TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

Զինված հարձակման է ենթարկվել Մալիի ժամանակավոր նախագահը

16:17 20.07.2021

Զինված հարձակման է ենթարկվել Մալիի ժամանակավոր նախագահ Ասիմի Գոիտան: Այս մասին հաղորդել է AFP-ն: Ըստ հաղորդագրության՝ երկու անհայտ անձինք «փորձել են դանակով հարվածել նրան» երկրի մայրաքաղաք Բամակոյի Մեծ մզկիթում մուսուլմանական Կուրբան բայրամ տոնի առթիվ անցկացված աղոթքից հետո: Նշվում է, որ Գոիտան չի տուժել, նրան տարհանել են դեպքի վայրից:  

̰
Աշխարհի ամենահարուստ մարդը թռչում է տիեզերք. ուղիղ հեռարձակում

16:00 20.07.2021

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսը թռչում է տիեզերք՝ իր սեփական New Shepard հրթիռային և պարկուճային համակարգով: Թռիչքի վայրէջքը առցանց հեռարձակվում է New Shepard First Human Flight YouTube ալիքով: Դա կլինի 11 րոպե ճանապարհորդություն Արևմտյան Տեխասից՝ Վան Հորնի մոտակայքում: Ակնկալվում է, որ Բեզոսը կթռչի մոտ 100 կմ և այդպիսով քաղաքացիական անձնակազմի հետ միասին կիրականացնի աշխարհում առաջին օդաչուով տիեզերական […]

̰
Ռուսաստանի Դաշնությունը Աֆղանստանում ԱՄՆ-ի և ԻՊ-ի համագործակցության փաստեր ունի. ՌԴ ԱԳՆ

15:53 20.07.2021

Ռուսաստանի Դաշնությունը Աֆղանստանում ԱՄՆ-ի և ԻՊ-ի համագործակցության փաստեր ունի: Այս մասին «Վալդայ» ակումբի առցանց քննարկման ժամանակ ասել է Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Կաբուլովը: «Համոզված եմ, որ այդպիսի փոխազդեցություն կար: Բայց մենք հենց այնպես չսկսեցինք սա ասել: Մենք սկսեցինք շատ հստակ տեղեկություններ ստանալ համագործակցության այդպիսի փաստերի մասին: Ուղղաթիռներով (զենք) […]

̰
Նա, ով փորձում է վնաս հասցնել Իսրայելին, մեծ գին կվճարի. Իսրայելի վարչապետ

15:12 20.07.2021

Նա, ով փորձում է վնաս հասցնել Իսրայելին, մեծ գին կվճարի. այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Լիբանանի կողմից գիշերը Իսրայելը հրթիռակոծելուց հետո: Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության ուժերը հայտնել էին, որ գիշերը Լիբանանից երկու հրթիռ է արձակվել դեպի երկրի հյուսիս: Մեկին որսացել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը, երկրորդը ընկել է Իսրայելում ՝ բաց […]

̰
ՌԴ-ում միգրանտները զանգվածային ծեծկռտուք են սարքել․ կրակոց է հնչել

14:30 20.07.2021

Մոտ 20 միգրանտներ զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Ապրելևկայի բնակելի շենքի բակում: Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրներից: «Ապրելևկայի բնակելի շենքերից մեկում մոտ 20 մարդ զանգվածային ծեծկռտուք է կազմակերպել: Նախապես հաստատվել է, որ դրա մասնակիցներ են դարձել Կենտրոնական Ասիայից ժամանած միգրանտները: Կռվի ընթացքում նրանք օգտագործել են ձողեր, շշեր, եղել է կրակոց»,- ասել է […]

̰
ՌԴ փոխարտգործնախարարն Արցախի թեման քննարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

14:23 20.07.2021

ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:  «Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման արդիական հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնագրերը 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 […]

̰
Ռուսաստանը փորձարկել է C-500 նորագույն զենիթահրթիռային համակարգը

12:26 20.07.2021

«Կապուստին Յար» զորավարժարանում C-500 նորագույն զենիթահրթիռային համակարգը կատարել է փորձնական մարտական ​​հրաձգություն գերարագ բալիստիկ թիրախի ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Կապուստին Յարի փորձադաշտում նորագույն C-500 զենիթահրթիռային համակարգը փորձնական մարտական ​​կրակ է արձակել գերարագ բալիստիկ թիրախի ուղղությամբ: Ըստ օբյեկտիվ կառավարման սարքավորումների՝ թիրախը խոցվել է», – ասվում է հաղորդագրության մեջ: Ավելացվում է, որ իրականացված C-500 կրակոցների փորձարկումները […]

̰
Սամբոն պաշտոնապես ճանաչվել է օլիմպիական մարզաձև

11:55 20.07.2021

Սամբոյի միջազգային ֆեդերացիան լիարժեք ճանաչում է ստացել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից: Այս որոշումն ընդունվել է երեքշաբթի օրը ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանում: Սամբոյի հետ ևս հինգ միջազգային ֆեդերացիաներ ստացել են լիարժեք ճանաչում:

̰
Օլիմպիական կարգախոսն առաջին անգամ փոխվել է

11:40 20.07.2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է օլիմպիական նոր կարգախոսը ՝ «ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ՝ միասին»: Որոշումն ընդունվել է երեքշաբթի օրը ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանում: «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ» կարգախոսը հաստատվել է առաջին օլիմպիական կոնգրեսի կողմից 1894 թվականին:

̰
Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից. Շառլ Միշել

16:38 17.07.2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ով մի կողմից խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից հանդես է գալիս Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին հռետորաբանությամբ, և այս համատեքստում ի՞նչ անելիք ունի Եվրոպան: Միշելի խոսքով` անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, […]

̰
Հիմա բանակցում ենք սահմանագծի երկայնքով ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման շուրջ. Փաշինյան

15:15 17.07.2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հակասություն չի տեսնում Ադրբեջանի ղեկավարության՝ մի կողմից խաղաղություն հաստատելու, մյուս կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և սահմանին սադրանքներ կազմակերպելու միջև, նշել է, որ հակասություն չտեսնել հնարավոր չէ: «Մենք հստակ դիրքորոշում ունենք սահմաններին ստեղծված իրադրության վերաբերյալ: Ես ԱԽ նիստում առաջարկ […]

̰
Ես մի շատ հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք. Եվրոպական խորհրդի նախագահ

15:07 17.07.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ, ներգրավված գործընկեր լինել Հայաստանի բարօրրության, անվտանգության ու կայունության համար։ «Այս շրջանակներում մենք առիթ ենք ունեցել մեր երկկողմ հարաբերությունների մասին խոսելու։ Ես մի շատ հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք ու […]

̰
Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին. Նիկոլ Փաշինյան

14:58 17.07.2021

Եվրոպական  խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորեց հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կոչ են անում կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` համանախագահների հովանու […]

̰
50 հազար դրամի փոխարեն 250 հազար դրամ. առաջարկվում է ավելացնել պատգամավորական ծախսերի գումարը

13:50 15.07.2021

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում են ավելացնել պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից դարձնելով 250 հազար դրամ: «Օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ այսօր քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում: Հարցի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը հայտարարեց, որ ամսական 50 հազար դրամը բավարար չէ մարզեր այցի վառելիքի ծախսերի համար, հետևաբար […]

̰
Ռուսաստանը վերսկսում է թռիչքները Ֆրանսիայի և Չեխիայի հետ

17:24 14.07.2021

Ռուսաստանը հուլիսի 24-ից վերսկսում է կանոնավոր թռիչքները Ֆրանսիայի և Չեխիայի հետ: Մայրաքաղաքների միջև կիրականացվի շաբաթական չորս թռիչք: Այս մասին լրագրողներին ասել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում: «2021 թվականի հուլիսի 24-ից կանոնավոր թռիչքներ կլինեն հետևյալ պետությունների հետ. Ֆրանսիա` Մոսկվա – Փարիզ և Մոսկվա -Նիցցա ուղղություններով՝ յուրաքանչյուր երթուղով շաբաթական չորս չվերթի հաճախականությամբ, Սանկտ Պետերբուրգ – Փարիզ […]

̰
Ինչո՞վ է պայմանավորված իշխող ուժի ներկայիս վստահությունը ԿԸՀ-ի նկատմամբ, եթե ՔՊ-ն չի ընդունել նախորդ ընտրությունների արդյունքները

12:52 13.07.2021

Սահմանադրական դատարանը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը: Կողմերը հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու երրորդ անձին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանին: Բադասյանին, սակայն, հարցեր են ուղղել միայն դատավոր Արթուր Վաղարշյանը և «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը: Վերջինս հետաքրքրվել է` ինչո՞վ է պայմանավորված իշխող ուժի ներկայիս վստահությունը ԿԸՀ-ի նկատմամբ, եթե […]

̰
Մադուրոն նշել է ընդդիմության հետ բանակցություններ սկսելու պայմանները

11:27 13.07.2021

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի, հուլիսի 12-ին, իր Twitter-ում հայտնել է, որ պատրաստ է երկխոսել ընդդիմության հետ որոշակի պայմանների դեպքում: «Մենք երկխոսություն կսկսենք չորս պայմանով, առաջինը՝ Վենեսուելայի դեմ պատժամիջոցների վերացում, երկրորդ ՝ քաղաքական ուժերի կողմից պետական ​​իշխանությունների ճանաչում, երրորդ՝ բռնության համընդհանուր մերժում, ներգրավում (երկխոսությունը. խմբ.) բոլոր ուժերի կողմից», – գրել է նա:

̰
Բրիտանիայում սոցցանցերին կպարտավորեցնեն փոխանցել ռասիստական ​​մեկնաբանությունների հեղինակների տվյալները

11:18 13.07.2021

Միացյալ Թագավորության կառավարությունը մտադիր է խոշոր սոցիալական ցանցերի ղեկավարությունից պահանջել փոխանցել Եվրո-2020-ի եզրափակիչ խաղից հետո Անգլիայի որոշ ֆուտբոլիստների հասցեին ռասիստական ​​վիրավորանքներ թույլ տված օգտատերերի տվյալները: Այս մասին հայտարարել է The Times-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրները: Նշվում է, որ կառավարությունը ցանկանում է հասնել «իրական հետևանքների այն մարդկանց համար, ովքեր նման վիրավորանքներ են գրում»: Աղբյուրը նաև հավելել […]

̰
Ժամանակավորապես արգելվել է Մոսկվայի մարզի արվարձաններում անտառներ այցելելը

18:47 12.07.2021

Մոսկվայի մարզում հուլիսի 12-19-ը հրդեհի բարձր վտանգի պատճառով սահմանափակվում է քաղաքացիների գտնվելու շրջանը անտառային ֆոնդի հողերի անտառներում: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Մոսկվայի մարզի անտառային տնտեսության կոմիտեի մամուլի ծառայությանը։ «2021-ի հուլիսի 12-19-ը սահմանափակ է քաղաքացիների կեցությունը և տրանսպորտային միջոցների մուտքը անտառներ, որոնք գտնվում են Մոսկվայի շրջանի անտառային ֆոնդի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Այս միջոցառումը […]

̰
Չինացիները ցուցադրել են տնային մարդանման ռոբոտի նախատիպը

17:00 12.07.2021

Չինական UBTECH Robotics ընկերությունը ներկայացրել է Walker X մարդանման ռոբոտը: Այն հաղթահարում է խոչընդոտները, վերցնում առարկաներ և ձայնով շփվում մարդկանց հետ: Համապատասխան տեսանյութը հայտնվել է մշակող ընկերության YuoTube ալիքում: Walker X-ի ճշգրիտ չափը հայտնի չէ: Այն ստեղծված է մարդու մարմնի նման` ձեռքերով, ոտքերով և գլխով, հագեցած է 41 շարժիչով: Ձեռքերը բաղկացած են հինգ մատից, որոնք […]

̰
Չինաստանի արևելքում հյուրանոցի մի մասը փլուզվել է

16:11 12.07.2021

Հյուրանոցի մի մասի փլուզումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ արևելյան Ցզյանսու նահանգի Սուչժոու քաղաքում, հնարավոր է փլատակների տակ մարդիկ լինեն: Այս մասին հայտնում է Sina-ն: Տեղական սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է փոքր շենքի մի մասն ամբողջությամբ փլուզվել: Տեղում աշխատում են փրկարարները: Տեղի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հստակեցրել, թե քանի […]

̰
ԵՄ խորհուրդը վեց ամսով երկարացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

15:23 12.07.2021

Եվրամիությունը վեց ամսով կրկին երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական ոլորտային պատժամիջոցները: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ: «ԵՄ խորհուրդն այսօր որոշում կայացրեց Ռուսաստանի տնտեսության հատուկ հատվածների դեմ ուղղված պատժամիջոցները երկարացնել ևս վեց ամսով` մինչև 2022 թվականի հունվարի 31-ը»,- ասվում է հայտարարության մեջ: ԵՄ խորհուրդը հիշեցրել է, որ այդ պատժամիջոցները «մտցվել են […]

̰
Պոլսո Հայոց պատրիարքության հայտարարությունը եկեղեցու խաչի շուրջ պարելու միջադեպի մասին

14:53 12.07.2021

Պոլսո Հայոց պատրիարքությունը հայտարարություն է տարածել Ստամբուլում գտնվող հայկական Սուրբ Թագավոր  եկեղեցու հետ կապված միջադեպի առնչությամբ։ «Երէկ գիշեր, 11 Յուլիս 2021, Կիրակի, ընկերային ցանցերու մէջ տեղ գտած տեսաերիզի մը մէջ յայտնի կը դառնար, թէ՝ Գատըգիւղի Ս. Թագաւոր Եկեղեցւոյ դրան առջեւ պատահած էր անախորժ դէպք մը, ըստ որում բազմութիւն մը հաւաքուած էր եկեղեցւոյ առջեւի փոքր հրապարակը […]

̰
Հայտնի բռնցքամարտիկի որդին ջրահեղձ է եղել Դուբայում

14:40 10.07.2021

Լեգենդար բռնցքամարտիկ Քրիս Էուբենկի որդին ջրահեղձ է եղել Դուբայում: Նա նաև բռնցքամարտով էր զբաղվում և վերջերս տեղափոխվել էր MMA: Սեբաստիան Էուբենկը կին և մեկ ամսական երեխա ունի, հայտնում է The Sun-ը: Սեբաստիան Էուբենկը մահացել է Դուբայում՝ արձակուրդում գտնվելու ընթացքում` իր ծննդյան 30-ամյակից մի քանի օր առաջ: Նշվում է, որ Սեբաստիանին մահացած են գտել լողափին՝ ջրահեղձվելուց […]

̰
Իսրայելը խստացնում է զբոսաշրջիկների մուտքի կանոնները

14:02 10.07.2021

Իսրայելի առողջապահության նախարարությունը խստացրել է զբոսաշրջիկների կարանտինային պահանջները: Այսուհետ բոլոր այցելուները, առանց բացառության, պարտավոր են ինքնամեկուսանալ երկիր ժամանելուն պես: Այս մասին հայտնում է Times of Israel-ը: Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, որ ինքնամեկուսացման տևողությունը կախված կլինի ժամանման երկրից: Այսպիսով՝ կորոնավիրուսի ցածր տարածվածություն ունեցող երկրներից եկող զբոսաշրջիկների համար ինքնամեկուսացման ժամանակահատվածը կլինի ընդամենը մեկ օր: Իսկ նրանք, ովքեր […]

̰
Մալթան փակում է սահմանը չպատվաստված ճանապարհորդների համար

10:18 10.07.2021

Մալթայի իշխանությունները կարգելեն զբոսաշրջիկներին, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, մուտք գործել երկիր: Սահմանափակումն ուժի մեջ կմտնի հուլիսի 14-ից: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Քրիս Ֆեռնը, գրում է Times of Malta-ն: «Յուրաքանչյուր ոք, ով կգա երկիր, պետք է ցույց տա Մալթայի, Եվրամիության կամ Մեծ Բրիտանիայի կողմից ճանաչված պատվաստման վկայագիր: Միայն 12 տարեկանից ցածր երեխաներին է […]

̰
Շաթիրյանը ներկայացրել է արտահերթ ընտրությունները վիճարկելու գործի շրջանակում ներկայացված էական հանգամանքները

14:15 09.07.2021

Սահմանադրական դատարանի դատավոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով զեկուցող Էդգար Շաթիրյանը համառոտ ներկայացրել է, թե համաձայն դիմումների, որոնք են գործի քննության շրջանակներում էական հանգամանքները: Նա նաև տեղեկացրել է, որ երկու դաշինքների դիմումներն ընդունվել են քննության, երկու կուսակցությունների դիմումները ընդունվել են քննության՝ մասամբ: Մանրամասները՝ տեսանյութում։   

̰
Ընտրության արդյունքների հարցով ՍԴ նիստը սկսվել է. միջնորդվեց Վահե Գրիգորյանի` նիստին մասնակցելու անհնարինության մասին

12:18 09.07.2021

Սահմանադրական դատարանում մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումի քննությունը։ Նիստին բոլոր ինը դատավորներն էլ մասնակցում են: Նիստի սկզբում «Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը միջնորդություն է ներկայացրել՝ լուծելու դատավոր Վահե Գրիգորյանի` այս գործին մասնակցելու անհնարինության հարցը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ միանում է Զոհրաբյանի միջնորդությանը։ Դատարանը, սակայն, լսելով […]

̰
Ձերբակալված ամերիկացիները նշել են Հայիթիի նախագահի վրա հարձակման պատճառը

10:30 09.07.2021

Միացյալ Նահանգների քաղաքացիները, ովքեր Հայիթիում ձերբակալվել էին երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործով, հայտարարել են, որ վարձկանները պետության ղեկավարին սպանելու խնդիր չունեին: Այս մասին գրում է Nouvelliste թերթը ՝ վկայակոչելով հետաքննությանը մասնակցող դատավորին: Ըստ վերջին տվյալների ՝ ձերբակալվածների թվում կան Հայիթիի ծագմամբ երկու ամերիկացիներ` Ջեյմս Սոլաժը և Ժոզեֆ Վինսենթը: «Նրանք ասացին, որ թարգմանիչներ են: Վարձկանների […]

̰
Մանդատների փոխանցում, ՍԴ-ում ներկայացուցիչներ ունենալու որոշում. ԿԸՀ արտահերթ նիստը

16:22 08.07.2021

ԿԸՀ-ն այսօր հերթական նիստն է գումարել: Օրակարգում երեք հարց է եղել: Հանձնաժողովը սահմանված կարգով կազմել է արձանագրություն, որով Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Լուսինե Եգանյանի մանդատը տրվել է դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արա Մելիքջանյանին: Մեկ այլ արձանագրությամբ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Օհանյանի մանդատը […]

̰
BACK_TO_TOP