21:45 06.07.2024
Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու համար հանրաքվե անել չի շտապում: Պաշտոնական Երևանը դեռ չունի մի շարք հարցերի պատասխաններ՝ ինչպե՞ս, ե՞րբ, ի՞նչ քայլերով և առհասարակ Եվրամիությունն ուզո՞ւմ է, որ Հայաստանը գնա այդ քայլին, թե՞ ոչ: Այս ամենին զուգահեռ շարունակվում են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարության ակտիվ շփումները: Երևանում էին Միացյալ նահագների սենատորներ և կոնգրեսականներ: Այս ֆոնին մեր […]
20:43 06.07.2024
Քաղցկեղի կանխարգելման համար պետք է հրաժարվել վատ սովորություններից, ասել է ՌԴ ԱՆ գլխավոր օնկոլոգ Անդրեյ Կապրինը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Ուռուցքաբանը նաև կոչ է արել սահմանափակել արևի տակ գտնվելը պիկ ժամերին, չայցելել սոլյարի, առողջ ապրելակերպ վարել, ինչպես նաև սահմանափակել յուղոտ, քաղցր, ապխտած և կծու մթերքների օգտագործումը։ Բժիշկը նաև խորհուրդ է տվել ժամանակին անցնել […]
19:42 06.07.2024
Ուկրաինայի արևմուտքում բախվել են բեռնատարը և միկրոավտոբուսը, 14 մարդ զոհվել է, մեկը վիրավորվել է, հայտնել է երկրի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն Telegram-ի իր ալիքում։ «Սարսափելի վթար Ռիվնեի շրջանում: Բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին: Զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ 6-ամյա երեխա։ Մեկ կին ողջ է մնացել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Տեղում աշխատում են փրկարարներն […]
19:30 06.07.2024
Շաբաթ օրը Ճապոնիայի մայրաքաղաքում շոգ եղանակի պատճառով հոսպիտալացվել է ջերմային հարվածով 119 մարդ, հաղորդում է NHK հեռուստաալիքը։ Շաբաթ օրը Տոկիոյում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 35,5 աստիճան։ Հաղորդվել է նաև, որ Սիկոկու կղզու երկու պրեֆեկտուրայում շոգից երկու մարդ է մահացել։ Կիրակի օրը սպասվում է շոգի ուժգնացում, առանձին հատվածներում՝ մինչև 39 աստիճան։ Օդերևութաբանները բնակչությանը հորդորում են առանց […]
19:21 06.07.2024
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը հաստատել է, որ մտադիր չէ շարունակել աշխատել նախկին պահպանողական կառավարության՝ անօրինական միգրանտներին Ռուանդա արտաքսելու սխեմայի իրականացման վրա։ «Ռուանդայի սխեման մեռած էր և թաղված էր դեռևս սկսվելուց առաջ: Այն երբեք զսպող միջոց չէր… Ես պատրաստ չեմ շարունակել այն հնարքները, որոնք զսպող միջոց չեն գործում», – ասել է Սթարմերը նոր կառավարության […]
19:12 06.07.2024
Հեղեղումներից վթարվել էր նաև Խաշթառակի կամուրջը: Մինչ վերջինիս վերակառուցման աշխատանքները կսկսեն, ներկայումս կառուցվում է ժամանակավոր նոր կամուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հետևել է տեղի ունեցող աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը հետևել է նաև Դիլիջան-Իջևան ճանապարհի՝ հեղեղումներից փլուզված հատվածներում վերակառուցման աշխատանքներին:
19:00 06.07.2024
Թուրքիայի Իզմիրում՝ երկրի արևմուտքում, անտառային հրդեհի դեմ պայքարում է չորս ինքնաթիռ և հինգ ուղղաթիռ, գրում է Birgün թերթը։ «Անտառային հրդեհը բռնկվել է մոտավորապես ժամը 15.30-ին Իզմիրի Էդեմիշի Արթիչակի գյուղական թաղամասի Սուբատան սարահարթում: Տարածք է ուղարկվել 4 ինքնաթիռ, 5 ուղղաթիռ, 20 ցամաքային մեքենա, 6 ջրամատակարարման մեքենա, 4 բուլդոզեր և Իզմիրի շրջանային անտառտնտեսության 4 ցամաքային թիմ»,- գրում […]
21:55 05.07.2024
Արագ և հեշտ արթնանալու համար հարկավոր է հետևել մի քանի պարզ կանոնի, ասել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում նշել է առավոտյան կենսուրախ լինելու ուղիները։ Առավոտյան կենսուրախ լինել ցանկացողներին նա խորհուրդ է տվել պարբերաբար առողջ սնվել։ Մասնավորապես, ընտրել առողջարար մթերքներ, մանրակրկիտ ծամել սնունդը: «Մոռացեք պատրաստի մթերքների մասին: Ի վերջո, առողջ առավոտը սկսվում է […]
21:40 03.07.2024
Երևանում այսօր անցկացվում էր ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, Եվրամիության ներկայացուցիչներ, փորձագետներ: Այդ համաժողովին մասնակցում էր նաև «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Նա հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում:
08:44 02.07.2024
Հայկական պատվիրակությունն օրերս է վերադարձել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից, որտեղ ամառային նստաշրջանի ընթացքում բարձրաձայնվեցին նաև հարցեր, որոնք վերաբերում էին Հարավային Կովկասին և մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերություններին: Ավելին՝ ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձև, որն աջակցում է խաղաղ գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության ճանաչման և այլ սկզբունքների վրա: Ստրասբուրգից վերադարձել է նաև հայկական պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: Նա հյուրընկալվել է «Հեռանկարի» […]
19:10 29.06.2024
«Կախվածություն» հեռուստասերիալը մոտենում է իր ավարտին: Եվս մի քանի օր և մեր հեռուստադիտողները կստանան բոլոր հարցերի պատասխաններն ու կտեսնեն իրադարձությունների այդքան երկար սպասված հանգուցալուծումը:
17:25 29.06.2024
Էլեկտրաէներգիայի դեֆիցիտը Ուկրաինայում շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա, այն ծածկելու համար արտերկրից ներգրավվում են ներմուծման մատակարարումներ: Այս մասին հայտնում է երկրի էներգետիկայի նախարարության Telegram ալիքը։ Գործակալության տվյալներով՝ շտապօգնության մատակարարումներ են իրականացվել Լեհաստանից, Ռումինիայից և Սլովակիայից, իսկ առևտրային ներմուծումը կազմել է 31390 ՄՎտ/ժ։ Ընթացիկ օրվա ընթացքում նախատեսվում է ներկրել մինչեւ 35203 ՄՎտ/ժ. : Ինչպես նշել […]
17:08 29.06.2024
Բրյուսելը 1 միլիարդ եվրո է հատկացրել Կահիրեին՝ երկրի տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար։ Կահիրեում Եգիպտոս-ԵՄ ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ համապատասխան հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Մարտին մենք Եգիպտոսի հետ 7,4 միլիարդ եվրոյի չափով օգնության պայմանագիր ենք ստորագրել, իսկ այսօր խոստացված գումարի առաջին միլիարդը հատկացնում ենք Կահիրեին՝ երկրում […]
13:00 29.06.2024
Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի համերգասրահում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Փրկարար ծառայության տվյալներով՝ տուժել է առնվազն վեց աշխատող, ևս մեկը կլինիկական մահ է տարել: Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել շենքի նկուղներից մեկում։ Դեպքի վայրում են փրկարար ծառայություններն ու ոստիկանությունը։
12:51 29.06.2024
Սևաստոպոլում հրթիռակոծության հետևանքով երեք մարդ ստացել է բեկորային վնասվածքներ, ասել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։ «Հրթիռային հարձակումն ավարտվել է, ըստ նախնական տվյալների, հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է երեք քաղաքացի, նրանք այժմ հոսպիտալացվել են»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
12:38 29.06.2024
Առնվազն 30 մարդ է զոհվել Քենիայում հարկերի բարձրացման օրինագծի դեմ բողոքի ցույցերի ժամանակ, հայտնում է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը։ Ավելի վաղ Citizen տեղական հրատարակությունը հայտնել էր, որ բողոքի ցույցերի հետևանքով Քենիայի Կենտրոնական նահանգում առնվազն 40 ոստիկան է տուժել։ Իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ հունիսի 25-ին անվտանգության ուժերը կրակել են ցուցարարների ամբոխի վրա, այդ […]
12:32 29.06.2024
Պերուի ափերի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Ակարի քաղաքից 93 կմ հարավ-արեւելք, որտեղ բնակվում է 4,4 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 58 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
17:02 28.06.2024
Ռուսաստանը ԱՄՆ-ում ընտրական գործընթացները համարում է այդ երկրի ներքին գործը և չի պատրաստվում գնահատել նախընտրական բանավեճերը։ Մոսկվան երբեք չի միջամտել նախընտրական քարոզարշավին և ներկայումս էլ մտադիր չէ դա անել, ճեպազրույցում ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա Միացյալ Նահանգների ներքին խնդիրն է, սա Միացյալ Նահանգների նախընտրական քարոզարշավն է: Մենք բացարձակապես չենք պատրաստվում գնահատել […]
16:53 28.06.2024
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Աբրամ Փեյլիի խոսքերն անվանել է ընտրություններին միջամտելու փորձ և ասել, որ Իրանի ժողովուրդը դրան կպատասխանի՝ ակտիվորեն մասնակցելով քվեարկությանը։ «Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալի հայտարարությունները մեր երկրում նախագահական ընտրությունների վերաբերյալ սուտ են և միջամտության ակնհայտ փորձ են: Ամերիկացի պաշտոնյաները չեն դադարի անօգուտ հայտարարություններ անել. […]
16:30 28.06.2024
Գազայի հատվածում շուրջ 625 հազար պաղեստինցի երեխա ավելի քան 8 ամիս զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից՝ 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլի սկզբից ի վեր։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA) X-ում (նախկինում՝ Twitter): Կազմակերպության տվյալներով՝ մինչ էսկալացիայի սկսվելը, նրանցից մոտ 300 հազարը սովորել է […]
16:27 28.06.2024
Ուզբեկստանում անոմալ շոգի պատճառով նախատեսվում է նվազեցնել գնացքների արագությունը։ Այս մասին հայտնում է Узтемирйулйуловчи ընկերության մամուլի ծառայությունը։ «Բարձր ջերմաստիճանը հանգեցնում է ռելսերի և երկաթուղային գծերի պողպատե մասերի զգալի տաքացման: Ուղևորների և սարքավորումների անվտանգությունն ապահովելու համար գնացքների արագությունը կսահմանափակվի, ինչը կարող է չվացուցակի ուշացումներ առաջացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունում հավելել են, որ արագության նվազումը […]
16:15 28.06.2024
Պերուի ափերի մոտ 7,0 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն հինգ մարդ։ «Իկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո օգնություն է ցուցաբերվել հինգ տուժածների», – ասվում է Պերուի Առողջապահության նախարարության X-ի էջում տեղադրված հայտարարության մեջ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իկա քաղաքից 250 կմ հարավ-արևելք՝ մոտ 246 հազար մարդ բնակչությամբ, աղբյուրը գտնվել է 56 կմ խորության վրա։ Իշխանությունները […]
16:10 28.06.2024
Նյու Յորքում կայացել է Vinexpo New York 2024 գինու միջազգային ամենամյա ցուցահանդեսը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ հայաստանյան 18 գինեգործական ընկերություն իրենց 60-ից ավելի գինու տեսականիով ԱՄՆ-ում առաջին անգամ մասնակցել են Vinexpo America-ին՝ միասնական տաղավարով։ Ցուցահանդեսին ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀԽԳ հիմնադրամի […]
15:50 28.06.2024
Միացյալ Նահանգները պետք է դադարի Չինաստանի վրա բարդել ուկրաինական հակամարտության մեկնարկին նպաստելը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն՝ պետքարտուղարի առաջին տեղակալ Կուրտ Քեմփբելի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Չինաստանի անհիմն անվանարկելը՝ մեղք բարդել նրա վրա ուկրաինական հակամարտության բռնկման համար, ինչպես նաև պետք է դադարեցնի խոչընդոտել նորմալ առևտրատնտեսական հարաբերությունները Չինաստանի և […]
15:37 28.06.2024
Եվրամիության ութ թեկնածու երկրներից միայն հինգն են միացել Ռուսաստանի սառեցված ակտիվներից Կիևին հասույթը փոխանցելու որոշմանը: Վրաստանը, Մոլդովան և Սերբիան այս ցուցակում չեն, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելի հայտարարության մեջ։ Թեկնածու երկրները պարտավոր են ԵՄ անդամակցության պայմաններով աջակցել Բրյուսելի արտաքին քաղաքական բոլոր որոշումներին, թեև դրանք որևէ կերպ չեն ազդում դրանց ընդունման վրա։ «Թեկնածու երկրները […]
15:17 28.06.2024
Սլովակիայում ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով յոթ մարդ է զոհվել, հայտնել են երկրի շտապ օգնության օպերատիվ բժշկական կենտրոնից։ Պրահայից Բուդապեշտ մեկնող գնացքը հինգշաբթի օրը Նովե Զամկի քաղաքի մոտ (Սլովակիայի հարավ-արևմուտք) բախվել է ավտոբուսին։ Բժիշկներն ավելի վաղ հայտնել էին վեց զոհի և առնվազն հինգ վիրավորի մասին: «Յոթ մարդ ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,- ասվում է […]
15:11 28.06.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, չնայած Դոնալդ Թրամփի հետ բանավեճում իր ելույթի վերաբերյալ քննադատություններին, ասել է, որ ինքը լավ աշխատանք է կատարել և դժգոհել է, որ ինքը ստիպված է եղել գործ ունենալ «ստախոսի» հետ։ Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին բանավեճը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ «Կարծում եմ՝ մենք լավ աշխատանք կատարեցինք։ Դժվար է բանավիճել ստախոսի հետ», […]
14:55 28.06.2024
Սերբիան կշարունակի հավատարիմ մնալ հակառուսական պատժամիջոցներին միանալուց հրաժարվելու սկզբունքին՝ չնայած ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը, որ նման դիրքորոշումը հակասում է երկրի՝ ԵՄ-ին միանալու գաղափարին։ «Բազմաթիվ պայմաններին, որոնք Սերբիան պետք է կատարի ԵՄ-ին անդամակցելու համար, ավելացվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջը։ Սերբիան անկախ և ազատ երկիր է, ինչը դժվար թե […]
14:03 28.06.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։ «Ջեյմս Օ՛Բրայենն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու Միացյալ Նահանգների հանձնառությունը և այդ գործընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ […]