TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

Լիտվան 300 եվրո կվճարի այն միգրանտներին, ովքեր կհամաձայնեն վերադառնալ հայրենիք

15:50 07.08.2021

Ասիական և աֆրիկյան երկրներից անօրինական միգրանտները, ովքեր Բելառուսից մտել են Լիտվա և համաձայնել վերադառնալ հայրենիք, Լիտվայի իշխանություններից կստանան 300 եվրո: Հայտնում է ТАСС-ը: «Օդանավակայանում, նախքան ինքնաթիռ նստելը, այդ անձանց կտրվի միանվագ 300 եվրո կանխիկ գումար: Անօրինական միգրանտը կկարողանա օգտվել այս վճարից միայն մեկ անգամ»,- ասել է Լիտվայի ներքին գործերի նախարարությանը կից միգրացիոն վարչության տնօրեն Էվելինա Գուդզինկայտեն: […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Տոկիոյի Oլիմպիական խաղերից վերադարձող մեր մարզիկներին

12:57 07.08.2021

Գիշերը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Տոկիոյի օլիմպիական խաղերից վերադարձող մեր մարզիկներին։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ երկու արծաթե և երկու բրոնզե: Նրանց վերադարձին սպասել են ոչ միայն հարազատներն ու մտերիմները, այլև մարզասերները։ Տղաներին դիմավորել են ծափահարություններով և դափնե պսակներով: Օլիմպիական այս խաղերում արծաթե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է եզրափակչում ռուս […]

̰
Օլիմպիական խաղերի մասնակիցների շրջանում հայտնաբերվել է COVID-19 վարակի 22 նոր դեպք

11:20 07.08.2021

Տոկիոյի Օլիմպիական խաղերում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 22 նոր դեպք, ասվում է Խաղերի կազմկոմիտեի զեկույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը` օգոստոսի 7 -ին: Նշվում է, որ նոր ախտորոշված ​​վարակվածների թվում մարզիկներ չկան: Օլիմպիական խաղերում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 409-ի: Մեկ օր առաջ գրանցվել էր կորոնավիրուսի 29 նոր դեպք:  

̰
Չիկագոյում գետն են գցել 70 հազար ռետինե բադ

10:53 07.08.2021

Ամերիկյան Չիկագո քաղաքում, Chicago Ducky Derby 2021 մրցույթի շրջանակում, գետն են լցրել 70 հազար դեղին ռետինե բադ: Ցանկացած անձ կարող է մասնակցել միջոցառմանը՝ հինգ դոլարով բադ գնելով: Գումարը կուղղվի բարեգործությանը, գրում է The Telegraph-ը: The Duck Event-ը կազմակերպել էր Illinois Special Olympics բարեգործական կազմակերպությունը՝ նվիրված մտավոր հաշմանդամություն ունեցող մարզիկներին: Բոլոր բադերը գետի մոտ հասցնելու համար […]

̰
170 մլն խմ չափաքանակը դարձնելով մինչև 245 մլն խմ. Սևանից հավելյալ ջրառ կիրականացվի

17:31 06.08.2021

Կառավարությունն ընդունել է համապատասխան նախագիծը, որով նախատեսվում է Սևանից ջրառի նպատակով բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել՝ 170 մլն խմ չափաքանակը դարձնելով մինչև 245 մլն խմ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում հայտարարել է՝ օրենքով ամրագրված է, որ լճից բաց թողնվող ջրի չափաքանակը 170 մլն խմ է, բացթողումներն իրականացվում են կառավարության ամենամյա որոշումներով։ […]

̰
3 մլն դոլարի դրամաշնորհ Հայաստանին Եվրասիական զարգացման բանկի կողմից

15:35 06.08.2021

Կառավարությունը հավանություն է տվել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքերով` այս համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 3 մլն դոլարի դրամաշնորհ, […]

̰
Հայաստանում վերջին 20 օրերի ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2096 օտարերկրացի

15:28 06.08.2021

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որի ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նաև կորոնավիրուսային ներկա իրավիճակին:  Նա հայտարարել է, որ դրական դեպքերի թիվը դանդաղ, բայց աճում է, աճել են, սակայն, նաև թեստավորման ծավալները: Այս համատեքստում նախարարը նաև անցած շաբաթ իրականացված մի հետազոտության մասին հայտնեց: 30 նմուշառված դեպքերից արձանագրվել է դելտա շտամի 25, […]

̰
Ճապոնիան մեկ րոպե լռությամբ հարգել է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը

10:55 06.08.2021

Ճապոնիայի բնակիչներն ուրբաթ մեկ րոպե լռությամբ հարգել են 76 տարի առաջ ԱՄՆ -ի կողմից իրականացված Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը: Հիշատակի արարողությունը տեղի է ունենում քաղաքի կենտրոնում գտնվող Խաղաղության այգում: Ամբողջ երկրում մեկ րոպե լռություն հայտարարվել է տեղական ժամանակով 08: 15-ին՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին ռումբի պայթյունի ճիշտ պահին: Ավանդաբար, այն հաշվվում է զանգերի հարվածներով: […]

̰
Մեծ Բրիտանիայում ավելի քան 300 կատու է սատկել անհայտ հիվանդությունից

10:27 06.08.2021

Առնվազն 330 կատու է սատկել Մեծ Բրիտանիայում անհայտ վիրուսիցշ, հայտնում է Sky News-ը: Նշվում է, որ անասնաբույժներին հաջողվել է փրկել 528 ընտանի կենդանու: Թագավորական անասնաբուժական քոլեջի (RVC) փորձագետները կարծում են, որ կատուների անկումը կարող է կապված լինել Fold Hill Foods ապրանքանիշի կերի հետ: Դրա որոշ խմբաքանակներում վտանգավոր տոքսիններ են հայտնաբերվել: Նախնական տվյալներով ՝ կենդանիների օրգանիզմ […]

̰
Փորձ երրորդ. Իշխան Սաղաթելյանի ընտրությունը կկայանա վաղը

18:39 05.08.2021

Խորհրդարանին այսօր ամբողջ օրը այդպես էլ չի հաջողվել ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրել «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին: Քանի որ ընդդիմության թեկնածուին ընտրելու համար անհրաժեշտ են նաև իշխող խմբակցությունից կողմ ձայներ, «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ իրենք կապահովեն նվազագույն քվեները՝ Իշխան Սաղաթելյանի ընտրվելու համար: Այնուամենայնիվ, փակ գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել ԱԺ փոխնախագահ: Երկրորդ փորձն […]

̰
Փորձ երկրորդ. Իշխան Սաղաթելյանը դարձյալ չընտրվեց ԱԺ փոխնախագահ

14:45 05.08.2021

Ամփոփելով փակ գաղտնի քվեարկությունը` ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը կողմ քվեարկել է 49 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ: Սա նշանակում է, որ ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը կրկին տապալվեց։ Իշխան Սաղաթելյանը 2-րդ անգամ չընտրվեց նախագահի տեղակալի պաշտոնում։ Ընտրվելու համար նրան անհրաժեշտ է 54 կողմ քվե:

̰
Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահ

12:46 05.08.2021

Խորհրդարանն այսօր շարունակել է քննարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Քանի որ ընդդիմության թեկնածուին ընտրելու համար անհրաժեշտ են կողմ ձայներ նաև իշխող խմբակցությունից, «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել է, որ իրենք կապահովեն նվազագույն քվեները` Իշխան Սաղաթելյանի ընտրվելու համար: Այնուամենայնիվ, փակ գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել ԱԺ փոխնախագահ, մեկ ձայն պակասել է:

̰
Հունաստանում անտառային հրդեհները հասել են Հին Օլիմպիա

11:36 05.08.2021

Հունաստանում`արևմտյան Պելոպոնեսում հնագույն Օլիմպիական խաղերի վայրին մոտ գտնվող գյուղերը տարհանվել են անտառային հրդեհների պատճառով: Հրշե-փրկարարներն ամբողջ գիշեր աշխատել են՝ կանխելու կրակի տարածումը Հին Օլիմպիայում, այնպես որ այն չի հասել հնագիտական ​​վայրին, թանգարանին և Միջազգային օլիմպիական ակադեմիայի օբյեկտներին: Առավոտյան հրդեհը մարելու համար միացել են հրշեջ ինքնաթիռներ և ուղղաթիռներ: «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի փրկենք այս […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ

15:00 03.08.2021

Փակ գաղտնի քվեարկությամբ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ: Քվեարկության արդյունքները ներկայացրել է հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Ըստ այդմ` Ռուբեն Ռուբինյանը 70 կողմ ձայներով ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը:

̰
Ռուբեն Ռուբինյան, Հակոբ Արշակյան, Իշխան Սաղաթելյան. ԱԺ փոխնախագահների թեկնածուները

14:38 03.08.2021

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրել Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Առաջինը ներկայացվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը: Նա ելույթ է ունեցել և պատասխանել պատգամավորների հարցերին:  

̰
ԱԺ նախագահի ընտրության գործընթացը կվիճարկվի ՍԴ-ում

11:43 03.08.2021

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԺ նախագահի ընտրության գործընթացի սահմանադրականությունը վիճարկելու պահանջով: Այս մասին ԱԺ նիստը սկսելուց հետո հայտարարեցին խմբակցությունների ներկայացուցիչները: «Ինչպես մեր խմբակցությունը երեկ հայտարարեց՝ եթե ԱԺ նախագահի քվեարկությունը կատարվելու է առանց երկու թեկնածուների մասնակցության, մենք այդ ընտրությունը համարելու ենք ապօրինի և դիմելու ենք ՍԴ՝ ընտրական գործընթացը հակասահմանադրական […]

̰
Հայտնի է ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանի օրը

17:25 22.07.2021

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում որոշվել է, որ նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին` ժամը 10-ին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարությամբ է հանդես եկել և ասել, որ ըստ օրենսդրության պահանջների՝ ԱԺ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր ԱԺ-ի կազմավորումից հետո 2-րդ երկուշաբթի օրը` ժամը 10.00-ին, որի մասին հայտարարում է […]

̰
Ովքե՞ր են նոր ԱԺ-ի պատգամավորները. ԿԸՀ-ն հաստատեց մանդատներ տրամադրելու արձանագրությունը

17:18 22.07.2021

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել: Հանձնաժողովը հաստատել է ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու արձանագրությունը: Ըստ այդմ` 8-րդ գումարման խորհրդարանը կունենա հետևյալ պատկերը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 71, «Հայաստան» դաշինք 29, «Պատիվ ունեմ» դաշինք 7 պատգամավոր: Այսօրվա նիստում ԿԸՀ-ն նաև ուժը կորցրած է ճանաչել 20 թեկնածուների գրանցումը, քանի որ նրանք ինքնաբացարկ էին հայտնել: Ինքնաբացարկ հայտնած […]

̰
Միջազգային զբոսաշրջության իրավիճակը սկսում է բարելավվել. ՄԱԿ

16:35 22.07.2021

Միջազգային զբոսաշրջային ուղևորությունների թիվը 2021 թվականի ապրիլին նվազել է 86%-ով՝ համեմատած 2019 թվականի նախահամաճարակային նույն ամսվա հետ, բայց մայիսին անկումը կազմել է 82%: Թեթև բարելավումը պայմանավորված է նրանով, որ որոշ երկրներ սկսել են թուլացնել ճանապարհորդության սահմանափակումները, երեկ հայտնել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից (UNWTO): Ըստ կազմակերպության` 2021 թվականի հինգ ամիսներին աշխարհը գրանցել է 147 միլիոնով […]

̰
Ռուսաստանը շարունակում է մնալ Եվրոպայում էներգետիկ անվտանգության պատասխանատու երաշխավորը. Պեսկով

15:54 22.07.2021

Ռուսաստանը եղել և մնում է էներգետիկ անվտանգության երաշխավորը ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանը միշտ եղել և մնում է Եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգության պատասխանատու երաշխավորը, և ես նույնիսկ կխոսեի ավելի լայն, գլոբալ մասշտաբով: Այս առումով ոչ ոք չի կարող որևէ նախադեպ անվանել»,- […]

̰
«Գամմա» շտամը հասել է Ռուսաստան

15:17 22.07.2021

Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի, այսպես կոչված, «բրազիլական» շտամի «մեկուսացված դեպքեր», որին տրվել է «Գամմա» անվանումը: Այս մասին հայտարարել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով «Ռոսպոտրեբնադզոր վեկտորի» հետազոտական ​​կենտրոնում ստացված տեղեկատվությանը: Նշվում է, որ «Գամմա» շտամը, ինչպես «Դելտա» շտամը, ավելի վարակիչ է: Նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ հետազոտության ամբողջական ցիկլը կտևի մոտ երկու ամիս: Հետազոտական ​​կենտրոնը նշել է, որ […]

̰
Ինչո՞ւ է Ադրբեջանը վերջին օրերին սադրանքի դիմում Երասխի հատվածում. ադրբեջանագետի բացատրությունը

22:25 21.07.2021

Վերջին օրերին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, դիմում է սադրիչ գործողությունների հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նոր է վերադարձել Երասխից և SHANTNEWS.am-ին  մանրամասներ է պատմել իրավիճակի մասին:

̰
Կորոնավիրուսի պատճառով հեռացման առաջին դեպքը Օլիմպիական խաղերում

17:37 21.07.2021

Ճապոնիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերը դեռ պաշտոնապես չեն բացվել, բայց մասնակիցների ցուցակում կա մարզիկը, որը հեռացվել է մրցույթից՝ COVID-19 ախտորոշման պատճառով: Նա Չիլիի ազգային հավաքականի ներկայացուցիչ Ֆերնանդա Ագիրեն է, որը ներկայանալու էր թեքվոնդոյում: Միևնույն ժամանակ, Չիլիի Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչներն ասել են, որ Ագիրեն իրեն լավ է զգում, բայց, ըստ 2020 թ. խաղերի կանոնների, նա չի կարողանա […]

̰
Մակրոնը «Պեգասուս»-ի գործով հետաքննությունների շարք է իրականացնում

17:17 21.07.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվիրել է հետաքննություններ անցկացնել իսրայելական Pegasus էլեկտրոնային լրտեսական համակարգի միջոցով գաղտնալսման դեպքի առթիվ: Ըստ Reuters-ի` տեղական հեռուստատեսության եթերում այս մասին հայտարարել է վարչապետ Ժան Կաստեքսը: Երեքշաբթի օրը Le Monde թերթը տեղեկացրել է՝ Մակրոնի հեռախոսներից մեկը եղել է Մարոկկոյի հատուկ ծառայությունների ցուցակում՝ Pegasus համակարգի միջոցով լրտեսում կազմակերպելու համար:  

̰
Անտառային հրդեհների պատճառով Նյու Յորք քաղաքը պարուրված է խիտ ծխով

16:35 21.07.2021

Նյու Յորքը ծածկված է Օրեգոն, Վաշինգտոն և Կալիֆոռնիա նահանգներում մոլեգնող անտառային հրդեհների ծխով: Հաղորդում է The New York Post-ը: Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ չնայած մշուշին, բնակիչները չպետք է անհանգստանան օդի որակով: Ըստ կանխատեսումների` չորեքշաբթի օրը երկրի այս տարածաշրջանով անցնելու է հյուսիս-արևմուտքի ցուրտ ճակատ, որը շաբաթվա վերջին կմաքրի օդի մեծ մասը: Earthcam webcams show hazy […]

̰
Կարելիայում արտակարգ ռեժիմ է սահմանվել. 7,280 հա տարածքի վրա 33 հրդեհ է

15:25 21.07.2021

Կարելիայի տարածքում հրդեհի վտանգի պատճառով արտակարգ ռեժիմ է մտցվել: Արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը ստորագրել է հանրապետության ղեկավարը: Մարզում սահմանվել է հրդեհային վտանգի IV աստիճան: Հանրապետությունում 7,280 հա տարածքի վրա 33 հրդեհ է:

̰
Աֆղանստանում իրավիճակը ծայրաստիճան տագնապալի է. Կրեմլ

14:41 21.07.2021

Ռուսաստանը մտահոգված է Աֆղանստանում տիրող իրավիճակով և ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը: Այդ մասին չորեքշաբթի օրը՝ հուլիսի 21-ին, ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը: «Աֆղանստանում իրավիճակը ծայրաստիճան տագնապալի է: Աֆղանստանում իրավիճակը մեզ մտահոգության տեղիք է տալիս: Մենք, ՀԱՊԿ մեր գործընկերների հետ միասին, Աֆղանստանին սահմանակից պետությունների հետ միասին, մշտական ​​կապի մեջ […]

̰
Ճապոնիան համաձայնեցրել է պատվաստումների անձնագրերի փոխադարձ ճանաչումը հինգ երկրների հետ

14:00 21.07.2021

Ճապոնիան մինչ այժմ համաձայնության է եկել հինգ երկրների հետ պատվաստումների անձնագրերի ճանաչման և օգտագործման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է կառավարության կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն հերթական մամուլի ասուլիսում: «Մինչ օրս համապատասխան երկրների օրենքների հիման վրա մենք պայմանավորվել ենք Իտալիայի, Ավստրիայի, Թուրքիայի, Լեհաստանի և Բուլղարիայի հետ»,- ասել է նա՝ բացատրելով, որ այս երկրներից պատվաստումների անձնագիր ունեցող […]

̰
Սոմալիում ուղևորատար ինքնաթիռ է ընկել

13:44 21.07.2021

Սոմալիի հարավում ուղևորատար ինքնաթիռ է ընկել: Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 21-ին, հայտնում է Goobjoog News-ը: Նշվում է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից և վթարի է ենթարկվել Էլ Վակ քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս: Դեպքի վայրից լուսանկարից երևում է, որ տուրբոպրոպային ինքնաթիռը դուրս է եկել ոչ սալարկված թռիչքուղու սահմաններից: Մարզային իշխանությունները հայտնել են, որ […]

̰
2032-ի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ավստրալիայում

13:27 21.07.2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ 2032 թվականի ամառային Օլիմպիական և պարալիմպիկ խաղերը կանցկացվեն Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում: Այս որոշումն ընդունվել է Տոկիոյի ՄՕԿ-ի նստաշրջանում: Ավստրալիան նախկինում երկու անգամ անցկացրել է ամառային Օլիմպիական խաղեր: 1956-ին Օլիմպիական խաղերն անցկացվել են Մելբուրնում, իսկ 2000-ին՝ Սիդնեյում: Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն փոփոխություն էր կատարել Օլիմպիական խաղերի կարգախոսի տեքստում. «ավելի […]

̰
BACK_TO_TOP