13:10 23.12.2020
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ այս պահին ամենաարագ կերպով լուծելու մարտահրավերը Սյունիքի առաջ ծառացած խնդիրն է, քանի որ եռակողմ պայմանագրի համաձայն` Սյունիքի համայնքներն ադրբեջանական տեսադաշտում են հայտնվել։ Նրա խոսքերով՝ եթե նախկինում 150 կմ է եղել հեռավորությունը ադրբեջանական դիրքերից Սյունիքի բնակավայրեր, ապա հիմա 2-3 կիլոմետրի մասին է խոսքը։ Ըստ Մարուքյանի՝ Սյունիքում սահմանազատման հետևանքով բարձրադիր […]
13:08 22.12.2020
Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Սպիտակի և Ստեփանավանի բաժինների ծառայողները համատեղ միջոցառումներով Սպիտակի Սուրեն Ավետիսյան փողոցում ստուգել են Գյուլագարակ գյուղի 47-ամյա բնակչի 20 խմ փայտանյութով բեռնված «Կամազ» մակնիշի մեքենան: Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ փայտանյութը Երևան տեղափոխելու նպատակով նույն օրը բեռնվել է Տաշիրի անտառտնտեսությունում և պատկանում է սահմանափակ պատասխանատվությամբ մի […]
12:33 22.12.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է էներգետիկներին` մասնագիտական տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի էներգետիկներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ էներգետիկի օրվա առթիվ։ Չնայած անցնող տարվա փորձություններին՝ էներգետիկ ոլորտը, մեծամասամբ ձեր շնորհիվ, պահպանեց կայունությունն ու անխափան էներգամատակարարում ապահովեց ամբողջ երկրով մեկ։ Անուրանալի է ձեր դերն ինչպես համավարակի հաղթահարման գործում, այնպես էլ՝ պատերազմի […]
11:47 22.12.2020
Մեքսիկայի արևելյան Վերակրուս նահանգի Կոստա դե Օրո շրջանում լեռնային գետի հոսանքը քշել-տարել է մի խումբ զբոսաշրջիկների, հայտնում է Washington Post-ը: Խմբում եղել է 21 զբոսաշրջիկ: 4 զբոսաշրջիկի մահը հաստատվել է, ևս 3-ը համարվում են անհետ կորած: 5 զբոսաշրջիկ դիմել է բժշկական օգնության: Բժիշկների խոսքով ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բոլոր զբոսաշրջիկները Մեքսիկայի քաղաքացիներ են: […]
11:36 22.12.2020
Apple-ը մտադիր է մինչև 2024 թվականն արտադրել մարդատար մեքենա, որը հագեցած կլինի մարտկոցների «առաջատար» տեխնոլոգիայով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին: Գործակալության տվյալներով ՝ ընկերությունը սեփական մեքենան սկսել է մշակել դեռևս 2014 թվականից՝ Project Titan հայտնի ծրագրի շրջանակներում: Հաղորդվում է, որ այդ ժամանակից ընկերությունը զգալի առաջընթաց է գրանցել և այժմ մտադիր է փոխադրամիջոց […]
11:32 22.12.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, օրենքով սահմանված կարգի […]
17:45 18.12.2020
Գորիս-Կապան ճանապարհը առավոտից փակած քաղաքացիները դադարեցրել են իրենց բողոքի ակցիան, սակայն նշել են, որ ամեն օր իրենց դժգոհությունը բարձրաձայնելու են։ Հիշեցնենք՝ նրանք այդպիսի ակցիաներով անվտանգության երաշխիքներ են պահանջում նշված հատվածի գյուղերի և ճանապարհով երթևեկելու համար:
13:28 18.12.2020
Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում քաղաքացիները ճանապարհ են փակել։ Բնակիչների բողոքի ակցիան պայմանավորված է Գորիս-Կապան ճանապարհին հարող հատվածում որոշ դիրքերի հնարավոր ազատմամբ։ Քաղաքացիները մի շարք մտավախություններ ունեն և անվտանգության երաշխիքներ են պահանջում նշված հատվածում առկա գյուղերի և ճանապարհով երթևեկելու համար:
17:52 17.12.2020
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարանտինի մեջ կլինի մինչ դեկտեմբերի 24-ը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփում ունենալու պատճառով, քանի որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին հաղորդել են Թագավորության կաբինետի մամուլի ծառայությունից: «Սանչեսը Մակրոնի հետ հանդիպել է երկուշաբթի օրը՝ Փարիզում: Իսպանիայի վարչապետը «կդադարեցնի իր բոլոր գործունեությունները, որոնք պլանավորված էին առաջիկա մի քանի օրերի ընթացքում […]
16:53 17.12.2020
Google-ը տուգանվել է ռեկորդային երեք միլիոն ռուբլով՝ Ռուսաստանում արգելված տեղեկատվություն որոնելու թույլտվության համար, РИА Новости-ին ասել է մայրաքաղաքի Տագանսկի դատարանի մամուլի քարտուղար Զուլֆիա Գրինչուկը: Նմանատիպ խախտումների համար ընկերությունն արդեն վճարել է 500 հազար (2018), 700 հազար (2019) և մեկուկես միլիոն ռուբլի (2020): Ներկայիս պատիժը պահանջները բազմիցս չկատարելու համար է: Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» հաղորդել էր, որ […]
13:22 17.12.2020
Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է որոշում, ըստ որի՝ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալող անձանց տրամադրել եռամսյա դրամական օգնություն: Ընդ որում` առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին տրամադրել յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30 000 դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ […]
13:17 17.12.2020
Գործադիրի նիստում քննարկվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշումը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը նաև Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ է, առաջարկել է հարցը ևս մեկ անգամ քննարկել: Ի սկզբանե հարցը օրակարգի ոչ զեկուցվող հարցերից էր, նախարարի առաջարկությամբ այն դարձավ զեկուցվող։ «Ընտրությունների նիստի հետ […]
13:11 17.12.2020
Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը։ Այն ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Այդ միջոցառման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին է տրամադրում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա […]
13:07 17.12.2020
Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է անհայտ բացակայելու հետ կապված նոր կանոնակարգում: Չնայած սրա վերաբերյալ հարցը օրակարգի չզեկուցվողներից էր, այնուամենայնիվ, արդարադատության նախարարին հնարավորություն տրվեց հակիրճ պարզաբանելու էությունը։ «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: […]
13:03 17.12.2020
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արամ Խաչատրյանը նշանակվեց Լոռու մարզպետ: Որոշումն ընդունվեց կառավարության հերթական նիստին։ Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը վերջերս է վայր դրել մանդատը, նա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ էր։ Նա 2018 թվականից հետո զբաղեցրել է նաև Լոռու փոխմարզպետի պաշտոնը։ Իսկ Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դեկտեմբերի 16-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:
12:27 17.12.2020
«Գերիների հետագա փոխանակման քայլերի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները: Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ Կարմիր խաչի ու ռուսական կողմի ներգրավվածությամբ։ Այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Անդրադառնալով Խծաբերդին՝ նա տեղեկացրել է, որ Խծաբերդից գերեվարված անձանց տվյալները ճշտվում են, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն Արցախում է: Ըստ […]
11:52 17.12.2020
Երգչուհի Շուշան Պետրոսյանին այսօր ոստիկանությունը բերման էր ենթարկել: Այս մասին հայտարարել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա իր էջում գրել էր․ «Որևէ մեկը նախապես նրան չէր հրավիրել ոստիկանություն կամ որևէ կերպ չէր տեղեկացրել, որ իրեն ուղղված հարցեր կան։ Սա բացարձակ ապօրինություն է»։ SHANTNEWS․am-ը կապ հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության […]
20:13 15.12.2020
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է երիտասարդների հետ։ Ելույթից հետո վարչապետի թեկնածուն պատասխանել է ներկաների հարցերին։ Թե՛ ելույթը և թե՛ հարցերը հիմնականում վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակին և այդ ոլորտներում առաջացած խնդիրների վերաբերյալ Վազգեն Մանուկյանի պատկերացումներին։ Երիտասարդներից մեկը հետաքրքրվել է, թե Վազգեն Մանուկյանն Արցախյան առաջին պատերազմի […]
12:44 14.12.2020
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է Սուդանն ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակից հանելու մասին, որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 14-ին: Նշվում է, որ պետքարտուղարը ստորագրել է փաստաթուղթը Կոնգրեսին ծանուցման 45-օրյա ժամկետի լրանալուն պես։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտնել էր Կոնգրեսին, որ Սուդանը այլևս չի դիտարկվում որպես ահաբեկչության հովանավոր պետություն: Գործարքը ձեռք է […]
12:16 14.12.2020
Առնվազն 132 մարդ է ձերբակալվել Հնդկաստանի հարավ-արևմուտքում iPhone հեռախոսներ արտադրող գործարանում աշխատողների կողմից սկսված անկարգությունների պատճառով, հայտնում է India TV- ն: Հնդկաստանի Կառնատակա նահանգում հարյուրավոր աշխատողներ հավաքվել էին թայվանական «Վիստրոն» կորպորացիայի գործարանի դիմաց: Խռովություններ էին սկսվել: Դժգոհ լինելով վճարված աշխատավարձի չափից ՝ աշխատողները սկսել էին քարեր նետել պատուհանների վրա, շրջվել ու հրկիզել մեքենաները: Ոստիկանությունը պարզում […]
11:36 14.12.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 135 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ընտանեկան բռնության՝ 3-ական, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, ջրային կենդանիների […]
15:36 11.12.2020
Մեր տարածաշրջանում միջազգային խոշոր խաղացողների միջև լուրջ մրցակցություն արևելագիտության ինստիտուտի տնօրենը չի տեսնում, փոխարենն ընդգծում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը՝ Հարավային Կովկասում խաղաղապահների արդեն երկրորդ երկրում տեղակայմամբ։ «Նա այստեղ լուրջ խաղացող է և լուրջ ուշադրություն է դարձնում տարածաշրջանին: Իհարկե, պետք է անպայման նշենք ռուսական դիվանագիտության այն բավական նուրբ գործողությունները, որոնք միաժամանակ լուծում էին և՛ հումանիտար […]
15:25 11.12.2020
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է շատ վճռական հակահարված տա հայտարարություններին՝ օգտագործելով պատմական փաստերը, վերհանելով ներկայում Ադրբեջանի և Թուրքիայի վտանգավոր ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականության բուն էությունն ու նպատակները: Սաֆրաստյանը կարևորում է աշխարհին այնպիսի նյութի տրամադրումը, որը կվկայի՝ այն պատերազմը, որը մղեցին այդ երկու երկրները, դուրս էր պատերազմական բոլոր կանոններից: Ամեն դեպքում, կայացած ասուլիսի ժամանակ թուրքագետն […]
12:52 11.12.2020
Երեկ Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր Սյունիքը, Սևանը և Երևանը Ադրբեջանի պատմական տարածքներն են, ըստ էության, արտահայտում է Ադրբեջանի ղեկավարության ծավալապաշտական նկրտումները ՀՀ-ի նկատմամբ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Վերջինս մեկնաբանել է այդ զորահանդեսին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ունեցած հայատյաց ելույթները։ «Դեռևս երբ պատերազմը նոր […]
17:44 08.12.2020
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընդդիմության սկսած անհնազանդության գործողություններին։ Տեղի ունեցող իրադարձությունները Սիմոնյանը անվանել է էլիտաների հեղաշրջման փորձ՝ ասելով, որ մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն Հայաստանի Հանրապետության ղեկավար մեկ տարով և չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին։ Սիմոնյանի […]
13:56 08.12.2020
ԱՄՆ նախագահական ընտրություններն անցել են երրորդ աշխարհի երկրների մակարդակով, երկուշաբթի՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում ասել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը: «Ընտրությունները կեղծվել են: Սա ամոթ է մեր երկրի համար: (Ընտրություններն անցկացվեցին-խմբ․) ինչպես երրորդ աշխարհի երկրներում»,- մեջբերում է նրան ABC News-ը: Միաժամանակ, Թրամփը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել վիճարկել քվեարկության արդյունքները: Բացի […]
13:15 08.12.2020
Անցած շաբաթ Ազգային ժողովի պատգամավոր Գոռ Գևորգյանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու և գործունեությունը որպես անկախ պատգամավոր շարունակելու մասին։ Խորհրդարանի միջանցքում լրագրողները պատգամավորից հետաքրքրվել են որոշման պատճառների մասին և հարցրել՝ արդյո՞ք վարչապետը պետք է հրաժարական տա, և տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ «Ընդհանրապես պատմությունը ցույց է տալիս, որ գրեթե միշտ այն իշխանությունները, որոնք արձանագրում են […]
19:50 04.12.2020
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիր է դրվելու Խոակին Կապառոսի առաջ աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլում, ասել է, որ դա կախված է լինելու առաջին հերթին վիճակահանության արդյունքներից, սակայն հիմնական խնդիրը լինելու է յուրաքանչյուր խաղում միավորների համար պայքարելը: ՀՖՖ նախագահի կարծիքով` հավաքականն ի զորու է լինելու կատարել իր առջև դրված խնդիրը։ Նշենք, որ […]
18:48 04.12.2020
ՀՖՖ նախագահ Արթուր Մելիքբեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև ազգային մարզադաշտ կառուցելու ծրագրերին։ «Կան ներդրողներ, ովքեր հետաքրքրված են եղել ազգային մարզադաշտի կառուցման հարցում: Եղել են նաև քննարկումներ կառավարության և ներդրողների հետ: Բայց հասկանալի է` Covid-19-ի հետևանքները և պատերազմը տնտեսության մեջ շատ բան փոխեցին: Հիմա՝ այս իրավիճակում մենք նորից պետք է թարմացնենք մեր բոլոր կապերը՝ […]
18:39 04.12.2020
Հայաստանից դուրս հանդես եկող հայ նոր ֆուտբոլիստների՝ ազգային հավաքական հրավիրելու գործընթացը շարունակվում է։ Չնայած ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ դրսից ֆուտբոլիստների անընդհատ ներգրավել հնարավոր չէ, և առաջին հերթին պետք է պատրաստել մեր սերունդը, այնուամենայնիվ, նա նաև տեղեկացրել է, որ նոր ֆուտբոլիստների հետ էլ բանակցություններ տարվում են։ «Այս շրջանում հավաքական հրավիրված […]