TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC
Սագօ Արեյան

Սագօ Արեյան

«Մայրի՛կ, Աստուած Կը սիրէ՞ գաղթական մանուկները». Թուրքիա ապրող հայաստանցի երեխաներու մասին պատմող նոր ֆիլմ Պոլսոյ մէջ

13:06 03.05.2019

Պոլսահայ Ռենա Լուսին Պիթմեզի նոր ֆիլմը նուիրուած է Թուրքիա գաղթած հայաստանցի մանկուներուն։ Այս մասին SHANTNEWS տեղեկութիւն ստացաւ Պոլիսէն։ Մեր աղբիւրը նաեւ հաղորդեց, որ ֆիլմը վերջերս ներկայացուած է Պոլսոյ 38-րդ փառատօնին եւ կը կրէ «Մայրի՛կ, Աստուած Կը սիրէ՞ գաղթական մանուկները» խորագիրը: Կը նշուի նաեւ, որ փառատօնի մրցումին ներկայացուած են 11 ժապաւէններ, որոնցմէ մէկն էր Ռենա Լուսին […]

̰
Հալեպում ՀՀ հյուպատոսը հանդիպել է Սիրիայի մուֆթիի խորհրդականի հետ

13:02 03.05.2019

Մայիսի 1-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ հանդիպում Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ մուֆթի (հոգևոր առաջնորդ) Ահմադ Բադր ալ-Դին Հասունի (Ahmad Badr Al-Din Hassoun) խորհրդական Բասել Կաս Նասրալլահի (Basel Kas Nasrallah) հետ: Հանդիպման ընթացքում բարձր գնահատվեց սիրիահայ համայնքի կառուցողական դերակատարությունն ու անգնահատելի ավանդը Սիրիայի շենացման և բարգավաճման գործում: Բասել Կաս Նասրալլահը Հայաստանի Հանրապետության իշխանություններին և […]

̰
Լիբանանցի պատմաբան-ցեղասպանագետ Սալեհ Զահրեդդինն այցելել է ՀՀ դեսպանություն

20:00 02.05.2019

Ապրիլի 30-ին ՀՀ դեսպանություն է այցելել լիբանանցի պատմաբան-ցեղասպանագետ Սալեհ Զահրեդդինը (Saleh Zahreddin), որը Հայոց ցեղասպանության, Հայաստանի և հայ-լիբանանյան բարեկամական կապերի վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հրապարակումների հեղինակ է: Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Սալեհ Զահրեդդինին իր մասնագիտական արհեստավարժ աշխատանքի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների համար, որը շատ կարևոր նշանակություն ունի քաղաքագիտության և […]

̰
Վահագն Աթաբեկյանը ՍԴՀԿ լիբանանյան մասնաճյուղում ներկայացրել է ՀՀ բարեփոխումների ընթացքը

19:20 02.05.2019

Ապրիլի 30-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելել է Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ: Հանդիպման ընթացքում ՍԴՀԿ լիբանանյան մասնաճյուղի ատենապետ Սեպուհ Կալպակյանը ներկայացրեց կուսակցության գործունեությունը, ապագա ծրագրերը: Իր խոսքում դեսպան Վահագն Աթաբեկյանը ողջունեց կուսակցության երկարամյա փորձն ու գործունեությունը, ընդգծեց առկա և հեռանկարային ծրագրերի կարևորությունը, ինչպես նաև ներկայացրեց ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական ինստիտուցիոնալ բարեփոխումները։

̰
«Իսլամական պետություն»-ը հանգիստ չի թողնելու Արևմուտքը. արաբագետ

18:15 02.05.2019

Միջազգային լրահոսում շարունակվում է քննարկվել օրեր առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ուղերձը: Հինգ տարվա ընդմիջումից հետո երևալով եթերում՝ ահաբեկչական խմբավորման առաջնորդն ասել է, թե «Իսլամական պետություն»-ը վրեժ է լուծելու իր մարտիկների սպանության և ձերբակալության համար, ինչպես նաև հայտնել է նոր թիրախների մասին: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ […]

̰
Ոչ թե հրաժարական եմ տվել, այլ ուզում եմ վերադառնալ Հայաստան. Վազգեն Միրզախանյան

17:56 02.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Թբիլիսում ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատունը քերմես՝ զվարճահանդես էր կազմակերպել, ինչն առաջացրել էր բազմաթիվ հայերի վրդովմունքը: Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց, որ թուրք-ադրբեջանական լոբբիի և նրանց դեսպանատների նմանատիպ գործողությունները չեն ընկրկում հայությանը: Ըստ նրա` Վրաստանի իշխանությունները, Անդրկովկասում հավասարակշռված քաղաքականություն վարելով, հնարավորություն չեն […]

̰
Երուսաղեմի Եբրայական համալսարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

10:47 02.05.2019

Ապրիլի 30-ին Իսրայելի խոշորագույն գիտակրթական կենտրոնում՝ ժամանակակից Իսրայելի առաջին համալսարանը համարվող Երուսաղեմի Եբրայական համալսարանում, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է կազմակերպվել: SHANTNEWS.am-ը Երուսաղեմի հայոց պատրիարքարանից տեղեկանում է, որ ոգեկոչման նման միջոցառումներ նախկինում էլ են տեղի ունեցել, սակայն այս տարի առաջին անգամ համալսարանի ռեկտոր պրոֆ. Բարակ Մեդինան մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը և հանդես […]

̰
Գուրգեն Յանիկյանի մասունքներն ամփոփվելու են Եռաբլուրում

00:58 02.05.2019

Օրերս Հայաստան են տեղափոխվել ԱՍԱԼԱ-ի՝ Հայ Ազատագրության գաղտնի բանակի հոգեհայր համարվող գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանի մասունքները: SHANTNEWS.am-ը ԱՍԱԼԱ-ի նախկին անդամներից մեկից տեղեկացավ, որ առաջիկա կիրակի՝ մայիսի 5-ին, Յանիկյանի մասունքներն ամփոփվելու են Եռաբլուում, եկեղեցական ծեսով կատարվելու է հուղարկավորության կարգ: Գուրգեն Յանիկյանը ծնվել էր Արևմտյան Հայաստանում, Մեծ Եղեռնի ականատես էր: Սովորել էր Մոսկվայի համալսարաններից մեկում, հետագայում հաստատվել […]

̰
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Միացյալ Թագավորությունում  և Իռլանդիայում

11:46 01.05.2019

Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բրիտանահայ համայնքի կողմից Լոնդոնի կենտրոնական փողոցներով ավանդական երթ կազմակերպվեց: Բազմամարդ երթի մասնակցիները Հայդ Պարկի անկյունից Պիկադիլի փողոցով ուղևորվեցին դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձան, որտեղ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ […]

̰
Պարտվեցինք ճակատամարտում, բայց ոչ պատերազմում. Շահնուր Մինասյան

17:21 30.04.2019

Ապրիլի 24-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենսդրական նախաձեռնություն, որն ընդլայնում է ցեղապաշտության (ռասիզմի) և այլատյացության (քսենոֆոբիայի) մասին հոդված 20-ի գործառույթները, սակայն այն չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը: Այս նախաձեռնությունը բողոքի ալիք է բարձրացրել Բելգիայի հայերի շրջանում, և Բելգիայի մի շարք հայկական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ «Հակաժխտողականության մասին օրենքն ամրապնդում է թուրքական ժխտողականությունը» վերնագրով: Հակահայ […]

̰
Պոլսում նոր պատրիարքի ընտրության գործընթաց է սկսվել. Այն ղեկավարելու է Արամ Աթեշյանը

17:06 30.04.2019

Պոլսո պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի մահից 40 օր անց Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը որոշել է դիմել Ստամբուլի նահանգապետարան՝ նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը` նշելով, որ երեկ Կրոնական ժողովի ժամանակ գաղտնի քվեարկություն է անցկացվել, որի արդյունքում որոշվել է ընտրական գործընթացն իրականացնել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի […]

̰
Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ Բուլղարիայում

01:00 30.04.2019

Ապրիլի 23-24-ը Բուլղարիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 24-ին Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանության մասնակցությամբ, կազմակերպվեց ծաղկեպսակների և ծաղիկների զետեղման արարողություն մայրաքաղաքի կենտրոնական գերեզմանատան հայկական հատվածում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ: Արարողությանը մասնակցեց Բուլղարիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը: Նույն օրը Սոֆիայի «Երևան» պուրակում տեղադրված Հայոց ցեղասպանության […]

̰
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակման միջոցառումներ Իսպանիայում

00:21 30.04.2019

Ապրիլի 24-ի ԻԹ-ում ՀՀ դեսպանության անձնակազմը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տեր Շնորհք աբեղա Սարգսյանն ու իսպանահայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Տոլեդոյում բացված «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդես, իսկ այնուհետև՝ Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու Տոլեդոյի թեմի Կարիտաս կազմակերպության նստավայրում հանդիպում ունեցան կազմակերպության տնօրինության հետ և երախտագիտություն հայտնեցին Իսպանիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ […]

̰
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մայնի Ֆրանկֆուրտում

19:30 29.04.2019

Ապրիլի 27-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Սբ. Պողոս եկեղեցում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող միջոցառում, որը կազմակերպվել էր Գերմանահայկական կենտրոնական խորհրդի և Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի կողմից՝ Հեսսենի հայկական մշակութային միության և «KAMMERTON» նախագծի աջակցությամբ: ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոսքում նշեց, որ Բունդեսթագի կողմից 2016թ․ հունիսի 2-ին […]

̰
ԱԳ նախարարը հանդիպեց գերմանական «Die Runde» վերլուծական և հետազոտական կենտրոնի ներկայացուցիչների հետ

16:08 29.04.2019

Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված գերմանական «Die Runde» (Կլոր սեղան) վերլուծական-հետազոտական կենտրոնի անդամների հետ հանդիպում-քննարկմանը, որն ընթացավ «Չեթըմ Հաուսի» կանոններով: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի արդյունավետ փոխանակում միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի […]

̰
Հայոց ցեղասպանությունն՝ ամերիկյան մամուլի էջերում

14:14 29.04.2019

Ավստրալահայ գիտնական Արա Քեթիպյանի և Մխիթարյան միաբանության անդամ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի համատեղ ջանքերով լույս է տեսել «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում» վերնագրով հինգ հատորյակ, որում ամփոփված են ամերիկյան ամենանշանավոր թերթերի էջերում տպագրված բոլոր այն լուրերն ու հոդվածները, որոնք հայկական ջարդերին ու ցեղասպանությանն են վերաբերվում: Գրքերում տեղ է գտել 6696 հոդված: […]

̰
Այսօր էլ մեր աչքի առջև ցեղասպանություններ են կատարվում. ցեղասպանագետ

14:09 29.04.2019

Միջին Արևելքում տեղի ունեցած իրադարձություններից հետո միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կարևոր տեղ գրավեց ցեղասպանությունների դեմ պայքարը: Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ ցեղասպանությունների կանխարգելման գործում մեծ դեր ունի իրազեկվածությունը: Ըստ նրա՝ այսօրվա աշխարհը մեծ դեր ունի նախացեղասպանական խմորումները կասեցնելու գործում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ վարչապետի հայտարարության մեջ թիրախները ճիշտ էին ընտրված. թուրքագետ

13:48 29.04.2019

Օրեր առաջ Թուրքիայի նախագահը խիստ հայտարարություններ է արել՝ մեղադրելով մի շարք երկրների, որոնք հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության դասեր են տալիս: Էրդողանը մասնավորապես դատապարտել է Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի գործողությունները: Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը SHANTNEWS.am-ին ասել է, որ թուրքական ժխտողականությունը մնացել է նույնը, սակայն նոր թեզեր են ի […]

̰
Մահացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի գիտական քարտուղարն ու թարգմանիչը

23:41 28.04.2019

Կյանքի 99-րդ տարում մահացել է գրող, գրաքննադատ, Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի թարգմանիչ, գիտական քարտուղար, Գևորգյան ճեմարանի նախկին դասախոս Պարգև Շահբազյանը: Նրա մահվան լուրը սոցիալական ցանցում հաղորդել են գրողի, դասախոսի նախկին գործընկերները՝ նշելով, որ կյանքից հեռացել է պատկառանք ներշնչող մտավորականության վերջին ներկայացուցիչներից մեկը, որն իր ամբողջ կյանքը՝ Հայաստան հայրենադարձվելուց հետո, նվիրել է գրականությանն ու գիտությանը: […]

̰
El Universal պարբերականում լույս է տեսել դեսպան Արա Այվազյանի «Հիշողություն, արդարություն և հաշտեցում, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ» խորագրով հոդվածը

23:59 27.04.2019

Ապրիլի 24-ին Մեքսիկայի խոշորագույն “El Universal” պարբերականում լույս է տեսել ՀՀ դեսպան Արա Այվազյանի «Հիշողություն, արդարություն և հաշտեցում, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ» (Memoria, justicia y reconciliacion. A 104 años del Genocidio Armenio) խորագրով հոդվածը։ Ստորև՝ հոդվածի հայերեն թարգմանությունը։ «Վերջերս Մեքսիկայում հետաքրքիր բանավեճ ծավալվեց հիշողության, արդարության և պատմական հաշտեցման վերաբերյալ։ Ընդհանուր համաձայնություն կա, որ Բեռլինի […]

̰
«Ես հայոց բանակը ամբողջ հայության բանակը կը համարեմ». Արամ Ա-ն ընդունել է հայ խաղաղապահներին

21:30 27.04.2019

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի հարավում տեղակայված ՅՈՒՆԻՖԻԼ (UNIFIL) միջազգային խաղաղապահ ուժերի մաս կազմող հայաստանցի զինծառայողներին` Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի գլխավորությամբ: SHANTNEWS.am-ը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից տեղեկանում է, որ Լիբանանում ծառայող հայ խաղաղապահները ծանոթացել են կաթողիկոսարանին, այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճար, հարգանքի տուրք են մատուցել […]

̰
Լրացաւ Մութաֆեան Պատրիարքի վախճանման քառասունքը. Պոլսոյ մէջ ՝ հոգեհանգիստ

20:31 27.04.2019

Պոլսոյ մէջ տեղի ունեցած է հոգեհանգիստ քառասուն օրեր առաջ վախճանած Ամեն. Տ. Մեսրոպ արք. Մութաֆեանի հոգիին համար։ Այս մասին SHANTNEWS․am տեղեկութիւն ստացաւ Պոլիսէն։ Մեր աղբիւրը հաղորդեց, որ Գում Գաբուի Սուրբ Աստուածածին Աթոռանիստ եկեղեցւոյ մէջ մատուցուած է Սուրբ եւ Անմահ պատարագ։ Պատարագած է Պոլսոյ Միաբանութեան անդամներէն Տ. Զագէոս ծ.վրդ.  Օհանեանի, եւ պատարագի ընթացքին յաւուր պատշաճի քարոզ   […]

̰
Վարշավայում տեղի է ունեցել «Լեհահայեր, ձեռագրական ժառանգություն» գրքի շնորհանդեսը

10:00 27.04.2019

Ապրիլի 25-ին Վարշավայի համալսարանի գրադարանում տեղի ունեցավ Մատենադարանի ավագ գիտաշխատող Փիրուզ Մնացականյանի հեղինակած «Լեհահայեր, ձեռագրական ժառանգություն» գրքի շնորհանդեսը: Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը դեսպան Սամվել Մկրտչյանը, բարձր գնահատելով Կրակովի Յագելոնյան համալսարանում փիլիսոփայության դոկտորի ատենախոսական թեզը պաշտպանած առաջին հայուհու կատարած աշխատանքը, կարևորեց երկու ժողովուրդների պատմական համատեղ անցյալի վրա հիմնված տվյալ աշխատության և գիտական հետագա ուսումնասիրությունների […]

̰
«Լիբանանյան ուժեր» կուսակցության կողմից կազմակերպված միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

08:17 27.04.2019

Ապրիլի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը մասնակցել է «Լիբանանյան ուժեր» կուսակցության կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցում էին լիբանանյան տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներ, նախարարներ, պատգամավորներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հայ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչներ:

̰
«Հայ Դատ»ը կը զօրակցի Լոս Անճելոսի քաղաքապետական թեկնածու Ճեք Քայաճեանին

17:23 26.04.2019

«Ասպարէզ» կը  գրէ, Հիւսիսային Սան Ֆերնանտօ հովիտի Հայ Դատի յանձնախումբը  յայտարարութեամբ մը հանդէս գալով   յայտարարած է, թէ 4 Յունիսին, Լոս Անճելըսի քաղաքապետական խորհուրդի թիւ 12րդ ընտրատարածքին մէջ ծրագրուած արտակարգ ընտրութիւններուն, որոշած է նեցուկ կանգնիլ հայազգի թեկնածու Ճեք Քայաճեանին։ Մասնաճիւղի ատենապետը՝ Քեւըն Պոյաճեան կը յայտնէ, թէ զօրակցական այս որոշումը տրուած է նկատի ունենալով այն իրողութիւնը, որ […]

̰
Մութաֆեան Պատրիարքի քառասունքը վաղը՝ շաբաթ օր

15:15 26.04.2019

Վաղը Պոլսոյ մէջ պիտի կատարուի նորօք վախճանեալ` Տ. Մեսրոպ արք. Մութաֆեանի քառասունքի արարողութիւնը։  SHANTNEWS-ը այս մասին իմացաւ Պոլիսէն։ Մեր տեղեկութիւններուն համաձայն քառասունքի արարողութիւնը սկիզբ պիտի առնէ Սուրբ Պատարագով, որ  տեղի պիտի ունենայ  Գում Գաբուի Սուրբ Աստուածածին Աթոռանիստ Տաճարին մէջ, որմէ ետք կրօնական դասու ներկայացուցիչներն ու      հաւատացեալները պիտի ուղեւորուին Շիշլիի Ազգային Գերեզամանատուն հոգեհանգստեան կարգ […]

̰
Դանիոյ ամէնէն հարուստ գործարարին 3 դուստրերը զոհուած են Սրի Լանքայի մէջ

15:07 26.04.2019

Դանիոյ ամէնէն հարուստ անձնաւորութեան երեք դուստրերը զոհուած են երէկ՝  կիրակի օր Սրի Լանքայի մէջ տեղի ունեցած ահաբեկչութեան ընթացքին։  Այս մասին լուրը կը հաղորդէ «Ալ Ժումհուրիյա» պարբերականը յղում ընելով դանիական   աղբիւրներու։ Աղբիւրը նաեւ կը նշէ, որ  5,7 միլիառ ամէն տոլարի կարողականութիւն ունեցող դանիացի մեծահարուստը կը կոչուի` Անտրէաս Հոլշ Փոլսըն եւ ան սեփականատէրն է տասնեակ ընկերութիւններու, որոնցմէ […]

̰
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սոչիում

15:05 26.04.2019

Ապրիլի 24-ին Սոչիի Լազարևսկի շրջանի հայաբնակ Ալտմեց (Նոր Լույս) գյուղում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված կամար-հուշակոթողի մոտ տեղի ունեցավ պատարագ, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ: Ելույթով հանդես եկան «Ռուսաստանի հայերի միության» Սոչի քաղաքի նախագահ Հմայակ Ուստյանը, Սոչիում ՀՀ հյուպատոս Տիգրան Սարգսյանը և Սոչիի եզդի համայնքի ներկայացուցիչներ: Տիգրան […]

̰
Հասակեի հայերը Նուբար Օզինյանի անունով զինվորական ջոկատ են կազմել

13:38 26.04.2019

Սիրիական Հասակե  քաղաքի Թալ Թամր շրջանում կազմվել է հայկական առաջին ջոկատը։ Այս մասին տեղեկությունը փոխանցեց «Ալ Ժատիտ» հեռուստակայանը` նշելով, որ հայկական ջոկատը գործելու է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հովանու ներքո։ Նշվում է նաև, որ հայկական ջոկատը գործելու է Հասակե քաղաքում։ Ջոկատն անվանակոչվել է Նուբար Օզինյանի անունով, ով մի տարի առաջ զոհ էր գնացել «Իսլամական պետության» […]

̰
Պոլսահայ մամուլն այսօր ունի լուրջ խնդիրներ. պոլսահայ  գործիչ

22:34 25.04.2019

Պոլսահայ համայնքում հարյուրից ավելի հայերեն թերթեր են հրատարակվել: Այսօր հնագույն այդ թերթերից երկուսն են մնացել՝ 110 տարեկան «Ժամանակն» ու 80-ամյա «Մարմարան»: Նրանց կողքին լույս է տեսնում նաև «Ակօսը», որը մոտ 23 տարվա պատմություն ունի, բայց հասցրել է իր ավագ գործընկերների պես ճանաչված դառնալ Թուրքիայում և նրա սահմաններից դուրս: Վերջերս նաև «Լույս» թերթն է հայտնվել պոլսահայ […]

̰
BACK_TO_TOP