրալիայից ուղարկվել է Ուիլթշիր պարկ, որոնցից մեկը՝ Վիլպենա անունով էգ կոալան, սատկել է: Մի խումբ գիտնականներ՝ դոկտոր Ռեյչել Թարլինթոնի գլխավորությամբ, ասում են, որ […]

̰
Անկարան քրդերին մեղադրել է Սիրիայում հրադադարը խախտելու մեջ

16:20 19.10.2019

Թուրքիան քրդերին մեղադրել է Սիրիայի հյուսիսարևելյան արևելքում գտնվող անվտանգության գոտում հրադադարի պայմանագիրը խախտելու մեջ, որտեղ Անկարան ավելի վաղ սկսել էր «Խաղաղության ակունք» գործողությունը: Այս մասին ասված է Twitter- ում հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ, թուրքական գերատեսչությունը նշել է, որ թուրքական բանակը հետևում է ձեռք բերված պայմանավորվածություններին: «Քրդական աշխատավորական կուսակցության և Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական […]

̰
Հարբած տղամարդը մոսկովյան մետրոյում դանակով հարձակվել է ոստիկանի վրա

15:20 19.10.2019

Մետրոյի «Սավելովսկայա» կայարանում հարբած տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Մոսկվայի ներքին գործերի նախարարությանը: Ինչպես նշվում է, հարձակումը կատարել է 1991 թվականին ծնված մի տղամարդ: Դեպքի պահին ոստիկանության աշխատակիցները ծառայության մեջ են եղել: Վիրավորը հոսպիտալացվել է կրծքավանդակի վերքով: Հայտնի է, որ հարձակվողին անմիջապես բերման են ենթարկել և […]

̰
Հրապարակվել է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ցնցվող ինքնաթիռի տեսանյութը

21:50 18.10.2019

Ուղևորներից մեկը տեսանյութ է նկարահանել, որում RAF Voyager ինքնաթիռը, որտեղ գտնվել են նաև Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, հայտնվել է փոթորիկի մեջ Լահորից Իսլամաբադ թռիչքի ժամանակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Արդյունքում, RAF Voyager-ը ավելի քան մեկ ժամ օդում պտտվել է, որից հետո օդաչուն ինքնաթիռը վայրէջք կատարելու երկու փորձ է կատարել Իսլամաբադի գլխավոր օդանավակայանում և […]

̰
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ մետրոյում

16:44 18.10.2019

Ինչպե՞ս է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երթևեկել մետրոյով: Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեսանյութ է հրապարակել նախագահի՝ մետրոյով երթևեկելուց: Հիշեցնենք, որ երեկ Արմեն Սարգսյանը այցելել է Երևանի մետրոպոլիտեն, որտեղ մասնակցել է միջոցառման՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։

̰
Խորհրդարանում քննարկվել է Սևանի կոյուղագծի վերանորոգման ու մաքրման կայանի կառուցման հարցը

17:20 16.10.2019

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Սևանի կոյուղագծի վերանորոգման ու մաքրման կայանի կառուցման, ինչպես նաև ոռոգման ջրի կարգավորիչ ավազանի կառուցման հարցերը։ Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ԾԻԳ-ի ու ՋՕԸ-ների ղեկավարների, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների ու Վարսեր, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր […]

̰
«Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն

13:30 16.10.2019

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակվող «Բարձրագույն կրթության և գիտության» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի´ հայրենակիցներ, հարկ եմ համարում հիշեցնել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակվող […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության դեսպան պարոն Տիմուր Ուրազաևին

13:09 16.10.2019

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպան պարոն Տիմուր Ուրազաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման դինամիկան, անվտանգության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ համատեղ պայքարը: Քարտուղար Գրիգորյանը կարևորել է պարբերական երկկողմ հանդիպումները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս աշխատանքային և օպերատիվ ձևաչափով լուծել բոլոր խնդիրները ու պլանավորել երկկողմ հարաբերությունների […]

̰
Բուֆետի աշխատակցից և տարածքից փորձանմուշներ են վերցվել. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակից

18:50 15.10.2019

«Նմուշառումներ ենք իրականացրել դպրոցի  բուֆետային հատվածից, բուֆետի աշխատակցից, արտաքին միջավայրի գույքամակերեսներից ենք նմուշներ վերցրել»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի «Արարատ» մասնաճյուղի փոխտնօրեն Մարիամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող […]

̰
Ինչի՞ց են թունավորվել աշակերտներն ու ինչպե՞ս են իրենց զգում. SHANTNEWS.am-ը գնացել է դեպքի հետքերով

18:33 15.10.2019

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 13 երեխա։ Մանրամասները պարզելու համար SHANTNEWS.am-ը գնացել է դեպքի հետքերով: Երեխաների մեծ մասը պատմել է, որ դասամիջոցին պիցցա են կերել բուֆետից, ինչը ոչ […]

̰
Հունաստանում բախումներ և հրդեհ է բռնկվել միգրանտների ճամբարում

14:59 15.10.2019

Հունական Սամոս կղզում երկուշաբթի երեկոյան փախստականների լեփ-լեցուն ճամբարում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Կռվին մասնակցել են փախստականներ Սիրիայից և Աֆղանստանից: Ըստ տեղական իշխանությունների՝ առնվազն երեք մարդ դանակահարության հետևանքով վերքեր է ստացել, ևս ութը հոսպիտալացվել են դժվարաշնչության պատճառով: Ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործել կռվարարներին ցրելու համար, որոնք անկարգությունների ժամանակ հրկիզումներ են արել: Հրդեհի դեմ պայքարելու համար […]

̰
Փաշինյանը կիսվել է Գերմանիայից Դեբետ գյուղ տեղափոխված Տաթև Աղաբաբյանի պատմությամբ

12:00 15.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում կիսվել է «Մեր ժամանակի հերոսը» շարքից մի հաղորդմամբ` կից գրելով. «Ես եմ տերը իմ կյանքի. Երևանից Գերմանիա, Գերմանիայից Լոռու մարզի Դեբետ գյուղ տեղափոխված Տաթև Աղաբաբյանի կարգախոսը»:

̰
Դատախազությունը նախաձեռնում է հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթաց

17:20 14.10.2019

ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ հանցավորության և հանցագործությունների բացահայտման վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունը վկայում է այն մասին, որ հանցագործությունները ոչ միայն և ոչ այնքան քանակական, որքան որակական փոփոխությունների են ենթարկվում: Փոփոխություններ են կրել հանցագործությունները ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, կատարելագործվել են դրանց կատարման մեխանիզմները: Հանցավորությունը դարձել է ավելի համակարգված ու կազմակերպված՝ ինչը պայմանավորված է առաջին […]

̰
Բժիշկները մոսկվացու ստամոքսից մետաղական գդալ են դուրս բերել

17:12 14.10.2019

Մերձմոսկովյան Միտիշչի շրջանում բժիշկները 44-ամյա տղամարդու ստամոքսից հանել են գդալի մի հատվածը: Նա սպասել է մի քանի օր, որ այն բնական ճանապարհով դուրս գա, բայց հետո դիմել է մասնագետներին: Այս մասին հայտնում է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը: «Ռենտգեն հետազոտությամբ հաստատվել է օտար մարմնի առկայությունը հիվանդի կերակրափողում: Ընդունարանի և ախտորոշման բաժանմունքի բժիշկները տեղային անզգայացմամբ էնդոսկոպիկ մեթոդով […]

̰
ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով

17:08 14.10.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2019 թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԱՀ Պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք: Այսինքն՝ ԶՈւ-ում մահացության դեպքերը նվազել են 11-ով, կամ 22%-ով: Ընդ որում՝ նվազումն արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերում: Մասնավորապես՝ այս […]

̰
Հրայր Թովմասյանն արձակուրդում է. ՍԴ-ն առանց նրա կորոշի նրա վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

17:01 14.10.2019

«Ենթադրվում է, որ որոշումն այսօր կլինի, որովհետև օրերով հաշվվող ժամկետ է, հնարավոր է՝ աշխատանքային ժամերից դուրս քննարկումը շարունակվի, եթե որոշման չգնանք»,- այս մասին ՍԴ-ում` լրագրողների հետ զրույցում, ասել է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ  Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: […]

̰
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը

16:18 14.10.2019

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Վերջինի ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել են «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումն ու  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում […]

̰
Ի՞նչ գիրք է Զոհրաբ Մնացականյանը նվիրել բելառուս գործընկերոջը

16:05 11.10.2019

ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր բելառուս գործընկերոջը՝ Վլադիմիր Մակեյին, նվիրել է «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում (1941-1944 թթ.)» վերնագրով գիրք: Գիրքը ներկայացնում է Հայրենական պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես, մի քանի հազար հայերի մասնակցությունը Բելառուսի ազատագրման համար մղված մարտերին:

̰
Երիտասարդի մոտ կոկաին են հայտնաբերել․ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների բացահայտումը

15:59 11.10.2019

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերել ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի։ Կասկածանքը՝ մաքսանենգ ճանապարհով ապօրինի թմրամիջոց Հայաստան ներկրելը, պահելը, օգտագործելն ու իրացնելն է եղել։ Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են […]

̰
3 տարբերակ. ո՞րը կլինի ԱՄՆ-ի քայլը Թուրքիայի նկատմամբ Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու պատճառով

15:09 11.10.2019

ԱՄՆ-ը հնարավոր է` միջնորդի դեր ստանձնի Թուրքիայի և քրդերի միջև, որն էլ իրենց ընտրության 3 տարբերակներից մեկն է: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում: Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի ընտրության 3  տարբերակները՝ 1. Տնտեսական պատժամիջոցներով լուրջ հարված հասցնել Թուրքիային, 2. Հազարավոր զինվորներ ուղարկել և ռազմական ճանապարհով հաղթել, 3. Համաձայնագրով […]

̰
ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցները Սիրիայում իրականացվող գործողությունների պատճառով

13:53 11.10.2019

ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառումը Սիրիայում իրականացվող «Խաղաղության աղբյուր» օպերացիայի պատճառով: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի եվրոպական հարցերով պետքարտուղար Ամելի դե Մոնշալենին: Պետքարտուղարը շեշտել է, որ հարցը ներկայում քննարկվում է: Ըստ Մոնշալենի՝ սիրիական պետության հյուսիսում ստեղծվում են «շոկային պայմաններ քաղաքացիական անձանց համար»: Եվրամիության գագաթնաժողովը տեղի կունենա Բրյուսելում (Բելգիա)՝ հոկտեմբերի […]

̰
7 սպանված և 69 վիրավոր. քրդերի երկրորդ խոշոր պատասխանը թուրքերի հարձակումներին

11:37 11.10.2019

Քրդերը պատասխանում են իրենց դեմ Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի կողմից սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը։ Սիրիայի քրդական ուժերը հրետակոծել են Թուրքիայի սահմանամերձ քրդաբնակ Մարդին և Շանլըուրֆա նահանգները, ինչի հետևանքով 2 նահանգներում զոհվել և վիրավորվել են քաղաքացիական անձինք։ Թուրքական աղբյուրը, հղում անելով Մարդինի և Շանլըուրֆայի նահանգապետարանների հայտարարությանը, տեղեկացնում է, որ հրետակոծության հետևանքով 2 նահանգում վիրավորների […]

̰
Արցախի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հետ

16:28 10.10.2019

Հոկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է բելգիացի սենատոր, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ Մարկ Դեմեսմայեկերին, ֆլամանդական խորհրդարանի անդամ Մարկ Հենդրիքսին և Բելգիայի Աալստ քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ Քարիմ Վան Օվերմայերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախ-Բելգիա համագործակցության օրակարգին վերաբերվող մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Հայ դատի» Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը, «Հայ դատի» […]

̰
Oրինապահ հարկ վճարողների ցանկը համալրվել է

16:07 10.10.2019

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ օրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հոկտեմբերի 10-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 5 տնտեսվարողի: 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 96 տնտեսվարող: 62 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), մերժվել է […]

̰
BACK_TO_TOP