00:31 05.06.2019
2019թ․ հունիսի 4-ին Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Նիկոս Քրիստոդուլիդեսը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Զոհրաբ Մնացականյանը և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Ջորջ Կատրուգալոսը հանդիպում ունեցան Նիկոսիայում և որոշեցին հաստատել եռակողմ գործընկերություն իրենց երկրների միջև։ Նախարարները համաձայնեցին, որ երեք երկրների` ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված եռակողմ համագործակցությունն առաջնորդվում է […]
19:41 04.06.2019
Հունիսի 4-ին աշխատանքային այցով Նիկոսիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ։ Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ ընդգծել, որ այս այցը լավ հնարավորություն է նոր խթան հաղորդելու հայ-կիպրական եղբայրական հարաբերություններին՝ հիմնված բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր պատմական կապերի վրա, որի մեջ իր անգնահատելի ներդրումն է […]
16:39 04.06.2019
Ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Լիբանանի հյուսիսային Տրիպոլի քաղաքում։ Այս մասին տեղեկությունը հաղորդեց VDL հեռուստակայանը։ Երեկ գիշեր Աբդուլ Ռահման Ալ Մաբսութ անունով ահաբեկիչը կրակել, ապա նռնակներ է նետել երկրի Ներքին գործերի նախարարությանը պատկանող մեքենայի վրա, որի հետևանքով զոհվել են 5 զինվորականներ։ Դեպքից անմիջապես հետո շրջան են հասել լիբանանյան բանակի հատուկ ջոկատայինները։ Շուրջ մեկ ժամ տևած […]
14:59 04.06.2019
Օրեր առաջ Իրաքի հյուսիսում գտնվող Քրդստանի ինքնավար շրջանի խորհրդարանն ընտրել է Իրաքյան Քրդստանի նախագահ: Սպասելի է, որ այս ընտրությունից հետո նոր զարգացումներ կլինեն ինքնավար շրջանում: Իրաքյան հարցերով վերլուծաբան, իրաքաբնակ Էդգար Աբրահամյանը SHANTNEWS.am-ին ասում է, թե սպասելի էր, որ Նեչրիվան Բարզանին ընտրվելու է նախագահ: Նա նաև նշում է, որ Բարզանին հայության հանդեպ դրական է տրամադրված: Մանրամասները՝ […]
19:28 03.06.2019
Հունիսի 3-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային (Rudolf Michalka)։ Ռուդոլֆ Միխալկան ներկայացրել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր գործունեությունը և ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԵԱՀԿ միջև համագործակցության առկա վիճակի և զարգացման հեռանկարների ու այդ հարցում Հարավային Կովկասի հարցերով […]
21:37 01.06.2019
Օրեր առաջ Ստամբուլում դանակահարված հայաստանցի կինը հիվանդանոցում բուժում է ստացել և արդեն տանն է: Այդ մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Սամաթիայի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զոհրաբ քահանա Ջիվանյանը։ Համայնքում մոտիկից հետևում են դեպքին հաջորդած իրադարձություններին, և Տ. Զոհրաբ քահանա Ջիվանյանը նաև պատմեց, թե ինչպես է Արփինե անունով կինն անծանոթների առջև բացել դուռը. «Դեպքից մոտ կես […]
21:08 01.06.2019
Ստամբուլի Սամաթիա շրջանում կրկին միջադեպ է եղել: Անծանոթ տղամարդիկ հարձակվել են ՀՀ քաղաքացի մի կնոջ վրա և դանակի հարվածներ հասցրել նրան: Այդ մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ Ստամբուլի իր աղբյուրից: Դիմակավորված անձինք դանակով հարվածներ հասցնելուց հետո ասել են՝ «Սա դեռ սկիզբն է, ավելիին սպասեք» և հեռացել: Մեր աղբյուրը նշում է, որ կինը բնակվում էր ամուսնու՝ Սարգսի հետ, […]
00:13 01.06.2019
Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսության ցուցանիշի վերաբերյալ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Փայլանը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսությունը 2.6 %-ով անկում է գրանցել, իսկ կենցաղային սպառման ծախսերը՝ նվազել 4.7%-ով: «Մեր ապրուստն են գողացել: Այնպիսի տնտեսական խորը […]
16:22 28.05.2019
Օրեր առաջ Երևանում ավարտվեց հայ ավանդական կուսակցություններից մեկի՝ Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) 28-րդ պատգամավորական ժողովը: Տարբեր երկրներից Երևան ժամանած պատգամավորներն ընտրել են կուսակցության նոր կենտրոնական վարչություն: ՌԱԿ նորընտիր վարչության անդամ Ասատուր Տևլեթյանը, SHANTNEWS.am-ին պատմելով ՌԱԿ-ի այսօրվա դերակատարության մասին, ասում է նաև, որ ՌԱԿ-ն իրեն իրավունք չի վերապահում միջամտելու հայաստանյան քաղաքական կյանքին, բայց անմասն չէ Հայաստանում […]
16:08 28.05.2019
Ըստ «Ասպարէզ» պարբերականին Քալիֆորնիոյ նահանգային Ծերակոյտը միաձայնութեամբ վաւերացուցած է ծերակուտական Էնթընի Փորթանթինոյի կողմէ ներկայացուած թիւ 302 բանաձեւը, որ կ՛առաջարկէ վերաբանալ Քալիֆորնիա-Հայաստան առեւտուրի գրասենեակը: Բանաձեւին նպատակն է Հայաստան հաստատուելիք գրասենեակը տնտեսապէս բարգաւաճող Արեւմտեան Ասիոյ եւ Արեւելեան Եւրոպայի տարածքին մէջ Քալիֆորնիոյ առեւտրական ներկայացուցչութեան վերածել, նկատի ունենալով այն իրողութիւնը, որ Հայաստան ներկայիս ճանչցուած է 120 երկիրներու կողմէ, որոնցմէ […]
00:11 28.05.2019
Մեր աղբիւրը նաեւ հաղորդեց, որ 25 մայիս 2019-ին, Օթթաուայի Սուրբ Մեսրոպ եկեղեցւոյ հիւրընկալութեամբ տեղի ունեցած Թեմական Պատգամաւորական 36-րդ Ժողովի աւարտին Գերաշնորհ Տէր Աբգար եպս. Յովակիմեանը վերընտրուած է Գանատահայոց Թեմի Առաջնորդ:
21:54 27.05.2019
Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող 225 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ: Առավոտյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, հոգևորականները Սուրբ Գայանե վանքում մասնակցեցին Գիշերային ժամերգությանը: Ժողովը […]
17:57 25.05.2019
Երևանում ընթացող եռօրյա ժողովի ավարտին Ռամկավար կուսակցության նոր ներկայացուցիչ է ընտրվել Մայք Խարաբյանը։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց մեր աղբյուրը: Մեր աղբյուրը նաև հաղորդեց, որ նորակազմ կենտրոնական վարչությունն ավելի ուշ հանդես կգա հաղորդագրությամբ։
19:20 23.05.2019
Մոտ մեկ ամսից Թուրքիայում արտահերթ ընտրություններ են անցկացվելու. ընտրվելու է Ստամբուլի քաղաքապետ: Այս ընտրությունը իրադարձային է համարվում երկրում: Արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ ընտրությանը շատ մեծ նշանակություն են տալիս բոլոր մակարդակներում, այդ թվում՝ նախագահի: Ըստ նրա` Էրդողանը կարևորում է այս ընտրությունը, քանի որ այն նախորդում է […]
14:21 21.05.2019
Մայիսի 20-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ, UN Women-ի գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգներին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանում գենդերային հավասարության պաշտպանության ու կանանց առաջխաղացման ուղղությամբ վերջին ձեռքբերումները` ընդգծելով, որ կառավարության օրակարգում կանանց իրավունքներին հատուկ ուշադրություն է հատկացված: Նախարարն անդրադարձավ այս խնդիրներում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին: […]
00:24 21.05.2019
Ամերիկյան ուժերի տեղաշարժը դեպի Արաբական Ծոց նոր իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում: Այս տեղաշարժով արդյո՞ք ԱՄՆ-ը մոտ է Իրանին հարվածելու քայլին: Արևելագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանը SHANTNEWS.am-ին ասել է՝ իրավիճակը, այո, նոր է, բայց ԱՄՆ-ը քաջ գիտակցում է, որ Իրանը ո՛չ Սիրիա է, ո՛չ Լիբիա, ոչ էլ Իրաք, այն տարածաշրջանային գերտերություն է, որն ունի իր սեփական պաշտպանական […]
22:42 20.05.2019
Եռաբլուր պանթեոնում Գուրգեն Յանիկյանի մասունքների ամփոփումը զայրացրել է թուրքական իշխանություններին: Թե ո՞վ է Գուրգեն Յանիկյանը, և ինչո՞ւ է նրա ետմահու «վերադարձը» Հայաստան աղմուկ բարձրացրել Թուրքիայում, SHANTNEWS.am-ին ներկայացնում է հայ նորագույն պայքարի մարտիկների կյանքն ուսումնասիրած գրող, գրականագետ Կարո Վարդանյանը: Նա ասում է, որ իրականում Թուրքիան ոչ թե զայրացել է, այլ ձևացրել, թե զայրացել է: Կարո Վարդանյանը […]
23:53 18.05.2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին․ «Պարոն նախագահ, Պարոն գլխավոր քարտուղար, Հարգելի գործընկերներ, Նախևառաջ, ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Ֆինլանդիային Նախարարների խորհրդում արդյունավետ նախագահության համար: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գլխավոր քարտուղարին Յագլանդին իր մանդատի ընթացքում գործադրած անխոնջ ջանքերի և այս Խորհրդի ապագային միտված մեծ տեսլականի համար: […]
21:39 18.05.2019
Մայիսի 17-ին աշխատանքային այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին, որը նվիրված էր նաև Եվրոպայի խորհրդի 70-ամյակին: Հյուրերին ուղղված ողջույնի խոսքերով հանդես եկան Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Թիմո Սոինին և գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Նախարար Մնացականյանը, շնորհավորելով բոլորին կառույցի 70-ամյակի կապակցությամբ, իր ելույթում նշեց. «Մեր հավաքական […]
15:44 18.05.2019
Կիպրոս-Թուրքիա նոր լարվածությունը մնում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնի է, Թուրքիան ապօրինի գործողություններ է ձեռնարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում՝ խախտելով այդ ուղղությամբ առկա բոլոր միջազգային համաձայնագրերը: Կիպրոսի համայնքային գործիչ Սիմոն Այնեճյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ Կիպրոսի գերիշխանական իրավունքների ոտնահարումը միջազգային մի շարք օրենքների խախտում է, այն իրարանցում է առաջացրել երկրում: Մանրամասները՝ […]
14:34 18.05.2019
Մայիսի 18-ին Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը եւ Սաղիմահայութիւնը ուխտագնացութիւն կազմակերպեց Պարոն Տէր կալուածքի մէջ, 2015 թ. Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի առթիւ հիմնուած Յիշատակի Պուրակ: Պուրակի խաչքարի առջեւ նախ կատարուեց Հոգեհանգստեան կարգ Ս. Աթոռոյս պատրիարքների, միաբանների ու եկեղեցական սպասաւորների եւ բոլոր հայ ննջեցեալների համար, որի աւարտին ներկաներին օրուայ պատգամը փոխանցեց հանդիսապետ Գերշ. Տ. Սեւան Արք. Ղարիպեանը: Ուխտագնացութեան աւարտին […]
23:49 17.05.2019
Ստամբուլում ապրող 13-ամյա հայ պատանու՝ Արթուրի հարցը շարունակվում է մնալ ուշադրության կենտրոնում: Ստամբուլի հայկական համայնքում քննադատում են այն թուրք հոգևորականին, որը ուղիղ եթերում կրոնափոխության է մղել հայ երեխային: Արթուրի մայրը՝ Ալինա Ենգիբարյանը, SHANTNEWS.am-ին ասել է, որ ինքը ոչ մեկի դեմ բողոք չունի և տեղի ունեցածում իր երեխային է մեղադրում: Մանրամասները՝ տեսանյութում.
23:35 17.05.2019
Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիային՝ ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանի: Դաշինքի գլխավոր քարտուղարը Նորին Սրբությանը […]
16:47 17.05.2019
Պոլսո նոր պատրիարքի ընտրության ժամկետը շուտով հայտնի կդառնա: Ստամբուլի քաղաքային իշխանություններն առաջիկա օրերին կպատասխանեն ընտրություն անցկացնելու վերաբերյալ պատրիարքարանի դիմումին: Ինչպես հայտնի է՝ Պոլսո պատրիարքության ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանը մոտ մեկ տարի առաջ հեռացել է Ստամբուլից և կրկին վերադարձել Գերմանիա: SHANTNEWS.am-ի եթերում նա մանրամասներ է պատմում, թե ինչպես տեղապահ դարձավ, ինչպես հեռացավ և ինչ արդյունքներ է […]
20:18 16.05.2019
«Ես չեմ ուզում Արթուրի հարցով դատ բացվի», – այսօր SHANTNEWS-ին հայտնել է Արթուր Ենգիբարյանի մայրը՝ Ալինա Ենգիբարյանը: «Ես ոչ ոքին չեմ բողոքել, մեղավոր եմ համարում իմ տղային, ուղղակի անչափահաս երեխա է, սխալ բան է գործել: Ես ոչ ոքի դեմ ոչ մի բողոք չունեմ: Շատ փոքր բանից այս ձևի մեծ բան ստացվեց, ես չգիտեմ` Ձեզ ինչ […]
18:40 16.05.2019
«Եւրոպական երաժշտութիւն» փառատօնին ծիրէն ներս՝ Մայիս 13-ին, Սոֆիայի ֆիլհարմոնիկ համերգասրահին մէջ, Պուլկարիոյ մէջ ՀՀ դեսպանութեան աջակցութեամբ, տեղի ունեցած է հայ դասական երաժշտահաններու դաշնամուրային ստեղծագործութիւններու համերգ: Այս մասին կը տեղեկացնեն ՀՀ արտաքին գործոց նախարարութեան լրատւութեան եւ հանրային դիւանագիտութեան վարչութենէն։ Համերգին ընթացքին Կոմիտասի, Արամ Խաչատրեանի, Առնօ Բաբաջանեանի, Էդուարդ Միրզոյեանի եւ Հայկ Պոյաճեանի գործերը կատարած է հայ երիտասարդ […]
16:14 16.05.2019
Անցնող օրերին համացանցում թեժ քննարկումների տեղիք տված Արթուր Ենգիբարյանի դեպքը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: 13-ամյա երեխային իսլամի դավանորդ դարձնելու թուրք կրոնավորի փորձերը արժանանում են քննադատությունների հենց Թուրքիայում: Թուրքիայի խորհրդարանի երեսփոխան Կարո Փայլանի՝ Հաթիբօղլուի դեմ դատական հայց ներկայացնելու մասին հայտարարությանը միացել է նաև Պոլսի հայոց պատրիարքարանը: Այս մասին հատուկ հայտարարություն է տարածվել: Ի դեպ, Արթուրի […]
01:03 16.05.2019
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը պաշտոնապես բողոք է ներկայացրել երկրի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ՝ կապված թուրքական հեռուստաալիքի եթերում հայ անչափահաս երեխային կրոնափոխ անելու դեպքի հետ: SHANTNEWS-ն այս մասին տեղեկացավ Կարո Փայլանի գրասենյակից։ Փայլանը հայտնել է, որ երեխայի ծնողը տեղյակ չի եղել, որ տղան մասնակցում է հաղորդմանը, առավել ևս, որ կրոնափոխ է արվելու, ուստի […]
21:49 15.05.2019
Մայիսի 15-ին Երուսաղէմի Պապական Նուիրակ Գերշ. Լէոպոլթո Ջիրելին այցելեց Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան՝ շնորհաւորելու Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութեանը եւ Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկեանին՝ Սուրբ Զատկուան տօնին առթիւ: Հանդիպման ընթացքում Պատրիարք Սրբազանը հայկական լանջախաչ նուիրեց Պապական Նուիրակին, իսկ վերջինս, Պատրիարք Սրբազանին նուիրեց 2019 թուականի պապական մեդալիոնը:
00:16 15.05.2019
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը պատրաստվում է թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ պաշտոնական բողոք ներկայացնել: Այս մասին Փայլանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով օրեր առաջ թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հայկական արմատներով քրիստոնյա, 13-ամյա Արթուրի կրոնափոխության հարցին: «Հանդիպել եմ Նիհաթ Հաթիպօղլուի կողմից շահագործված Արթուրի մոր հետ։ Նա հայտնեց, որ տվյալ հաղորդման մեջ իր զավակի […]