16:55 25.11.2020
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահին և երկու փոխնախագահներին հորդորել է հրատապ այց կազմակերպել Ադրբեջան: Այս մասին Մարուքյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերով: «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և նրանց ապագա փոխանակումը հնարավոր դարձնելու նպատակով այսօր դիմել եմ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման […]
15:52 25.11.2020
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) իր պաշտոնական կայքում հրապարակել է տարվա լավագույն գոլի հեղինակի հավակնորդների ցուցակը: Թեկնածուների ցուցակ. Սոն Հենգ Մին («Տոտենհեմ»), Քերոլայն Վեյրա («Մանչեսթեր Սիթի»), Անդրե-Պիեռ Ժինյակ («Տիգրես»), Լեոնել Քվինոնես Մակարա, Զլատկո Յունուզովիչ («Ռեդ Բուլ Զալցբուրգ»), Սոֆի Ինգլե («Չելսի»), Ջորջիանո դե Արրասկաետա («Ֆլամենգո»), Շիրլի Կրուզ (Կոստա Ռիկա), Հլոմփո Կեկանա («Մամելոդի Սանդաունս»), Ջորդան Ֆլորես («Դանդալկ»), Լուիս […]
15:10 25.11.2020
ԱՄՆ արվեստների և ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան հայտարարել է 2021 թվականի «Գրեմմի» երաժշտական մրցանակի հավակնորդների անունները։ 83 անվանակարգերում մրցանակի բոլոր դիմորդները հրապարակված են ակադեմիայի կայքում: «Գրեմմի» 63-րդ մրցանակաբաշխությունը նշանակված է 2021 թվականի հունվարի 31-ին: Այս պահին հայտնի չէ, թե ինչ ձևաչափով է անցկացվելու միջոցառումը: Այն վարելու է Թրեվոր Նոյը: Առաջադրումների քանակով առաջատարը դարձել է Բեյոնսեն: […]
15:00 25.11.2020
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) իր պաշտոնական կայքում հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակը: Թեկնածուների ցուցակ. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Տիագո Ալկանտարա («Բավարիա», «Լիվերպուլ»), Կևին Դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Կիլիան Մբապպե, Նեյմար («Պարի Սեն Ժերմեն»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Սադիո Մանե, Մոհամեդ Սալահ, Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»): Արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի […]
14:22 25.11.2020
ՀՀ նախագահի հրամանագրով Վլադիմիր Դավիդյանցը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և երկարամյա անձնվեր աշխատանքի համար բժիշկ-համաճարակաբան, կենսաբանական […]
12:18 25.11.2020
Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում առաջին անգամ COVID-19-ից մահացել է 507 անձ: «Անցած օրվա ընթացքում հաստատվել է 507 մահվան դեպք: Ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանում մահացել է 37 538 մարդ», – ասվում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: Մահվան դեպքերից 85-ը գրանցվել է Սանկտ Պետերբուրգում, 75-ը`Մոսկվայում, 22-ը` Մերձմոսկվայում, 21-ը` Կրասնոյարսկի երկրամասում։ Նշվում է, որ ՌԴ-ում վերջին […]
11:48 25.11.2020
Մերձմոսկովյան շրջանում ահաբեկչություններ են կանխվել, որոնք պատրաստել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը լցված է եղել խոցող տարրերով, այլ իրեր և փաստաթղթեր», – ասվում է հաղորդագրության մեջ: Ուժայիններին հաջողվել է Վլադիմիրի […]
18:20 24.11.2020
Թուրքիայի հետ սահմանակից Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Ալ-Բաբ քաղաքում պայթուցիկ սարք է գործի դրվել, առնվազն հինգ մարդ է զոհվել, РИА Новости-ին հայտնել է տեղում իրազեկ աղբյուրը: Սահմանամերձ Ալ-Բաբ քաղաքը գտնվում է թուրքական բանակի և նրա վերահսկողության տակ գտնվող ապօրինի զինված ավազակային կազմավորումների վերահսկողության տակ: «Պայթուցիկ սարքը գործի է դրվել Հալեպի հյուսիսում գտնվող Ալ-Բաբ քաղաքի Բիզաա […]
16:47 24.11.2020
Վերջին 14 տարվա մարտերի ընթացքում Աֆղանստանում օրական միջինը հինգ երեխա է զոհվել կամ վիրավորվել: Այս մասին ասվում է Save the Children բարեգործական կազմակերպության զեկույցում: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ըստ ՄԱԿ-ի՝ 2005-ից 2019 թվականներին Աֆղանստանում զինված հակամարտության ընթացքում սպանվել կամ խեղվել է առնվազն 26,025 երեխա: Ըստ Save the Children-ի՝ Աֆղանստանը 11 ամենավտանգավոր երկրներից մեկն է: […]
16:34 24.11.2020
Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում լիակատար հրադադարի հասնելու համար ռուսական կողմի ջանքերը, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության անհրաժեշտությունը: […]
19:17 23.11.2020
Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր որոշում է կայացվել փոփոխություն կատարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և նախարար նշանակել Վահրամ Դումանյանին: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում, մյուսների համար դրվել են լուրջ […]
19:15 23.11.2020
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ նախագահի հրամանագրով Արայիկ Հարությունյանը ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, և նրա փոխարեն նշանակվել է Վահրամ Դումանյանը: Վահրամ Դումանյանը մինչ այս եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը: Ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 9-ին: 1979-1984 թթ․-ին սովորել է ԵՊՀ-ում, 1984-1990 թթ․-ին Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան Մաթեմատիկական […]
18:34 23.11.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից: Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»: Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնին է նշանակվել Վահրամ Դումանյանը: […]
15:58 23.11.2020
Samsung-ը կարող է հրաժարվել Galaxy Note շարքի սմարթֆոններից՝ հօգուտ ճկուն էկրանով հարմարանքի: Այս մասին հաղորդում է Aju News-ի հարավկորեական հրատարակությունը՝ վկայակոչելով իր իսկ աղբյուրին: Դրանց փաստացի փոխարինողը կլինի Galaxy Z Fold 3-ը, որը նախատեսվում է թողարկել 2021-ի հունիսին: Նորույթի էկրանը ձեզ կսովորեցնի, թե ինչպես աշխատել էլեկտրոնային գրիչ S Pen-ով, որը Note-ի հիմնական առանձնահատկությունն էր: Գրիչը […]
15:41 23.11.2020
Իրաքի անվտանգության ուժերը Բաղդադի միջազգային օդանավակայանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր համակարգողներից մեկին, հայտնում է «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի Զինված ուժերի խոսնակ Յահյա Ռասուլի հայտարարությունը: Հայտարարության համաձայն՝ Աբու Նաբա կեղծանվամբ հայտնի ահաբեկիչը ժամանել է Բաղդադ՝ մայրաքաղաքի արվարձաններում ԻՊ զինյալների հետ կազմակերպչական հանդիպում անցկացնելու համար: Օդանավակայանում նրան բերման են ենթարկել Իրաքի հակաահաբեկչական գրասենյակի աշխատակիցները, […]
14:53 23.11.2020
Հնդկաստանի Ռաջաստան նահանգում արքայական կոբրան կծել է բրիտանացուն, որը երկրորդ անգամ էր վարակվել կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Յան Ջոնսը մի քանի ամիս առաջ է եկել Հնդկաստան ՝ աշխատելու բարեգործական կազմակերպությունում, որն օգնում է անապահով հնդկացիներին: Մարտին նա առաջին անգամ վարակվել է COVID-19-ով: Բացի դրանից՝ տղամարդը տառապել է մալարիայով և դենգե տենդով: Երբ […]
14:30 23.11.2020
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիվանդությունից երկու շաբաթ անց բուժվել է կորոնավիրուսից, նրա թեստի արդյունքը բացասական է եղել: Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 23-ին: Դրանից առաջ հայտնի է դարձել նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի ապաքինման մասին, որը նույն օրն է հիվանդացել Զելենսկու հետ և նրա հետ էլ բուժվել է Ֆեոֆանիայում:
14:17 23.11.2020
Շանհայի օդանավակայանում զանգվածային հրմշտոց է եղել: Դա սկսվել է այն բանից հետո, երբ օդային նավահանգստի ղեկավարությունը հրամայել է, որ բոլոր ուղևորներն ու անձնակազմը թեստավորվեն կորոնավիրուսի հայտնաբերման համար: Այս որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ օդանավակայանի աշխատակիցներից մեկի թեստը դրական է եղել: Արդյունքում մոտ 14 հազար մարդ պարտավոր էր անցնել թեստը: Շենքում կարանտին է հայտարարվել, և […]
12:49 23.11.2020
Թուրքիայի իշխանությունները նախատեսում են անվճար պատվաստել երկրի քաղաքացիներին կորոնավիրուսային վարակի դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Hürriyet թերթը: Նախարարի խոսքով ՝ չինական պատվաստանյութեր արտադրող «Sinovac»-ի հետ բանակցություններն արդեն ավարտվել են, բոլոր իրավական բաղադրիչները քննարկվել են, և ստորագրվել է համաձայնագիր: «Պատվաստանյութի առնվազն 10 միլիոն դեղաչափ արդեն ուղարկվել է՝ պատվաստումները սկսելու […]
12:42 23.11.2020
ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը ներկայացրել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը: Խոսքը 68 000 +15 000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցության մասին է: Այսպիսով, շահառու է (68 000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցության ծրագրից օգտվող) Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Արցախ վերադարձած […]
12:28 23.11.2020
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ վենեսուելացիների մասնակցությունը դեկտեմբերի 6-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին կդառնա իր ծննդյան օրվա լավագույն նվերը։ Նախագահը հոբելյանը տոնում է այսօր։ «Եթե ցանկանում եք նվեր անել իմ ծննդյան օրվա կապակցությամբ, ապա դեկտեմբերի 6-ին ձեր ամբողջ ընտանիքի հետ գնացեք ընտրությունների», – ասել է Մադուրոն, ում ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ: Նոյեմբերի 23-ին […]
20:54 20.11.2020
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիային, պատերազմական գործողություններին ու հետպատերազմյան իրադարձություններին են այսօր անդրադարձել պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը և մի քանի ազատամարտիկներ: Նրանք նոր են վերադարձել Արցախից և նրանց գնահատմամբ՝ պատերազմի օրերին այնտեղ քաոսային վիճակ է եղել: Նրանց խոսքով՝ պատճառը կազմակերպչական խնդիրներն են եղել: Նրանց գնահատմամբ՝ այսօր մեր երկրում անհրաժեշտ է կայունության հաստատումը: Մանրամասները՝ տեսանյութում․
15:07 20.11.2020
Ստեփանակերտի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը լիարժեք կգործի ուրբաթ օրվանից, ասել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումից հետո առաջին պլան են մղվել հումանիտար խնդիրները: «Ռուսաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ընդունված արագ որոշումների շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի գոտում: Ներկայումս ռուս խաղաղապահները հաջողությամբ կատարում […]
17:04 05.11.2020
ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ ձայների շարունակական հաշվարկի ֆոնին, ըստ տեղական հրատարակությունների և հեռուստաընկերությունների, բողոքի ալիք է տարածվել ամերիկյան քաղաքներում: Star Tribune-ի փոխանցմամբ ՝ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում հարյուրավոր ցուցարարներ փակել են 94 համարի դաշնային մայրուղին: Նրանք դեմ են Դոնալդ Թրամփի նախագահությանը և ընտրությունների արդյունքները բողոքարկելու նրա սպառնալիքներին: Ակցիան սկսվել է տեղական ժամանակով մոտ 19:45-ին (Մոսկվայի ժամանակով […]
16:19 05.11.2020
Ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության նախագահ Հաշիմ Թաչին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Հաագայի Հատուկ դատարանը հաստատել է իր դեմ մեղադրական եզրակացությունը՝ 1998-1999 թվականների ռազմական հանցագործությունների համար: Կոսովոյի հանցագործությունների համար Հաագայի հատուկ դատարանը վերջերս ընդլայնել է խորհրդարանի նախկին խոսնակ Թաչիի, խորհրդարանի նախկին խոսնակ Կադրի Վեսելին և Կոսովոյի Ազատագրական բանակի այլ դաշտային հրամանատարների դեմ մեղադրական եզրակացության […]
15:56 05.11.2020
Մոսկվայի քաղաքային դատարանում արդեն երրորդ անգամ ձախողվեց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյանի երկու ավագ քույրերի քրեական գործի քննության համար երդվյալ ատենակալների ընտրությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: Նրա խոսքերով ՝ գործընթացը տուժող կողմի խնդրանքով հետաձգվել է մինչ դեկտեմբերի 2-ը ՝ հանգուցյալի երկու հարազատների հիվանդության պատճառով: Մեղադրյալի պաշտպանը կարծում է, որ տուժողները դիտավորյալ […]
15:54 05.11.2020
Հունական իշխանությունները Հունաստանում համընդհանուր կարանտին են սահմանում կորոնավիրուսային վարակի դեպքերի կտրուկ աճի պատճառով, հայտնում է ERT-1-ը: Համաճարակի մեկնարկից ի վեր սա Հունաստանում երկրորդ կարանտինն է: Առաջինը սահմանվել է մարտ-ապրիլ ամիսներին: Հունաստանում ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 46 892, մահվան`673 դեպք:
15:32 05.11.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Այսպիսով՝ հակառակորդը կորցրել է 257 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 միավոր զրահատեխնիկա, 6 ՏՕՍ, 7290 զինծառայող:
15:25 05.11.2020
«Բայքար» ընկերության տեխնիկական պաշտպանության պատասխանատուն, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է՝ Սելջուկ Բայրաքթարը, հրապարակել է նոր Bayraktar-ների լուսանկարները։ Ավելի վաղ՝ Սելջուկ Բայրաքթարը հայտարարել էր, որ ընկերության արտադրելիք նոր՝ Bayraktar TB3 մոդելի ԱԹՍ-ների վրա տեղադրվելու են թուրքական արտադրության շարժիչներ: Այս նոր ԱԹՍ-ները ունեն տեխնիկական մի շարք առանձնահատկություններ, որոնց շնորհիվ համարվում են լավագույնը:
15:01 05.11.2020
Հայաստանի ազգային հեռարձակողը հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլի» այս տարվա մրցույթին: Այս մասին տեղեկանում ենք «Եվրատեսիլի» պաշտոնական էջից: Լեռնային Ղարաբաղում (Արցախ) շարունակվող հակամարտության պատճառով տարածաշրջանում հեռարձակողը ի վիճակի չէ ավարտելու պատշաճ նախապատրաստությունները «Մանկական Եվրատեսիլի» 2020-ի համար: Այժմ 12 երկիր կմասնակցի մրցույթին, որը հեռարձակվելու է Լեհաստանից 2020 թվականի նոյեմբերի 29-ին: «Հայաստանը «Մանկական Եվրատեսիլի» […]