TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

Բուլղարիայում մի խումբ զինվորականներ մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսելու մեջ

12:47 19.11.2021

Բուլղարիայի ռազմական դատախազությունը Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանք է ներկայացրել վեց գործող և պաշտոնաթող զինվորականների դեմ։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ Ռազմական դատարան ուղարկված մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ գործով անցնող անձինք զբաղվել են գաղտնի տեղեկատվության հավաքագրմամբ և օտարերկրյա պետությանը փոխանցելու գործով։ Մեղադրյալների թվում են Ռազմական հետախուզության նախկին բարձրաստիճան պաշտոնյան, Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, […]

̰
Իլոն Մասկի կրտսեր որդին դարձել է հոր սեմինարի «մասնակիցը»

12:34 19.11.2021

Միլիարդատեր և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի կրտսեր որդին ակամա մասնակից է դարձել իր հոր սեմինարին։ Մասկը երեխայի հետ մի քիչ նստել է տեսախցիկի առաջ։ Մասկը խոսել է իր SpaceX Starship ծրագրի մասին Տիեզերական հետազոտությունների խորհրդի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ։ Երբ նա միացրել է տեսախցիկը և խոսափողը, կադրում հայտնվել է որդուն գրկած։ «Baby X»-ը, ինչպես որդուն […]

̰
Երգչուհի Մարինա Խլեբնիկովան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

12:01 19.11.2021

Երգչուհի Մարինա Խլեբնիկովային միացրել են արհեստական օդափոխության սարքին, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ իր տանը բռնկված հրդեհից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ն.Վ.Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բժշկության գիտահետազոտական ​​ինստիտուտից։ «Նա գտնվում է այրվածքների կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական ​​շնչառության սարքին, վիճակը ծանր է»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ի գլխավոր գրասենյակը ՏԱՍՍ-ին […]

̰
ԱԺ-ն ընդունեց նախագիծը․ օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար կսահմանվեն պահանջներ

12:07 18.11.2021

Խորհրդարանն այսօր ավարտել է հերթական նիստերի աշխատանքը։ Պատգամավորները քննարկել են օրակարգում մնացած հարցերն ու այնուհետ կազմակերպել դրանց քվեարկությունը։ Նիստին ընդդիմադիրները դարձյալ ներկա չեն եղել։ Քննարկվել և առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունը։ Այն ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ hանրապետության օդանավակայանների տարածքում առանձին […]

̰
Արմեն Գրիգորյանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությունը

16:59 17.11.2021

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։ «Նիկոլայ Պատրուշևն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ հանդիպման օրակարգային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ. Զաս

16:07 17.11.2021

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գնահատմամբ` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս մասին նա հայտարարել է ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման ժամանակ։ «ՀԱՊԿ անդամ պետությունների համար ռազմական վտանգի մակարդակը չի նվազում: Դրա մասին է վկայում նաև դաշինքի երկրների զորախմբերի ընդլայնվող ներկայությունը, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքի զարգացումը և ռազմական գործունեության ակտիվացումը […]

̰
ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում բանակցել

15:55 17.11.2021

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման առնչությամբ և կողմերին կոչ է արել վերսկսել չլուծված հարցերի համապարփակ կարգավորման բանակցությունները: Այս մասին ասվում է միության արտաքին քաղաքականության հայտարարության մեջ։ «Մենք երկու կողմերին կոչ ենք անում վերսկսել բանակցությունները՝ հասնելու չլուծված հարցերի համապարփակ կարգավորմանը՝ ներառյալ սահմանների սահմանագծումը»,- ասվում է փաստաթղթի մեջ։ Եվրամիությունը նաև ընդգծել է իր հանձնառությունը […]

̰
Իշխանությունները սխալվել են համաճարակի վերաբերյալ իրենց կանխատեսումներում․ Պեսկով

15:38 17.11.2021

Դմիտրի Պեսկովն ասել է, որ իշխանությունները սխալվել են համաճարակի վերաբերյալ իրենց կանխատեսումներում՝ մտածելով, որ այն կավարտվի վեց ամսվա ընթացքում։ «Սկզբում մենք կարծում էինք, որ համաճարակը կավարտվի վեց ամսից մեկ տարուց, բայց հիմա տեսնում ենք, որ սխալվել ենք մեր հաշվարկներում: Շուտով մենք կլինի համաճարակի երկու տարին, և առայժմ դրա վերջը չի երևում: Մենք տեսնում ենք կտրուկ […]

̰
Երևանը Մոսկվայից դիվանագիտական ​​և ռազմական օգնություն է ակնկալում. Արմեն Գրիգորյան

15:25 17.11.2021

Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ Ռուսաստանը՝ որպես ռազմավարական գործընկեր, կօգնի երկու հանրապետությունների սահմանին Ադրբեջանի վերջին գործողությունների հետ կապված խնդրի լուծմանը։ Այս մասին «Կոմերսանտ»-ին ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների անվտանգության ուժերի հանդիպման շրջանակում։ Նա այդկերպ պատասխանել է այն հարցին, թե 1997 թվականի համաձայնագրի շրջանակներում ինչ օգնության վրա է հույսը […]

̰
Կրեմլում գնահատել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ շփման հնարավորությունը

14:23 17.11.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ շփման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, ինչ-որ փուլում նման շփումներ անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, դրա համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- համապատասխան […]

̰
Ռուդենկոն և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրման հարցը

14:00 17.11.2021

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը չորեքշաբթի հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճը։ «Ընդգծվել է Բաքվի և Երևանի զսպվածության, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով լուծելու հրամայականը», – ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել […]

̰
Կիմ Չեն Ինը մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

21:26 16.11.2021

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ։ Նա ստուգել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սամջիեն քաղաքը, որտեղ ժամանակակից քաղաք է կառուցվում։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։ «Կիմ Չեն Ինը տեսչությամբ այցելել է Սամջյեն քաղաք՝ անձամբ ծանոթանալու շինարարության երրորդ՝ վերջին փուլի ընթացքին»,- նշում է թերթը։ Վերջին […]

̰
Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը չի աջակցում Թայվանի անկախությանը

20:44 16.11.2021

Վաշինգտոնը հավատարիմ է «մեկ Չինաստանի» սկզբունքին, հայտարարել է ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ գագաթնաժողովում։ Այս մասին հայտնում է Հանրապետության կենտրոնական հեռուստատեսությունը։ «Բայդենն իր պատրաստակամությունն է հայտնել հաստատել, որ ԱՄՆ-ը չի ձգտում փոխել չինական համակարգը, չի ձգտում ամրապնդել դաշինքները Չինաստանի դեմ և մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ»,- ավելացնում է հոդվածագիրը։ […]

̰
Լեհաստանը պատ կկառուցի Բելառուսի հետ սահմանին

15:44 15.11.2021

Լեհաստանի իշխանությունները պլանավորում են պատ կառուցել Բելառուսի հետ սահմանին հաջորդ տարվա առաջին կեսին, Լեհական ռադիոյի եթերում ասել է ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար Մաչեյ Վոնշիկը։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ համապատասխան պայմանագրերը դեռ պետք է կնքվեն։ «Որևէ կոնկրետ ժամկետներ ներկայացնելը, քանի դեռ համաձայնագրերը չեն ստորագրվել, անպատասխանատու կլինի»,- հավելել է նա։ Փոխնախարարն ասել է, որ վերջին […]

̰
Ցույցեր Ավստրիայում՝ չպատվաստվածներին մեկուսացնելու փորձերի դեմ

10:51 15.11.2021

Ավստրիական Ինսբրուկ քաղաքում կիրակի` նոյեմբերի 14-ին, զանգվածային բողոքի ցույց է անցկացվել՝ ի նշան բողոքի չպատվաստված բնակիչներին մեկուսացնելու փորձերի դեմ։ Heute zeigt #Innsbruck, was Tirol vom Covid-Regime hält! Weg mit dem Covid-Gesetz! Freiheit! pic.twitter.com/8K3YRkkSqd — Freie Linke Österreich (@linke_freie) November 14, 2021 Tiroler Tageszeitung թերթի տվյալներով՝ քաղաքի փողոցներ է դուրս եկել մոտ 2500 մարդ։ Ավելի վաղ, […]

̰
2021 թվականին ԱՄՆ-ում աշխատանքի է «ընդունվել» 29 հազար ռոբոտ

10:42 15.11.2021

2021 թվականի 9 ամսում ամերիկյան ընկերությունները գնել են 29000 ռոբոտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է ԱՄՆ պատմության մեջ։ Նշված թիվը գերազանցել է 2017 թվականի առավելագույն ցուցանիշը  և 2020 թվականի ցուցանիշի գրեթե կեսը, գրում է CNN-ը՝ վկայակոչելով Ավտոմատացման զարգացման ասոցիացիայի զեկույցը։ Այս ռոբոտացման պատճառն ապրանքների և արտադրանքի պահանջարկի բարձր աճն է եղել, ինչպես նաև պրոֆեսիոնալ մասնագետներ վարձելու […]

̰
Բրեդ Փիթն ասում է, որ մերկապարուհիները փոխել են իր կյանքը

23:02 12.11.2021

Դերասան Բրեդ Փիթը դեռահաս տարիներից երազում էր նկարահանվել ֆիլմերում և դրա համար տեղափոխվել էր Լոս Անջելես։ Ապագա աստղի առաջին ծանոթությունը Կալիֆոռնիայի հետ այնքան էլ այն չէր, ինչ նա սպասում էր, գրում է Mirror հրատարակությունը։ Դերասանական վարպետության դասերի գումարը վճարելու համար Փիթը հագնվել է հսկա հավի հագուստով և մարդկանց հրավիրել ռեստորան։ Նա նաև մերկապարուհիներին տարբեր տեղեր […]

̰
Երևանի քաղաքապետը իրավունք կունենա փոփոխել մինչև 2008 թվականի իրավական ակտերը

15:42 12.11.2021

Երևանի քաղաքապետին իրավասություն է վերապահվելու փոփոխել, լրացնել, ուժը կորցրած ճանաչել մինչև 2008 թվականը մարզպետի կարգավիճակ ունեցած Երևանի քաղաքապետի, Երևանի քաղաքային և շրջանային խորհուրդների կողմից ընդունված և իրավական ուժը պահպանած ակտերը, ինչպես նաև ապահովել դրանց կատարումը: Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման […]

̰
Բլինկենը նոյեմբերի 15-20-ը կայցելի Քենիա, Նիգերիա և Սենեգալ

14:10 12.11.2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նոյեմբերի 15-20-ը կայցելի Քենիա, Նիգերիա և Սենեգալ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Այս այցը «կընդգծի աֆրիկացի գործընկերների հետ հարաբերությունների խորությունն ու լայնությունը»,- հայտարարել են ԱՄՆ պետդեպարտամենտում։ Թեմաները, որոնք քարտուղարը նախատեսում է քննարկել, ներառում են «համաճարակի դադարեցումը և ավելի ընդգրկուն գլոբալ տնտեսության վերակառուցումը, կլիմայի ճգնաժամի դեմ պայքարը, […]

̰
Թուրքիայից մենք ազդակներ ենք ստանում, որն ընդհանուր առմամբ այն տրամաբանության մեջ է, որը մենք հասկանում ենք․ Արմեն Գրիգորյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի նշած «միջանցքի» մասին

19:42 11.11.2021

Չնայած Հայաստանն ու Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել են, որ ապաշրջափակումից հետո էլ ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք, Ադրբեջանն ու Թուրքիան անդրդվելին են և շարունակում են օգտագործել, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը: Ի վերջո, ի՞նչ է նշանակում այս անհամապատասխանությունը: «Հեռանկարում» հարցն է ուղղվել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։ «Միջանցք մի […]

̰
Հայաստանը սպասում է Ադրբեջանի գործուն դրական քայլերի․ Արմեն Գրիգորյանը՝ սահմանազատման և սահմանագծման մասին

19:20 11.11.2021

Իր վերջին հարցազրույցում խոսելով սահմանազատման և սահմանագծման մասին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ գործընթացում կարևոր են իրավական հիմքերը, և եկել են այն եզրակացության, որ իրավական հիմքերն այն իրավական հիմքերն են, որոնք 1920-30-ական թվականներին համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հաստա՞տ են արդյոք այդ փաստաթղթերը հայկական և ադրբեջանական կողմերի համար, թե՞ դարձյալ վիճելի իրողություններ […]

̰
Այս պահին գոյություն ունեցող ֆորմատում քննարկվող հարցերը չեն կարող «3+3»-ում քննարկվել․ Արմեն Գրիգորյան

18:58 11.11.2021

Տարածաշրջանում ակտիվ քննարկվում է «3+3» ձևաչափը: Թբիլիսին ու Բաքուն էլ չեն շտապում իրենց հստակ կարծիքն ասել այդ մասին, մինչդեռ Անկարան Հայաստանին հորդորում է միանալ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։ Այս մասին Թուրքիայի ՊՆ-ն է հայտարարել Շուշիում: Ի՞նչ տեսակետ ունի այդ ձևաչափի վերաբերյալ Երևանը։ «Այս պահին գոյություն ունեցող ֆորմատում քննարկվող հարցերը չեն կարող «3+3»-ում քննարկվել»,- ասել է […]

̰
Ճանապարհների ապաշրջափակումը ավելի շատ անվտանգության երաշխիքներ է իր հերթին ստեղծելու․ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար

18:30 11.11.2021

Հաշվի առնելով ադրբեջանական սադրանքները՝ ճանապարհների հնարավոր ապաշրջափակման դեպքում ո՞րն է լինելու անվտանգության երաշխիքը հարցին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Ընդհանուր առմամբ, ճանապարհների ապաշրջափակումը ավելի շատ անվտանգության երաշխիքներ է իր հերթին ստեղծելու»,- ասել է Արմեն Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ադրբեջանը իր պրովոկացիաների միջոցով փորձում է խարխլել ՌԴ խաղաղապահ ուժերի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում. Արմեն Գրիգորյան

16:56 11.11.2021

Նոյեմբերի 9-ին լրացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեկ տարին։ Մեկ տարի անց էլ, սակայն, Ադրբեջանը շարունակում է դիմել սադրանքների և ոչ մի պարտավորություն լիարժեքորեն չի կատարել․ չի վերադարձրել ռազմագերիներին, խախտում է հրադադարի ռեժիմը, ամենաթարմ դեպքը՝ նոյեմբերի 8-ին ադրբեջանական կրակոցից սպանվեց ևս մեկ հայ քաղաքացի։ Ի՞նչ մեսիջ է սրանով ուղղում Ադրբեջանը։ Այս հարցին […]

̰
Գերմանիայում COVID-19-ի դեպքերի նոր աճ է արձանագրվել

16:08 11.11.2021

Գերմանիայում երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին, գրանցվել է կորոնավիրուսի 39 676 նոր դեպք։ Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ օրական առավելագույնը (37120 դեպք), որը գրանցվել էր ուրբաթ օրը։ Այս մասին, հղում անելով Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներին, հայտնել է The Associated Press-ը։ Նշվում է, որ երկրում վարակվածության մակարդակը մեկ շաբաթվա ընթացքում աճել է մինչև 232,1 նոր դեպք՝ 100 […]

̰
Ռուսաստանը կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերի վերսկսումը Ղարաբաղ

18:58 10.11.2021

Ռուսաստանը կարևոր է համարում որքան հնարավոր է շուտ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով այցերը Ղարաբաղ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք կարծում ենք, որ կարևոր է որքան հնարավոր է շուտ վերսկսել (ԵԱՀԿ Մինսկի խմբի) համանախագահների ամբողջական ձևաչափով ուղևորությունների պրակտիկան այս տարածաշրջան (Ղարաբաղ)»,- ասել է նա։ Նրա խոսքերով` […]

̰
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի քննարկումը հետաձգվեց

14:17 10.11.2021

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի քննարկումը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով: Այս մասին հայտարարվել է հանձնաժողովի այսօրվա նիստում: Հիշեցնենք` նախագծով նախատեսվում է ռադիոյով, հեռուստատեսությամբ և համացանցով արգելել ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի, տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը: Նախագիծը առաջացրել էր շահագրգիռ կողմերի […]

̰
ԱՄՆ-ը Վրաստանի իշխանություններին կոչ է անում Սաակաշվիլիին բժշկական օգնություն ցուցաբերել

11:56 10.11.2021

Միացյալ Նահանգները վերահսկում է իրավիճակը և Վրաստանի կառավարությանը կոչ է անում անհապաղ ապահովել, որպեսզի բավարարվեն բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆիզիկական և հոգեկան առողջությանն առնչվող կարիքները։ Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Փրայսն ասել է, որ Վաշինգտոնը կոչ է անում համապատասխան բժշկական միջոցներ տրամադրել Սաակաշվիլիին: Բացի այդ, Վաշինգտոնը Վրաստանի […]

̰
Բենեդիկտ Քամբերբեթչը խոստովանել է, որ նոր ֆիլմի նկարահանման ընթացքում երեք անգամ նիկոտինային թունավորում է ունեցել

10:04 10.11.2021

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը հայտնել է, որ «Շան ուժը» ֆիլմում ծխող ամերիկացի կալվածատիրոջ դերն իր համար չափազանց դժվար է եղել։ Այս մասին նա ասել է բրիտանական Esquire ամսագրի հետ զրույցում՝ դեկտեմբերի 1-ին Netflix-ում թողարկվելուն ընդառաջ: «Երեք անգամ նիկոտինային թունավորում եմ ունեցել, իսկապես սարսափելի է, երբ պետք է շատ ծխել»,- ասել է դերասանը։ Քամբերբեթչը մարմնավորում է […]

̰
Իլոն Մասկը երկու օրում 50 միլիարդ դոլար է կորցրել

09:44 10.11.2021

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը երկու օրում կորցրել է ավելի քան 50 մլրդ դոլար՝ իրեն պատկանող Tesla ընկերության արժեթղթերի գնանկման պատճառով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg գործակալությունը։ Էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության արժեթղթերը սկսել են նվազել այն բանից հետո, երբ շաբաթ օրը Մասկը Twitter-ի օգտատերերին հարցրել է՝ արժե՞ արդյոք վաճառել ընկերությունում իր 10% բաժնեմասը։ Նշվում է, […]

̰
BACK_TO_TOP