TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC
Սագօ Արեյան

Սագօ Արեյան

Ճնշումներ Տէրիք գիւղին մէջ. Տեղի մարմինները հայերուն կ՚ըստիպեն քրտերէնը որպէս պարտադիր դասանիւթ ընդունիլ

15:55 13.08.2018

Նոր  խմորումներ  կը  գրանցուին  Սուրիոյ  Տէրիք գիւղին մէջ։ Շրջանին մէջ գործող ինքնակառավարման  մարմինը վերջերս հրապարակած է հաղորդագրութիւն մը, ուր բառացիօրէն կ՚ըսուի, թէ յառաջիկայ  հանգրուանին  (շատ  հաւանաբար ուսումնական նոր տարեշրջանին)  Տէրիք գիւղի  հայկական վարժարանին  մէջ քրտերէն լեզուի ուսուցումը պիտի դառնայ պարտադիր։ Հաղորդագրութիւնը լոյս տեսած է արաբերէն լեզուով ու պատճառ դարձած, որ շրջանի հայ բնակութեան մօտ  տագնապի […]

̰
«Վարչապետ Փաշինեանի յաջողութիւնը մեր յաջողութիւնն է»․ Արամ Ա.Կաթողիկոսի խօսքը

14:26 12.08.2018

Սուրբ Աստուածածնայ տօնին առթիւ երէկ տեղի ունեցած տօնախմբութեան ընթացքին, խօսք մը արտասանելով Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ.  Արամ Ա. Կաթողիկոս ի շարս այլ նիւթերու, անդրադարձ կատարած է  Հայաստանի   վերջին զարգացումներուն մասին։ Արամ Ա. Կաթողիկոսը մասնաւորապէս նկատել տուած է, թէ ինք տարբեր առիթներով ողջունած է Հայաստանի  մէջ իրականացուած «Թաւշեայ յեղափոխութիւնը»։ Վեհափառը նաեւ կարեւորած է, որ Հայաստանի  մէջ  […]

̰
«ԵԼՔ»ի պատգամաւորներ այցելութիւն տուած են Արամ Ա. Կաթողիկոսին

13:55 12.08.2018

Պաշտօնական այցով Պէյրութ գտնուող «ԵԼՔ» խմբակցութեան պատգամաւորներ այցելութիւն տուած են Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսութեան ամառնային նստավայր Պիքֆայա, ուր ընդունուած են  Ն.Ս.Օ.Տ.Տ.  Արամ  Ա.  Կաթողիկոսին կողմէ։ Այս մասին կը տեղեկացնէ Կաթողիկոսարանի կայքէջը, որ մասնաւորապէս կը գրէ․ «Անցնող երկու օրերու ընթացքին, երկու առիթներով, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեան երեսփոխանները՝ Ալեն Սիմոնեան, Լենա Նազարեան եւ Հրաչեայ Յակոբեան, այցելեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. […]

̰
Աստուածածնայ   տօնին  առթիւ  երթ   դէպի   Պիքֆայայի  վանք

18:22 11.08.2018

Աստուածածնայ  տօնին  նախօրէին,  երէկ  երթ մը  տեղի  ունեցած  Պէյրութի  մէջ։ Այս  մասին տեղեկութիւնը կը փոխանցէ  Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կայքէջը։ Աղբիւրը մասնաւորապէս կը նշէ, թէ,  Ուրբաթ երեկոյեան ժամը 6:00-ին, Ս. Աստուածածնայ վերափոխման տօնին առիթով  Անթիլիասի   Մայրավանք  ժամանած մեծ թիւով երիտասարդներ մասնկացած են «ուխտի երթի» մը: Մասնակիցները  5 ժամ քալելէ ետք,  հասած են  Պիքֆայա  շրջան, ուր […]

̰
«ԵԼՔ»ի պատգամաւորներ հանդիպում ունեցած են ՀՅԴ Պլոքի ներկայացուցիչին հետ

18:20 11.08.2018

Լիբանան այցելութիւն կատարող «ԵԼՔ» խմբակցութեան անդամներ հանդիպում ունեցած են ՀՅԴ Լիբանանի կեդրոնական կոմիտէի եւ հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիի հետ։ Այս  մասին լուրը կը փոխանցէ  Պէյրութի  «Ազդակ» օրաթերթը։  Աղբիւրը կը նշէ, որ ՀՀ  Ազգային Ժողովի   պատգամաւորներ ՝Ալէն Սիմոնեան, Լենա Նազարեան եւ Հրաչեայ Յակոբեան, Բագրատուննի հետ  որոնց հետ քննարկած են Լիբանանի խորհրդարանին եւ Հայաստանի […]

̰
Տեր Եղիա Ծայրագույն Վարդապետ Եղիայեան Ֆրանսայի թեմին համար նոր առաջնորդ

19:37 10.08.2018

3   տարի թափուր մնալէ  ետք Ֆրանսայի  հայ կաթողիկէ թեմը նոր  առաջնորդ պիտի ունենայ։ Այս  մասին  Shantnews տեղեկութիւն ստացաւ Հայ  Կաթողիկէ  Պատրիարքարանի  մօտիկ կանգնած  աղբիւրէ մը, որ նաեւ փոխանցեց,  թէ  Հայ  Կաթողիկէ  Եկեղեցւոյ  Սինոտին  որոշմամբ Տ. Եղիա ծ.  Վարդապետ Եղիայեան նշանակուած  է ֆրանսայի  թեմի առաջնորդ։ Մեր   աղբիւրը նաեւ նշեց, որ  հոգեշնորհ  հայր  սուրբը  եպիսկոպոս պիտի  ձեռնադրուի  […]

̰
«Ելք»ի պատգամաւորները հանդիպած են Լիբանանցի քրիստոնեայ ղեկավարի հետ. հանդիպման  ներկայ եղած է «Սանիթէք»ի  տնօրէնը

13:09 10.08.2018

Լիբանան գտնուող «Ելք»  խմբակցութեան անդամ երեք պատգամաւորներ հանդիպում ունեցած են «Փաղանգաւոր» կուսակցութեան առաջնորդ Սամի Ժըմայէլին  հետ։ Այս մասին լուրը  կը փոխանցէ «Էլ  Նաշրա» կայքը նշելով  նաեւ, որ «Ելք»ի կողմէ  հանդիպման  մասնակցած են խմբակցութեան  ղեկավար Լենա  Նազարեանը եւ պատգամաւորներ Ալէն Սիմոնեանն ու Հրաչեայ Յակոբեան։ Հանդիպման ներկայ եղած է Երեւանի մէջ աղբահանման աշխատանք  իրականացնող «Սանիթէք» ընկերութեան տնօրէն՝ […]

̰
Նոր ուսումնական տարում Վրաստանի դպրոցներում անցնելու են 2008թ. ռուս-վրացական պատերազմի պատմությունը

12:33 09.08.2018

2018-2019 ուսումնական տարվա ընթացքում Վրաստանի աշակերտները կսովորեն 2008թ. օգոստոսի պատերազմի պատմությունը: «Ալիք մեդիան», հղում անելով 1tv.ge-ին, տեղեկացնում է, որ այդ պատմությունները ներառված կլինեն «Պաշտպանություն և անվտանգություն» դասագրքում: Սկզբնական փուլում նախագիծը կլինի փորձնական, իսկ արդեն հաջորդ ուսումնական տարվանից 7-ից 12-րդ դասարանների համար կդառնա պարտադիր։ «Պաշտպանություն և անվտանգություն» առարկան կրթության և պաշտպանության նախարարության համատեղ նախագիծն է, դասագրքի […]

̰
Ասմա Ալ Ասատ քաղցկեղէն բուժում կը ստանայ

19:00 08.08.2018

Սուրիոյ առաջին տիկին Ասմա Ալ Ասատ կուրծքի քաղցկեղէն բուժուելու շրջան մը սկսած է։ Այս մասին այսօր լուր տարածած է Սուրիոյ նախագահութեան Twitter-ի պաշտօնական էջը։ Աղբիւրը նաեւ տեղադրած է Նախագահ Պաշար Ասատի ու անոր կնոջ՝ Ասմա Ասատի պատկերը, ուր ան կ՚երեւի  հիւանդանոցային պայմաններու մէջ։ Նկարին կից տեղադրուած է նաեւ գրառում մը ՝ «Կամքով, ուժով եւ ինքնավստահութեամբ. Մեր […]

̰
Պէյրութահայ Նարեկ Փանոսեան նուաճած է Էլպրուս գագաթը

17:39 08.08.2018

Լիբանանահայ Նարեկ Փանոսեան օրերս նուաճած է Ռուսաստանի բարձրագոյն՝ Էլպրուս լեռան գագաթը։ Այս մասին կը գրէ Պէյրութի «Ազդակ» օրաթերթը նշելով նաեւ, որ Փանոսեան անդամ է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան ՝ ՀՄԸՄ-ին։ Նշենք, որ 5642 մեթր բարձրութիւն ունեցող էլպրուս լեռը կը համարուի Եւրոպական ցամաքի բարձրագոյն գագաթը։ Նարեկի գրանցած նուաճումը, որպէս երիտասարդ լեռնագնաց (ալպինիստ) առաջին է իր տեսակին […]

̰
Մենք այնքան էլ հանգիստ չենք, որովհետև թուրքական դրոշը ծածանվում է Հալեպին մոտիկ քաղաքների և գյուղերի վրա. համայնքային գործիչ

13:24 08.08.2018

Հալեպի հայության այսօրվա վիճակի մասին Shantnews-ի հարցերին պատասխանելով՝ Սիրիայի հայ գործիչներից Հալեպի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ, Վերապատվելի Հարություն Սելիմյանն ասում  է, որ չնայած Հալեպն այսօր ազատագրված է, սակայն վտանգն ամբողջությամբ անցյալում չէ: «Հալեպն այսօր շրջապատված է ընդդիմադիր ուժերով, և կարելի է ասել, որ որևէ քաղաքական ֆիասկո կարող է կրկին նախկին վտանգավոր վիճակին բերել Հալեպը: Մի […]

̰
Լիբանանի նախագահ զօր. Միշէլ Աուն Հայաստան պիտի այցելէ

12:06 08.08.2018

Լիբանանի նախագահ Միշել Աուն հոկտեմբերին պիտի այցելէ Հայաստան:  Այս մասին գրած է «Ալ Մաստար»  կայքը  յղում տալով Լիբանանի նախագահի մամլոյ ծառայութեան։ Նշենք, որ Աունի այցելութեան գլխաւոր նպատակն է մասնակցիլ յառաջիկայ աշնան  Երեւանի կայանալիք «Ֆրանոքոֆոն»  երկիրներու  համաժողովին։ Յիշեցնենք, որ  նախագահ Աունի  այս  այցելութիւնը պիտի  հանդիսանայ երկրորդը  վերջինիս Լիբանանի նախագահ ընտրուելէն       ասդին։

̰
Ի՞նչ կը կատարուի Մխիթարեան Միաբանութեան մէջ. Յովսէփ վարդապետ Թօփալեան «վտարուած»

16:06 07.08.2018

Shantnews-ի Պէյրութի աղբիւրներուն համաձայն՝ Հայր Յովսէփ վարդապետ Թօփալեան դուրս դրուած է  Մխիթարեան միաբանութենէն։ Մեր աղբիւրը նաեւ կը հաւաստէ, որ վարդապետին իր ուխտէն հեռացուելու  որոշումը կապ ունի վերջին շրջանին Մխիթարեաններու մօտ առկայ տարակարծութիւններուն եւ վէճերուն հետ։ Նոյն առումով շրջանառութեան մէջ դրուած են լուրեր այն մասին, որ Մխիթարեաններու տնօրինութեամբ Պէյրութի Հազմիյէ շրջանին մէջ գործող հայկական վարժարանը շուտով […]

̰
Պոլսոյ Պատրիարքարանը «Երիտասարդաց յանձնախումբ» մը կազմած է

15:18 07.08.2018

Պոլսոյ Պատրիարքարանը երիտասարդներէ բաղկացող «Երիտասարդաց յանձնախումբ» մը կազմած է։ Այս մասին  Shantnews-ը տեղեկութիւն ստացաւ Պոլսոյ իր աղբիւրէն։ Մեր աղբիւրին փոխանցմամբ՝     նորանշանակ մարմինը պիտի զբաղուի համայնքի երիտասարդութեան հարցերով։ Նշենք, որ մարմինը կազմուած է Պոլսոյ Պատրիարքական  ընդհանուր փոխանորդի թելադրութեամբ եւ այն պիտի    գործէ   մօտիկ անցեալին նոյն  յարկին տակ կազմուած «Խորհրդակցական   մարմին»-ին կողքին։ Կը հաղորդուի նաեւ, որ  […]

̰
«Նախագահին սխալ եւ սուտ տեղեկութիւն կը ներկայացնեն». Շիրինօղլու դժգոհ է հիւանդանոցի շրջանի քաղաքապետէն

13:40 07.08.2018

Պոլսոյ «Սուրբ Փրկիչ» Ազգային հիւանդանոցի հոգաբարձութեան ատենապետ Պետրոս Շիրինօղլու օրերս հանդիպում ունեցած է Թուրքիոյ նախագահ Ռէճէփ Թայէպ Էրտողանի բանբեր ՝ Իպրահիմ Քալընի հետ։ Այս մասին տեղեկութիւնը կը փոխանցէ Պոլսոյ «Ժամանակ»ը։ Աղբիւրը նաեւ կը գրէ, որ Շիրինօղլու տարբեր թեմաներու կողքին անդրադարձած է Պոլսոյ միակ հայկական ՝«Սուրբ Փրկիչ» հիւանդանոցի կողքը գտնուող տարածքին մասին, որ ներկայիս կը համարուի […]

̰
Բուռնաշեթցիները նվաճել են Արարատի գագաթը՝ ճանապարհին հաղթահարելով եղանակային աննախադեպ պայմանները

12:10 07.08.2018

Ինչպես տեղեկացրել էինք, Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղից հայերի 16 հոգանոց մի խումբ ուխտագնացության է մեկնել Արարատ լեռ: Նախաձեռնության հեղինակները բուռնաշեթցիներ, այժմ մոսկվայաբնակ Քոչոյանն ու Կուրղինյանն են, որոնք, ոգևորելով իրենց մյուս համագյուղացիներին, յուրատեսակ ուխտ են կատարում` բիբլիական լեռ բարձրանալով: Ուխտավորներն արդեն տեղեկացրել են, որ հասել են Արարատի գագաթ՝ ճանապարհին հանդիպելով եղանակի հարուցած աննախադեպ դժվարությունների, ինչի պատճառով […]

̰
Սերժ Թանքեանին՝ մրցանակ, ան պիտի դառնայ «Ժողովուրդի Առաջամարտիկ»

15:04 06.08.2018

Յառաջիկայ հոկտեմբերին տեղի ունենալիք պաշտօնական ընդունելութեան մը ընթացքին ամերիկահայ յայտնի ռոք երգիչ Սերժ Թանքեանին պիտի տրուի «Ժողովուրդի Առաջամարտիկ» մրցանակը։ Այս մասին գրած է Լոս Անճելոս լոյս տեսնող «Ասպարէզ»ը յիշեցնելով, որ ամէնամեայ բնոյթ կրող մրցանակաբաշխութիւնը նախաձեռնութիւնն է Հայ Դատի յանձնախումբին։ Այս առիթ եւս հայ դատի յանձնախումբը հրապարակած է յատուկ հաղորդագրութիւն մը, ուր մասնաւորապէս կ՚ըսուի ՝ «Սերժ […]

̰
Լիբանանի Թեմի  Առաջնորդ Տ. Շահէ Եպս.  Փանոսեան  հրաժարեցաւ

14:21 04.08.2018

Լիբանանի Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահէ եպս. Փանոսեան հրաժարական տուած է։ Այս մասին Shantnews. տեղեկութիւն ստացաւ Պէյրութի իր աղբիւրէն։ Մեր աղբիւրը նաեւ փոխանցեց, որ մինչեւ այս պահը Սրբազան հօր իր առաջնորդի պաշտօնէն հրաժարելու լուրը պաշտօնական հաղորդագրութեամբ չէ տրուած։ Տ. Շահէ Սրբազան այս պաշտօնին կոչուած էր 2013 թուականին փոխարինելով Տ. Գեղամ արք.Խաչերեանը, որ շրջան մը իր […]

̰
Եւրամիութեան ներկայայցուցչութեան պաշտօնեաները այցելել են Երուսաղէմի Պատրիարքին

13:42 04.08.2018

Պաղեստինում Եւրամիութեան Ներկայացուցչութեան պաշտօնեաները այցելեցին Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան եւ հանդիպեցին Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկեանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկուեցին Ներկայացուցչութեան ֆինանսական օժանդակութեամբ վերանորոգման ծրագիր իրականացնելու հնարաւորութիւնները:

̰
Սյունիքում ծեծել են սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

00:09 04.08.2018

«Pink Armenia» կազմակերպությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 3-ին՝ 20:00-ի շրջանում, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, ականատեսների վկայությամբ, ավելի քան 30 հոգի հարձակվել են ԼԳԲՏ 9 ակտիվիստների վրա, ծեծել վերջիններիս, ինչի արդյունքում 2 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մյուսների վնասվածքները թեթև են։ Նրանք ներկայում գտնվում են ոստիկանության բաժնում։ Կազմակերպությունից հայտնում են նաև, որ ոստիկանությունը դեպքի […]

̰
Հայտնի է սփյուռքահայ դեռահասի անունը, որը հյուրընկալվելու է Նիկոլ Փաշինյանի ընտանիքում

15:29 03.08.2018

Սփյուռքի նախարարությունից տեղեկանում ենք, որ այսօր Սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով ընտրել է վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանի անունը: Նա էլ կլինի այն սփյուռքահայը, որ հյուրընկալվելու է Նիկոլ Փաշինյանի ընտանիքում: Այդ մասին շաբաթներ առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի […]

̰
Հայաստանի առաջին հանրապետութեան վարչապետ Ալեքսանդր Խատիսեանի շիրիմը՝ լքուած վիճակի մէջ

14:55 03.08.2018

Հայաստանի առաջին հանրապետութեան կերտիչներէն համարուող, Թիֆլիսի քաղաքապետ եւ ապա Հայաստանի երկրորդ վարչապետ (1919-1920) Ալեքսանդր Խատիսեանի  շիրիմը յայտնուած է անմխիթար վիճակի մէջ։ Այս մասին ֆէյսպուքեան իր էջին գրառում կատարած է ամերիկահայ հաղորդավար Ստեփան Փարթամեանը։ Փարթամեան, որ գրած է անգլերէն լեզուով, մասնաւորապէս ըսած է. «Տեղադրածս պատկերը շիրիմն է հայ քաղաքական մեծ գործիչ Ալեքսանդր Խատիսեանին։ Անտեսուած ու լքուած […]

̰
Ժողովրդի թիկունքում հակազգային գործարք կնքելն անհնար է. Կիմ Գաբրիելյան

11:26 03.08.2018

Վերջին օրերին հայկական մամուլում և սոցցանցերում շրջանառվում է ազատագրված տարածքների վերադարձման հարցը: Այս առնչությամբ արցախցի գրող, հրապարակախոս Կիմ Գաբրիելյանը պատասխանել է SHANTNEWS.AM-ի հարցերին: – Վերջին օրերին թե՛ հայկական մամուլում, թե՛ սոցցանցերում ակտիվ շրջանառության մեջ է դրվել ազատագրված տարածքների վերադարձման հարցը: Որպես Արցախում բնակվող և իբրև գրող-հասարակական գործիչ՝ Դուք ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ: – […]

̰
Բուռնաշեթցիները պատրաստվում են Արարատ լեռը բարձրանալ

11:11 03.08.2018

Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղից 16 հոգանոց հայերի մի խումբ պատրաստվում է բարձրանալ Արարատ լեռ: Այդ մասին տեղեկանում ենք akhaltskha.net-ից: Նախաձեռնության հեղինակները բուռնաշենթցիներ, այժմ մոսկվայաբնակ Քոչոյանն ու Կուրղինյանն են, որոնք, ոգևորելով իրենց մյուս համագյուղացիներին, յուրատեսակ ուխտ են կատարում՝ բիբլիական լեռ բարձրանալով: «Անցյալ տարի շուրջ 40 բուռնաշեթցիներով գնացինք մեր պապական Էրզրումի Օրթուզ գյուղը (ներկայումս Ուզունյայլա): Վերադարձին որոշեցինք, […]

̰
ՍԴՀԿ պատուիրակութեան հանդիպումը Սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանի հետ

14:38 02.08.2018

Չորեքշաբթի, Օգոստոս 1-ին, Ս.Դ. Հնչակեան կուսակցութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը, ՀՀ Լոս Անճելոսի Հիւպատոսարանէն ներս հանդիպում ունեցաւ Սփիւռք նախարար Մխիթար Հայրապետեանի հետ, որ իր առաջին այցելութիւնը կու տար Լոս Անճելոսահայ համայնքին: Հնչակեան պատուիրակութիւնը նախ շնորհաւորեց Հայաստանի մէջ յեղափոխութեան յաղթանակը, ու այս առթիւ ողջոյնները եւ զօրակցութիւնը փոխանցեց վարչապետի Նիկոլ Փաշինեանի գլխաւորած կառավարութեան: Հանդիպումի ընթացքին քննարկուեցան նախարարի այցելութեան […]

̰
Սիսի կաթողիկոսութեան դատական հայցը պիտի ներկայացուի Թուրքիոյ մէջ

13:21 02.08.2018

Թուրքիոյ կողմէ բռնագրաւեալ Սիսի կաթողիկոսութեան դատական հայցը պիտի ներկայացուի Թուրքիոյ մէջ։ Այս մասին Shantnews տեղեկութիւն ստացաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կայքէջէն, ուր մասնաւորապէս գրուած է, թէ 31 Յուլիս 2018-ին, Ս. Աստուածածին Վանքին մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին նախագահութեամբ տեղի ունեցաւ Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջքի իրաւական յանձնախումբին աշխատանքային հանդիպումը։ Կը նշուի նաեւ, որ Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի […]

̰
«Մենք գոհ ենք Թուրքիոյ մէջ» ոչ-իսլամ առաջնորդները հաղորդագրութիւն հրապարակած են

12:21 02.08.2018

Թուրքիոյ ոչ-իսլամ փոքրամասնութիւններու առաջնորդները օրերս հանդէս եկած են յայտարարութեամբ մը, ուր յայտնած են, թէ իրենք «գոհ» են Թուրքիայէն։ Ըստ Պոլսոյ «Ժամանակ» հայկական օրաթերթին կրօնապետերու եւ աշխարհիկ վարիչներու այս հաղորդագրութիւնը լոյսին կը տրուի Թուրքիոյ մէջ փոքրամասնութիւններու դէմ առկայ ճնշումներու մասին կարգ մը հրապարակումներէն ետք։ Կը նշուի նաեւ, որ յայտարարութեան տակ ստորագրած են Պոլսոյ Պատրիարքութեան ընդհանուր տեղապահ […]

̰
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը եպիսկոպոսների համար հսկա շենք է կառուցում

12:13 02.08.2018

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կաթողիկոսի ամառային նստավայրում՝ Լիբանանի Բիքֆայա քաղաքում նոր շենք է կառուցում: Շինարարությունը մեկնարկել է Բիքֆայայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, որտեղ գտնվում են Դպրեվանքն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված սփյուռքում առաջին հուշարձանը: Այդ մասին Shantnews-ը տեղեկացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Նոր շինությունը կազմված է լինելու 24 սենյակից, ունենալու է պահեստ և շտեմարան: Տեղեկացանք նաև, […]

̰
«Շարժումը ծրագիր չունի». Տեր Արմեն քահանան հեռացել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունից

22:10 01.08.2018

Հոլանդիայում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Արմեն քահանա Մելքոնյանը հեռացել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունից։ Այս մասին Տեր Արմենը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Կը յայտնեմ թէ հետ այսու առնչութիւն չունիմ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման հետ՝ սկզբունքային պատճառներով»։ Shantnews-ի թղթակիցը Տեր Արմեն քահանա Մելքոնյանից փորձեց պարզել շարժումից հեռանալու պատճառները: Նա մասնավորապես նշեց, որ […]

̰
Իրանում տեղի ունեցող ճգնաժամի պատճառով իրանահայերը Հայաստան են գալիս. իրանահայ լրագրող

18:00 30.07.2018

Իրանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, ինչն անմիջական ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Վերջին օրերին Իրանից հասնող լուրերը փաստում են, որ իրանական ռիալը շարունակական անկում է ապրում: Ըստ իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանի՝ իրավիճակն անմիջական կապ ունի Իրանի հանդեպ ԱՄՆ-ի գործի դրած պատժամիջոցների հետ, որոնք օրըստօրե սաստկանում են: SHANTNEWS.am-ին Ռուբիկ Մինասյանը հայտնեց, որ վիճակն ավելի […]

̰
BACK_TO_TOP