TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

Պեսկովն անդրադարձել է այն հարցին, թե ում է Կրեմլը աջակցում Հայաստանի խորհրդարանական ընտրություններում

15:22 18.06.2021

Կրեմլը մաղթում է հաջող խորհրդարանական ընտրություններ Հայաստանում՝ «մերձավոր դաշնակցին և գործընկերոջը»։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հարցը առնվազն տարօրինակ է: Իհարկե, մենք մեր սերտ դաշնակցին և գործընկերոջը մաղթում ենք հաջող խորհրդարանական ընտրություններ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե որոնք են Կրեմլի ակնկալիքները այս ընտրություններից և ում են աջակցում Կրեմլում:

̰
ԵՄ-ն սկսում է սահմանները բացել երրորդ երկրների քաղաքացիների համար

15:15 18.06.2021

Եվրամիությունը որոշում է կայացրել սահմանները բացել ԱՄՆ քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է ТАСC-ը՝ հղում կատարելով ԵՄ խորհրդի տարածած հայտարարությանը: Նշվում է, որ 2021 թվականի հունիսի 18-ից անդամ պետությունները պետք է աստիճանաբար վերացնեն արտաքին սահմաններով ուղևորությունների սահմանափակումները հետևյալ երրորդ երկրների՝ Ալբանիայի, Ավստրալիայի, Իսրայելի, Ճապոնիայի, Լիբանանի, Նոր Զելանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռուանդայի, Սերբիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, […]

̰
Կալիֆոռնիայում անոմալ շոգեր են․ արտակարգ դրություն է սահմանվել

15:01 18.06.2021

Կալիֆոռնիայի նահանգապետ Գավին Նյուսոմը հինգշաբթի օրը արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է մոտավորապես 48 աստիճանի: Ինչպես նշված է վարչակազմի ղեկավարի կայքում տեղադրված հրամանագրում, բնակչության կողմից օդորակիչների ակտիվ օգտագործման պատճառով պետության էներգահամակարգում ծանրաբեռնվածության վտանգ կա, ինչը կարող է հանգեցնել անջատումների: «Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ջերմային ալիքի ժամանակ էներգահամակարգի բեռը […]

̰
ՌԴ-Ն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման վերաբերյալ տեղեկատվությանը․ Պեսկով

14:23 18.06.2021

Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման վերաբերյալ տեղեկատվությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իհարկե, դա մեր ուշադրության կենտրոնում է»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով համապատասխան տեղեկատվությունը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը համագործակցում է Թուրքիայի Հանրապետության հետ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու հարցում։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր […]

̰
Շարմազանովը` Կարեն Կարապետյանի՝ «Հայաստան» դաշինքին սատարելու որոշման մասին

22:23 17.06.2021

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաև ընտրությունների երկրորդ փուլի հավանականությանը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Հայաստան» դաշինքին սատարելու մասին որոշմանը։    

̰
Ընտանիք, բանակ, եկեղեցի, պետականություն՝ «Զարթոնք»-ի Հայաստանում այս չորս սյուներն ամուր են լինելու․ կուսակցության ներկայացուցիչների ուղերձը

21:23 17.06.2021

Ընտանիք, բանակ, եկեղեցի, պետականություն՝ «Զարթոնք»-ի Հայաստանում այս չորս սյուներն ամուր են լինելու` ուղերձով ընտրողներին են դիմել և վստահեցրել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացնուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչի՞ց կարող է Հայաստանը շատ արագ գումար աշխատել․ Արամ Սարգսյանի պարզաբանումը

21:18 17.06.2021

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը ուղիղ տեսակապով Երևանից պատասխանել է Վանաձորի Արցախ պուրակում հավաքված քաղաքացիների հարցերին` այդկերպ պարզաբանելով նաև իրենց ծրագրային դրույթները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դու արժանի ես ապրել մարդավայել․ Անդրիաս Ղուկասյանը ուղերձով դիմել է ընտրողներին

21:08 17.06.2021

«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում այցելել է Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ։ Դաշինքի ներկայացուցիչները բուկլետներ են բաժանել քաղաքացիներին և ներկայացրել իրենց ծրագիրը։ Իսկ դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ուղերձով դիմել է ընտրողներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պետք է վերանայել ընտանեկան բռնությունների մասին օրենքը․ «Միասնական հայրենիք» կուսակցություն

20:57 17.06.2021

Պետք է վերանայել ընտանեկան բռնությունների մասին օրենքը։ Սա «Միասնական հայրենիք» կուսակցության տեսակետն է։ Այն ներկայացրել է կուսակցության պատգամավոր թեկնածու Մհեր Տերտերյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ազատական» կուսակցության պատկերացումները Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և  լուծման տարբերակների մասին

22:18 16.06.2021

«Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավոր Սամվել Բաբայանը Շիրակի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և իրենց քաղաքական ուժի պատկերացումներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպե՞ս է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը լուծելու Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը

22:55 15.06.2021

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի ներկայացուցիչներն այսօր եղել են Երևանի Հաղթանակ թաղամասում։ Քաղաքական այս ուժի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել է Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակին և ներկայացրել անվտանգային խնդիրը լուծելու իրենց տարբերակը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Մենք ո՛չ արկածախնդիր ենք, ո՛չ հակառուս․ «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը ասուլիս էր հրավիրել

22:47 15.06.2021

«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ներկայացուցիչներն այս անգամ նաև մամուլի ասուլիսի ձևաչափով են խոսել իրենց ծրագրերի մասին։ Եթե չեք ուզում հայտնվել քաոսում, ընտրեք «Ազգային ժողովրդավարական բևեռ» -ին՝ հորդորել են կուսակցության ներկայացուցիչները։ «Մենք ո՛չ արկածախնդիր ենք, ո՛չ հակառուս»,-հայտարարել է կուսակցության վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչո՞ւ պետք է քաղաքացին հենց «Ինքնիշխան Հայաստան»-ին ընտրի․ պարզաբանում է Դավիթ Սանասարյանը

22:38 15.06.2021

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակել է Երևանում։ Կուսակցության ներկայացուցիչները շրջել են մայրաքաղում և բուկլետներ բաժանել քաղաքացիներին, ծանոթացրել իրենց նախընտրական ծրագրի դրույթներին։ Իսկ թե ինչո՞ւ պետք է քաղաքացին հենց «Ինքնիշխան Հայաստան»-ին ընտրի, պարզաբանել է ցուցակը գլխավորող Դավիթ Սանասարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դրոշներ և նամակներ քաղաքացիներին․ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության շրջայցը Երևանում

22:29 15.06.2021

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը և կուսակցության ներկայացուցիչները շրջել են Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ներկայացրել իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, ազգային ու հզոր Հայաստան կերտելու իրենց տեսլականը։ Կարին Տոնոյանի անունից նամակներ են բաժանվել կանանց, որոնց նա կոչ է անում անմասն չմնալ ներկայիս գործընթացներից։ «Ես ամենաթանկն եմ տվել հայրենիքիս, բայց որոշել եմ ոտքի […]

̰
Ամբիոններ մայրաքաղաքի տարբեր հատվածներում․ ՔՈ կուսակցության նախաձեռնությունը

22:20 15.06.2021

«Քաղաքացու որոշում» սոցիալ-​դեմոկրատական կուսակցությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում ամբիոններ է տեղադրել։ Այդ ամբիոնների մոտ քաղաքացիները կարող են ծանոթանալ կուսակցության նախընտրական ծրագրին ու իրենք այդ ամբիոններից խնդիրներ մատնանշեն ու հարցեր ուղղեն կուսակցությանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ազատական» կուսակցության ներկայացուցիչներն Շիրակի մարզում էին

21:38 14.06.2021

«Ազատական» կուսակցության ներկայացուցիչներն էլ Շիրակի մարզում են եղել: Կուսակցության ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանն իրենց նախընտրական ծրագրին անդրադարձել է հարցուպատասխանի ձևաչափով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մենք պետք է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթուղթ ստորագրենք. Գագիկ Ծառուկյան

21:20 14.06.2021

Մենք պետք է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթուղթ ստորագրենք: Հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը սյունեցիների հետ հանդիպման ժամանակ: «Անվտանգություն ապահովելու համար ամենակարևորը մենք պետք է մեր բարեկամ երկրի՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրենք, որ հայ զինվորը ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի, լարված չլինի»,- ասել է Ծառուկյանը:

̰
Բրյուսելում հանդիպել են Լեհաստանի և ԱՄՆ-ի նախագահները

18:41 14.06.2021

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին ասել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Քշիշտոֆ Շչերսկին: «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի հրավերով և վերաբերել է լայն իմաստով մեր տարածաշրջանի ռազմական […]

̰
Զամբիայի նախագահը ուշագնաց է եղել զորահանդեսի ժամանակ

16:46 14.06.2021

Զամբիայի նախագահ Էդգար Լունգուն կորցրել է գիտակցությունը երկրի մայրաքաղաք Լուսակայում անցկացվող զորահանդեսի ժամանակ, հայտնում է տեղական Zambia Watchdog թերթը՝ վկայակոչելով պետության ղեկավարի գրասենյակը: Կիրակի օրը նշվում էր երկրի զինված ուժերի օրը: «Միջոցառմանը ներկա նախագահ Էդգար Լունգուն հանկարծակի գլխապտույտ զգաց: Նա անմիջապես ուշքի եկավ և կառավարական մեքենայով վերադարձավ իր նստավայր: Նախագահը վստահեցնում է քաղաքացիներին և միջազգային […]

̰
Արդար հարկային ու վարկային համակարգեր և բարձր վարձատրվող աշխատատեղեր․ ԱԺԲ-ի ծրագրային առաջնային դրույթները

20:56 12.06.2021

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը հանրահավաք է հրավիրել Երևանի Ազատության հրապարակում, որի ընթացքում կուսակցության ներկայացուցիչները խոսել են իրենց նախընտրական ծրագրի մասին։ Արդար հարկային ու վարկային համակարգեր և բարձր վարձատրվող աշխատատեղեր․ սրանք կուսակցության ծրագրային առաջնային դրույթներից են։

̰
«Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր շրջել են Երևանում և բուկլետներ բաժանել քաղաքացիներին

20:39 12.06.2021

«Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր շրջել են Երևանում և բուկլետներ բաժանել քաղաքացիներին` հորդորել մասնակցել ընտրություններին և քվեն տալ «Արդար Հայաստան» կուսակցությանը։ Կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը ելույթ է ունեցել նաև կառավարության շենքի առջև։

̰
Հայաստանում պետք է ազատականացվի մարտական զենքի կրումը․ «Միասնական հայրենիք» կուսակցություն

20:00 12.06.2021

Հայաստանում պետք է ազատականացվի մարտական զենքի կրումը․ այս գաղափարը «Միասնական հայրենիք» կուսակցությանն է։ Դրա մասին խոսել է կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը։  

̰
«Միասին փրկենք Հայոց հայրենիքը»․ այս կարգախոսով է «Հայոց հայրենիք» կուսակցությունը մասնակցում ընտրություններին

19:56 12.06.2021

«Հայոց հայրենիք» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում այսօր եղել է Սյունիքի մարզում։ Կուսակցության ներկայացուցիչները շրջել են Գորիսում ու հարակից համայնքներում, ներկայացրել իրենց վարչապետի թեկնածուին, խոսել ծրագրերից, որոնք պատրաստվում են իրագործել իշխանության գալու պարագայում։  «Միասին փրկենք Հայոց հայրենիքը»․ այս կարգախոսով է կուսակցությունը մասնակցում ընտրություններին։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ևս կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Եղոյանը խոսել է իրենց ծրագրերից ու […]

̰
Կրթության ոորտում ի՞նչ փոփոխություններ է նախատեսում «Ազատական»-ը իշխանության գալու պարագայում

21:18 11.06.2021

«Ազատական»  կուսակցությունը իր նախընտրական ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացրել նաև կրթության ոլորտին։ Ոլորտային ի՞նչ փոփոխություններ է նախատեսում այս քաղաքական ուժը իշխանության գալու պարագայում։

̰
«Ազգային օրակարգ» կուսակցությունը համաձայն չէ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ

20:41 11.06.2021

Ինչպիսի՞ն է «Ազգային օրակարգ»  կուսակցության մոտեցումները արցախյան հիմնախնդրի վերաբերյալ և ինչպե՞ս են պատկերացնում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը։ SHANTNEWS․am-ի հետ զրույցում ներկայացրել է կուսակցության պատգամավորի թեկնածու Արա Գասպարյանը։

̰
Օրակարգում հայն է․ այս կարգախոսով է նախընտրական պայքարի մեջ մտել «Ազգային օրակարգ» կուսակցությունը

23:31 10.06.2021

Օրակարգում հայն է․ այս կարգախոսով է նախընտրական պայքարի մեջ մտել «Ազգային օրակարգ» կուսակցությունը։ Քաղաքական այս ուժի նախընտրական աշխատանքների և ծրագրի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է կուսակցության պատգամավորի թեկնածու Արա Գասպարյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Անվտանգ ու ապահով հայրենիք․ այս կարգախոսով է «Ազատական» կուսակցությունը ներկայանում ընտրողներին

23:13 10.06.2021

Անվտանգ ու ապահով հայրենիք․ այս կարգախոսով էլ «Ազատական» կուսակցությունն է ներկայանում ընտրողներին։ Քաղաքական այս ուժը իր նախընտրական ծրագրում հատկապես առանձնացրել է պաշտպանության, առողջապահության և կրթության ոլորտը։    

̰
Ինչպե՞ս ու ի՞նչ է փորձում հասցնել իր ընտրողներին «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը

22:58 10.06.2021

Չնայած արդեն քարոզարշվի երրորդ օրն է, բայց կան ընտրություններին մասնակցող կուսակցություններ, որոնք այդքան էլ ակտիվ չեն։ Ո՞րն է պասիվ քարոզարշավի պատճառը և ինչպե՞ս ու ի՞նչ է փորձում հասցնել իր ընտրողներին «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը, SHANTNEWS.am-ը զանգահարել է կուսակցության ներկայացուցչին և այդկերպ փորձել ստանալ պատասխաններ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ի՞նչ ծրագրով է ընտրողներին ներկայանում Հայաստանի եվրոպական կուսակցությունը

22:54 10.06.2021

Նախընտրական քարոզարշավի ի՞նչ մարտավարություն է որդեգրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը և որո՞նք են այս քաղաքական ուժի ծրագրի առաջնային դրույթները։ Այս հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է կուսակցության պատգամավորի թեկնածու Ներսես Զեյնալվանդյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բայդենը խոսել է ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի համար ահաբեկչության սպառնալիքի մասին

14:44 09.06.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ 20 տարվա ընթացքում երկրի համար ահաբեկչական սպառնալիքը տարածվել է ամբողջ աշխարհում: Նրա խոսքերով՝ ամերիկյան զորքերը «Աֆղանստան են մտել 2001-ին  պարզ և արդար նպատակով՝ ձերբակալել 2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ վրա հարձակվածներին, արմատախիլ անել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը, և կանխել Աֆղանստանից ԱՄՆ հետագա հարձակումները»: Նա վստահ է, որ ԱՄՆ-ն վաղուց […]

̰
BACK_TO_TOP