12:27 18.10.2020
Ցույցի մասին Twitter-ում գրառում է կատարել Հայ դատի հանձնախմբի Ավստրալիայի գրասենյակը՝ դատապարտելով Ավստրալիայի լռությունը Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձաձերծած պատերազմի վերաբերյալ։
10:37 18.10.2020
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարկ Քուփերին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական սարքավորումների և տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։
22:03 14.10.2020
Հունիսին միջազգային թռիչքների ուղևորների թիվը կազմել է ընդամենը 40.300 մարդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի 0.7%-ն է կազմում:
21:29 14.10.2020
Ընտրողների մի մասն ասել է, որ նախընտրել է վաղ քվեարկության մասնակցել, որպեսզի ստիպված չլինի քվեարկել փոստով:
20:49 14.10.2020
Պոմպեոն երկու երկրներին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
20:13 14.10.2020
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն` Իրանի դեմ զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին:
16:56 14.10.2020
Նախագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը:
16:41 14.10.2020
Ռուսական կողմը շեշտադրել է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցման այլընտրանքի բացակայությունը:
15:57 14.10.2020
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք այդ դեպքում կարող են գործի դրվել ՀԱՊԿ-ի մեծանիզմները, Կրեմլի ներկայացուցիչն առաջարկել է սպասել ստուգման արդյունքներին:
15:35 14.10.2020
Գործակալությունը նաև գրում է, որ իրավիճակի սրումը մեծ մարտահրավեր է Ռուսաստանի համար, որը ռազմաբազա ունի Հայաստանում, սակայն միևնույն ժամանակ փորձում է լավ հարաբերություններ պահպանել Ադրբեջանի հետ և խուսափել Թուրքիայի հետ բախումից:
10:39 14.10.2020
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ռազմական լուծում չունի և կարող է կարգավորվել միայն բանակցությունների միջոցով։ ТАСС լրատվական գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել ամերիկացի դեսպան և եվրասիական հակամարտությունների հատուկ բանակցող Քերի Քավանոն, ով 1999-2001 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբում զբաղեցրել է համանախագահի պաշտոնը։ «Այնտեղ ռազմական գործողությունները ոչ մեկի շահերից չեն բխում: Հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցություններն են։ […]
21:41 12.10.2020
«Մենք այժմ Արցախի հետ շփման գծում տեսնում ենք հազարավոր միջազգային ահաբեկիչների, որոնց բերել են Սիրիայից», – ասել է Մելքումյանը:
21:28 12.10.2020
ԵԽԽՎ պատգամավորներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններին:
20:15 12.10.2020
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ վիրուսը ավելի շուտ է մահանում տաք ջերմաստիճանում, քան ցուրտ պայմաններում:
16:37 12.10.2020
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քաղաքացի, ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի դեմ, հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը: Լրագրողին մեղադրում են այն բանում, որ նա Հայաստանի տարածքից մտել է Լեռնային Ղարաբաղի տարածք, որը Ադրբեջանը համարում է իր տարածքը: Այն մարդիկ, որոնք Լեռնային Ղարաբաղ են այցելում, առանց պաշտոնական Բաքվին այդ մասին […]
15:40 12.10.2020
Հունաստանը և Թուրքիան երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամներ են, սակայն երկուսն էլ հավակնություններ ունեն Միջերկրականի արևելյան մասում հայտնաբերված էներգետիկ ռեսուրսների նկատմամբ։
14:55 12.10.2020
Շքերթի ժամանակ ցուցադրվել է Հյուսիսային Կորեայի նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը և այլ ռազմական տեխնիկա:
13:31 12.10.2020
Լոս Անջելեսում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած բողոքի ակցիային, ըստ ոստիկանության, մասնակցել է ավելի քան 35 հազար մարդ, սակայն լրատվամիջոցների գնահատմամբ ցուցարարների թիվը եղել է առնվազն 100 հազար:
09:49 12.10.2020
Հիվանդների թվով երրորդ տեղում գտնվող Բրազիլիայում ամենաշատ մահվան դեպքերն են արձանագրվել՝ ավելի քան 150 հազար: