TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

Պեսկովը խոսել է Պուտինի և Բայդենի առաջիկա բանակցությունների մասին

14:30 06.12.2021

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովը դեկտեմբերի 7-ին չի հեռարձակվի, նախատեսվում է ցուցադրել հանդիպումից առաջին կադրերը, որոնք կանցկացվեն տեսաձևաչափով, իսկ հետո ղեկավարների միջև շփումը փակ կլինի: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ուղիղ հեռարձակում չի լինի: Մենք ցույց կտանք, կարծում եմ, առաջին կադրերը: Իհարկե, […]

̰
Մյանմայում զինվորական մեքենան մխրճվել է ցուցարարների բազմության մեջ․ կան զոհեր

12:56 06.12.2021

Մյանմայում զինվորական ռեժիմի դեմ բողոքի ցույցերի ժամանակ հինգ մարդ է մահացել։ Միջադեպը տեղի է ունեցել Յանգոնում կիրակի օրը՝ դեկտեմբերի 5-ին, երբ զինվորական մեքենան մեծ արագությամբ մխրճվել է ցուցարարների բազմության մեջ։ Այս մասին Twitter-ում հայտնում է Քաղաքացիական անհնազանդության շարժումը (CDM): “Freedom from Fear” People were marching peacefully before soldiers cowardly rammed their car into the crowd. […]

̰
ԱՀԿ-ն «Օմիկրոն»-ից դեռևս մահվան դեպք չի արձանագրել

12:53 06.12.2021

Մահվան ոչ մի դեպք չի գրանցվել COVID-19-ի նոր՝ Omicron շտամով վարակվելու հետևանքով։ Նման տվյալներ է հրապարակել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երկուշաբթի՝ դեկտեմբերի 6-ին։ ԱՀԿ-ի շտապօգնության ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը նշել է, որ նոր շտամի ուսումնասիրության համար կպահանջվի ևս մի քանի շաբաթ, որպեսզի վերջնականապես որոշվի դրա վարակելիության աստիճանը և ծանր հիվանդություն առաջացնելու ունակությունը։ «Մենք մտադիր ենք […]

̰
Թուրքիան փոխում է երկրի միջազգային անվանումը

10:16 06.12.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի արտահանման բրենդը «Türkiye»-ով փոխելու մասին հրամանագիր է ստորագրել, որը հրապարակվել է կառավարության Resmi Gazete պաշտոնաթերթում, գրում է Anadolu-ն։ Այսինքն՝ բոլոր ապրանքները, որոնք արտահանվում են արտերկիր, պետք է կրեն երկրի անվանման հենց այս տարբերակը՝ Made in Türkiye: Հրամանագրի տեքստում նշվում է, որ բրենդը փոխելու որոշումը արտացոլում է հարուստ մշակույթ և ժառանգություն […]

̰
Մեգան Մարքլը շահել է բրիտանական թերթի դեմ դատական ​​գործը

23:45 03.12.2021

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 2-ին, շահել է բրիտանական Mail on Sunday թերթի դեմ դատական ​​գործը։ Արքայազն Հարիի կինը դեմ է հանդես եկել 2018 թվականի օգոստոսին իր հորը՝ Թոմաս Մարքլին ուղարկած անձնական նամակից տեղեկություններ հրապարակելու մեղադրանքի հրապարակմանը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը։ Մեծ Բրիտանիայի դատարանը մերժել է «Associated Newspapers Limited»-ի (ANL) կողմից […]

̰
Մալայզիայում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը

15:00 03.12.2021

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է Մալայզիայում, ուրբաթ օրը լրագրողներին ասել է առողջապահության նախարար Խայրի Ջամալուդինը։ «Մենք հայտնաբերել ենք «Օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը Մալայզիայում»,- ասել է նախարարը, որը մեջբերում է The Star-ը։ Նախարարի խոսքերով՝ «Օմիկրոն» շտամով վարակվածը նոյեմբերի 19-ին Մալայզիա ժամանած Հարավային Աֆրիկայից մի ճանապարհորդ է։ Նախօրեին աշխարհի մի շարք երկրներում «Օմիկրոն» […]

̰
Բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և օտարման համար նախատեսված արտոնության ժամկետը կերկարաձգվի

13:34 03.12.2021

Բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և օտարման համար նախատեսված արտոնության ժամկետը կերկարաձգվի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը այսօր դրական եզրակացություն է ստացել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ բացի այս արտոնությունը, 2020 թվականի մարտին Եվրասիական տնտեսական […]

̰
ՀԲ-ն որոշել է օգտագործել Աֆղանստանին 280 միլիոն դոլարի սառեցված օգնությունը․ Reuters

13:58 02.12.2021

Համաշխարհային բանկի (ՀԲ) տնօրենների խորհուրդը որոշել է Աֆղանստանին աջակցելու համար 280 մլն դոլար սառեցված միջոցները փոխանցել մարդասիրական օգնության երկու գործակալությունների։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նրանց խոսքով՝ՀԲ-ի կողմից կառավարվող Աֆղանստանի վերականգնման հիմնադրամի 31 դոնոր պետք է հաստատեն միջոցների փոխանցումը նախքան նրանք գնան Պարենի համաշխարհային ծրագրին (ՊՀԾ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին […]

̰
Բայդենը ժողովրդին հղված իր ուղերձում չի կարողացել արտասանել նոր շտամի անվանումը

11:47 01.12.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին հղված իր ուղերձում մի քանի անգամ փորձել է ճիշտ անվանել կորոնավիրուսի նոր` «Օմիկրոն» շտամը, սակայն անընդհատ ինչ-որ այլ բան է ստացվել։ Ամենից հաճախ Բայդենը շտամն անվանել է «Օմնիկրոն», սակայն եղել է նաև «Օմնիկրոմի» տարբերակ։  

̰
Մոսկվայում ուժեղ քամին գրեթե 160 ծառ է տապալել

11:40 01.12.2021

Մոսկվայում ուժեղ քամու պատճառով տապալվել է գրեթե 160 ծառ, ինչի հետևանքով մոտ 90 մեքենա է վնասվել։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 1-ին, հայտնել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ Ըստ ՌԻԱ Նովոստիի զրուցակցի՝ տապալվել է 157 ծառ։ Դրանք վնասել են 87 ավտոմեքենա։ Նախորդ օրը, ըստ REN հեռուստաալիքի, 44-ամյա մոսկվացին շրջել է Տայնինսկայա փողոցի տներից մեկի բակով։ […]

̰
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետների կարգում․ հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն

13:59 30.11.2021

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերին: Նախագծով առաջարկվում է մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրել մինչև նրանց 19 տարին լրանալը՝ գործող 18-ի […]

̰
Փորձ 14-րդ․ ընդդիմության թեկնածուն դարձյալ չընտրվեց

13:51 30.11.2021

14-րդ փորձից ևս այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվել։ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել է նույն թեկնածուին։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը ընդդիմությանն է։ Իսկ ընդդիմադիրները իրենց որոշումը ներկայացնելուց հետո լքել են նիստերի դահլիճը։ Քվեարկությանը մասնակցել են միայն իշխող խմբակցության պատգամավորները և դեմ են քվեարկել։

̰
Բրիտանիան և Իսրայելը հայտարարել են Իրանի միջուկային ծրագրի դեմ համատեղ հակազդեցության մասին

11:47 29.11.2021

Մեծ Բրիտանիայի և Իսրայելի արտաքին գործերի նախարարներ Լիզ Թրասը և Յաիր Լապիդը հայտարարել են, որ համատեղ ջանքեր կգործադրեն Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը հակադրվելու համար։ Այս մասին հաղորդվում է երկու երկրների նախարարների հոդվածում, որը հրապարակել է The Telegraph-ը։ «Մենք աշխատելու ենք օր ու գիշեր, որպեսզի Իրանի ռեժիմը երբեք չդառնա միջուկային տերություն»,-ասված է հրապարակման մեջ։ Նշվում է, […]

̰
ԱՄՆ-ում ռազմական հաստատություն մտնելու փորձի ժամանակ անհայտ տղամարդը սպանվել է

17:18 27.11.2021

ԱՄՆ-ում անհայտ տղամարդը գնդակահարվել է Կալիֆոռնիայի Սան Դիեգոյում գտնվող ԱՄՆ ծովային հետևակային կորպուսի նորակոչիկների ուսումնական հաստատության վրա դանակահարելու փորձ կատարելիս: Այս մասին հայտնի է դարձել ուրբաթ՝ նոյեմբերի 26-ին։ Տղամարդը մեքենան վարել է դեպի ռազմական անցակետ, որտեղ վերապատրաստում են անցնում ծովային հետևակայինների կորպուսի նորակոչիկները, պահակները հրամայել են կանգնել, սակայն վարորդը դանակը ձեռքին դուրս է եկել մեքենայից […]

̰
Instagram-ի ղեկավարն առաջին անգամ վկայություն կտա ԱՄՆ Կոնգրեսում

19:34 25.11.2021

Instagram սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին համաձայնել է ցուցմունք տալ ԱՄՆ Կոնգրեսում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է The New York Times-ը։ Նրա խոսքերով՝ Մոսերին առաջին անգամ կհայտնվի ԱՄՆ օրենսդիրների առջև դեկտեմբերի 6-ին՝ համացանցում երեխաների և դեռահասների անվտանգության մասին հարցերին պատասխանելու համար։ Ավելի վաղ Կոնգրեսում ելույթ է ունեցել Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որը վերջերս վերանվանվել է […]

̰
Աշխարհի հնագույն բնակավայրերից մեկում հնագետները դպրոցի ավերակներ են հայտնաբերել

12:45 24.11.2021

Թուրքիայի հարավարևելյան Հարրան շրջանում, որտեղ գտնվում են աշխարհի ամենահին բնակավայրերը, հնագետները հայտնաբերել են 12-րդ դարի մեդրեսեի (մահմեդական ուսումնական հաստատություն-միջնակարգ դպրոց) ավերակներ, գրում է Hurriyet-ը։ Պեղումների ղեկավար, պրոֆեսոր Մեհմեթ Օնալն ասել է, որ ինքը մի խումբ գիտնականների հետ ութ տարի աշխատում է այս վայրում, դեռ նոր բացահայտումներ է անում։ Այժմ առաջին անգամ մասնագետները հայտնաբերել են հնագույն […]

̰
Չճշտված տվյալներով՝ անհետ կորած համարվող 24 հայ զինծառայողները գերեվարված են. Նիկոլ Փաշինյան

23:07 23.11.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կայացած առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ  24 զինծառայողները, որոնց հետ կապը նոյեմբերի 16-ին ընդհատվել էր, չճշտված տեղեկություններով, գերեվարվել են: «Հասկանում եք, որ իմ կողմից չճշտված տեղեկություններ ասելն այդքան էլ ճիշտ չէ, ուստի եկեք պայմանական այդ վերնագրի ներքո դնենք: Չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել: Մի մասը, […]

̰
Աշխատանքային մակարդակում մենք երբեք Ադրբեջանից «միջանցք» արտահայտություն չենք լսել․ Նիկոլ Փաշինյան

23:01 23.11.2021

Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցք» ասվածին։ Նրա խոսքով՝ ասում են, որ գրած է անարգել երթևեկություն, դա նշանակում է սուվերեն միջանցք. ավելի տրամաբանական չէ՞ մտածել, որ եթե դա նշանակեր սուվերեն միջանցք, գրված կլիներ սուվերեն միջանցք. մանավանդ, որ այդ նույն փաստաթղթում միջանցք բառն օգտագործված է՝ Լաչինի միջանցքի մասով և գրված է, […]

̰
Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե «որտեղ ուզենք, կկանգնենք», սա ի՞նչ է նշանակում․ Նիկոլ Փաշինյան

22:48 23.11.2021

Ինչպես նախապես հայտարարվել էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան ժամը 20-ից ֆեյսբուքյան իր էջի եթերում պատասխանել է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Հարցուպատասխանը տևել է շուրջ երկու ժամ։ Վարչապետը նախ վերահաստատել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի է ունենալու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, իսկ դեկտեմբերի 15-ին արդեն Բրյուսելում Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպելու […]

̰
ՄԻԵԴ-ը 5000-ական եվրո է պարգևատրում 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին

19:34 23.11.2021

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2016 թվականի հուլիսի 15-ի պետական ​​հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալված ավելի քան 400 դատավորներից և դատախազներից յուրաքանչյուրին 5000 եվրո է հատկացրել։ Սա բխում է երեքշաբթի օրը ՄԻԵԴ կայքում հրապարակված դատարանի որոշումից։ Նշվում է, որ դատարանը «միաձայն հայտնաբերել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում («Անձի ազատության և […]

̰
Նորվեգիայում ուսումնական թեթև ինքնաթիռ է կործանվել

17:26 23.11.2021

Երեքշաբթի առավոտյան Նորվեգիայի Լարվիկ քաղաքի Տվեդալեն շրջանում վթարի է ենթարկվել ուսումնական թեթև ինքնաթիռ: Ոչ ոք ողջ չի մնացել։ Այդ մասին հայտնում է NRK հեռուստաընկերությունը՝ տեղի ոստիկանությանը հղումով։ «Ցավոք, ողջ մնացածներին գտնելու հույս չկա»,- ասել է Լարվիկի ոստիկանության բաժնի պետ Թուր Էրիկսենը։ Ինքնաթիռում երեք մարդ է եղել՝ մեկ հրահանգիչ և երկու ուսանող։ Վթարի մասին ոստիկանությունը տեղեկություն […]

̰
Իտալիան հաստատել է COVID-19-ի դեմ վերապատվաստումը

16:55 23.11.2021

Իտալիայում Դեղորայքային Գործակալությունը (AIFA) հաստատել է COVID-19-ի դեմ վերապատվաստումը: Այս մասին հայտարարել է Իտալիայի առողջապահության նախարարության ղեկավար Ռոբերտո Սպերանսան, հայտնում է Guardian-ը երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին։ Իտալացիները կկարողանան ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խթանող չափաբաժին իմունիզացիայի կուրսի ավարտից հինգ ամիս հետո։ Կորոնավիրուսի դեմ վերապատվաստման մասին որոշումը կայացրել է գործակալության խորհուրդը իր վերջին նիստում, հավելել է Սպերանզան։ Նախարարն […]

̰
ՄԱԳԱՏԷ-ն հավաստել Է, որ Թեհրանը չի շեղվում ատոմային ծրագրից. Իրանի փոխնախագահ

16:42 23.11.2021

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հաստատել է, որ Իրանը չի հրաժարվել իր միջուկային ծրագրից։ Այդ մասին երեքշաբթի օրը Թեհրանում Գրոսիի հետ բանակցություններից հետո հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար, երկրի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին։ «Մեր այսօրվա երկխոսության ընթացքում Գրոսին բազմիցս հաստատել է, որ Իրանի ներկայիս ծրագրում որևէ շեղում չի եղել»,- […]

̰
Հաստատվեց․ նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանան Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ բանակցությունները

16:28 23.11.2021

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բանակցություններն ընթանում են ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է դիտարկել երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Նախատեսվում են նաև […]

̰
Էրդողանի հայտարարությունից հետո թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ անկում է արձանագրել

15:43 23.11.2021

Թուրքական լիրայի փոխարժեքը երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին, ընկել է 8%-ով այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է «անկախության համար տնտեսական պատերազմում» հաղթելու իր մտադրության մասին, հայտնում է Reuters-ը։ Լիրան դոլարի նկատմամբ իջել է ռեկորդային՝ 12,49։ Նախորդ շաբաթվա սկզբից թուրքական արժույթն էժանացել է 20%-ով, իսկ տարեսկզբից՝ 40%-ով։ Հրատարակությունը նշում է, որ Էրդողանը ճնշում է […]

̰
Լա Պալմա կղզում լավայի նոր հոսքը հասել է օվկիանոս

15:26 23.11.2021

Լա Պալմա կղզում Կումբրե Վիեխա հրաբխի ժայթքման պատճառով երեք ափամերձ քաղաքների բնակիչներին արգելել են դուրս գալ փողոց, քանի որ լավայի նոր հոսքը հասել է օվկիանոս։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին, հաղորդել է Reuters գործակալությունը: Ջրի մեջ արձակվելիս պոտենցիալ թունավոր գազերի խիտ ամպեր են դուրս գալիս: Անօդաչու սարքերը տեսագրել են, թե ինչպես են սպիտակ ամպերը […]

̰
Քաբուլի թաղամասերից մեկում պայթյուն է որոտացել

15:20 23.11.2021

Աֆղանստանի Քաբուլի թաղամասերից մեկում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը։ Al Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրները, հայտնում է, որ պայթյուն է տեղի ունեցել Քաբուլի կենտրոնում գտնվող տեղական շուկայում։ Aamaj News գործակալության փոխանցմամբ՝ մագնիսական ականը, որն ամրացված է եղել Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական ​​«Թալիբան» շարժմանը պատկանող մեքենային (Ռուսաստանի Դաշնությունում արգելված […]

̰
Բաթումում քարեր են նետել Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակի վրա

12:57 22.11.2021

Բաթումում քարեր են նետել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա։ «Անհայտ անձինք քարեր են նետել գրասենյակի վրա, կոտրել են ապակիները։ Ոստիկանությունը դեպքի վայրում է»,- նոյեմբերի 22-ին հայտնել է «Պիրվելի» հեռուստաընկերությունը։ Նշվում է, որ միջադեպի հետաքննությունը վարում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 21-ին, Վրաստանի նախկին նախագահի անձնական բժիշկ Նիկոլոզ […]

̰
Լեհ-բելառուսական սահմանին գտնվող միգրանտներն առաջին մարդասիրական օգնությունն են ստանում ԱՀԿ-ից

12:51 22.11.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անօրինական միգրանտներին մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն է հասցրել բելառուսա-լեհական սահմանին գտնվող «Բրուզգի» լոգիստիկ կենտրոն: Այս մասին հայտարարել է Մինսկում ԱՀԿ գրասենյակի ղեկավար Օլեգ Դուբովիկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Սրանք հիգիենայի պարագաներ են ԱՀԿ առաքելության շրջանակում, մարդասիրական օգնություն: Դրանք ներառում են, հաշվի առնելով COVID-ի հետ կապված լարված իրավիճակը, ձեռքերը ախտահանող միջոցներ, դիմակներ, հեղուկ […]

̰
Գիտնականները ցույց են տվել ամենաերկար դինոզավրին

17:30 21.11.2021

Հետազոտողները պարզել են, որ մեր մոլորակի ամենամեծ դինոզավրի երկարությունը հասնում է 40 մետրի։ Այս մասին գրում է Іndependent-ը։ Դա սուպերզավրուս էր։ Նա ապրել է մոտ 150 միլիոն տարի առաջ՝ Յուրայի ժամանակաշրջանում։ «Սուպերզավրը ամենաերկար դինոզավրն է, որի չափը գնահատվում է բավականաչափ մնացորդներով, քանի որ այլ դինոզավրերի ոսկորները ներկայացված են բեկորներով, ինչը դժվարացնում է դրանց երկարությունը ճշգրիտ […]

̰
BACK_TO_TOP