TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

«Հայոց հայրենիք» կուսակցությունը որոշում է կայացրել ընտրարշավի համար նախատեսված գումարը տրամադրել սահմանամերձ գյուղերի զարգացմանը

22:56 08.06.2021

«Հայոց հայրենիք» կուսակցությունը որոշում է կայացրել ընտրարշավի համար նախատեսված գումարը տրամադրել սահմանամերձ գյուղերի զարգացմանը։ Այս մասին այսօր հայտարարել են կուսակցության ներկայացուցիչները ասուլիսի ժամանակ։ Նրանք նաև խոսել են իրենց ծրագրերի մասին։ «Նախ ՀՀ-ում պետք է ստեղծել հզոր ռազմարդյունաբերություն։ Պետք է մարդու գործոնը սահմաններում նվազեցնենք, տեխնիկապես հագեցված լինի»,- նշել է կուսակցության ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ազատ Հայրենիք» դաշինքը Դիլիջան, Իջևան և Սևան քաղաքներում էր

22:47 08.06.2021

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունիսի 8-ին Դիլիջան, Իջևան և Սևան են այցելել և ընտրողների հետ են հանդիպել «Ազատ Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչները: Նրանք բաժանել են բուկլետներ՝ «Ազատ Հայրենիք» դաշինքի ծրագրային դրույթներով: Դաշինքի հիմնական նպատակները 12-ն են՝ Անվտանգության վերականգնում, Անկախ արտաքին քաղաքականություն, Բացարձակ ժողովրդավարության հաստատում, Արցախի ճանաչում, Տնտեսության կայուն զարգացում, Հայրենադարձություն, Համայն հայության ուժերի համախմբում, […]

̰
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուները եղել են Արարատի մարզում

22:38 08.06.2021

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուները եղել են Արարատի մարզում։ Նրանք հանդիպել են ֆերմերների հետ և խոսել գյուղի ու գյուղատնտեսության զարգացման ծրագրի մասին։ Համայնքի բնակիչները խոսել են գյուղատնտեսական ապրանքի բարձր ինքնարժեքի և վաճառքի ցածր գնի մասին՝ հետաքրքրվելով այս խնդրի շուրջ կուսակցության առաջարկած լուծումների մասին։ ​​​​​​​Հետո կոնկրետ խնդիր, կոնկրետ լուծում ձևաչափով կուսակցության թեկնածուները ներկայացրել են նախընտրական ծրագրի […]

̰
«Հանրապետություն» կուսակցությունը Արմավիրի մարզում էր

22:29 08.06.2021

«Աշխատատեղ և անվտանգություն»․ սա է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական կարգախոսը։ Այս կարգախոսով էլ կուսակցության անդամներն այսօր եղել են Արմավիրի մարզում՝ Էջմիածին և Արմավիր քաղաքներում։ Նրանք քաղաքացիներին ներկայացրել են իրենց ծրագրի դրույթները։

̰
«5165» շարժման անդամներն այսօր հանդիպել են լոռեցիների հետ

22:20 08.06.2021

«5165» շարժման անդամներն այսօր հանդիպել են լոռեցիների հետ։ Հրավիրված հանրահավաքին ներկայացրել են իրենց պատկերացումները երկրի անվտանգության, արտաքին քաղաքականության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Նրանց խոսքով՝ երկրի համար ստեղծված ծանր իրավիճակում հանրությունը պետք է պետության ղեկավարման պատասխանատվություն ստանձնել պատրաստվող ուժերից պահանջի կարևորագույն հարցերի պատասխաններ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Մենք գալիս ենք ուժեղ թիմով և իրագործելի ծրագրով․ Սամվել Բաբայան

15:35 08.06.2021

«Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանդես է եկել կոչով: Նա հայտարարել է․ «Իմ սիրելի հայրենակիցներ, դու՛րս եկեք հիպնոզից և սթափ գնահատեք նրանց, ովքեր փորձում են որսալ ձեր ձայները: Նայեք իրենց անցած ճանապարհը, նրանց ձեռքբերումներն ու ձախողումները, նրանց հաղթանակներն ու պարտությունները: Ուզո՞ւմ եք, որ այդ ամենը նորից կրկնվի»: «Մեր կերտած […]

̰
«Իդիոտկա»․ Լենա Նազարյանը՝ Թագուհի Թովմասյանին

13:10 03.06.2021

«Իդիոտկա»․ այսպես անվանեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը պատգամավոր Թագուհի Թովմասյանին այն բանից հետո, երբ վերջինս իր ելույթում քննադատեց իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը և դիրքորոշումը Աբովյանի դիահերձարանում զոհվածների մարմինների ու մասունքների պահման պայմանների վերաբերյալ։ Նրա ելույթից հետո Նազարյանը ցածրաձայն ասաց` «իդիոտկա», խոսափողը, սակայն, միացված էր, և նրա ասածը լսվեց դահլիճում։ Ավելի ուշ մեկ այլ ելույթում Թովմասյանն անդրադարձավ […]

̰
Դեպքի հետ կապված արդարացումներ չկան․ առողջապահության փոխնախարար

13:05 03.06.2021

Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանում արտահերթ նիստ է գումարվել։ Մի շարք պատգամավորներ, սակայն, դժգոհել են օրակարգի բովանդակությունից` հայտարարելով, որ այս օրերին պետք է անդրադառնալ Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակին և Աբովյանի դիահերձարանում Արցախյան պատերազմում զոհված զինվորների մարմինների ու մասունքների ոչ պատշաճ պահման պայմաններին: Առողջապահության նախարարի տեղակալը մեկ այլ հարցի զեկուցման ժամանակ պատասխանել է այդ թեմով պատգամավորների հնչեցրած հարցերին։ […]

̰
Մեր առաջնահերթություններից է ապահովել ձեր անվտանգությունը երթևեկության մեջ. ՃՈ-ն՝ երեխաներին

12:25 01.06.2021

Ճանապարհային ոստիկանությունը շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ. «?Սիրելի՛ երեխաներ, Շնորհավորում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ ?? Մեր գործունեության առաջնահերթություններից է ապահովել ձեր անվտանգությունը երթևեկության մեջ և փոխանցել գիտելիքներ, որոնց շնորհիվ ապագայում կունենանք օրինահարգ քաղաքացիներ։ Թող ձեզ շրջապատող միջավայրում գերիշխեն սերը, համերաշխությունն ու բարությունը, որպեսզի կարողանաք կյանքի կոչել ձեր երազանքները»:

̰
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկվել է հասարակական կազմակերպությունների հետ

12:20 01.06.2021

Շարունակվում են հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկումները: Այս անգամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության մասնագետները հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ: Փոխնախարարը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են ««Հանրակրթության մասին» օրենքում՝ ընդգծելով, որ նմանատիպ հանդիպում արդեն կայացել […]

̰
Ընտրության նախաշեմին․ քաղաքական ուժերը շարունակում են հանդիպումներն ու նախընտրական ծրագրերի ներկայացումը

17:49 31.05.2021

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին դրան մասնակցող քաղաքական ուժերը շարունակում են հանրապետության տարբեր համայնքներում հանդիպել բնակիչների հետ, ճեպազրույցներ հրավիրել և ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը։ Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչները Սյունիքում են եղել։ «Այս գրասենյակները պետք է հենակետեր հանդիսանան և կատարեն կարևորագույն առաքելություն՝ տարածելով Հայաստանի ինքնիշխանության պահպանման և հզորացման գաղափարները»,- հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Արա Պապյանը՝ ներկայացնելով իրենց քաղաքական […]

̰
Ռուսաստանը Արևմուտքին կոչ է անում ավելի ակտիվորեն ազդել Կիևի վրա՝ Մինսկի պայմանավորվածությունները կատարելու համար․ Լավրով

16:58 31.05.2021

Ռուսաստանն ակնկալում է, որ Արևմուտքը լսել է Մոսկվայի կոչը՝ ավելի ակտիվորեն ազդել Կիևի վրա Մինսկի համաձայնագրերի լիարժեք կատարման համար: Այս մասին երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք կոչ արեցինք մեր եվրոպացի գործընկերներին ավելի ակտիվ ազդել Կիևի վրա, որպեսզի հասնենք Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացմանը: Հուսով եմ, որ այս ազդանշանը լսվել […]

̰
Պեսկովը մեկնաբանել է, թե ինչու Պուտինը Լուկաշենկոյի հետ չի լողացել ծովում

15:53 31.05.2021

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պարզաբանել, թե ինչու Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը չի լողացել ծովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Անվտանգություն կամ առողջություն, չգիտեմ»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե Պուտինը առողջությա՞ն, անվտանգությա՞ն կամ աշխատանքի՞ պատճառով ծովում չի լողացել։ «Ես չգիտեմ և չեմ կարող դա [ասել ձեզ]․․․ սա նախագահի […]

̰
Ամերիկացի գիտնականը նախազգուշացնում է COVID-26 և COVID-32 համաճարակների մասին

13:57 31.05.2021

ԱՄՆ-ում կորոնավիրուսի և վարակիչ հիվանդությունների գծով գիտնական և փորձագետ Փիթեր Հոտեսը հայտարարել է վիրուսի առաջացման պատճառները պարզելու անհրաժեշտության մասին, հակառակ դեպքում, դա սպառնում է նոր համաճարակների առաջացմանը: Այդ մասին հայտնում է NBC News-ը: «Բնությունը մեզ ասում է, թե ինչ կլինի. կլինեն COVID-26 և COVID-32, եթե մենք ամբողջությամբ չհասկանանք COVID-19-ի ծագումը»,- ասել է Հոտեսը: Նրա խոսքերով՝ […]

̰
Աշխարհում մարտից ի վեր արձանագրվել են COVID-ի նվազագույն դեպքեր

13:10 31.05.2021

Աշխարհում մայիսի 29-ի օրվա համար հայտնաբերվել է կորոնավիրուսի 398 811 դեպք: Այս ցուցանիշը մարտի կեսից ի վեր ամենացածրն է: Մարտի 15-ին, ըստ Worldometers-ի, գրանցվել է շուրջ 339,000 դեպք: Այսպիսով, Հնդկաստանում հայտնաբերվել է 153,485 նոր դեպք, Բրազիլիայում՝ 43,520, Արգենտինայում՝ 21,346, Կոլումբիայում՝ 20,218, իսկ Ռուսաստանում՝ 9 694: Ի դեպ, սա ամենօրյա առավելագույն աճն է մարտի 19-ից ի […]

̰
Սահմանային իրավիճակի լուծման հեռանկարներն ու ՀԱՊԿ-ի արձագանքը․ հանրային քննարկում քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ

20:55 29.05.2021

Այսօր Երևանում մի շարք կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկում է կազմակերպվել, որտեղ ներկաներն անդրադարձել են սահմանային իրավիճակի լուծման հեռանկարներին ու ՀԱՊԿ-ի արձագանքին։ Նրանք ներկայացրել են իրենց դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԵՄ-ն աջակցում է Ճապոնիային՝ Տոկիոյի օլիմպիական խաղերն ամռանն անցկացնելու հարցում

16:50 27.05.2021

Եվրամիությունն աջակցում է Ճապոնիային՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերն այս ամռանն անցկացնելու հարցում: Այս մասին ասվում է ուրբաթ օրը առցանց ձևաչափով կայացած ԵՄ-Ճապոնիա գագաթնաժողովի հիման վրա ընդունված համատեղ հայտարարության մեջ, որին մասնակցում էին Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Մենք աջակցում ենք Տոկիո-2020 օլիմպիական և պարալիմպիկ խաղերի […]

̰
Լրջանալու պահը․ ՀԱԿ-ը ընտրարշավին կմասնակցի այս կարգախոսով

14:32 27.05.2021

Լրջանալու պահը` հենց այս կարգախոսով է Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում մասնակցել ընտրարշավին։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը։ «Եկել է ժամանակը, երբ մեր քաղաքական ուժը և ընդհանրապես բոլորս պետք է հասկանանք, որ սա սթափվելու ժամանակն է, նաև նախազգուշացնենք, որ եկել է լրջանալու պահը»,- ասել է Զուրաբյանը։ […]

̰
Լեհաստանի նախագահը Ռուսաստանն անվանել է «աննորմալ երկիր»

11:23 27.05.2021

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Վրաստանում իր ելույթի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանի «ագրեսիվ գործողությունները»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Ըստ նրա՝ Ռուսաստանն «աննորմալ ու ագրեսոր երկիր է»: Դուդան խոստացել է Մոսկվայի հետ հարաբերությունների քննարկումը սկսել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններում և ԵԱՀԿ շրջանակներում: Ավելի վաղ Դուդան, Սահմանադրության օրվա առթիվ ելույթ ունենալով, […]

̰
Նիգերիայում խոլերայի բռնկումից մահերի թիվը հասել է 20-ի

12:33 26.05.2021

Նիգերիայի հյուսիս-արևելքում ՝ Բաուչի նահանգում, առնվազն 20 մարդ է մահացել խոլերայի բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։ Առողջապահական ոլորտի պատասխանատուների խոսքով՝ «զրոյական հիվանդը» 37-ամյա տնային տնտեսուհի է, ով ապրիլի 24-ին հիվանդանոց է ընդունվել Նինգայի տարածքում: Նրա հոսպիտալացումից հետո պարզվել է, որ հարևան շրջաններում նույնպես նկատվում է նմանատիպ հիվանդության բռնկում։ Հիվանդացության դեպքեր են հայտնաբերվել […]

̰
Կալիֆորնիական քաղաքը սկսել է ընդհատակ անցնել

12:26 26.05.2021

Կալիֆորնիական Սան Խոակին հովտում գտնվող Կորկորան ֆերմերային քաղաքը սկսել է ընդհատակ անցնել: Փոփոխությունները շատ ակներև չեն, բայց դրանց կարելի է հետևել NASA-ի արբանյակային լուսանկարներով։ Այս մասին հաղորդել է The New York Times-ը: Վերջին 14 տարվա ընթացքում որոշ տեղերում քաղաքն իջել է 11,5 ոտնաչափ (մոտ 3,5 մ): Մասնագետների կարծիքով` պատճառն այն է, որ մեծ քանակությամբ ջուր […]

̰
Օդային արգելափակման պատճառով «Բելավիա» ընկերությանը 50 միլիոն դոլարի վնաս է սպառնում

12:16 26.05.2021

Բելառուսի օդային արգելափակման պատճառով «Բելավիա» փոխադրողը կարող է 2021-ին կորցնել մոտ 50 միլիոն դոլար, կարծում է Friendly Avia Support խորհրդատվական ընկերության տնօրեն Ալեքսանդր Լանեցկին և «Իզվեստիա»-ի՝ ռուսական խոշոր ավիաընկերության աղբյուրը: Վերջինիս խոսքով ՝ հունիսի դրությամբ փակ երկրներին բաժին էր ընկնում Բելավիայի ուղևորափոխադրումների շուրջ 45% -ը: Բացի այդ, Բելառուսը կկորցնի արտասահմանյան ավիափոխադրողներին, որոնք թռչում էին երկրի […]

̰
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը շարունակում են վերադասավորումները

20:50 24.05.2021

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը շարունակում են վերադասավորումները։ Ո՞վ ու՞մ հետ կհամագործակցի և ի՞նչ ձևաչափով, ովքե՞ր կլինեն նախընտրական ցուցակների առաջնորդները․ այս հարցերի պատասխանները կամաց-կամաց ուրվագծվում են։ ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ասուլիս է հրավիրել և պարզաբանել մի շարք նախընտրական հարցեր, իսկ «Լուսավոր Հայաստան» և Հայաստանի դեմոկրատական կուսակցություններն էլ համագումար են հրավիրել։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Արգենտինան ապացուցել է Sputnik V-ի արդյունավետությունը նոր շտամների դեմ

18:51 24.05.2021

Արգենտինական Կորդոբայի ինստիտուտի կողմից անցկացված Sputnik V ռուսական պատվաստանյութի ուսումնասիրությունը հաստատել է դեղամիջոցի բարձր արդյունավետությունը կորոնավիրուսի բրազիլական շտամի դեմ, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (RDIF): «Հիմնադրամը հայտարարում է Կորդոբայի ազգային համալսարանի վիրուսաբանության ինստիտուտի և Կորդոբայի իշխանությունների կողմից անցկացված ուսումնասիրության տվյալների մասին, որոնք հաստատում են Sputnik V երկու բաղադրիչ պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսի բրազիլական շտամի դեմ, […]

̰
Իրաքում գտնվող Այն ալ-Ասադի ավիաբազան խոցվել է հրթիռային հարձակմամբ

17:06 24.05.2021

Երկուշաբթի օրը հրթիռային հարձակման է ենթարկվել Իրաքի Այն ալ-Ասադ ավիաբազան, որն օգտագործվում է միջազգային կոալիցիայի ուժերի կողմից: Այս մասին հայտնում է Al-Hadath հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի՝ առնվազն մեկ հրթիռ է ընկել Անբար նահանգի տարածքում: Եվս երկուսը չեն հասել թիրախին և պայթել են դրա սահմաններից դուրս: Հնարավոր վնասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: Այն ալ-Ասադը, որը գտնվում […]

̰
Բալթյան երկրների ղեկավարները կոչ են արել փակել Բելառուսի օդային տարածքը

15:55 24.05.2021

Մերձբալթյան երկրների նախագահները կոչ են արել փակել Բելառուսի օդային տարածքը և պատժամիջոցներ կիրառել այս երկրի դեմ Մինսկում Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո: Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլաիդը երկուշաբթի օրը Ryanair-ի միջադեպի կապակցությամբ օնլայն բանակցություններ է անցկացրեց Լատվիայի և Լիտվայի գործընկերներ Էգիլս Լևիցի և Գիտանաս Նաուսեդայի հետ: «Մերձբալթյան երեք երկրների նախագահների կարծիքով՝ միջադեպի կապակցությամբ անհրաժեշտ է […]

̰
Ռուսաստանում հայտնվել է թռչնագրիպի դեմ պատվաստանյութի նախատիպ

12:47 22.05.2021

«Վեկտոր» ռուսական պետական ​​հետազոտական ​​կենտրոնը ստեղծել է A (H5N8) թռչնագրիպի դեմ պատվաստանյութի նախատիպ: Այս մասին հայտարարել է հաստատության ղեկավար Ռինատ Մակսյուտովը ՝ Նովոսիբիրսկում կայացած Նոր գիտելիքների մարաթոնում ունեցած ելույթի ժամանակ: «Եթե մենք խոսում ենք H5N8 տարբերակի մասին, որով մարդն առաջին անգամ վարակվեց … մարտին, օգտագործելով հակադարձ գենետիկա, մենք ստացանք պատվաստանյութի շտամ այս վիրուսի դեմ», – […]

̰
Հնդկաստանը Ռուսաստանին կփոխանցի կորոնավիրուսի հնդկական շտամի նմուշ

18:32 21.05.2021

Նյու Դելին աշխատանքներ է տանում կորոնավիրուսի հնդկական շտամի նմուշը ռուսական կողմին փոխանցելու ուղղությամբ՝ այն ուսումնասիրելու նպատակով: Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի դեսպան Բալա Վենկատեշ Վարման: «Հարցումը ստացել է հնդկական կողմը: Հնդկաստանի իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: Sputnik V պատվաստանյութի արտադրությունը Հնդկաստանում կսկսվի օգոստոսին: Դեսպանը հավելել է, […]

̰
Մահվան ելքով ավտովթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին

13:30 21.05.2021

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021թ. մայիսի 21-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «VAZ 21723-110-01» մակնիշի և «ZIL MMZ-554M» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «VAZ 21723-110-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին անզգուշությամբ պատճառվել է մահ։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է […]

̰
Սոցփաթեթի շահառուները և քաղծառայողները կկարողանան օգտվել նաև մարզասրահներից, մարել պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերը

14:05 20.05.2021

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը։ Օրենքի համապատասխան նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։ Դրանով սահմանվում է, որ սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին կավելացվի ևս երկուսը՝ մարզա-առողջարարական ու սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարումը: Դրանից […]

̰
BACK_TO_TOP