21:08 20.11.2024
Կառավարությունում այս օրերին տեղի են ունենում կադրային վերադասավորումներ: Ի՞նչ սպասել առաջիկայում և նաև ինչու՞ է ձգձգվում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Ցեղակրոն» կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանը:
20:07 18.11.2024
«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ հանրային տրանսպորտից օգտվողների համար։ Ովքե՞ր կարող են հանրային տրանսպորտից օգտվել անվճար, և ինչո՞ւ քաղաքային իշխանությունները մինչև վերջ պնդեցին ուղեվարձը թանկացնելու նախագիծը: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը:
23:00 15.11.2024
Իրանական «Չաբահար» նավահանգիստը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության ու հայ բեռնափոխադրողների ուշադրության կենտրոնում որպես հարավ-արևելյան Ասիայի հետ կապող կարևորագույն դարպաս: Երեկ այդ նավահագիստ է այցելել հայկական պատվիրակությունը, որը ղեկավարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը: Ի՞նչ առավելություններ կտա մեզ այդ նավահանգստից օգտվելը, ինչու՞ է Հնդկաստանը հակված նախապատվությունը տալ հենց Հայաստանով անցնող ուղուն. այս և այլ հարցերի […]
21:16 13.11.2024
Թեև հայկական կողմից դեռ չկա պաշտոնական հաստատում COP29-ին չմասնակցելու վերաբերյալ, բայց Ադրբեջանն արդեն հայտարարել է, թե Հայաստանը որոշել է պատվիրակներ չուղարկել Բաքու և դա գնահատել է բաց թողնված հնարավորություն Երևանի համար: Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:
20:53 11.11.2024
Ադրբեջանի նախագահը կրկին սպառնացել է Հայաստանին, մեղադրել Արևմտյան երկրներին մեզ նոր պատերազմի դրդելու համար: Այս ֆոնին Բաքվում մեկնարկել են COP29 գագաթնաժողովի աշխատանքները: Ի՞նչ կարող է այն տալ հայ-ադրբեջանական հարաբերություններին, և ինչո՞ւ է դարձյալ աղմկում Ալիևը. այս հարցերին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանը:
21:08 09.11.2024
Անցած երկու շաբաթներին խորհրդարանական մշտական հանձնաժողովներում քննարկվեց 2025 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: Գալիք տարվա բյուջեի նախագիծը ստացավ դրական եզրակացություն և առաջիկայում այն կքննարկվի արդեն լիագումար նիստերի ժամանակ: Ի՞նչ է նախատեսվում բյուջեով և ֆինանսական առումով ի՞նչ ակնկալիքներ ունենալ հաջորդ տարվանից: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
21:04 07.11.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ն կշարունակի ղեկավարել Ջո Բայդենը: Ի՞նչ կարող է փոխվել այս ընթացքում Հայաստանի համար և ի՞նչ զարգացումների սպասել Դոնալդ Թրամփի օրոք: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
22:24 06.11.2024
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` ԱՄՆ-ի 47-րդ նախագահը հանրապետական Դոնալդ Թրամփն է: Ի՞նչ ազդեցություն կարող է ամերիկացիների այս ընտրությունն ունենալ աշխարհում տեղի ունեցող զարգացումների և հատկապես Հարավային Կովկասի վրա: Թեմայի շուրջ «Հեռանկար» ծրագրում հարցերին ԱՄՆ-ից պատասխանել է քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանը:
20:43 04.11.2024
Մոլդովայի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների և Հայաստանում տեղի ունեցող զարգացումների միջև շատ վերլուծաբաններ նմանություններ են տեսնում: Ի՞նչ ազդեցություն կարող է մեր երկրի եվրոինտեգրման ճանապարհի վրա ունենալ եվրոպամետ Մայա Սանդուի հաղթանակը, և ինչո՞ւ է ուշանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպասվող խաղաղության պայմանագրի ստորագրումը. այս և այլ հարցերի է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն […]
21:19 31.10.2024
Հայաստանի ԱԳ նախարարն այսօր խորհրդարանում դարձյալ զգուշավոր լավատեսությամբ հայտարարեց, որ մոտ ապագայում Ադրբեջանի հետ կկարողանան մեկ-երկու ձևակերպումների շուրջ հասնել համաձայնության և ստորագրել խաղաղության պայմանագիրը: Միաժամանակ COP 29-ին Երևանի մասնակցությունը դեռևս հաստատված չէ: Գնա՞լ այդ համաժողովին մասնակցելու, թե՞ ոչ. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
22:08 30.10.2024
Հայաստանն արդեն լավատեսորեն հայտարարում է, որ շուտով ականատես կլինենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այդ հայտարարությունները հնչում են Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո և նաև Բաքվում սպասվելիք COP29-ին ընդառաջ: Թեմային այսօր «Հեռանկար»-ի տաղավարում անդրադաձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը:
21:15 28.10.2024
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 25 տարի անց ի՞նչ է մտածում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ի՞նչ արդյունքներ է ակնկալում եվրաքվեի նախաձեռնող խումբն ու արդյոք Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի վրա: Այս և այլ թեմաներին անդրադարձ է կատարվել «Հեռանկար»-ի տաղավարում:
21:07 25.10.2024
«Շանթ ռեզիդենս». նոր բնակելի թաղամաս՝ մայրաքաղաքի ամենահարուստ ենթակառուցվածքներով շրջանում: Բնակելի այս համալիրն ունի լավագույն պայմաններն ու գնային լավագույն առաջարկները, որոնք այսօր ներկայացվել են նաև «Տուն էքսպո 2024» միջազգային ցուցահանդեսում:
20:59 24.10.2024
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեցին Կազանում: Ի՞նչ սպասել առաջիկայում և հնարավոր է արդյոք Ադրբեջանը փոխի իր մոտեցումներն ու Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքի: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Արա Պապյանը:
21:06 21.10.2024
Հայաստանը պատրաստվում է վավերացնել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի կանոնակարգը, իսկ ադրբեջանական կողմն անգամ «3+3» ձևաչափով հանդիպումից և նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների բանակցություններից հետո հայտարարել է, թե գլխավոր խոչընդոտ է շարունակում մնալ ՀՀ սահմանադրությունը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:
21:12 19.10.2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին Թուրքիայում և դրանից հետո դարձյալ հակիրճ հայտարարվեց, թե պայմանավորվել են շարունակել ջանքերը խաղաղության պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ: Ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ կտա Ստամբուլում կազմակերպված «3+3» ձևաճափով հանդիպումը Հայաստանին և Ադրբեջանին: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
18:15 19.10.2024
Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ վկայակոչելով RBC-Ukraine գործակալությունը։ Շաբաթ օրը ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատանը, հայտնել էր, որ Բարոն այցով ժամանել է Կիև։ «Մեր օգնությունը դրսևորվում է կոնկրետ օրինակներով, մենք Ուկրաինային տրամադրում ենք սարքավորումներ և ռազմական տեխնիկա: Ֆրանսիան նաև առաջին […]
17:32 19.10.2024
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը բացում է Մերձավոր Արևելքում հրադադարի հասնելու և հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու հեռանկարը, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։ «Սինվարի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում նոր հեռանկար է բացվել, մենք պետք է օգտագործենք այն՝ հասնելու հրադադարի, քաղաքական լուծում գտնելու համար»,-ասել է նա լրագրողներին ղեկավարների հանդիպման շրջանակում։ Բորելը շեշտել է, որ […]
17:00 19.10.2024
Արջին կրակել են այն բանից հետո, երբ նա մտել է Պետրոպավլովսկ-Կամչատսկի բնակելի թաղամաս, հայտնում է ՌԴ Կամչատկայի երկրամասի ԱԻՆ-ը։ «Կիրդիշչևա փողոցի 21 տան մոտ նկատվել է ծուռթաթը: Գիշատչին կրակել են»,- ասվում է հաղորդագրության մեջ: Սոցցանցերում տեսանյութեր են հրապարակվել, որոնց հեղինակները նկարահանել են արջին անմիջապես տների կողքով քայլելիս։ Այսօր նաև երկու արջ է նկատվել Պետրոպավլովսկ-Կամչատսկի Արևելյան […]
16:51 19.10.2024
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ, վիրավորվել՝ 91-ը, հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում երեք ընտանիքի ջարդ է իրականացրել, ինչի հետևանքով 19 մարդ մահացել է, իսկ 91-ը՝ վիրավորվել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախարարության տվյալներով՝ հակամարտության սկզբից Գազային իսրայելական հարվածներից զոհերի թիվը […]
16:42 19.10.2024
Նիգերիայում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ էլեկտրաէներգիայի խափանում է տեղի ունեցել, որի հետևանքով ամբողջ երկրի բնակիչները մնացել են առանց էլեկտրականության, հայտնում է տեղական Daily Post-ը: «Նիգերիայի ազգային էներգետիկ համակարգը կրկին խափանվել է, սա արդեն երրորդ անգամն է մեկ շաբաթվա ընթացքում»,- ասվում է հրապարակման մեջ։ Հրատարակության տվյալներով՝ շատ նահանգներ մնում են առանց էլեկտրականության։ Թերթը չի հայտնում […]
16:25 19.10.2024
Նիդերլանդները մտադիր է Ուկրաինային մատակարարել 42,6 մլն եվրո արժողությամբ անօդաչու սարքեր: Այս մասին գրել է Նիդերլանդների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Բրեկելմանսը X-ում: «Ուկրաինան ներկայումս խիստ կարիք ունի ժամանակակից անօդաչու թռչող սարքերի: Սա մեր անօդաչու սարքերի գործողությունների ծրագրի առաջին կոնկրետ իրականացումն է», – ընդգծել է Բրեկելմանսը: Անզեն հետախուզական անօդաչու թռչող սարքերը կարող են թռնել մեծ տարածություններով […]
16:12 19.10.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Իտալիայում G7-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ նախարարների հետ քննարկելու է Կիևին ռազմական օգնության ավելացման հարցը։ «Ուրախ եմ լինել Նեապոլում՝ քննարկելու, թե ավելին ինչ կարող ենք անել Ուկրաինային աջակցելու, պաշտպանական արտադրության ծավալների մեծացման և մեր գործընկերների հետ համագործակցության ամրապնդման համար», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում: Նախօրեին […]
16:06 19.10.2024
Ռուսաստանն ու Ինդոնեզիան նոյեմբերին կանցկացնեն առաջին խոշոր ռազմածովային զորավարժությունները՝ «Օրրուդա»-ն, որը կտեսնեն «և բարեկամները, և թշնամիները»: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Տոլչենովը։ «Նոյեմբերին Խաղաղօվկիանոսյան նավատորմի մի խումբ նավեր կլինեն Սուրաբայա նավահանգստում: Նման այցելություններ մեր տարբեր նավերից լինում են գրեթե ամեն տարի, և կա նաև շարժում հակառակ ուղղությամբ. մեզ այցելում […]
19:08 14.10.2024
Մի կողմից Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվում են 2025 թվականից համատեղ իրականացնել հայ-իրանական և հայ-թուրքական սահմանների պահպանությունը, մյուս կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պաշտոնապես հայտնվում է նաև Կրեմլի բառապաշարում: Այս ամենով հանդերձ, Հայաստանը շարունակում է պնդել օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու իր պատրաստակամությունը, չնայած Բաքուն դեռ հրաժարվում է: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է […]
15:07 12.10.2024
«Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ին այս օրերին գլխացավերի մասին իրազեկման արշավ է իրականացնում: Մարզահամերգային համալիրում անցկացվում է խոշոր գիտաժողով ու դրան զուգահեռ նաև առողջապահական մեծ էքսպո՝ ոլորտի առաջատարների մասնակցությամբ: Դրան միացել է նաև «Շանթ» հեռուստաընկերության «Բուժ ինֆո» հաղորդաշարը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:23 07.10.2024
Ընդդիմությունը, ի դեմս «Սրբազան շարժման», վերսկսել է իր ակտիվ գործողությունները: Նախ Համալիրում, ապա Հանրապետության հրապարակում դարձյալ տեղի ունեցան հավաքներ ու իշխանության հասցեին դարձյալ հնչեցին մեղադրանքներ ու հեռանալու կոչեր: Այդ ամենին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
22:50 02.10.2024
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը հարյուրավոր բալիստիկ և թևավոր հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ: Գիշերային հրթիռակոծությանը պատասխան է խոստանում Իսրայելը, թեև Իրանը մոտ օրերս իրադրության կայունացում է ակնկալում Մերձավոր Արևելքում: Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
21:50 30.09.2024
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավարությունը լիովին գործում է գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի մահից հետո, ասել է շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմը։ «Հեզբոլլահ»-ը իր առաջնորդի մահից հետո կշարունակի հասնել իր նպատակներին, շարժման ղեկավարությունը շարունակում է լիարժեք գործել»,- ասել է նա։