TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը

17:00 15.06.2024

Իսրայելի զինվորականները արձանագրել են երկու արկի արձակումը Լիբանանից հրեական պետության հյուսիսում գտնվող Մերոն լեռան վրա։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Լիբանանից երկու արկ է արձակվել Մերոն լեռան շրջանում: Զոհերի մասին տեղեկություններ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը հավելել է, որ հունիսի 14-ին կործանիչները հարվածել են Հեզբոլլահի ռազմական կառույցին՝ Լիբանանի հարավում […]

̰
Հունիսի 21-ին Ալմաթիում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը

12:52 15.06.2024

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարները հունիսի 21-ին հանդիպում կունենան Ալմաթիում։ Այս մասին հայտնում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «2024 թվականի հունիսի 21-ին Ալմաթիում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որը կղեկավարի Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։ Նախատեսվում է քննարկել ս.թ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև […]

̰
Ինչո՞ւ է աղմկում Ալիևը. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետ

21:50 10.06.2024

Վերջին օրերին Ադրբեջանի նախագահը սկսել է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին` Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և այսպես շարունակ: Հայաստանն էլ, արձագանքելով Բաքվին, հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունն իր ներքին գործն է և առաջարկեց առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստորագրել Խաղաղության համաձայնագիրը: Հայ-ադրբեջանական վերջին շրջանի հեռահար բանավեճերի ու առհասարակ երկու երկրների հարաբերությունների շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին […]

̰
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ մի քանի իսրայելցի պատանդներ են զոհվել Նուսեյրաթում գործողության ժամանակ

22:25 08.06.2024

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները պնդում են, որ Գազայի հատվածում մի քանի պատանդներ են զոհվել «Նուսեյրաթ» փախստականների ճամբարում իսրայելական գործողության հետևանքով։ Այսպիսի հայտարարություն է արել շարժման ռազմական թևի՝ «Իզադդին ալ-Քասամ բրիգադ» խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Հակառակորդին հաջողվել է ազատել իր պատանդներից մի քանիսին, սակայն գործողության հետևանքով զոհվել են ևս մի քանի պատանդներ», – ասել է […]

̰
Մակրոնը հուսով է, որ G7-ի երկրները կհաստատեն Կիևին 50 միլիարդ դոլարի օգնությունը

22:06 08.06.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Մեծ յոթնյակի երկրները հունիսի կեսերին Իտալիայում կայանալիք գագաթնաժողովում կհաստատեն Կիևին 50 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու ծրագրերը։ «Մենք հուսով ենք, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կվերահաստատի Ուկրաինային 50 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու պարտավորությունը»,- ասել է Մակրոնը Ելիսեյան պալատում կայացած բանակցություններից հետո՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ […]

̰
Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայի կենտրոնում գտնվող «Նուսեյրաթ» ճամբարում

21:50 08.06.2024

Եգիպտոսը դատապարտել է Գազայի հատվածում գտնվող «Նուսեյրաթ» փախստականների ճամբարում պատանդներին փրկելու Իսրայելի հատուկ գործողությունը, որի հետևանքով տասնյակ պաղեստինցիներ սպանվել են և վիրավորվել: Համապատասխան հայտարարությունը տարածել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը խստորեն դատապարտում է իսրայելական ագրեսիան Գազայի կենտրոնական հատվածում, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 150 պաղեստինցի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, և նման գործողությունները համարում […]

̰
Շոլցն ասել է, որ Ուկրաինան թույլ չի տա իրեն ծնկի բերել

21:41 08.06.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինան թույլ չի տա իրեն ծնկի բերել և չի հանձնվի։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում հրապարակված տեսաուղերձում։ «Ուկրաինան թույլ չի տա իրեն ծնկի բերել և թույլ չի տա, որ իրեն ստիպեն կապիտուլյացիայի ենթարկվել»,- ասել է կանցլերը։ Նա նաև պնդել է, որ Ռուսաստանին դա […]

̰
Բայդենը մարդկության համար միակ սպառնալիքն է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը

21:30 08.06.2024

Կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը մոլորակի վրա մարդու գոյության միակ սպառնալիքն են: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ Փարիզում լրագրողների հետ զրույցում։ Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ «կլիմայի փոփոխության գոյաբանական սպառնալիքը միայն ուժեղանում է»։ «Մենք միասին աշխատում ենք՝ արագացնելու աշխարհի անցումը դեպի զուտ զրոյական մակարդակի (արտանետումներ): Սա […]

̰
Ամերիկացի նախկին տիեզերագնացը զոհվել է ավիավթարից

21:24 08.06.2024

Ամերիկացի նախկին տիեզերագնաց և Apollo 8-ի անձնակազմի անդամ Ուիլյամ Անդերսը զոհվել է ուրբաթ օրը ավիավթարի հետևանքով, հայտնում է Associated Press-ը (AP): Ինքնաթիռը, որը վարում էր 90-ամյա Անդերսը, ընկել է ջուրը և խորտակվել Վաշինգտոն նահանգի Սան Խուան կղզիների մոտ։ Նրա որդին՝ Գրեգ Անդերսը, գործակալությանը հաստատել է հոր մահվան փաստը։ Ուիլյամ Անդերսը հայտնի է 1968 թվականին լուսնային […]

̰
Դանիայի վարչապետը ապաքինվում է Կոպենհագենում հարձակման ժամանակ ստացած վնասվածքից

21:01 08.06.2024

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը ապաքինվում է Կոպենհագենում տղամարդու կողմից հարձակման ժամանակ ստացած աննշան վնասվածքից, հայտնում են եվրոպական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ միջադեպից հետո վարչապետը շոկի մեջ է եղել։ Նա պարանոցի թեթև վնասվածք է ստացել։ Ֆրեդերիկսենը չեղարկել է շաբաթ օրը նախատեսված աշխատանքային միջոցառումները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախօրեին Դանիայի մայրաքաղաքի կենտրոնում անհայտ տղամարդը մոտեցել […]

̰
Շոլցը կրկին հաստատել է, որ գերմանական զորքեր չեն ուղարկվի Ուկրաինա

20:48 08.06.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա ռազմական հրահանգիչներ ուղարկելու մտադրության մասին հայտարարությունից հետո հերթական անգամ կտրականապես մերժել է գերմանացի զինվորականներին մարտական ​​գոտի ուղարկելու գաղափարը։ «Մենք կշարունակենք կանխել էսկալացիան»,- ասել է Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության նախընտրական հանրահավաքում։ Կառավարության ղեկավարը Կիևին Գերմանիայի աջակցության չափանիշներն ամփոփել է հետևյալ կերպ. «Խոհեմություն, խոհեմություն, խոհեմություն: Կարևոր է աջակցել […]

̰
Մակրոնն ու Բայդենը խոստացել են շարունակել աջակցել Ուկրաինային

20:29 08.06.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ֆրանսիա կատարած պետական ​​այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի հարցը և պարտավորվել աջակցել նրան, որքան անհրաժեշտ է։ «Այսօր նախագահի (Բայդենի) հետ մենք կարողացանք շոշափել գլոբալ ամենակարևոր թեմաները, որոնցից առաջինը Ուկրաինան էր, մենք միասին արձագանքեցինք մեր աջակցության կարևորությունը, մենք կշարունակենք դա անել այնքան […]

̰
Ադրբեջանը Հայաստանի տարածքը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ինչի՞ց է պետք զգուշանալ

19:52 08.06.2024

Խաղաղության մասին բարձրաձայնող Ադրբեջանը շարունակում է վանդալիզմը՝ ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը: Ավելին, տարբեր մակարդակներով փորձում է զարգացնել «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը՝ այդ կերպ սնելով միջազգային հանրությանն իր կեղծ թեզերով, թե ներկայիս Հայաստանի տարածքը իբր «Արևմտյան Ադրբեջան» է։ Ադրբեջանական քարոզչամեքենայի այս կեղծիքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Գեղարդ» հիմնադրամի գիտաշխատող Գոռ Մարգարյանը:

̰
Ալիևն առևտուր է անում Հայաստանի հետ. Ստեփան Գրիգորյան

09:30 04.06.2024

Սահմանազատում, նոր խաղաղության պայմանագիր, թե՞ հակառակը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիմա էլ նոր պահանջ է առաջ քաշում՝ պնդելով, թե Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի: Այս անմիտ պահանջները չե՞ն խանգարում խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:  

̰
Բայդենն ասել է, որ Իսրայելը պետք է օգտագործի ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության գալու հնարավորությունը

23:53 31.05.2024

Միացյալ Նահանգները կոչ է անում Իսրայելին օգտվել պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնության գալու հնարավորությունից, այլ ոչ թե հետապնդել «ամբողջական հաղթանակի մշուշոտ նպատակը»,  ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հակիրճ ելույթում։ «Դուք չեք կարող բաց թողնել այս պահը։ Պատերազմ մղելը «տոտալ հաղթանակի» մշուշոտ նպատակով միայն կհանգեցնի նրան, որ Իսրայելը կխճճվի Գազայում», – ասել […]

̰
Չեխիայի արտգործնախարարը կոչ է արել ընդլայնել ՆԱՏՕ-ն, այդ թվում՝ ընդունել Ուկրաինային

23:36 31.05.2024

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին Պրահայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կոչ է արել ապահովել դաշինքի ընդլայնման գործընթացը, ներառյալ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին։ «Մենք պետք է ապահովենք, որ մյուս երկրները, ներառյալ Ուկրաինան, կարողանան միանալ: Այսօր մեր նպատակն է նախապատրաստվել ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովին և վերահաստատել մեր գործընկերության կարևորությունը», – ասել է նախարարը: ՆԱՏՕ-ի […]

̰
Չինաստանի պաշտպանության նախարարը կոչ է արել պահպանել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կայունությունը

23:27 31.05.2024

ԱՄՆ-ի և չինացի զինվորականների միջև հարաբերությունների կայունացումը հեշտ չի եղել և պետք է պահպանվի, ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը։ Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հանդիպել են ուրբաթ օրը Սինգապուրում անցկացվող անվտանգության համաժողովի շրջանակներում: Սա երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումն էր 2022 […]

̰
Ուկրաինան և Ռուսաստանը գերիներ են փոխանակել

23:18 31.05.2024

Ուկրաինական գերությունից 75 ռուս զինվոր է վերադարձվել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Բանակցային գործընթացի արդյունքում 75 ռուս զինվորականներ, ովքեր գերության մեջ էին հայտնվել, վերադարձվել են Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից, փոխարենը տեղափոխվել են ուկրաինական զինված ուժերի 75 ռազմագերիներ»,- նշվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ ազատ արձակված մարտիկները ռազմատրանսպորտային ինքնաթիռով կտեղափոխվեն Մոսկվա՝ բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով, […]

̰
Իսպանիան բանավոր նոտա է ուղարկել Իսրայելին՝ իր հյուպատոսության աշխատանքի սահմանափակումների պատճառով

23:10 31.05.2024

Իսպանիայի իշխանությունները բանավոր նոտա են ուղարկել Իսրայելի կառավարությանը՝ կապված Երուսաղեմում թագավորության հյուպատոսության գործունեության վրա հրեական պետության կողմից հայտարարված սահմանափակումների հետ: Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ «Պատասխանը սկսվել է այսօր առավոտյան, մենք նոտա ենք ուղարկել Իսրայելի կառավարությանը, որում մերժում ենք Երուսաղեմում Իսպանիայի գլխավոր հյուպատոսության բնականոն գործունեության ցանկացած սահմանափակում», – ասել է դիվանագետը […]

̰
Շվեդիան 2024-26թթ Ուկրաինային ռազմական օգնություն կտրամադրի 6,5 մլրդ եվրոյի չափով

22:19 31.05.2024

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագիր, որով Ստոկհոլմը 2024-2026 թվականներին Կիևին կտրամադրի մոտավորապես 6,5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն: «Շվեդիան Ուկրաինային կտրամադրի մոտ 6,5 միլիարդ եվրո ռազմական օգնություն երեք տարվա ընթացքում»,- ասվում է Շվեդիայի կառավարության կայքում հրապարակված տեքստում։ Ընդգծվում է, որ 2022-2026 թվականներին Ուկրաինային […]

̰
ԱՄՆ զենքի կիրառմամբ հարվածները Ռուսաստանին կարող են սկսվել ժամերի կամ օրերի ընթացքում. The New York Times

21:30 31.05.2024

Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա ամերիկյան զենքի կիրառմամբ առաջին հարձակումները կարող են սկսվել մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում։ Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ աղբյուրին հղումով։ Պարբերականը նշում է, որ ամերիկյան սպառազինության քաղաքականության վերանայման որոշումը կապված է մայիսի կեսերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Կիև կատարած այցի […]

̰
Գրանցվել է Իրանի նախագահի առաջին թեկնածուն

19:00 31.05.2024

Իրանի նախագահի առաջին գրանցված թեկնածուն Ալի Լարիջանին է։ Ինչպես հաղորդում է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական լրատվական գործակալությունը՝ ԻՌՆԱ-ն, ուրբաթ առավոտյան նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Լարիջանին։ Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկի մասին հինգշաբթի հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։ «Ընտրությունների գործընթացը տևում է հինգ օր՝ […]

̰
Կուբանում հայրը երեխաներին տեղափոխել է բեռնախցիկում և բռնվել ոստիկանների կողմից

17:42 31.05.2024

Ուստ-Լաբինսկում պետավտոտեսչության աշխատակիցները բռնել են տեղի բնակչին, ով խախտել է երեխաների տեղափոխման կանոնները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր տնօրինության երթևեկության անվտանգության պետական ​​տեսչության մամուլի ծառայությունը։ Պարեկության ընթացքում տեսուչները կանգնեցրել են «ՎԱԶ-2014» մակնիշի ավտոմեքենան և զննության ժամանակ բեռնախցիկում հայտնաբերել են վերմակով ծածկված երկու երեխայի։ Ետևի նստարանին առանց ամրագոտու նստած է եղել ևս […]

̰
Հնդկաստանի Կենտրոնական բանկը Մեծ Բրիտանիայից երկիր է վերադարձրել ավելի քան 100 տոննա ոսկի

17:10 31.05.2024

Հնդկաստանի պահուստային բանկը Մեծ Բրիտանիայի պահեստարաններից 100,3 տոննա ոսկի է վերադարձրել Հնդկաստան, գրում է The Times of India-ն։ Առաջիկա ամիսներին Կենտրոնական բանկը կարող է երկիր վերադարձնել թանկարժեք մետաղի ևս մեկ նմանատիպ ծավալ, հաղորդում է հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։ Դա արվում է լոգիստիկ նկատառումներով և պահեստավորման վայրերը դիվերսիֆիկացնելու նպատակով, ասել են աղբյուրները: Մարտի վերջի դրությամբ Հնդկաստանի […]

̰
Ուկրաինան և Շվեդիան անվտանգության համաձայնագիր են ստորագրել

16:30 31.05.2024

Ուկրաինան և Շվեդիան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ ուրբաթ օրը Ստոկհոլմում նմանատիպ համաձայնագրեր կստորագրվեն նաև Նորվեգիայի և Իսլանդիայի հետ։ Ինչպես նշվում է կառավարության գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ, համաձայնագիրը նախատեսում է ռազմական և քաղաքացիական աջակցություն Ուկրաինային առնվազն 105 միլիարդ կրոնի (9,94 միլիարդ դոլար) չափով՝ 2022-2026 թվականների համար։ Համաձայնագիրը ստորագրվել է Ստոկհոլմում […]

̰
Իրանը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ էր զիջումների գնալ՝ հարվածի պատասխանից խուսափելու համար

21:51 30.05.2024

Իսրայելը պատրաստ էր զիջումների գնալ Գազայի հատվածում հակամարտությունում՝ Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հարձակման համար պատասխան հարվածից խուսափելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեն։ «Իսրայելը Եգիպտոսի արտգործնախարարի միջոցով ուղերձ է հղել Գազայի հատվածի պատերազմում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին՝ Իրանի կողմից պատասխան հարվածը կանխելու […]

̰
Իրանն ամբողջությամբ արգելել է iPhone-ի ներմուծումը

21:21 30.05.2024

Իրանի մաքսային ծառայությունն արգելել է ցանկացած սերնդի iPhone սմարթֆոնների ներմուծումը երկիր։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով գերատեսչության հայտարարությանը։ Գործակալությունը նշում է, որ այժմ արգելքի են ենթարկվում նույնիսկ 13-րդ սերնդի և ավելի հին մոդելները, որոնց ներմուծումը նախկինում թույլատրված էր։ 2017 թվականին ամերիկյան Apple ընկերությունն Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով հեռացրել է […]

̰
Նյու Դելիում բանվորը մահացել է ջերմային հարվածից

20:17 30.05.2024

Առաջին մարդն է այս տարի մահացել Հնդկաստանի մայրաքաղաքում անոմալ շոգ եղանակի պատճառով ջերմային հարվածից։ Ինչպես գրում է The Times of India-ն, շոգի զոհ է դարձել 40-ամյա բանվորը։ Նյու Դելիի իշխանությունները կարգադրել են միջոցներ ձեռնարկել քաղաքային շինհրապարակներում աշխատողներին պաշտպանելու և նրանց աշխատանքային օրը կարճացնելու համար՝ աշխատանքը սկսելով տեղական ժամանակով ժամը 15:00-ից հետո: Չորեքշաբթի օրը Նյու Դելիի […]

̰
Պեսկովն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են շարունակել պատերազմը Ռուսաստանի Դաշնության հետ

20:07 30.05.2024

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են շարունակել պատերազմը Ռուսաստանի հետ, ինչը նրանց սպառնում է լուրջ հետևանքներով, նախազգուշացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողների հետ զրույցում Կրեմլի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների և հատկապես ԱՄՆ-ի կողմից իրավիճակի սրման վրա։ Նա ընդգծել է, որ այդ երկրներն «իրենք են մտադիր շարունակել պատերազմը» Ռուսաստանի Դաշնության […]

̰
Պեկինը զգուշացնում է, որ Թայվանի անկախությունը կնշանակի պատերազմ

19:30 30.05.2024

Թայվանի անջատումը Չինաստանից կնշանակի ռազմական հակամարտություն Թայվանի նեղուցում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը՝ մեկնաբանելով Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեի պաշտոնի ստանձնումը։ «Հայրենիքի վերամիավորումը պատմական միտում է, որը հնարավոր չէ կասեցնել: Թայվանի անկախությունը հավասարազոր է պատերազմի, բաժանումը խաղաղության բացակայությունն է», – ասել է Ու Ցյանը: Հունվարի 13-ին կղզում անցկացվել են […]

̰
BACK_TO_TOP