21:43 25.04.2019
Ապրիլի 24-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մասնակցեց «Մուլտիլատերալիզմի և խաղաղության համար դիվանագիտության միջազգային օր» խորագրով Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին։ ՀՀ մշտական ներկայացուցիչը, նշելով Հայաստանի կողմից բազմակողմ միջազգային համագործակցությանը տրվող կարևորությունը, շեշտեց, որ «այսօր Հայաստանում և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը ոգեկոչում և հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։ Նշելով, որ ապրիլի 24-ը […]
19:39 25.04.2019
Ապրիլի 24-ին Մինսկի Ալեքսանդր Նևսկու եկեղեցու տարածքում տեղադրված հայկական խաչքարի մոտ կայացավ հավաք՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Միջոցառմանը եկեղեցու սպասավորները՝ ավագերեց Նիկոլայ Կորժիչի գլխավորությամբ, կատարեցին հոգեհանգստյան կարգ և ժամերգություն, որին հաջորդած խոսքում ավագերեց Կորժիչը նշեց, որ բելառուս ժողովուրդը, որը նույնպես վերապրել է ցեղասպանության արհավիրքը, կիսում է հայ ազգի վիշտը։ Դիմելով հավաքին ներկա հայ համայնքի, […]
18:50 25.04.2019
Ապրիլի 24-ին Նիդեռլանդների տարբեր բնակավայրերում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ։ Ամստերդամի Սուրբ Հոգի Հայ առաքելական եկեղեցու մոտ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցած արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Նիդեռլանդների օրենսդիր մարմնում ներկայացված տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորներ Սադեթ Քարաբուլութը (Sadet Karabulut), Ջոել […]
17:29 25.04.2019
Ապրիլի 24-ին Գերմանիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն Բեռլինի Սբ. Հեդվիգի տաճարի մոտ գտնվող Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։ Այնուհետև, Բեռլինի Ֆրանսիական տաճարում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության, Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և Գերմանահայոց կենտրոնական խորհրդի կողմից՝ Բեռլինի հայկական եկեղեցական և մշակութային միության, Բեռլինի հայ համայնքի և «KAMMERTON» նախագծի աջակցությամբ, կազմակերպվեց հիշատակի երեկո՝ նվիրված Օսմանյան […]
17:04 25.04.2019
Այսօր աշխարհում նշվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկի՝ «Ռոբինզոն Կրուզո» վեպի տպագրման 300-ամյակը: 1719 թվականի ապրիլի 25-ին Միացյալ Թագավորությունում լույս տեսած վեպը մինչև այսօր էլ ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ: Բրիտանացի գրող Դանիել Դեֆոյի վեպի հիման վրա ստեղծվել են նաև կինոնկարներ, թատերական ներկայացումներ: Ռոբինզոն Կրուզոյի նախատիպը եղել է իրական մարդ՝ շոտլանդացի նավաստի Ալեքսանդր Սելքիրքը, որ չորս […]
16:17 25.04.2019
24 ապրիլ 1915-ին, Օսմանեան կայսրութեան մայրաքաղաք Պոլսոյ բնակիչ քաղաքագէտներ, գրողներ, բանաստեղծներ, լրագրողներ, մանկավարժներ, գիտնականներ, բանասէրներ եւ բազմաթիւ հայ մտաւորականներ ձերբակալուեցան։ Անոնք նախ աքսորուեցան Այաշ ու Չանղըրը եւ ապա մեծամասնութիւնը սպաննուեցաւ։ Թէեւ 1915-ի կորուստները անկարելի է վերադարձնել, սակայն միասնաբար ապրելու տեսակէտէ արժէքաւոր է հասարակաց յիշողութենէ ներս ստեղծուած ցաւերը ընդունիլ եւ աշխատիլ զիրար առողջացնելու ուղղութեամբ։ Խորհրդարանը պէտք […]
16:13 25.04.2019
Աշխարհահռչակ Nike ամերիկյան ընկերության լոնդոնյան գլխավոր գրասենյակը տեղափոխվելու է Լոնդոնի հանրահայտ Քինքզ Քրոզ (King’s Cross) կայարանի մոտ՝ Google-ի և Facebook-ի գրասենյակների հարևանությամբ։ Այդ մասին հայտնում է Evening Standard բրիտանական լրատվամիջոցը: Հաղորդվում է, որ Nike-ի նոր գրասենյակը նախագծել է հայազգի հռչակավոր ճարտարապետ Միշել Մոսեսյանի գլխավորած Westminster-based Mossessian ճարտարապետական ստուդիան: Արդեն հայտարարվել է, որ կառուցման աշխատանքներում օգտագործվելու […]
16:00 25.04.2019
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Վիեննայի կենտրոնում՝ Ֆրիդրիխ Շիլլերի հրապարակում տեղադրված ավստրիացի գրող և մեծ հայասեր Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն: Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, դեսպանության աշխատակազմը, Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու և Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերը, Ավստրիայի հայկական կազմակերպությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ, […]
15:41 25.04.2019
Ցեղասպանագիտությունն ու Ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի պահպանումը տարբեր արխիվներում մշտապես գտնվում է պատմաբանների ուշադրության կենտրոնում: Հատկապես հետաքրքրություն են ներկայացնում Օսմանյան կայսրությունում ապրած հայերի ժառանգությունը և բոլոր այն նյութերը, որոնք գրված են օսմաներենով: Ինչպիսի՞ ջանքեր են տանում հատկապես երիտասարդ պատմաբաններն այս ուղղությամբ, արխիվների առումով ի՞նչ վիճակ է տիրում, մանավանդ այսօրվա Թուրքիայում, որտեղ գտնվում է Օսմանյան Թուրքիայի արխիվների […]
13:25 25.04.2019
Լիբանանի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանում բացվել և մինչև մայիսի 31-ը գործելու է հայ նշանավոր լուսանկարիչ Վարուժան Սեթյանի լուսանկարների ցուցահանդեսը: SHANTNEWS.am-ը համալսարանի կայքից տեղեկանում է, որ ցուցահանդեսը համախմբել է հայ և տեղացի մտավորականների, ուսանողների, քաղաքական ու հասարակական գործիչների, որոնք ցուցահանդեսին ներկայացված բարձրարժեք լուսանկարների միջոցով ծանոթացել են Լիբանանի պատմությանը, բնության գեղեցկությանը, Խորհրդային Հայաստանի նշանավոր գործիչներին, Հայոց ցեղասպանության […]
09:39 25.04.2019
Չորեքշաբթի, Ապրիլ 24-ի կէսօրէ ետք, տասնեակ հազարաւոր լոսանճելըսահայեր համախմբուած էին թրքական հիւպատոսարանին առջեւ՝ դատապարտելու եւ արդարութիւն պահանջելու Հայոց ցեղասպանութեան զոհերուն համար: Հայկական Ցեղասպանութեան Յիշատակութեան Միացեալ Մարմինի կազմակերպութեամբ կայացած հանրահաւաքին ներկայ էին մեծ թիւով երիտասարդներ, դպրոցական ուսանողներ, կրօնական ու կուսակցական ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ տեղացի քաղաքական գործիչներ: Հաւաքի սկզբնաւորութեան հնչեցին «Թուրքիա մեղաւոր Ցեղասպանութեան համար», «Ոչ անգամ մը […]
13:16 24.04.2019
Ֆրանսայի նախագահութեան թեկնածու եւ Ազգային Ճակատ կուսակցութեան ղեկավար Մարին Լը Փեն հայկական «Նուվել տ՛Արմէնի» թերթին հետ ունեցած հարցազրոյցի մը ընթացքին յայտարարեց, թէ Արցախի տագնապին լաւագոյն լուծումը կը նկատէ Արցախը Հայաստանին միացնելը։ Անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան հարցին, Լը Փեն ըսաւ, որ Թուրքիա պէտք է աւելի լուրջ մօտեցում ցոյց տայ իր պատմութեան այս սարսափազդու էջին։
12:20 24.04.2019
Քալիֆորնիոյ նահանգային խորհրդարանին եւ Ծերակոյտին մէջ ոգեկոչուեցաւ Հայոց Ցեղասպանութեան 104րդ տարելիցը, ինչպէս նաեւ յայտարարուեցան Քալիֆորնիոյ օրէնսդիր մարմինի Հայկական համախմբումին կազմակերպած տարեկան 5րդ շարադրական եւ գեղարուեստի մրցումներուն արդիւնքները։ «Այսօր կը յարգենք Հայոց Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն յիշատակը, նոյն ժամանակ շնորհակալութիւն յայտնելով մեր ազգի բարգաւաճման ջանքերուն մէջ հայ համայնքին բերած ներդրումներուն համար», յայտարարեց նահանգային ծերակուտական Սքաթ Ուիլք:«Այսօր […]
15:37 22.04.2019
Ապրիլի 24-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատը կընդունի օրենսդրական նախաձեռնություն, որն ընդլայնում է ցեղապաշտության (ռասիզմի) և այլատյացության (քսենոֆոբիայի) մասին գործող Հոդված 20-ի գործառույթները, սակայն այն չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը: Այս հանգամանքը զայրացրել է Բելգիայի հայերին և Բելգիայի մի շարք հայկական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ «Հակաժխտողականության մասին օրենքն ամրապնդում է թուրքական ժխտողականությունը» վերնագրով: Բելգիայում ապրող և գործող […]
13:37 22.04.2019
Հաջորդ ուսումնական տարվանից Հայոց ցեղասպանության թեմայի մասին նյութերը կներառվեն Սիրիայի դպրոցական դասագրքերում: Առաջարկն արժանացել է խորհրդարանի մեծամասնության հավանությանը: Այս հարցում մեծ դեր է ունեցել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը, որի մշակած նյութերն էլ տրամադրվել են Սիրիայի կրթության նախարարությանը: Նորա Արիսյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ այս նախաձեռնությանը նախորդել է նախապատրաստական մեծ աշխատանք, և շուտով արդեն […]
17:14 18.04.2019
«Հապերթիւրք»ի մէջ հրապարակուած յօդուածով մը թուրք վերլուծաբան Սերտար Թուրկութ անդրադարձած է Միացեալ Նահանգներու Ծերակոյտին ներկայացուած ռազմավարական նախագիծի մը, որ պատրաստուած է ծերակուտականներ Պապ Մենենտեզի ու Մարքօ Ռուպիոյի կողմէ եւ որուն վաւերացումը կրնայ ծանր հետեւանքներ ունենալ Թուրքիոյ համար։ Բացի այդ, այս նախագիծով ամերիկացի քոնկրեսականները կառավարութեան կ՛առաջարկեն դադրեցնել ամերիկեան «Էֆ. 35» ռազմական օդանաւերու մատակարարումը, անոնք նաեւ կ՛անդրադառնան […]
15:33 18.04.2019
Այս շաբաթ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան երկկուսակցական ժողովրդավարական գործընկերութեան պատուիրակութեան աշխատանքային այցելութիւնը Հայաստան առիթ պիտի տայ Միացեալ Նահանգներու օրէնսդիրներուն ուղղակիօրէն համագործակցելու Հայաստանի խորհրդարանի` իրենց գործընկերներուն հետ եւ արձանագրելու Հայաստանի` վերջերս տեղի ունեցած հիասքանչ յառաջընթացը` սկսած միջազգային մակարդակով ճանչցուած` իշխանութեան սահմանադրական փոխանցումէն, ամէնուր հաւանութեան արժանացած ազատ ու արդար ընտրութիւններէն մինչեւ լայնածաւալ ժողովրդավարական զարգացում եւ կառավարման ոլորտին […]
13:05 16.04.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Փարիզի Նոթր Տամ Տաճարին մէջ ծագած մեծ հրդեհին համար իր խոր ցաւը կը յայտնէ Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապին, Տաճարի հոգեւոր դասուն եւ Ֆրանսայի պետութեան ու ժողովուրդին։ Վեհափառ Հայրապետը եղած է Նոթր Տամ տաճարէն ներս եւ ծանօթ է անոր ներկայացուցած հոգեւոր, միջեկեղեցական ու պատմական իւրայատուկ կարեւորութեան։
20:15 15.04.2019
Օրեր առաջ Մոսկվայում կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը: Երկու երկրների ղեկավարների այս տարվա չորրորդ հանդիպմանը քննարկվել են Սիրիայի հյուսիսային շրջաններին առնչվող մի շարք հարցեր: Թուրքագետ Մհեր Աբրահամյանի խոսքերով՝ Սիրիայի հյուսիսային շրջանների հետ կապված Ռուսաստանն իր դիրքորոշումն ունի: Ըստ թուրքագետի՝ Թուրքիան այսօր շարունակում է լարախաղացի իր քաղաքականությունը, որը թեքել է դեպի Ռուսաստան: Մանրամասները՝ տեսանյութում։
00:06 15.04.2019
Հալեպի շրջակայքում տեղակայված ահաբեկչական խմբավորումները հերթական անգամ ռմբակոծել են խաղաղ բնակավայրերը: Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հալեպի Խալդիե շրջանի վրա նետված ռումբերի պայթունից մարդիկ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ: Ռումբերից մեկն ընկել է այդ տարածքով անցնող զինվորական ավտոմեքենայի վրա, զոհվել են մեքենայում գտնվող հինգ սպաները: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ թիրախ դարձած շրջանը հայաբնակ չէ, և զոհերի և […]
13:45 12.04.2019
Հայոց ցեղասպանության ճանաչման առումով Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած որոշումը կարող է նոր զարգացումների դուռ բացել: «Ռադիո Վատիկանի» հայկական բաժնի տնօրեն Ռոբերտ Ադդարյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ Իտալիայի խորհրդարանը 2000 թվականին արդեն ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, բայց ապրիլի 10-ին ընդունած բանաձևն ավելի իրավական հիմքեր ունի, քան ճանաչման օրենքը: Շատերը հարցնում են, թե ինչո՞ւ Իտալիայի խորհրդարանը նորից […]
18:25 11.04.2019
Օրեր առաջ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում բացվել է այդ շրջանի առաջին հայկական եկեղեցին: Բացմանը ներկա են եղել տարբեր երկրներից այդ առթիվ Քրդստան ժամանած հոգևոր և աշխարհիկ գործիչներ: Էրբիլում վերջին շրջանում հայկական համայնք է կազմավորվել: ՄԱԿ-ի փախստականների գործակալության Իրաքի գրասենյակների ղեկավարներից մեկը Հովիկ Էթյեմեզյանը երկար տարիներ ծառայել է այդ բնակավայրերում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա ասում է, […]
21:18 10.04.2019
Իսրայելում տեղի ունեցող ընտրությունները կարող են ճակատագրական լինել գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի համար: Արևելագետ Կարեն Վերանյանը SHANTNEWS.am-ին ներկայացնում է Իսրայելի ընտրական մթնոլորտը՝ խոսելով նաև ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների մասին: Նա ընտրությունների համատեքստում խոսում է նաև Իսրայելի հայ համայնքի մասին` նշելով, որ հայ-իսրայելական հարաբերությունները չեն կարող պայմանավորվել երրորդ կողմով, և նրանք զարգացման հստակ հեռանկարներ ունեն: Մանրամասները՝ տեսանյութում:
17:40 09.04.2019
Ապրիլի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Նորին սրբությունն իր շնորհավորանքներն է ուղղել դեսպանին նշանակման առիթով` արդյունավոր առաքելություն մաղթելով Հայաստանում: Ամենայն Հայոց կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա համագործակցությունն ու բարեկամությունը, […]
17:28 09.04.2019
Այսօր, 9 ապրիլին, ժամը 11։00-ին Լիբանանի մէջ Սէուտական Արաբիոյ դեսպան Ուալիտ Պուխարի աննախընթաց եւ յատկանշական քայլով մը այցելեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարան, ուր հանդիպում ունեցաւ Արամ Ա. վեհափառ հայրապետին հետ եւ Հայոց ցեղասպանութեան մատուռին մէջ իր յարգանքի տուրքը մատուցեց մէկուկէս միլիոն սուրբ նահատակներու յիշատակին։ Ներկայ գտնուեցան նաեւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունի […]
16:36 09.04.2019
Անցյալ շաբաթ Պոլսո հայոց պատրիարքարանում խորհրդակցական ժողով է անցկացվել, որին ներկա են եղել համայնքի աշխարհիկ և կրոնական դասերի ներկայացուցիչներ: Քննարկվել է Պոլսո պատրիարքի ընտրության հարցը: Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերջերս մասնակցած և թաղային խորհրդի անդամ ընտրված Վազգեն Պարընը SHANTNEWS.am-ին ասում է, որ որոշվել է Պոլսո պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի մահվան քառասունքը լրանալուն պես համայնքում […]
21:44 08.04.2019
Սիրիայի պատերազմի ավարտից հետո վերաօծված Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցին սիրիահայերի համար հատուկ նշանակություն ունի և հալեպայության վերածնունդն է խորհրդանշում: Ազգագրագետ, սիրիահայերի միգրացիայի հարցերով զբաղվող Արսեն Հակոբյանը SHANTNEWS.am-ին ասել է, որ պատերազմի ընթացքում հայկական գործոնն, անշուշտ, նշանակություն է ունեցել, և արդյունքում ականատես ենք եղել հայկական խորհրդանիշների դեմ հարձակումների և թիրախավորումների: Ըստ նրա՝ սիրիահայ համայնքը պատերազմական իրավիճակում […]
15:27 06.04.2019
Լոս Անջելեսում ապրիլ ամիսը հայտարարվել է հայոց պատմության ամիս: Այս որոշումը կայացրել է Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը: Լոս Անջելեսում բնակվող երիտասարդ գործիչ, ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ որոշումը պատահական չէ. Լոս Անջելեսում է բնակվում Հայաստանից դուրս գտնվող ամենամեծ համայնքը, և այդ համայնքը տասնամյակներ շարունակ […]
13:33 03.04.2019
Վերջին ընտրությունից հետո ի՞նչ զարգացումներ կլինեն Թուրքիայում, և արդյո՞ք երկրի իշխող կուսակցությունը հեշտ ու խաղաղ կընդունի իր պարտությունը՝ հատկապես երկրի մեծ քաղաքներում։ Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը վստահ է, որ ԱՄՆ-ը նույնպես իր հետքն է ունեցել Թուրքիայի ընտրությունների արդյունքների վրա: Քաղաքագետի կարծիքով՝ Թուրքիայում Էրդողանի համար սկսվում է դժվար համակեցության շրջան: […]
15:33 02.04.2019
Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով երկրի խոշորագույն բնակավայրերում հաղթել են ընդդիմության ներկայացուցիչները: Շատերի համար անակնկալ էր հատկապես CHP քեմալական կուսակցության հաղթանակը նաև Ստամբուլում: Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ այսպիսի արդյունքներ ոչ մի փորձագետ չէր կանխատեսում: Մանրամասները՝ տեսանյութում: