TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--3.91 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած և բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի. Փաշինյան

16:44 21.10.2020

Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած և բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով՝ բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, պետք է համարենք ավարտված: «Ինչո՞ւ: Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք։ Ի՞նչ […]

̰
Ռուսաստանը արել և անում է առավելագույնը․ Նիկոլ Փաշինյան

16:36 21.10.2020

Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Ռուսաստանի հետ համագործակցության մասին։ Նա նշել է, որ մեր երկրները հնարավորինս բարձր և արդյունավետ կերպով փոխգործակցել են և փոխգործակցում են այս իրավիճակից լուծում գտնելու համար՝ հաշվի առնելով նաև այն  հանգամանքը, որ Ռուսաստանը նաև հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի ռազմավարական գործընկերը։ «Ես կարծում […]

̰
Սու-34 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Խաբարովսկի տարածքում

16:27 21.10.2020

Ուսումնական թռիչքի ընթացքում Խաբարովսկի տարածքում վթարի է ենթարկվել Սու-34 ինքնաթիռ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը: Օդաչուները դուրս են նետվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, ասվում է հաղորդագրության մեջ: Ներկայումս անձնակազմը տարհանվել է: Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի, այն ընկել է անտառապատ տարածքի վրա, ավերածություններ չեն եղել, հայտնում են մամուլի […]

̰
Վլադիմիր Սպիվակովը համերգի հասույթը փոխանցելու է արցախցի երեխաների օգնության հիմնադրամին

13:56 21.10.2020

Հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովն առաջիկա համերգի հասույթը փոխանցելու է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա կինը՝ հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովան։ Հանգանակությունն իրականացնում է Հայերի ասամբլեան։ Բարեգործական մարաթոնի բոլոր միջոցները կուղղվեն Արցախի երեխաների հումանիտար օգնությանը՝ ապահովելով նրանց կարիքները, այդ թվում` սննդի, կացարանի, բժշկական և նյութատեխնիկական աջակցության։ Հայերի ասամբլեան ամբողջ […]

̰
Արցախում այս պահին կարիք կա մասնագետ կամավորների` հիմնականում համեմատաբար անվտանգ հատվածներում աշխատելու համար

13:30 21.10.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին Արցախում մեր աշխատանքի մի մասն էր նաև կարիքների գնահատումը, որոշ բաներ տեղում կկարողանանք կարգավորել ու կազմակերպել ինքներս, բայց մի հարցով պետք է դիմենք բոլորիդ օգնությանը. Արցախում այս պահին կարիք կա մասնագետ կամավորների` հիմնականում համեմատաբար անվտանգ հատվածներում աշխատելու համար. Վարորդ Հացթուխ […]

̰
Բանկերը կներեն մարտերում զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց վարկային պարտավորությունները

12:39 21.10.2020

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ քննարկումն այսօր ավելի ուշ կկազմակերպվի: Առաջարկվում է բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն տալ առանց որևէ հարկային հետևանքի ներել մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները: Այն խորհրդարանականներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Իսկ […]

̰
ԵԱՏՄ երկրներից ներմուծված ո՞ր ապրանքները կազատվեն հարկումից

12:37 21.10.2020

ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելու մասին նախագիծը: Այն այսօր կքննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ: Այդ նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է հնարավորություն ընձեռել, որ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ երկրներից ներմուծվող և այնուհետև հումանիտար, առողջապահական, նաև ռազմական նպատակներով պետությանը հանձնվող ապրանքներն ազատվեն հարկումից։

̰
Վարչապետի գլխավոր խորհրդականը փաստեր է ներկայացնում. Ադրբեջանը վարձկանների և ահաբեկիչների հետ համագործակցում են դեռևս 1990-ականներից

16:10 15.10.2020

Ադրբեջանը վարձկանների և ահաբեկիչների հետ համագործակցում է դեռևս 1990-ականներից. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը: Նա ցույց է տվել Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիխովի ստորագրությամբ մի փաստաթուղթ, համաձայն որի` 520 հոգի ներգրավվում են Ադրբեջանի զորամաս և մասնակցում մարտական գործողություններին: Վաղարշակ Հարությունյանի խոսքերով` ահաբեկիչների ներգրավումը տարածաշրջան […]

̰
Քիչ առաջ հերթական ՍՈւ-25 գրոհիչն ենք խփել. ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ

15:57 15.10.2020

ՀՀ ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մեր ԶՈՒ-երը քիչ առաջ Ադրբեջանի հերթական ՍՈւ-25 ինքնաթիռն են խոցել։ Նրա խոսքերով` մեր զորքերը հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ «Ասուլիսից 10 րոպե առաջ հերթական ՍՈւ-25 գրոհիչն ենք խփել»,- ասել է Մովսեսյանը։  

̰
Եթե այլ երկրներ են ճանաչում Արցախի անկախությունը, շատ կարևոր է, բայց եթե Հայաստանն է ճանաչում, արդեն «տոչկա նեվազվռատա» է. Դ․Բաբայան

23:02 14.10.2020

Ճանաչումը կարևոր է և շատ լավ է, որ այդ գործընթացն ընթանում է, միջազգային ճանաչումը, միակ խնդիրը այստեղ ՀՀ-ի կողմից ճանաչումն է, որովհետև այստեղ մենք պետք է շատ սառնասրտորեն մոտենանք, էմոցիաների տակ չընկնենք. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։ «Այո՛,  շոյվում են մեր սրտերը, […]

̰
Եթե այսքանից հետո շարունակվեն ռազմական գործողությունները, չի բացառվում՝ արդեն կոչով դիմի ՌԴ նախագահը. Դավիթ Բաբայան

20:55 14.10.2020

ԼՂ հակամարտությունը կարգավորելու մասին հայտարարություններին, շեշտեց՝ քաղաքական և դիվանագիտական դաշտում տեսնում ենք բավականին լուրջ գործընթացներ. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով ռազմական առումով հակառակորդը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը և մտադիր չէ որևէ ձևով դադարեցնել իր գործողությունները, ինչը շատ լավ տեսնում են այլ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանի […]

̰
Կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը կպահպանվի

13:28 09.10.2020

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Իշխող խմբակցությունն առաջարկել էր՝ կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ: Օրենքի նախագծի մեկ այլ […]

̰
Խորհրդարանն ընդունեց. ու՞մ է վերաբերում ռազմական դրության ռեժիմի կանոնները խախտելու համար սահմանվող պատիժը

12:53 09.10.2020

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ հարց է առաջանում, թե այս նախագծով արդյո՞ք մարդկանց մտածելու ազատությունն […]

̰
Որքա՞ն տուգանք է սահմանվում ռազմական դրության ռեժիմի կանոնները խախտելու համար

12:10 09.10.2020

Վարչական իրավախախտումների, քրեական և աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների նախագծերի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատգամավորներին ներկայացրեց, որ սրանք նպատակ ունեն կանխարգելելու ռազմական դրության ժամանակ կեղծ տեղեկությունների տարածումն ու հակապետական գործունեությունը։ Սահմանվում է, որ ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելն առաջացնում է տուգանքի […]

̰
Պատիժ սահմանել ռազմական դրության ընթացքում ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությանը խոչընդոտելու համար. նախագիծ ԱԺ-ում

11:41 09.10.2020

Կառավարության առաջարկությամբ ԱԺ-ն գումարել է արտահերթ նիստ: Պատգմավորները քննարկում են վարչական իրավախախտումների, քրեական և աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը: Վարչական իրավախախտումների և քրեական օրենսգրքերում փոփոխություններով առաջարկվում է պատիժ սահմանել ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելու, ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությանը խոչընդոտելու համար: Իսկ աշխատանքային օրենսգրքով նախատեսված են կարգավորումներ ռազմական դրության ժամանակ զորակոչվելու կամ […]

̰
Հավաքվել է ավելի քան 80 մլն դոլար. Զ․Սինանյանը հորդորում է շատ ակտիվ մասնակցել հանգանակությանը

20:24 08.10.2020

Այն համախմբումը, որ տեղի է ունենում սփյուռքում պատերազմի վերսկսման առաջին իսկ օրվանից, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աննախադեպ է համարում: Մեր տաղավարում Զարեհ Սինանյանը, սակայն, նշել է, որ հավաքված ավելի քան 80 միլիոն դոլարն իրեն դեռ չի բավարարում: Նա կոչ է արել համայն հայությանը շարունակել մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությանը: Բազմաթիվ են օրինակները, երբ տնտեսապես […]

̰
Անդրանիկ Քոչարյանի ուղերձը ազգությամբ հայ, սակայն Հայաստանից դուրս ապրող բոլոր զինվորականներին

20:55 06.10.2020

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ հայտարարությունների ժամին կոչով դիմեց աշխարհասփյուռ հայ այն զինվորականներին, որոնք աշխարհի զարգացած երկրների բանակներում ծառայություն են իրականացրել: «Հայտարարությունս ուղղված է ազգությամբ հայ, սակայն Հայաստանից դուրս ապրող սպաներին, շարքայիններին և բոլոր այն զինվորականներին, որոնք ծառայություն են տարել աշխարհի տարբեր բանակներում` հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումներում, ունեն […]

̰
Սիրիացի վարձկաններին եզդիները պարտք ունեն Սինջարում 2014-ի եզդիների ցեղասպանության դիմաց. եզդի պատգամավոր

18:59 06.10.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը հայտարարությունների ժամին շեշնշեց, որ երբեք չի կարելի եզդիներին քրդերի հետ շփոթել։ «Մենք՝ եզդիներս, մեր լուրջ մասնակցությունն ունենք այս պրոցեսում և չենք հրաժարվում, չենք էլ հրաժարվելու։ Ուզում եմ նաև դիմել Ադրբեջան հորջորջվող տարածքում բնակվող բնիկներին՝ թալիշներին, որ իրենց պատմական հայրենիքում իրենք պետք է իրենց պետականությունը ստեղծեն։ Մենք աջակցում […]

̰
Արման Աբովյանը Ստեփանակերտից ԱԺ էր բերել հրթիռի մի բեկոր

18:15 06.10.2020

ԱԺ-ում տեղի ունեցած հայտարարությունների ժամանակ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ԱԺ դահլիճ էր բերել մի բեկոր, որը գտել են Արցախի ծննդատան մոտակայքում: «Ամեն օր տասնյակ այսպիսի ահավոր զինատեսակներ կիրառվում է խաղաղ բնակիչների նկատմամբ»,- ասաց նա: Պատգամավորը նկատեց, որ այդ կասետային հրթիռները արգելված են բոլոր միջազգային կոնվենցիաներով, օրենքներով: «Ցանկացած պետություն, որը կիրառում է […]

̰
Այս պահին աննախադեպ հրատապություն է ներկայացնում Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը. Միքայել Մելքումյան

18:10 06.10.2020

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը անդրադարձավ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելուն և Արցախի անկախությունը ճանաչելուն։ «Առաջին-երկրորդ օրը մենք այստեղ շատ ակտիվ խոսում էինք Արցախի Հանրապետության հետ ռազմաքաղաքական դաշինքի և նրա անկախության ճանաչման մասին, հենց որ մի փոքր դադարում է, ասում ենք` լավ, դեռ փաստարկները բերենք՝ նոր: Ասենք, մի քանի օր […]

̰
Պարոն Խաչատրյանը մեկ օր շուտ ուզում էր վերադառնալ որպես դատավոր իր գործունեությանը. Դիլանյան

21:10 24.09.2020

ՍԴ դատավոր Արման Դիլանյանի համար անակնկալ չի եղել ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի կողմից ինքնաբացարկ հայտնելը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում: Իր այդ կարծիքը դատավորն այսպես է պարզաբանել. «Այս ընթացքում ճանաչել եմ պարոն Խաչատրյանին, նա իրեն տեսնում է հենց դատավորի կարգավիճակում, մեկ օր շուտ ուզում էր վերադառնալ որպես դատավոր իր գործունեությանը»։ Անդրադառնալով ՍԴ […]

̰
Վաղարշյանը՝ Խունդկարյանի ՍԴ նախագահ դառնալու համար իշխանությունների հետ ունեցած պայմանավորվածության մասին

21:02 24.09.2020

Արդյոք ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը կասկածներ չունի, որ Երվանդ Խունդկարյանը պայմանավորվածություն է ունեցել իշխանության հետ և վերջինս ՍԴ է եկել՝ նախագահ դառնալու պայմանով՝ լրագրողների այս հարցին Վաղարշյանը այսպես է արձագանքել. «Ես չէի ասի։ Միգուցե պայմանավորվածություն կա, բայց որ իշխանությունն այսպես նպատակադրված գործում է այդ ուղղությամբ, գոնե իմ պահով ես դա չեմ զգացել:  Իմ պահով չեմ […]

̰
Տպավորություն է, թե այս ամենն ուղղորդված է. Հրայր Թովմասյանը դադարեցրել է նիստին իր մասնակցությունը

19:55 24.09.2020

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը դադարեցրել է ՍԴ աշխատակարգային նիստին իր մասնակցությունը, երբ մնացել է մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում: «Երբ մնացել է մեկ թեկնածու, ես դադարել եմ նիստին մասնակցել, ինձ մոտ տպավորություն է՝ այս ամենն ուղղորդված ու պայմանավորված է»,- ասել է Թովմասյանը: Նա նաև պարզաբանել է, թե ինչու […]

̰
ՍԴ նախագահ այսօր էլ չընտրեցին

19:25 24.09.2020

ՍԴ դատավորներն այսօր էլ նախագահ չեն ընտրել: ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը տեղեկացրել է, որ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօր էլ  ընդմիջել են նիստը։ «Քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է ևս մեկ թեկնածու, որը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա: Լրագրողների հետաքրքրվել են, թե արդյո՞ք […]

̰
ՍԴ նախագահի մեկ առաջադրված և մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա

16:46 24.09.2020

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը լրագրողներին հայտնել է, որ նիստը դարձյալ կարճ ընդմիջվել է: Նրա խոսքով՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է հարց բարձրացրել լրագրողների՝ նիստին ներկայանալու համար, սակայն, իր իսկ կողմից բարձրացրած հարցը հետ է վերցվել: Պետրոսյանը նաև տեղեկացրել է, որ ինքը սկզբունքորեն կողմ է եղել լուսաբանում իրականացնելուն: Նա նաև հայտարարել է, որ ՍԴ նախագահի մեկ […]

̰
ՍԴ դատավորները դեռ քննարկում են՝ թողնե՞լ լրատվամիջոցներին ներս, թե՞ ոչ

14:06 24.09.2020

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ՍԴ դատավորները դեռ չեն անցել ՍԴ նախագահի և փոխնախագահների ընտրության հարցի քննարկմանը։ «Այս պահին ՍԴ-ում դեռ քննարկվում է ՍԴ աշխատակարգային նիստը լրատվամիջոցների կողմից լուսաբանելու հարցը, դրանից հետո, կարծում եմ, անցում կկատարվի ՍԴ նախագահի թեկնածուների առաջադրմանը»,- ասել է նա: Շաթիրյանը տեղեկացրել է նաև, որ ՍԴ նիստը լուսաբանելու վերաբերյալ […]

̰
Արթուր Վաղարշյանը դեռևս չի որոշել՝ ՍԴ նախագահի պաշտոնում կառաջադրի՞ իր թեկնածությունը

11:48 24.09.2020

ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է որոշում կայացրել չթողնել լրագրողներին ներկա գտնվել ՍԴ նախագահի և փոխնախագահների ընտրությանը. «Դահլիճը շատ փոքր է, և նաև մթնոլորտը կխանգարեր, ձեր ներկայությունը, պատկերացնո՞ւմ եք՝ այսքան տեխնիկան մի փոքր տեղում, էնտեղ ազատ տեղ էլ չկա»,-ասել է Վաղարշյանը: ՍԴ դատավորը նախընտրած թեկնածու դեռ չունի և դեռևս […]

̰
Դարի հարց մի դարձրեք, անգամ օրվա հարց մի դարձրեք. Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին

11:33 24.09.2020

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՍԴ նախագահի և փոխնախագահների ընտրությանը: Հիշեցնենք, որ երեկ, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, ՍԴ դատավորները չէին հասցրել անդրադառնալ այդ հարցին և, այն տեղի կունենա այսօր: «Ես, իհարկե, ունեմ դիրքորոշում և ասելիք ոչ միայն այս պրոցեսների, այլ շատ ու շատ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնք, ենթադրում եմ, այլ […]

̰
Հռոմի պապի ընտրությունների պես ա պետք անել, երբ որ վերևից բաց սպիտակ ծուխ լինի, ուրեմն ընտրվել ա. Հրայր Թովմասյան

19:04 23.09.2020

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ՍԴ-ում տեղի ունեցած աշխատակարգային նիստից հետո հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցին: Նա ընդամենը ասել է. «Հռոմի պապի ընտրությունների պես ա պետք անել, երբ որ վերևից բաց սպիտակ ծուխ լինի, ուրեմն ընտրվել ա»:

̰
ՍԴ-ն այսօր նախագահ և փոխնախագահ չի ընտրել

18:48 23.09.2020

ՍԴ դատավորներն այսօր ՍԴ նախագահ չեն ընտրել: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: Նա ասել է, որ օրակարգային նիստն ընդմիջվել է աշխատանքային օրվա ավարտով և կշարունակվի վաղը ժամը 11-ից: «ՍԴ-ն անցում չի կատարել օրակարգային հարցերին՝ նախագահի և փոխնախագահի ընտրությանը, քննարկման առարկա են դարձել կազմակերպական և տեխնիկական հարցեր, այդ թվում՝ մի քանի լրատվամիջոցների […]

̰
BACK_TO_TOP