18:40 09.02.2021
Երևանի ավագանու այսօրվա նիստում՝ ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև ավտոկայանատեղիները վաճառքի և վարձակալության համար նախատեսված մեքենաներով ծանրաբեռնելուն։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը տրանսպորտի վարչության պետից հետաքրքրվել է, թե արդյոք հնարավոր չէ՞ զգուշացնել այդ մեքենաների սեփականատերերին դրանք համապատասխան վայրեր տեղափոխելու համար։ Նա նկատել է, որ այդ մեքենաները խանգարում են նաև փողոցների […]
15:04 09.02.2021
Երևանի քաղաքապետարանը ինքնակամ շինությունների մասով ստացել է 27 հազար դիմում, ինչն աննախադեպ քանակ է: Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա ասել է, որ որքան էլ մեծացնեն հաստիքացուցակը, հնարավոր չէ միանգամից բոլոր 27 հազարին սպասարկել, բայց վստահեցրել է, որ ինտենսիվ աշխատում են այդ ոլորտում հաստիքացուցակի փոփոխությունը վերջնական ի մի […]
13:49 09.02.2021
Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստում հաստատվեց Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Նախագծի մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի Էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակներում 2017թ. դեկտեմբերի 1-ին կնքվել է ֆինանսական պայմանագիր։ Դրա իրականացման անհրաժեշտությունից ելնելով` Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային […]
13:28 09.02.2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել խմբակցության քարտուղարի իր լիազորությունները: Այս մասին Երևանի ավագանու նիստի սկզբում հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա փոխարեն այդ պաշտոնում ընտրվել է Արմեն Գալջյանը:
13:23 09.02.2021
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ընտրվեց Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Արսեն Կարապետյանը։ Վերջինս, սակայն, վայր է դրել մանդատը:
20:57 08.02.2021
Այս հանգստյան օրերին եվրոպական քաղաքների երկինքը վերածվել է նարնջագույնի, ցիկլոնը Սահարա անապատից ավազ է բերել: Տեսանյութը հրապարակել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը՝ WMO-ն: Բնական երևույթի արդյունքում երկինքը, տներն ու ձյունը ձեռք են բերել նարնջագույն երանգ: Ցիկլոնը ավազի ամպը բերել է Ֆրանսիա, որը հետագայում սկսել է շարժվել դեպի արևելք` Իտալիայի և Մալթայի միջով դեպի Բալկաններ և Հունաստան:
17:10 08.02.2021
Ֆրանսիայի սոցիալական հարցերի և առողջապահության նախարար Օլիվիե Վերանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութով: Ուղիղ հեռարձակումը Մելուն քաղաքի հիվանդանոցային կենտրոնից, որտեղ երկուշաբթի կեսօրին ժամանել էր առողջապահության նախարարության ղեկավարը, հեռարձակվել է BFM հեռուստաալիքով: Վերանը դարձել է պատվաստված առաջին պետական պաշտոնյան: Անցյալ շաբաթ Ֆրանսիայի Առողջապահության գերագույն կոմիտեն հաստատեց AstraZeneca կորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը: Ընկերության դեղամիջոցը կօգտագործվի […]
15:54 08.02.2021
Սերբական ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ ունի, որ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ մահափորձ է նախապատրաստվել: Դա կարող էր պատահել Բելգրադում հունվարի 27-ին միջնադարյան սերբիական պետության հիմնադիր Ստեֆան Նեմանի հուշարձանի բացման օրը: Այս մասին հայտարարել է քրեական ոստիկանության վարչության պետ Բոգդան Պուշիչը Pink ալիքի եթերում: Նրա խոսքերով՝ Բելգրադում հուշարձանի բացման արարողությանը ներկա էին ավելի քան 850 հատուկջոկատայիններ […]
15:43 08.02.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Հովհաննես Հարությունյանն աշխատակազմին է ներկայացրել Շիրակի մարզպետի նորանշանակ տեղակալ Դավիթ Սեխլեյանին՝ կարևորելով համատեղ ու արդյունավետ աշխատանքը․ «Մեզ այժմ բարդ ու պատասխանատու աշխատանք է սպասվում, արդյունքներ գրանցել և ձեռքբերումներ ունենալ հնարավոր կլինի համագործակցությամբ, բոլորիս համար կարևոր ուղենիշ պետք է լինի մեր մարզի հիմնախնդիրների […]
19:12 05.02.2021
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ այդ նա մասնակցել է «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Այն անցկացվում է «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» խորագրով: Ֆորումին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ԵԱՏՄ դիտորդ-պետությունների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, […]
15:07 05.02.2021
Գիտե՞ք, թե ինչ խորհուրդ ունի Արցախի դրոշի սպիտակ եռանկյունաձև նախշանկարը (հայկական գորգի նմանությամբ)։ Այն խորհրդանշում է Արցախի՝ մայր Հայաստանից անարդարացիորեն բաժանումը, վերահաստատումը, որ անկախ աշխարհաքաղաքական իրողություններից, Արցախը «փոքր Հայաստան է՝ Հայաստանից կտրված»։ Մեր փոքր Հայաստանը հիմա ավելի է փոքրացել, անարդարությունը հիմա ավելի է խորացել, բայց հիմա էլի կանգուն է, վիրավոր է, բայց կանգուն է ու […]
18:05 04.02.2021
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները կամ անանուն աղբյուրներ են։ Նախագծի հեղինակները համաձայն չեն այն պնդումների հետ, թե սրանով սահմանափակվում է խոսքի ազատությունն ու բովանդակությունը։ Իսկ մասնագետները համոզված են, որ […]
12:31 03.02.2021
Հայկական հուշարձանները՝ ադրբեջանական կողմի վանդալիզմի զոհեր։ Այս մասին մեր քանդակագործները շարունակում են ահազանգել։ Նրանք փաստեր են հավաքագրել և հավաքագրում՝ տեղի ունեցողն իրավական գործընթացով կանխելու համար։ Արցախի ՄԻՊ-ի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ։ «Հուշարձան ասածը, որը ֆիքսվում է պետության կողմից որպես հուշարձան, ընդամենը մի մասն է մշակությային […]
21:48 01.02.2021
Սիրիայի հյուսիսում ՝ Ալ-Բաբ և Ազազ քաղաքներում, տեղի է ունեցել երկու ահաբեկչություն, որի զոհվել է 10 մարդ, ևս 24-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Անադոլին: Նշվում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել սիրիական ընդդիմության կողմից վերահսկվող Ազազ քաղաքում: Պայթուցիկ սարքը տեղադրվել է Սիրիայի ժամանակավոր կառավարության շենքի և քաղաքի մշակույթի կենտրոնի դիմաց կայանված մեքենայում: […]
11:25 31.01.2021
Xiaomi- ն ներկայացրել է Mi Air Charge լիցքավորման կայանը, որն ի վիճակի է օդով լիցքավորել համատեղելի սարքերը։ Կայանը հատուկ տուփ է, որը կարող է մի ճառագայթ ձևավորել միլիմետր ալիքում և այն ուղարկել մի քանի սպառողի: Ալիքները վերածվում են էլեկտրաէներգիայի, որը լիցքավորում է սմարթֆոնը: Mi Air Charge- ը բառացիորեն հագեցած է ընդունիչներով և հաղորդիչներով. 5 ալեհավաքները […]
16:23 30.01.2021
Թբիլիսիում ռեստորանային բիզնեսի սեփականատերերն ու աշխատողները երթ են կազմակերպել դեպի Կառավարության պալատ ՝ պահանջելով վերացնել սահմանափակումները, որոնք արգելում են նրանց լիարժեք աշխատել կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հաղորդում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: «Հիմա մենք Պուշկինի հրապարակում ենք: Մոտավորապես 100-500 մ հեռավորության վրա կան հյուրանոցներ, որոնք կարող են հյուրեր ընդունել: Նրանք ունեն ֆիթնես կենտրոններ, ռեստորաններ: […]
15:48 30.01.2021
ԱՄՆ-ը փոխգործակցում է Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Լիբիայի և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցերում և ցանկանում է շարունակել երկխոսությունը: Այս մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը: Նրա խոսքով՝ ոչ վաղ անցյալում ինքը և իր ֆրանսիացի գործընկերը մասնակցել են Ռուսաստանի արտգործնախարարության ճեպազրույցին: «ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, այսպես կոչված, Մինսկի խմբի համանախագահներ են, ճեպազրույցում տեղեկացանք […]
14:43 30.01.2021
Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը Մոսկվայի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունների ոլորտի մաս չէ, բայց այն պետք է քննարկվի միջազգային հարթակներում: Այս մասին «Дожд TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը: «Իհարկե, այդ հարցը պետք է քննարկեն ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Բայց այն պետք է քննարկվի նաև բազմակողմ պլատֆորմի վրա, օրինակ՝ Քիմիական զենքի […]
11:41 30.01.2021
Հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում կիրառվել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի ավելի քան 84,9 միլիոն դեղաչափ (մոլորակի 100 բնակչի հաշվով 1,1 դեղաչափ)։ Այդ մասին վկայում են Our World in Data կայքի տվյալները: Իսրայելը շարունակում է մնալ առաջին տեղում՝ բնակչության պատվաստումների մակարդակի առումով։ Յուրաքանչյուր 100 մարդու համար այնտեղ առկա է 48,9 դեղաչափ։ Զգալի բաց կա նաև մայրցամաքների միջև: […]
17:40 29.01.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովը ուրբաթ հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքը, ինչպես նաև ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում փոխգործակցության հարցեր: «Արտաքին գործերի գործակալությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման ընթացքը, ինչպես նաև երկկողմ համագործակցության և […]
16:46 29.01.2021
Այսօր՝ հունվարի 29-ին, լրացավ հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 70-ամյակը: Հոբելյանի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մտավորականների, արվեստագետների, երաժշտասեր հանրության հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք մատուցել անվանի արվեստագետի հիշատակին: Վահրամ Դումանյանը մաեստրոյի ընտանիքի անդամների, գերատեսչության […]
16:25 29.01.2021
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը Աղդամի տարածաշրջանում աշխատանքները կսկսի հունվարի 30-ից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը: Կենտրոնում կաշխատեն 60 ռուս և 60 թուրք զինծառայողներ: Մոնիթորինգ կիրականացվի՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործմամբ: Դեռ անցած տարվա դեկտեմբերի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի […]
16:19 29.01.2021
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկն է, ով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ էլ վիրահատվել էր: Գլխի շրջանում կատարված ծանր վիրահատությունն անցել էր լավ։ Բժիշկների շնորհիվ Արծվիկն այսօր կրկին ժպտում է ու խաղում․․․»։
13:50 29.01.2021
Վրաստան մուտքը թույլատրելի կլինի ցանկացած երկրի այն քաղաքացիների համար, ովքեր կունենան կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամբողջական ընթացքը հաստատող փաստաթղթերը, նրանք ստիպված չեն լինի ենթարկվել պարտադիր կարանտինի։ Այս մասին ասել է հանրապետության էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: «Ցանկացած պատվաստման ամբողջական ընթացք իրականացնելուց, ինչը նշանակում է երկու լրիվ դեղաչափ, և սահմանին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո բոլոր […]
13:31 29.01.2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմաոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով։ «2021 թվականի մարտից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով։ Անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան 20․000 դրամով։ Նման որոշումը հնարավոր է դարձել՝ Ծախսերի օպտիմալացման և խնայողությունների ավելացման շնորհիվ Ստվերային շրջանառության և ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունքում […]
12:49 29.01.2021
2020 թվականին ՊԵԿ-ի հետաքննիչների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 7 միլիարդ դրամ, ինչը 2,1 տոկոսով ավել է 2019 թվականի ցուցանիշից։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետը։ Վահան Չարխիֆալակյանը, խոսելով ստվերային շրջանառության մասին, ասել է, որ այդպիսի դեպքերը հիմնականում մանրածախ առևտրի և շենքերի […]
12:50 28.01.2021
ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված ոստիկանների շիրիմներին։ Նշենք, որ այսօր հունվարի 28-ին հայ ժողովուրդը նշում է Բանակի՝ Հայրենյաց պաշտպանի օրը, ՀՀ ԶՈՒ 29-րդ տարեդարձը։ Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել Արցախի իշխանությունները, […]
13:37 27.01.2021
Թեհրանը պատրաստ է «մեկ ժամից» վերադառնալ միջուկային գործարքին, բայց մյուսները նախ պետք է դա անեն։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Մենք միշտ ասում էինք՝ վերադարձեք ձեր պարտավորություններին, մեկ ժամ հետո մենք կվերադառնանք մեր գործերին»,- ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրված կառավարության նիստի ժամանակ: Իրանի նախագահը, հաշվի առնելով Վաշինգտոնում Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքը, […]
13:26 27.01.2021
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում բացվել են ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի և ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Հովհաննես Ավագյանի անվան լսարաններ։ Այս մասին տեղեկացնում է համալսարանի դասախոս Արծրուն Հովհաննիսյանը․ «Այսօր բացեցինք մեր հերոս եղբայրների անունով լսարաններ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը և կից լուսանկարներ հրապարակել։