TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
-0.91 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

ԵՄ-ն երկրորդ պայմանագիրը կստորագրի BioNTech-ի և Pfizer-ի հետ 300 միլիոն դոզա COVID-19 պատվաստանյութ մատակարարելու համար

17:16 17.02.2021

Եվրահանձնաժողովը (ԵՀ) երկրորդ պայմանագիրը կստորագրի գերմանական BioNTech ընկերության և նրա ամերիկյան գործընկեր Pfizer-ի հետ` ԵՄ-ին լրացուցիչ 300 միլիոն դոզա COVID-19 պատվաստանյութ մատակարարելու համար: Այս մասին հայտարարել է Առողջապահության և սննդի անվտանգության եվրոպական հանձնակատար Ստելլա Կիրիակիդիսը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: «Այսօր կեսօրին ես երկրորդ պայմանագիրը կստորագրեմ BioNTech-ի և Pfizer-ի հետ՝ լրացուցիչ 300 միլիոն դոզա COVID-19 պատվաստանյութի […]

̰
Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում Բեզոսը վերադարձավ առաջին տեղ

12:59 17.02.2021

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ևս մեկ անգամ դարձել է աշխարհի ամենահարուստ մարրդը՝ ըստ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի: Գործակալության տվյալներով` վերջին 24 ժամվա ընթացքում ֆոնդային առևտրի արդյունքներով Բեզոսի ակտիվների ընդհանուր արժեքը նվազել է 372 միլիոն դոլարով ՝ կազմելով 191 միլիարդ դոլար: Այնուամենայնիվ, դա նրան թույլ է տվել շրջանցել Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին, ում կարողությունը նվազել […]

̰
Բիլ Գեյթսը անվանել է մարդկության ամենաբարդ խնդիրը

22:00 16.02.2021

Մարդկության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը կլիմայի չեզոքության հասնելն է մինչև 2050 թվականը։ Այս մասին ասել է Microsoft-ի հիմնադիր և բարերար Բիլ Գեյթսը Ավստրալիայի հանրային հեռարձակման ազգային կորպորացիային տված հարցազրույցում: «Սա ամենադժվար մարտահրավերն է (կլիմայի չեզոքություն մինչև 2050թ.- խմբ.), որին մարդկությունը երբևէ բախվել է, քանի որ ֆիզիկապես աշխարհի տնտեսությունները՝ ցեմենտ, պողպատ, տրանսպորտ, գյուղատնտեսություն, այս բոլոր ոլորտները […]

̰
ԱՀԿ-ն առաջ է քաշել COVID-19-ի ծագման չորս վարկած

21:00 16.02.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները Չինաստանի Ուհան քաղաք կատարած հետազոտական ​​ուղևորությունից հետո հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագման չորս հավանական վարկած, գրում է «Ինտերֆաքս»-ը: «Չորս վարկած մնաց քննարկման փուլում. անասունից մարդ փոխանցում միջանկյալ վիրուսակրի միջոցով (ամենայն հավանականությամբ), վիրուսի ուղղակի փոխանցում կենդանուց մարդուն (հավանաբար), վիրուսի փոխանցում սառեցված սննդի միջոցով (դժվար թե), լաբորատորիայից արտահոսք (խիստ անհավանական) », – […]

̰
Ճապոնիան ոչնչացնելու է Pfizer պատվաստանյութի միլիոնավոր դոզաներ

17:05 16.02.2021

Ճապոնիայում Pfizer-ի և BioNTech-ի կողմից մշակված կորոնավիրուսային պատվաստանյութի խմբաքանակի մի մասը վերացնում են: Դա պայմանավորված է նրանով, որ երկրում հատուկ ներարկիչները չեն բավականացնում: Այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի քարտուղար Կացունոբու Կատոն: Pfizer պատվաստանյութի մեկ սրվակը նախատեսված է վեց ներարկման համար։ Նշվում է, որ Ճապոնիան պատվիրել է պատվաստանյութի 144 միլիոն դոզա: Սա բավարար է 72 […]

̰
Կրեմլը մեկնաբանել է կիբերհարձակումների վերաբերյալ ֆրանսիական հատուկ ծառայությունների զեկույցը

15:31 16.02.2021

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ֆրանսիական հատուկ ծառայությունների զեկույցը կիբերհարձակումների մասին և մեղադրանքները Ռուսաստանի Դաշնության հասցեին, ասել է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չի ունեցել և չունի այդ դրսևորումների հետ: Ավելի վաղ Ֆրանսիայի Տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալությունը (ANSSI) հայտնել էր մի շարք ֆրանսիական ընկերությունների դեմ կիբերհարձակումների մասին, որոնք իրականացվել են 2017-ից […]

̰
Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

14:54 16.02.2021

Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։ Այդ մասին նա հայտարարություն է տարածել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 9-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով՝ սույնով հայտարարում եմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Անկեղծ ասած՝ մեծ դժվարությամբ եմ կայացրել այս որոշումը: Միաժամանակ, հաշվի առնելով այն, […]

̰
Կարո՞ղ են խոչընդոտներ առաջանալ ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացում՝ հաշվի առնելով ԵՄ-ՌԴ վերջին լարումները

13:00 16.02.2021

Կարո՞ղ են խոչընդոտներ առաջանալ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացում՝ հաշվի առնելով ԵՄ-ՌԴ վերջին լարումները։ «Հեռանկարի» տաղավարում այս և այլ հարցերի անդրադարձել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։ Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին, որը լիարժեքորեն […]

̰
Տնտեսության հետ կապված ի՞նչ ծրագրեր են նախատեսված ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրով

12:31 16.02.2021

Տնտեսության հետ կապված ի՞նչ ծրագրեր են նախատեսված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ «Հեռանկարի» տաղավարում այս և այլ հարցերի անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։ Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ ԵՄ-ն Հայաստանին ծանուցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։

̰
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացվեց. ի՞նչ է գործնականում սա նշանակում

12:23 16.02.2021

Օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանին՝  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին, որը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի այս տարվա մարտի 1-ից: Ի՞նչ է գործնականում դա նշանակում։ «Հեռանկարի» տաղավարում այս և այլ հարցերի անդրադարձել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։  

̰
COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 109 միլիոնը

13:53 15.02.2021

Աշխարհում COVID-19 հիվանդությունների թիվը գերազանցել է 109 միլիոնը: Փետրվարի 15-ի առավոտյան աշխարհի 1 միլիոն բնակչության հաշվով մահացությունը կազմել է 309,4: ԱՄՆ-ում, որը առաջատարն է COVID-19-ի դեպքերով, 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 1497 մարդ, Հնդկաստանում, որը դեպքերի թվով երկրորդ տեղում է՝ 112, Բրազիլիայում՝ 1121: Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի ավելի քան 27,639 միլիոն […]

̰
ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 792 զանգ

13:42 15.02.2021

2021 թվականի փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 792 զանգ, որոնց 64-ը քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ: ԱԻՊԾ սակրավորների հետ Արցախի տարածքը հնարավոր վտանգից մաքրելու և արտակարգ իրավիճակների սպառնալիքներից խուսափելու համար, չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքներին ընդգրկվել են նաև Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը […]

̰
Բնակարանագողերը բռնվել են հանցանքի պահին. բացահայտումներ Մասիսում և Սևանում

13:13 15.02.2021

Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ մի քաղաքացի Մասիս քաղաքի Նոր թաղամասի շենքերից մեկում գողություն է անում: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները նշված հասցեում գողություն կատարելու պահին բռնել ու բաժին բերման են ենթարկել վանաձորցի 38-ամյա մի տղամարդու։ Բնակարանատիրոջից ընդունվել է հաղորդում: Տղամարդը ձերբակալվել է: Նույն օրը բնակարանային […]

̰
Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ կուսակցության տասնյակ անդամներ են ձերբակալվել

13:00 15.02.2021

Ermenihaber-ը, հղում անելով gazetekarinca.com-ին, գրում է, որ Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) տասնյակ անդամներ ձերբակալվել են։ Բաթման և Այդըն շրջաններում ԺԴԿ-ական առաջնորդների տներում ոստիկանական խուզարկություններ են անցկացվել։ Բաթմանում ընդհանուր առմամբ ձերբակալվել է ԺԴԿ-ական 8 գործիչ, որոնց թվում՝ շրջանի վարչական ղեկավարներից Գյուլիստան Սյոնյուքը։ Նրանցից 4-ը հարցաքննությունից հետո ազատ են արձակվել։ Իսկ ԺԴԿ կենտրոնակայանի ղեկավար […]

̰
Ֆրանսիացի օդերևութաբանները հայտարարել են եղանակի վտանգի «նարնջագույն» մակարդակի մասին

14:50 13.02.2021

Ֆրանսիացի օդերևութաբանները շաբաթ օրը հայտարարել են երկրի արևմուտքում և արևելքում ցրտահարության և անձրևի պատճառով եղանակի վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակի մասին: Այս մասին հայտնում է Meteo France ազգային օդերևութաբանական ծառայությունը: Շաբաթ առավոտյան, ըստ օդերևութաբանների, Ստրասբուրգում գրանցվել է -7, Փարիզում,  Բուրժեում ՝ -4 աստիճան ցուրտ: Եղանակային ծառայությունը շեշտել է, որ «Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Բրետանում շաբաթ օրվա ընթացքում […]

̰
Մոգադիշոյում խորհրդարանի շենքի մոտ պայթյուն է որոտացել

14:11 13.02.2021

Վեց մարդ վիրավորվել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում խորհրդարանի շենքի մոտակայքում տեղի ունեցած ռումբի հզոր պայթյունի հետևանքով, հայտնում են տեղական իշխանություններն ու լրատվամիջոցները: «Անվտանգության ուժերը կանխեցին Սաիդիկա խաչմերուկի մոտ մահապարտ ահաբեկչի հավանական հարձակումը այն ժամանակ, երբ մահապարտը արհամարհել է հրամանները և չի կանգնել Դաբկայի անցակետում: Պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ զինվորները կրակել են […]

̰
Ձյան տեղումների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 թռիչք է հետաձգվել

12:16 13.02.2021

Մոսկվայում ձյան երկարատև տեղումների պատճառով ավելի քան 50 չվերթ հետաձգվել է կամ ժամանել ուշացումով, ևս 3 չվերթ չեղյալ է հայտարարվել։ Ժամը 08:40-ին 5 թռիչք հետաձգվել է «Վնուկովոյում», 21-ը ՝ «Շերեմետևոյում»: Երկու չվերթ չեղարկվել է «Դոմոդեդովոյում», 36-ը՝ հետաձգվել: «Ժուկովսկիում» մեկ չվերթ չեղարկվել է, մեկը՝ հետաձգվել: Ձյան առատ տեղումները Մոսկվայում սկսվել են հինգշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, և […]

̰
Ուկրաինայում արհեստական ​​բանականությունը կփոխարինի դատավորին

21:15 12.02.2021

Արհեստական բանականությունը, որը հիմնված է ուկրաինական առաջին ատյանի դատարաններից հիման վրա, կքննարկի վարչական իրավախախտումների դեպքերը: Համապատասխան պիլոտային ծրագրի մեկնարկը նախաձեռնում է Արդարադատության բարձր խորհուրդը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը: Խորհուրդը կարծում է, որ փորձնական նախագիծը հնարավորություն կտա մշակել գործնական նյութ ամենատարածված փոքր վարչական իրավախախտումները քննելու վերաբերյալ (պաշտոնական կազմով) ։ Սա հնարավորություն կտա պատկերացում կազմել իրավունքի […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լավրովի խոսքերը ԵՄ-ի հետ հարաբերությունները խզելու պատրաստակամության մասին

17:40 12.02.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Բրյուսելից համապատասխան նախաձեռնության դեպքում Եվրամիության հետ հարաբերությունները խզելու պատրաստակամությունը: Այսպիսով, գերատեսչությունը մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, որը նախկինում հանդես էր եկել նման դիրքորոշմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք պատրաստ ենք խզման, եթե այն նախաձեռնի ԵՄ-ն: Մենք խստորեն կոչ ենք անում ԵՄ անդամներին հավասար և փոխադարձ […]

̰
Չեմ կարծում, թե մենք հիմա պատրաստ ենք քննարկել կենսաթոշակային տարիքի փոփոխության հարց․ ֆինանսների նախարար

17:00 12.02.2021

Ըստ որոշ կանխատեսումների՝  մոտակա  տարիներին Հայաստանը ունենալու է արտագաղթ կամ, այլ կերպ ասած, աշխատունակ մարդկանց մեկնում, մյուս կողմից՝ կենսաթոշակային տարիքի մարդկանց կտրուկ աճ։ Արդյո՞ք իմաստ չկա  Հայաստանում բարձրացնելու կենսաթոշակային տարիքը։ Այս հարցին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Չեմ կարծում, թե մենք հիմա պատրաստ ենք քննարկել կենսաթոշակային տարիքի փոփոխության հարց, առավել ևս […]

̰
Չեմ կարծում, թե պարտքի անվանական մեծությունը բավարար է, որպեսզի դատողություն արվի պարտքի որակի վերաբերյալ․ ֆինանսների նախարար

16:48 12.02.2021

2021 թվականի վերջում Հայաստանի պետական պարտքը կանցնի 9 միլիարդ դոլարը և կկազմի  ՀՆԱ-ի շուրջ 70 տոկոսը։ Դա, ըստ փորձագետների, մտահոգիչ է, երբ չկա վերադարձնելու սցենար։ Այս մտահոգություններին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։  «Չեմ կարծում, թե պարտքի անվանական մեծությունը բավարար է, որպեսզի դատողություն արվի պարտքի որակի վերաբերյալ։ Էական ցուցանիշներից մեկը վերցվում է […]

̰
Մահացել է լեգենդար ջազ դաշնակահար Չիկ Կորեան

15:58 12.02.2021

ԱՄՆ-ում 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, Գրեմմիի 23 մրցանակների դափնեկիր Չիկ Կորեան: Ամերիկացի երաժշտի կարիերան տևել է ավելի քան հինգ տասնամյակ: Նրա վերջին ալբոմը թողարկվել է 2020 թվականին: 1968-ին Կորեան ելույթ է ունեցել Miles Davis խմբի հետ, իսկ մեծ ժողովրդականություն է սկսել վայելել այն բանից հետո, երբ 1972 թվականին […]

̰
Թուրքիայում փոթորիկը նավակներ է խորտակել և տների տանիքներ ավերել

14:46 12.02.2021

Թուրքիայի Իզմիր նահանգում հզոր փոթորիկներն ու պտտահողմերը տներ են ավերել և նավակներ խորտակել: Բնական աղետի ժամանակ տուժել է 16 մարդ: Այս մասին հայտարարել է «Ուկրինֆորմ»-ը: «Չեշմե-Ալաչատիի շրջանում հորդառատ անձրևների և տորնադոների հետևանքով վնաս է պատճառվել, 16 մարդ վիրավորվել է, բոլորը գտնվում են բժշկական հսկողության տակ: Տասը մեքենա վնասվել է, չորս նավակ խորտակվել է նավահանգստում, մեկը՝ […]

̰
Պեսկովը խոսել է Պուտինի առողջական վիճակի մասին

13:58 12.02.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջությունը գերազանց վիճակում է, և դրա պահպանման համար պատվաստումներ են արվում։ Այս մասին լրագրողներին ասել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Լսեք, դուք ինձանից պարզապես խնդրում եք նախագահի բժշկական պատմությունը … Նախագահը, թու-թու-թու, ունի հիանալի առողջություն: Եվ պարզապես պատվաստումներ են արվում այս գերազանց առողջությունը պահպանելու համար: Ահա այն ամենը, ինչ կարող եմ […]

̰
Սահմանամերձ համայնքների թիվը կկազմի 77

17:26 11.02.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց, որ գրավոր ընթացակարգով որոշում կընդունվի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում լրացումներ կատարելու վերաբերյալ։ Ըստ նախարարի, կավելանան Գեղարքունիքի և Սյունիքի մարզի ևս 39 համայնքներ։ «Ընդհանուր առմամբ՝ սահմանամերձ համայնքների թիվը կկազմի 77»,- տեղեկացրեց նախարարը։ Տվյալ համայնքները ստանում են անշարժ գույքի հարկի ամբողջական […]

̰
Գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը 2021 թվականից կգործի հանրապետության բոլոր մարզերում

17:14 11.02.2021

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը 2021 թվականից կգործի հանրապետության բոլոր մարզերում 11 մշակաբույսի համար՝ խաղող, ծիրան, դեղձ, խնձոր, ցորեն, գարի, վարսակ, կարտոֆիլ, ձմերուկ, սեխ, սալոր։ Վարչապետի խոսքերով՝ 2020 թվականին մեկնարկած գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը գործում էր ընդամենը 2 մարզում և երկու մշակաբույսի՝ խաղողի ու ծիրանի դեպքում։ «Այս տարվանից […]

̰
Նոր նախագծով՝ մարտից Արցախի քաղաքացիներին ևս 4 ամսով կտրամադրվի յուրաքանչյուր անձին 68 հազար դրամ աջակցություն

16:15 11.02.2021

Առաջիկա օրերին կառավարությունը գրավոր ընթացակարգով կընդունի Արցախի քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ նոր որոշում: Ըստ որի՝ մարտից Արցախի քաղաքացիներին ևս 4 ամսով կտրամադրվի յուրաքանչյուր անձին 68 հազար դրամ աջակցություն: Այս մասին կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Ծրագրի համար բացառություն են արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք, […]

̰
Կառավարությունը կզրոյացնի գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող վարկերի տոկոսները

13:34 11.02.2021

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ կզրոյացվի գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող վարկերի տոկոսները։ Այս որոշումը կայացվել է տեղի ունեցած կառավարության հերթական նիստում։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքերով՝ 2020-ին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը մարտի 26-ին ընդունել էր որոշում, որով պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրվող վարկերն ու լիզինգը տնտեսվարողներին հասանելի դարձան 0 տոկոս տկոսադրույքով, որի արդյունքում պետական աջակցությամբ […]

̰
Կառավարությունն ընդունեց լիզինգի պետաջակցության ծրագրի պայմանները բարելավելու և լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակն ընդլայնելու որոշումը

12:41 11.02.2021

Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը։ 4 զեկուցվող հարցերից 2-ը վերաբերել են գյուղատանտեսությանը։ Դրանցից մեկով գործադիրն ընդունել է լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավելու և լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակն ընդլայնելու որոշումը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ծրագիրը բավական պահանջված է, և մեկնարկից՝ 2018-ից սկսած մինչև 2020 թվականի դեկտեմբեր հաստատվել է 201 շահառուի 293 լիզինգի հայտ՝ […]

̰
Ավստրալիայում կոալան վթարի պատճառ է դարձել

23:30 10.02.2021

Կոալան հանկարծակի հայտնվել է Ավստրալիայի հարավում գտնվող Ադելաիդա քաղաքին հարող մայրուղում: Վարորդը, տեսնելով կենդանուն, շտապ արգելակել է: Նրա հետևից եկող մեքենաների վարորդները չեն կարողացել խուսափել բախումից, գրում է The Guardian- ը: Դրա պատճառով վեց մեքենա է վնասվել: Մարդկանցից ոչ ոք չի տուժել: Վթարի հետևանքով մայրուղում խցանում է առաջացել: Կենդանուն բռնել են ու տեղափոխել Ադելաիդայում գտնվող […]

̰
BACK_TO_TOP