15:31 23.07.2019
Հուլիսի 24-25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեի հետ:
13:13 23.07.2019
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտնվել է փակուղու առջև։ Մամուլը հիշեցնում է, որ մի քանի ամիս է, ինչ Հարիրիի ղեկավարած կաբինետը չի կարողանում կառավարության նիստ հրավիրել: Մինչ Լիբանանում պտտվում է զինյալ բախումների ուրվականը, մի շարք արաբ վերլուծաբաններ նկատում են, որ Իրանի և «Հըզբոլլահի» գլխավոր դաշնակից համարվող երկրի արտաքին գործերի նախարար Ժբրան Բասիլը մեծ ճնշումների է ենթարկում […]
12:32 23.07.2019
ԱՄՆ-ում մահացել է նշանավոր Մորգենթաու ընտանիքի վերջին անդամներից մեկը՝ Հենրի Մորգենթաուի թոռը՝ Ռոբերտ Մորգենթաուն, տեղեկանում ենք «Նյու Յորք Թայմսից»: Իր նշանավոր պապի նման Ռոբերտ Մորգենթաուն նույնպես պայքարել է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Նա եղել է իրավաբան, քաղաքագետ, հրատարակել է հոդվածներ, որտեղ գրել է իր պապի՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի […]
20:33 22.07.2019
Հուլիսի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի (Michelle Bachelet) հետ։ Զրուցակիցներն անդրադարձան վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին հանդիպման ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։ Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ՄԱԿ մարդու իրավունքների […]
13:02 21.07.2019
Թուրքիայում կայացած միջոցառումների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է ուղղել Կիպրոսին։ Էրդողանը, ելույթ ունենալով Կիպրոսի գրավման 45-րդ տարելիցի միջոցառմանը, հիշեցրել է, որ իրենք պատրաստ են ցանկացած ժամանակ ռազմական միջամտություն կատարել՝ պաշտպանելու Կիպրոսի թուրքերին: Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Բոլորը գիտեն, թե ինչ հզոր և հաղթող բանակ ունի Թուրքիան, նաև գիտեն, որ Կիպրոսը Թուրքիայի […]
12:47 21.07.2019
Անցնող օրերին Պարսից ծոցում ծավալված զարգացումների մասին ուշագրավ հրապարակում է կատարել բրիտանական The Observer թերթը։ Այն գրում է, որ Իրանի իսլամական հանրապետության և Մեծ Բրիտանիայի միջև օրեցօր աճող լարվածության հիմնական պատճառը ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ջոն Բոլթոնն է, ով որոշ աշխատանք է տանում այս ուղղությամբ: Թերթը նաև հիշեցնում է, որ երբ Մեծ Բրիտանիային հաջողվեց […]
21:14 20.07.2019
Ռուսաստանեան աղբիւրներէ ստանալով իր տեղեկութիւնները` «Էլ Նաշրա» կայքը կը հաղորդէ, որ Իրանի «Յեղափոխութեան պահակներու» կողմէ երէկ կալանքի տակ առնուած նաւուն վրայ կան 3 ռուս քաղաքացիներ։ Իր կարգին, Իրանի մօտ Ռուսաստանի Դաշնութեան դեսպանութիւնը հաղորդեց, որ իրենք եւս տեղեակ են եղելութեան մասին, սակայն մինչեւ այս պահը չեն կարողացած կապ հաստատել ռուսաստանցի քաղաքացիներուն հետ։ Յիշեցնենք, որ SHANTNEWS հաղորդած […]
20:21 20.07.2019
Իրաքեան Քիւրտիստանի մէջ շուրջ շաբաթ մը առաջ եղած սպանութեան հարցով Իրպիլի մարմինները ձերբակալած են մեղադրեալի մը։ Այս մասին տեղեկութիւնը հաղորդեց «Ռօյթըրզ» գործակալութիւնը՝ նշելով, որ ձերբակալուած անձը կը կանգնի Իրպիլի մէջ եղած ահաբեկչութեան ետին։ Յիշեցնենք, որ օրեր առաջ ճաշարանի մը մէջ գտնուած պահուն 3 թուրք դիւանագէտներ սպաննուած էին, որոնցմէ մին Իրպիլի մօտ Թուրքիոյ փոխհիւպատոսն էր։ Պաշտօնական […]
19:25 20.07.2019
Պոլսոյ Պատրիարքութեան կրօնական ժողովի ատենապետ Տ. Արամ արք. Աթէշեան Հայաստան կայցելէ։ Այս մասին լուրը կը հաղորդէ Պոլսոյ «Ժամանակ»ը։ Աղբիւրը նաեւ կը նշէ, որ Աթէշեան մէկ շաբաթով Հայաստան պիտի մնայ, որմէ ետք ալ պիտի վերադառնայ Պոլիս։ Յիշեցնենք, որ Պոլսոյ Պատրիարքութեան կրօնական փակ ժողովի աւարտին Աթէշեան տեղի տուած էր Սահակ եպս. Մաշալեանի դիմաց, որ Տեղապահ ընտրուած էր […]
00:15 20.07.2019
Հորմուզի ջուրերուն մէջ Իրանի «Յեղափոխութեան պահակներ»-ը ծովային կալանքի տակ առած են Բրիտանական նաւթատար մը։ Այս մասին լուրը տուած է «Ռօյթըրզ» գործակալութիւնը, որ նաեւ յայտնած է, թէ 30 հազար թոն նաւթ փոխադրող եւ «Սթէնա իմբորո» անունը կրող նաւը կը կրէ բրիտանական դրօշ եւ այն կը պատկանի շուէտական ընկերութեան մը։ Նաւթատարի ընկերութիւնը իր կարգին դէպքին մասին խօսելով՝ […]
23:12 18.07.2019
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացումներ են գրանցվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը գործով 7 մեղադրյալների առաջադրված որոշ առանձին մեղադրանքների մասով վճիռ է կայացրել։ Մասնավորապես՝ մեղադրյալ Էրհան Թունջելին Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտվել է 18 տարի ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 2 […]
21:13 15.07.2019
ՀՀ հումանիտար առաքելության խումբը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, հուլիսի 13-ին և 15-ին Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ: ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայ ծերանոցի տնօրինությունը և սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին՝ անհատույց կերպով տրամադրված բժշկական պարագաների […]
21:44 14.07.2019
Արիւնալի կիրակի օր մը գրանցուած է Հալէպի համար։ Այս մասին SHANTNEWS-ին յայտնեցին Հալէպէն։ Մեր աղբիւրին հաղորդմամբ՝ առաւօտեան ժամերուն հրթիռներ ինկած են Հալէպի «Քաղաքային պալատ»ի շէնքին վրայ, որուն հետեւանքով ալ գրանցուած են վիրաւորներ։ Աւելի ուշ, յետմիջօրէի ժամերուն ահաբեկչական խմբաւորումներ թիրախաւորած են «Հալապ ալ ժատիտա» եւ «Մընիան» խաղաղ բնակչութեան շրջաններուն վրայ։ Հրթիռարձակումներուն հետեւանքով ինկած են առնուազն 8 […]
19:07 13.07.2019
Պոլսոյ Պատրիարքի Տեղապահ Տ. Սահակ Եպս. Մաշալեան, այցելութիւն տուած է Իսթանպութլի կուսակալ Ալի Երլիքայային: Այս մասին տեղեկութիւնը տրուած է Պոլսոյ Պատրիարքարանի դիմատետրի էջը։ Աղբիւրը նաեւ կը նշէ, որ Տեղապահին ընկերակցած են Աթոռի Լուսարարապետ՝ Գերպ. Տ. Թաթուլ Ծ. Վրդ. Անուշեանն ու Կրօնական Ժողովի անդամ՝ Արժ. Տ. Գրիգոր Աւ. Քհնյ. Տամատեանը։Մօտ կէս ժամ տեւած հանդիպման ընթացքին Տեղապահ […]
22:53 11.07.2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրության աշխատանքները կազմակերպելու նպատակով նախաձեռնող խումբ ստեղծելու համար հուլիսի 17-ին ժողով է տեղի ունենալու Պոլսո հայոց պատրիարքարանում։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, Պոլսո հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրությունը կազմակերպելու նպատակով նախաձեռնող խմբի ստեղծման համար հրավեր է ուղարկել բոլոր շահագրգիռ կողմերին։ Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ հուլիսի 4-ին Պոլսո […]
22:46 11.07.2019
Արցախի ԱԳՆ-ը ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի […]
22:20 11.07.2019
Քալիֆորնիոյ Նահանգային Խորհուրդը վաւերացուցած է Քալիֆորնիա-Հայաստան առեւտուրի գրասենեակին վերաբերող բանաձեւը։ Այս մասին կը հաղորդէ Լոս Անճելոս հրապարակուող «Ասպարէզ»ը։ Աղբիւրը նաեւ կը նշէ, թէ վաւերացուած բանաձեւը պատրաստուած է ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինոյի կողմէ, որ կ՛առաջարկէ վերաբանալ Քալիֆորնիա-Հայաստան առեւտուրի գրասենեակը: Բանաձեւին ի նպաստ նշեալ յանձնախումբին առջեւ վկայութիւն տուած Լոս Անճելըսի մօտ Հայաստանի գլխաւոր հիւպատոս դոկտ. Արմէն Բայբուրդեան […]
21:44 11.07.2019
Այսօր յետմիջօրէին մեծ պայթում մը որոտացած է Սուրիոյ հիւսիսային շրջանի Գամիշլի քաղաքին մէջ։ Այս մասին տեղեկութիւն ստացաւ Գամիշլիի իր աղբիւրէն։ Մեր աղբիւրը նաեւ հաղորդեց, որ ահաբեկչութիւնը արդիւնք էր ականուած ինքաշարժի պայթումին եւ այն տեղի ունեցած է քրիստոնեաներու (ասորի ուղղափառ) Սուրբ Աստուածածին եկեղեցւոյ կից։ Նիւթական ծանր վնասներէն բացի, պայթումին հետեւանքով վիրաւորուած են 12 անձեր, որոնք փոխադրուած […]
20:16 11.07.2019
Մեծի Տանն Կիլիկոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը օրերս այցելած է գրաւեալ Կիպրոսի մէջ գտնուող պատմական Մակարայ վանք։ SHANTNEWS-ն այս մասին տեղեկութիւն ստացաւ Անթիլիասի Կաթողիկոսարանի պաշտօնական կայքէն։ Աղբիւրին հաղորդմամբ Վեհափառ Հայրապետը, ընկերակցութեամբ Կիպրոսի թեմի Կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորէն Արք. Տողրամաճեանին եւ Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանին, այցելած է Նիկոսիոյ թրքական բաժինին մէջ գտնուող […]
19:30 11.07.2019
Հայաստանի Գուգարքի թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Չուլճեան շնորհաւորաւորած է Պատրիարքական տեղապահ Տ. Սահակ Եպսկ. Մաշալեանը։ Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկութիւն ստացաւ Գուգարքի թեմի քարտուղարութենէն։ Յիշեցնենք, որ բնիկ Մալաթիացի Սեպուհ Սրբազանը Արամ արք. Աթէշեանի եւ օրերս Տեղապահ ընտրուած Սահակ եպս. Մաշալեանի կողքին կը համարուի Պոլսոյ Պատրիարքի պաշտօնին գլխաւոր յաւակնորդներէն մէկը։ Ստորեւ մեր ընթերցողներուն կը ներկայացնենք Չուլճեանի […]
15:55 10.07.2019
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի կողմից Կիպրոսի ԲՏԳ-ում նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ: «Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի […]
19:07 08.07.2019
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում բնակվող մի խումբ հայեր բողոքի հավաք են անցկացրել «Մելքոնյան» վարժարանի մուտքի մոտ: Բողոքի այս ցույցը համընկնել է օրերս աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և նրան ընկերակցող պատգամավորների՝ «Մելքոնյան» կրթական հաստատություն այցին։ «Մելքոնյան» վարժարանի նախկին աշակերտ, այժմ Կիպրոսում բնակվող Արտյոմ Մուժիկյանը SHANTEWS.am-ին ասում է, որ ցույցի նպատակն ամբողջ […]
15:34 08.07.2019
Հուլիսի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է Սլովակիայում կայանալիք «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը Եվրոպայում և անդին կայունությունը խթանելու մեջ» խորագրով ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը: Հանդիպմանը նախարարը հանդես կգա ելույթով:
08:35 06.07.2019
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի մասին Էրդողանի հայտարարությունից հետո լարվածության նոր ալիք է բարձրացել Անկարա-Կահիրե հարաբերություններում: Էրդողանը մասնավորապես ասել է, որ Մուրսին ոչ թե բնական մահով է մահացել, այլ նրան սպանել են: Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին մահացել էր իր իսկ դատավարության ժամանակ՝ հունիսի 17-ին: Եգիպտացի պատմաբան Մուհամեդ Ուֆհադը SHANTNEWS-ին մանրամասներ է ներկայացնում […]
08:04 06.07.2019
Սիրիայի կառավարական ուժերը կրկին հարվածել են թուրքական բանակին պատկանող մի հենակետի։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ տասն օրվա ընթացքում սա երրորդ դեպքն է։ Այս և վերջին օրերի զարգացումների մասին SHANTNEWS-ին պատմել է Սիրիայի Ալ Բաբ քաղաքի և մերձակայքի զինվորական խորհրդի գլխավոր հրամանատարը՝ ազգությամբ քուրդ Ժամալ Աբու Ժուման: Նա, SHANTNEWS-ին ներկայացնելով քաղաքի և տարածքի վիճակը, մասնավորապես ասել […]
16:05 05.07.2019
Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 5-ին հրավիրվել է Կրոնական ժողով, որը նախագահել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Կրոնական ժողովի մասնակիցները Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ընտրել են Կրոնական ժողովի ատենապետ։ Տեղապահի պաշտոնում Մաշալյանի ընտրությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանում պաշտոնապես մեկնարկել է նոր պատրիարքի ընտրության գործընթացը, որը ղեկավարելու է տեղապահը: Վերջինիս գլխավորությամբ առաջիկայում ստեղծվելու է Նախաձեռնող […]
15:24 05.07.2019
Ըստ «Անատոլու» գործակալութեան ականուած ինքնաշարժի պայթում գրանցուած է Թուրքիոյ Հաթայ նահանգին մէջ։ Աղբիւրը նաեւ կը նշէ, որ պայթումին հետեւանքով գրանցուած են զոհեր եւ վիրաւորներ։ Նշենք նաեւ, որ Հաթայը կը գտնուի Թուրքիա-Սուրիա սահմանային հատուածին վրայ եւ տարբեր առիթներով թիրախ դարձած է հրթիռարձակումներու։
21:52 04.07.2019
Այսօր Ստամբուլում կայացած ընտրության արդյունքում Պոլսո պատրիարքության տեղապահ է ընտրվել Սահակ եպս. Մաշալյանը: Նա SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց, որ մեծ հույսերով և եռանդով է լծվում նոր գործին՝ վստահ, որ պոլսահայ համայնքին նոր ու կանոնավոր ժամանակներ են սպասվում: Նորընտիր տեղապահը նաև նշեց, որ անմիջապես սկսելու են պատրիարքի ընտրության նախապատրաստությունը՝ ասելով, որ ամեն ինչ լինելու է արագ […]
17:48 04.07.2019
Պոլսո պատրիարքական տեղապահի ընտրության առթիվ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է տեղապահի ընտրությունը: «Մայր Աթոռը վստահ է, որ Պոլսո Աթոռը, ընտրված տեղապահի առաջնորդությամբ, եկեղեցականաց և ժողովրդի միասնականությամբ, համերաշխ մթնոլորտում ձեռնամուխ կլինի Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին»,- ասել է Վահրամ քահանա Մելիքյանը:
12:46 04.07.2019
Պոլսո պատրիարքության տեղապահի ընտրության արդյունքը հայտնի է: Քիչ առաջ ավարտվել է Ստամբուլի միաբանների փակ ժողովը։ SHANTNEWS.am-ը Ստամբուլից տեղեկացավ, որ քիչ առաջ տեղապահ է ընտրվել Սահակ եպս. Մաշալյանը: Նշենք, որ տեղապահի թեկնածուներ էի առաջադրվել Պոլսո միաբանության անդամներից երկու եպիսկոպոսներ՝ Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը: Տեղապահի պաշտոնն այս փուլում կարևորվում է, քանի որ այսօր ընտրվող […]